Ինչպե՞ս գերագույն համաժողովի ուղերձը կարող է փոխել ձեր կյանքը
Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ
Դուք իսկապես կարող եք դառնալ Հիսուս Քրիստոսի նման: Այս միջոցները կօգնեն ձեզ հասկանալ թե ինչպես:
Զգո՞ւմ եք, որ ձեր հոգևոր լիցքը մի փոքր պակասել է: Կարծում եք, կարո՞ղ եք օգտագործել մի փոքր հոգևոր ուղղորդում: Դե, ձեր բախտը բերել է, որովհետև գերագույն համաժողովը կարող է լինել հենց այն, ինչ պետք է: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլզն ասել է. «Եկեղեցու երիտասարդ անդամներին ես խոստանում եմ` եթե լսեք [գերագույն համաժողովը], դուք ուժգնությամբ կզգաք Հոգին ձեր մեջ: Տերը ձեզ կասի, թե ինչ է ուզում, որ անեք ձեր կյանքում»:1
Եվ դա չի ավարտվում համաժողովի շաբաթվա վերջում, դուք կարող եք նաև շարունակել զգալ Հոգին հետո՝ ելույթներն ուսումնասիրելիս:
Համաժողովն ամեն կերպ է օգնում մեզ: Գուցե ամենակարևորն այն է, որ այն թույլ է տալիս մեզ ավելի մոտենալ Փրկիչին՝ ուսուցանելով մեզ, թե ինչպես Նրան ավելի նման դառնալ: Համաժողովից առավելագույնը ստանալու հիանալի ձև է Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ ուսմունքներին հատուկ ուշադրություն դարձնելը, լինի հեռարձակման ընթացքում, թե հետո՝ ելույթներն ուսումնասիրելիս: Երբ լսեք կամ կարդաք, որոշակի Քրիստոսանման հատկանիշները ձեր մտքում, խոսքերն ու Հոգին կարող են օգնել ձեզ սովորել, թե ինչպես ավելի նման լինել Քրիստոսին:
Դուք կարող եք վերցնել այս արագ վիկտորինան, որ տեսնեք, թե մեկ կամ երկու որ հատկանիշների վրա կարող եք կենտրոնանալ, երբ ուսումնասիրեք համաժողովի ուղերձները: (Վիկտորինան ավելի խորապես հասկանալու համար, ստուգեք 2016թ. New Era ամսագիրը կամ «Քարոզիր իմ ավետարանը» գլուխ 6-ը:)
Ստորև բերված ինը Քրիստոսանման հատկանիշներից յուրաքանչյուրի համար ընտրեք այն դրույթը, որը լավագույնն է նկարագրում ձեզ:
-
Հավատ
-
Ես համոզված չեմ, թե Հիսուս Քրիստոսն է իմ Փրկիչը:
-
Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և ընդունում եմ Նրան որպես իմ Փրկիչ:
-
Հուսով եմ, Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:
-
-
Հույս
-
Ապագայի հանդեպ ես խաղաղ և լավատեսորեն եմ տրամադրված։
-
Ապագան ինձ սարսափեցնում է:
-
Ես սովորաբար անտեսում եմ ապագան, եթե չեմ մտածում այդ մասին, ես չեմ անհանգստանում դրա վերաբերյալ:
-
-
Գթություն և սեր
-
Ես փորձում եմ սիրել ուրիշ մարդկանց, բայց կան որոշ մարդիկ, ովքեր, կարծես, ազդում են նյարդերիս վրա:
-
Ես այնքան զբաղված եմ իմ կյանքի վրա աշխատելով, որ դժվարանում եմ մտածել որևէ այլ բանի մասին:
-
Ես ցանկանում եմ ուրիշ մարդկանց հավերժական բարօրություն ու երջանկություն։
-
-
Առաքինություն
-
«Լինել մաքուր մտքով և գործով»։ Այդքան էլ ուրախ չի հնչում։
-
Ես սրտով մաքուր և անբիծ եմ։
-
