Սովորեք
Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:
-
Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 30 րոպե ժամանակ
-
Կարդացեք.Մենք մտածել ենք մեր կրթության համար վճարելու ուղիների մասին: Տարբերակներից մեկը Կրթության մշտական հիմնադրամի (ԿՄՀ) վարկի համար դիմելն է:
Շաբաթ 1
Շաբաթ 2
Շաբաթ 3
Շաբաթ 4
Շաբաթ 5
Շաբաթ 6
Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:
Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:
Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:
-
Կարդացեք.Այս շաբաթ մենք կգտնենք հետևյալ հարցի պատասխանները և կկատարենք հետևյալ գործողությունը.
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Որոշել իմ ընտանիքի օգնությամբ, թե արդյոք ես դիմելու եմ ԿՄՀ վարկի համար, թե ոչ: Եթե ԿՄՀ վարկը ճիշտ որոշում է ինձ համար, ես կլրացնեմ վարկի դիմումը:
Ի՞նչ է Կրթության մշտական հիմնադրամի վարկը:
-
Դիտեք.«Ի՞նչ է ԿՄՀ վարկը» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 68 էջում):
-
Քննարկեք.
Ի՞նչ մտքեր կամ զգացումներ ունեցաք տեսանյութի բովանդակությունից:
-
Կիրառեք․Կազմեք երկու կամ երեք հոգուց բաղկացած թիմեր: Հերթով կարդացեք Գորդոն Բ. Հինքլիի կատարած հետևյալ հայտարարությունները նրանց մասին, ովքեր ԿՄՀ վարկ են ստանում:
-
Քննարկեք.Նշված խոստումներից որո՞նք են կարևոր ձեզ համար: Ինչպե՞ս կփոխվեր կյանքը ձեր և ձեր ընտանիքի համար, եթե այս խոստումները իրականանային:
Ո՞վ կարող է ԿՄՀ վարկ ստանալ:
-
Կարդացեք.Նախկինում ԿՄՀ վարկերը հասանելի էին միայն 18–30 տարեկան վերադարձած միսիոներների համար: Այժմ դրանք հասանելի են 18-ից բարձր Եկեղեցու բոլոր անդամներին: Եկեք ծանոթանանք պահանջներին: (Անսովոր կարիքների դեպքում քահանայության ղեկավարները կարող են հաստատել բացառություններ հիմնական պահանջներից):
-
Կիրառեք․Ձեր աթոռը շրջեք դեպի խմբի մեկ այլ անդամը: Միասին կարդացեք ներքևի վանդակի ձախ կողմի պահանջները: Ապա գծով միացրեք աջ կողմում գրված խոսքերին, որոնք լրացնում են նախադասության միտքը: Մեկ օրինակ ցուցադրված է:
ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿՄՀ ՎԱՐԿԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՐ
Եկեղեցու ակտիվ անդամ, ով ծառայում է եկեղեցական :
ինստիտուտ
Քահանայության ղեկավարների կողմից երաշխավորվել է որպես արժանավոր, ֆինանսական օժանդակության կարիք ունեցող և իր նպատակներին հասնելու համար նվիրված անդամ:
18 և ավելի բարձր տարիքի
Տարիքը :
կոչում
Սովորում է ուսումնական ծրագրում կամ հաստատությունում, որը :
Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի
Նախապատրաստված է մասնակցելով խմբում և ավարտել է ԿՄՀ վարկային ծրագիրը:
տաճար
Բնակվում է, աշխատում և կրթություն է ստանում այն տարածքում, որտեղ :
նախընտրելի ուսումնական հաստատությունների և ծրագրերի ցանկում է:
Պատասխանատու և ազնիվ է ինքնապահովման հարցում, :
խորհրդատուի հետ
Համագործակցում է , ով մասնակիցներին օգնում է հաջողության հասնել ուսման մեջ, աշխատանքում և վարկը վճարելիս:
ԿՄՀ վարկերը հաստատված են
Հաճախում է , եթե երիտասարդ ամուրի է:
որ ամբողջովին ետ վճարի վարկը
Պահանջները հասկանալու համար կարդացեք 69 էջը:
Ինչպե՞ս է գործում ԿՄՀ վարկը:
-
Քննարկեք.Համառոտ կարդացեք ԿՄՀ տեղական գրքույկը, որտեղ ԿՄՀ վարկի վերաբերյալ ուղեցույցներ կան ձեր տարածքի համար: Ի՞նչ եք սովորում:
-
