2017
Աղոթքից և սուրբ գրությունների ուսումնասիրությունից բացի, ո՞րն է իմ վկայությունն ուժեղացնելու ամենալավ եղանակը:
October 2017


Հարցեր և պատասխաններ

«Աղոթքից և սուրբ գրությունների ուսումնասիրությունից բացի, ո՞րն է իմ վկայությունն ուժեղացնելու ամենալավ եղանակը»:

Ձեր վկայությունը թերևս միանգամից չի գա: Այն կաճի ամեն մի հոգևոր փորձառությանը զուգահեռ, ինչպես սուրբ գրություններն են ասում՝ «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30)։ Ապա դուք պետք է սնուցեք և ամրացնեք ձեր վկայությունը, ճիշտ ինչպես աճող սերմը (տես Ալմա 32․28–43)։ Եվ ինչպես բույսը չի կարող գոյատևել միայն ջրով, այնպես էլ չկա միայն մեկ «լավագույն» եղանակ ձեր վկայությունն ամրացնելու համար։ Ձեզ պետք է եղանակների համադրություն։

Աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունն անշուշտ լավ եղանակներ են ձեր վկայությունը սնուցելու համար: Եթե դուք ուսումնասիրեք ավետարանը և աղոթեք անկեղծ միտումով իմանալու համար, թե արդյոք ինչ-որ բան ճիշտ է, Սուրբ Հոգին կօգնի ձեզ զգալու ավետարանի ճշմարտությունը (տես Մորոնի 10․4–5

Դուք կարող եք նաև ամրացնել ձեր վկայությունը պատվիրանները պահելով: Երբ դուք ապրում եք համաձայն ավետարանի սկզբունքի, ինչպես օրինակ ծոմապահության, Հանգստության օրը սուրբ պահելու կամ հաղորդությունը ճաշակելու սկզբունքների, դուք սկսում եք վկայություն ձեռք բերել, թե ինչպես և ինչու է այն ճշմարիտ, այլ ոչ թե պարզապես, որ այն ճշմարիտ է։ Փրկիչն ասել է, որ եթե դուք ընտրում եք «նրա կամքն անել», դուք «կիմանաք այս վարդապետության համար» (Հովհաննես 7.17

Ձեր վկայությունը սնուցելու մեկ այլ ուղի է դրանով կիսվելը: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015)՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, ասել է․ «Վկայությունը պետք է գտնել այն բերելիս»: (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 54; Tambuli, July 1983, 34). Դուք կարող եք կիսվել ձեր վկայությամբ եկեղեցում և սեմինարիայի ժամանակ, տանը և ընկերների հետ։ Երբ դուք անեք դա, Սուրբ Հոգին կարող է վկայել ձեզ, որ այն, ինչով դուք կիսվում եք, ճշմարիտ է։

Մինչ դուք ամրացնում եք ձեր վկայությունը շատ տարբեր եղանակներով, այն կաճի և կխորանա, և դուք կզգաք խաղաղություն և ուրախություն։