Նախորդ հրատարակություններ
Պարտավորություն վերցրեք


Պարտավորություն վերցրեք

Նկար
arrow-purple

Ինչպե՞ս եմ պատրաստվում ամեն օր առաջընթաց ունենալ:

Ժամանակ.Պարտավորություն վերցրեք բաժնի համար սահմանեք 10 րոպե ժամանակ

Կարդացեք.Ամեն շաբաթ մենք ընտրում ենք «աշխատանքային ընկեր»: Նա կլինի խմբի անդամներից մեկը, որը կօգնի մեզ պարտավորություններ կատարելիս: Աշխատանքային ընկերները պետք է շաբաթվա ընթացքում կապ հաստատեն միմյանց հետ և զեկուցեն իրենց առաջընթացի մասին: Սովորաբար, աշխատանքային ընկերները միևնույն սեռի են և ընտանիքի անդամներ չեն:

Կիրառեք.Ընտրեք ձեր աշխատանքային ընկերոջը: Որոշեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու միմյանց հետ:

Աշխատանքային ընկերոջ անունը

Կապ հաստատելու տվյալներ

Կարդացեք պարտավորության յուրաքանչյուր քայլը ձեր աշխատանքային ընկերոջը: Խոստացեք պահել ձեր պարտավորությունները: Ստորագրեք պարտավորությունը ստանձնելու համար:

ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես կխոսեմ առնվազն հինգ մարդու հետ, որպեսզի տեղեկություն հավաքեմ աշխատանքային իմ ծրագրի վերաբերյալ:

 Իմ նպատակն է. 5 8 10

Ես կպատրաստեմ աշխատանքային իմ ծրագիրը և կներկայացնեմ այն:

Ես կկիրառեմ Իմ հիմքը գրքույկի այսօրվա սկզբունքը և կուսուցանեմ այն իմ ընտանիքին:

Ես կավելացնեմ իմ խնայողությունները՝ նույնիսկ եթե մեկ դրամ լինի:

Ես կզեկուցեմ աշխատանքային իմ ընկերոջը:

Իմ ստորագրությունը

Աշխատանքային ընկերոջ ստորագրությունը

Ինչպե՞ս եմ պատրաստվում զեկուցել իմ առաջընթացի վերաբերյալ:

Դիտեք.«Գործել և պարտավորություն վերցնել» (Տեսանյութ չկա՞, կարդացեք սցենարը 23 էջում):

Կարդացեք.Երբ հաշվետու ենք լինում մեր պարտավորությունների վերաբերյալ, պահելու հավանականությունը մեծանում է: Կարդացեք աջ լուսանցքի մեջբերումը:

Կիրառեք.Նախքան հաջորդ հանդիպումը, օգտագործեք պարտավորությունների այս աղյուսակը՝ ձեր առաջընթացը գրանցելու համար: Ստորև տրված վանդակներում գրեք «այո» կամ «ոչ» կամ թե քանի անգամ եք պահել ձեր պարտավորությունը:

Խոսել եմ առնվազն հինգ մարդու հետ աշխատանքային իմ ծրագրի վերաբերյալ (գրեք թիվը)

Պատրաստ եմ ներկայացնելու իմ աշխատանքային ծրագիրը (այո/ոչ)

Կիրառել եմ Հիմքը ձեռնարկի սկզբունքները և ուսուցանել եմ իմ ընտանիքի անդամներին (այո/ոչ)

Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)

Զեկուցել եմ աշխատանքային ընկերոջս (այո/ոչ)

Կարդացեք.Հիշեք նաև գրանցել ձեր անձնական ծախսերը Ինքնապահովման իմ ուղին ձեր գրքույկի ետևում:

Խմբային մեր հաջորդ հանդիպմանը դասվարը գրատախտակին կգծի պարտավորությունների աղյուսակ (ինչպես վերևում նշվածը): Մենք կներկայանանք հավաքից 10 րոպե առաջ և կգրանցենք մեր առաջընթացը աղյուսակի վրա:

Ընտրեք մեկին վարել հաջորդ հանդիպման Իմ հիմքը գրքույկի թեմաներից մեկի քննարկումը: Խնդրեք նրան կարդալ աշխատանքային այս ձեռնարկի կազմի դարձերեսը, որպեսզի սովորի, թե ինչ է անում դասվարը: Հանձնարարված անձը պետք է կատարի նույն դերը, ինչ կատարեց դասվարը այսօր.

  • Հրավիրեք Հոգու ներկայությունը. խմբի անդամներին խրախուսեք փնտրել Հոգու առաջնորդությունը:

  • Վստահեք ուսումնական ձեռնարկին. ավելացումներ մի արեք. արեք միայն այն, ինչ գրված է:

  • Կառավարեք ժամանակը

  • Եռանդ ավելացրեք. դասը զվարճալի դարձրեք:

Խնդրեք ինչ-որ մեկի ասել փակման աղոթքը:

Դիտողությունները խրախուսվում են

Խնդրում ենք ուղարկել ձեր մտքերը, դիտողությունները, առաջարկները և փորձառությունները srsfeedback@ldschurch.org է-փոստի հասցեին։

Նշում դասվարի համար.

Հիշեք, որ խմբի անդամների հաճախումները պետք է գրանցել srs.lds.org/report կայքում:

Հիշեք նաև խմբի կոնտակտային տվյալները պատճենել հաջորդ հանդիպման համար:

Տպել