Կարդացեք.Երբ մեզ լավ ենք դրսևորում, հնարավոր է զեղջերի հնարավորություն ունենանք վարկի մարման համար: Վարկի վճարման ենթակա ընդհանուր գումարը կարող է նվազել, եթե մենք (1) լավ գնահատականներ ունենք, (2) ավարտում ենք ուսումը, (3) իրականացնում ենք աշխատանքի մեր նպատակները և (4) վարկի վճարումները ժամանակին ենք կատարում: Երբ կատարում ենք այս քայլերը, մենք հաշվենիշ ենք վաստակում արդյունավետ աշխատանքի համար և մեր պարտքի գումարը նվազում է:
ԿՄՀ վարկերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար՝ տես 70 էջը: Տանը ևս մեկ անգամ մանրակրկիտ կարդացեք այս տեղեկությունը: Հարցերի դեպքում դուք կարող եք կապ հաստատել նաև ձեր ինքնապահովման կենտրոնի հետ:
-
Քննարկեք.Դուք ունե՞ք այլ պատասխաններ, որին խումբը կարող է պատասխանել:
Ինչպե՞ս կարող եմ դիմել:
-
Կարդացեք.ԿՄՀ վարկի համար դիմելու քայլերը հետևյալն են. Միացեք մի գործընկերոջ հետ և տեղեկացեք, թե ինչ պետք է անեք յուրաքանչյուր քայլի համար: Բացեք թվարկված քայլերի յուրաքանչյուր էջը և հերթով կարդացեք (բայց մի լրացրեք այդ էջերի տեղեկությունները): Այնուհետև վերադարձեք այս էջը և ստուգման նշան դրեք տվյալ քայլի վանդակում:
-
Քննարկեք.Դուք ունե՞ք տեղեկություն բոլոր քայլերը լրացնելու համար: Եթե ոչ, ապա ինչպես կարող եք ձեռք բերել այն:
Ի՞նչ է տեղի ունենում դիմումը լրացնելուց հետո:
-
Կարդացեք.Ահա թե ինչ է տեղի ունենում դիմումը լրացնելուց հետո:
-
Քննարկեք.Լրացուցիչ հարցեր կա՞ն: Եթե դուք չգիտեք պատասխանները, ապա այցելեք մոտակա ինքնապահովման կենտրոն:
Հանդիպումից հետո, եթե ձեր դասվարը համացանցի կապ ունի, նա կարող է բացել ԿՄՀ վարկային դիմումի կայքը և ցույց տալ՝ ինչպես օգտագործել այն:
Ինչպե՞ս եմ կատարում վարկի մարման վճարները:
-
Կարդացեք.ԿՄՀ վարկը դրամաշնորհ չէ և մեզանից պահանջվում է այն ետ վճարել: Մենք ետ վճարելու պարտավորություն ենք ստանձնում: Մենք ստանձնում ենք այդ պարտավորվածությունը քահանայության մեր ղեկավարի հետ ԿՄՀ վարկային երաշխավորության հարցազրույցի ժամանակ և վարկի դիմումը առցանց լրացնելիս:
ԿՄՀ վարկային մարումները հնարավորություն են տալիս, որ ուրիշները ևս ԿՄՀ վարկ ստանան ապագայում, այդ թվում ձեր ցցի կամ շրջանի մյուս անդամները: Եթե մենք չվճարենք, ապա ԿՄՀ վարկի գումարները ապագայի համար կքչանան:
Կարդացեք աջ լուսանցքի մեջբերումը:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր ԿՄՀ վարկը վերադարձնել: Մտածեք հետևյալ պատճառների մասին.
-
Պատվենք պարտավորությունները և բարձրացնենք ուխտերը պահելու կարողությունը:
-
Հնարավորություն ապահովել, որ ուրիշները ևս վարկ ստանան:
-
Ստանաք ձեզ և ձեր ընտանիքին խոստացված օրհնությունները:
-
Մեծացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը և դառնաք ինքնապահով:
-
-
Կարդացեք.Որպեսզի համոզվենք, որ մենք գիտենք, թե ինչպես կարելի է կատարել վարկային մարումները, մենք պետք է կատարենք մեր առաջին վարկային վճարումը նախքան մեր ուսումնական հաստատության գումար ստանալը:
Նշում դասվարի համար. Բաժանեք վճարման մասին տեղեկությունները ձեր երկրի համար:
Միասին, համառոտ վերանայեք ձեր երկրի համար նախատեսված վճարման հրահանգները:
Ի՞նչ է հարկավոր ԿՄՀ վարկի հարցում հաջողության հասնելու համար:
-
Դիտեք.«Ես երկու ձեռք ունեմ աշխատելու համար» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 78 էջում):
-
Քննարկեք.Մեկ խոսքով նկարագրեք, թե ինչ զգացիք տեսանյութի բովանդակությունից: Կիսվեք ձեր խոսքով:
Ձեր ունեցած ներկայիս գիտելիքներով դուք ընտրո՞ւմ եք դիմել ԿՄՀ վարկի համար: Ի՞նչ կարող եք անել շաբաթվա ընթացքում, որպեսզի լավ որոշում կայացնեք այս տարբերակի վերաբերյալ:
-
Կարդացեք.Երբ առաջ ենք գնում, մենք միայնակ չենք: Եկեք հիշենք. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):