Ես դժվարանում եմ մաքուր և անբիծ մնալ:
-
-
Գիտելիք
-
Ես այնքան շատ բան ունեմ անելու, որ չեմ կարող իսկապես ժամանակ գտնել իմ հարցերին պատասխաններ որոնելու համար:
-
Ու՜ֆ: Սովորե՞լ: Երբեմն այնքան ձանձրալի է փորձել ինչ-որ բան սովորել:
-
Ես լրջորեն ձգտում եմ հասկանալ ճշմարտությունը և պատասխաններ գտնել իմ հարցերին:
-
-
Համբերություն
-
Ես կարողանում եմ սպասել ինչ-որ բանի առանց տխրելու կամ նեղսրտելու:
-
Կարծում եմ, կարողանում եմ սպասել ինչ-որ բանի, բայց միգուցե մի քիչ նեղվեմ:
-
Ինչ-որ բանի սպասելը վատթարագույնն է: Ես ամեն ինչ հիմա եմ ցանկանում:
-
-
Համեստություն
-
Ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ինքնուրույն եմ անում:
-
Ես ապավինում եմ Տիրոջը՝ օգնության համար:
-
Երբ ինչ-որ բանի վրա աշխատում եմ, հաճախ մոռանում եմ, որ կարող եմ խնդրել Երկնային Հորը օգնության համար:
-
-
Ջանասիրություն
-
Ես իմ ժամանակի նշանակալի մասը ծախսում եմ հեռուստացույց դիտելու, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու վրա և խուսափում պատասխանատվությունից:
-
Ես հաճախ պայքարում եմ իմ կյանքում կարևոր բաների վրա կենտրոնանալու համար , բայց ես իսկապես փորձում եմ:
-
Ես իմ ժամանակն ու էներգիան ծախսում եմ ամենակարևոր բաների վրա:
-
-
Հնազանդություն
-
Ես պատրաստակամ հետևում եմ իմ ղեկավարների և ծնողների խորհրդին:
-
Ես սովորաբար ինքս իմ ղեկավարն եմ, ես դժվարությամբ եմ լսում ուրիշ որևէ մեկին:
-
Ես հետևում եմ իմ ղեկավարների և ծնողների խորհրդին, բայց երբեմն ես տրտնջում եմ դրանից:
-
Այժմ նայեք ձեր պատասխաններին: Ի՞նչ հատկանիշների վրա դուք կկամենայիք աշխատել: Որպեսզի սովորեք, թե ինչպես զարգացնել դրանք, դուք կարող եք ընտրել մեկը կամ երկուսը և ուշադրություն դարձնել դրանց, երբ լսեք համաժողովը:
Եվ եթե դուք պատասխանեք, որ հիանալի եք անում յուրաքանչյուր բան, շարունակեք այդպես: Դուք դեռ կարող եք ընտրել մեկը կամ երկուսը, որոնք վիկտորինայի ժամանակ առանձնացրել են և կենտրոնանալ դրանց վրա համաժողովի ձեր ուսումնասիրության ժամանակ: Որտեղ էլ որ լինեք Քրիստոսանման դառնալու ձեր ճանապարհին, դուք միշտ կարող եք դիմել մեր ղեկավարների ուսմունքներին, որոնք կօգնեն ձեզ ձեր ուղևորության ընթացքում:
Եթե դուք չեք կարողանում որոշել, թե որ հատկանիշն ընտրեք այժմ, մի անհանգստացեք: Դուք միշտ կարող եք լսել համաժողովը և տեսնել, թե ինչն է ձեզ համար առանձնանում այդ ժամանակ:
Երբ ընտրեք հատկանիշը, որի վրա դուք ուզում եք կենտրոնանալ, գուցե կամենաք գրի առնել այն, որպեսզի դուք պատրաստ լինեք հայտնություն ստանալ դրա վերաբերյալ, երբ լսեք համաժողովը կամ, երբ հետո ուսումնասիրեք ելույթները: Երբ դուք լսեք և ուսումնասիրեք, թող Հոգին ձեզ առաջնորդի հատուկ ուղիներով, որպեսզի կարողանաք աշխատել հատկանիշի վրա: Ստուգեք ներքևի այս օրինակը: