Սովորեք
Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել դասարանից դուրս:
-
Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 60 րոպե ժամանակ
-
Կարդացեք.Անցյալ շաբաթ մենք քննարկեցինք, թե ինչպես հավատքով սովորենք, նաև թե ինչպես դասարանում ուսումնասիրենք: Այս շաբաթ մենք կսովորենք ինչպես պատրաստվել դասարանից դուրս:
Շաբաթ 1
Շաբաթ 2
Շաբաթ 3
Շաբաթ 4
Շաբաթ 5
Շաբաթ 6
Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:
Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:
Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Մշտական Կրթական Հիմնադրամից:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:
-
Կարդացեք.Այս շաբաթ մենք կգտնենք այս հարցի պատասխանները և կկատարենք հետևյալ գործողությունները.
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Ինչպե՞ս կարող եմ հաջողակ ուսանող լինել դասարանից դուրս:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Ամրացնենք մեր հոգևոր պատրաստվածությունը և զարգացնենք ուսումնասիրելու մեր հմտությունները և սովորությունները, այդ թվում նաև ուրիշների հետ աշխատելը և հանձնարարություններ կատարելը:
Ինչպե՞ս եմ ես հոգևորապես պատրաստվում:
-
Կարդացեք.Մենք մեծ առավելություն ունենք, եթե ուսում փնտրենք: Մենք կարող ենք հետևել Սուրբ Հոգուն, ով գիտի՛ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ: Անգամ եթե մենք շատ զբաղված ենք, մենք պետք է ամեն օր ժամանակ հատկացնենք հոգևոր պատրաստվելուն: Այդ ժամանակ Հոգին կօգնի մեզ ավելի արագ սովորել և ավելի շատ հիշել:
-
Դիտեք.(Եթե տեսանյութը մատչելի չէ Կարդացեք սցենարը 112 էջում):
-
Քննարկեք.Ինչպե՞ս ենք մենք որակավորվում Հոգու ուղեկցությունն ունենալու համար: Ինչպե՞ս Հոգին կօգնի մեզ սովորել:
-
Կարդացեք.Ահա մի քանի առանցքային կետեր հոգևոր պատրաստության վերաբերյալ.
-
Առավոտյան և երեկոյան աղոթեք. սովորելուց առաջ և հետո աղոթենք. Երկնային Հորը խնդրենք օրհնել մեր միտքը և մեր ջանքերը:
-
Ամեն օր կարդացեք սուրբ գրությունները:
-
Հնազանդվեք պատվիրաններին. մաքուր և անբիծ պահենք մեզ:
-
Ծառայեք մարդկանց. օգնենք մարդկանց սովորել մեզ հետ:
-
-
Կիրառեք․Ստորև աղյուսակը թվարկում է սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ հոգևորապես պատրաստվել և ուսման մեջ հաջողության հասնել:
Մտածեք ձեր առաջընթացի մասին հետևյալ ոլորտներում: Գրեք բարելավելու ուղիներ:
Ես զգում եմ, որ Հոգին ինձ օգնում է և գործում է իմ միջոցով:
Սովորելու իմ ցանկությունը, ուսման հանդեպ իմ սերը և սովորելու իմ կարողությունը աճում է:
Ես հնազանդվում եմ Աստծո պատվիրաններին և կիրառում եմ արդյունավետ ուսման սկզբունքները:
Ես սովորում եմ ամեն օր. Ես ծրագրում եմ իմ ժամանակը և հետևում եմ իմ ծրագրին. ես ժամանակին կատարում եմ իմ հանձնարարությունները:
Ես քրիստոսանման հատկանիշներ եմ զարգացնում և օգնում եմ մարդկանց անել նույնը:
-
Քննարկեք.Ի՞նչ պարտավորություն կարող ենք ստանձնել, որպեսզի բարելավենք մեր հոգևոր պատրաստվածությունը: Ինչպե՞ս կարող ենք միմյանց օգնել պահել այդ պարտավորությունները:
Ինչպե՞ս եմ ես պատրաստվում դասարանից դուրս:
-
Կարդացեք.Ահա չորս առանցքային կետեր, որոնք կօգնեն մեզ հաջողության հասնել, երբ մենք պատրաստվում ենք դասարանից դուրս: Մենք կսովորենք դրանցից յուրաքանչյուրի մասին:
Ինչպե՞ս արդյունավետ ուսումնասիրության ծրագիր կազմեմ:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր ծրագրել ուսումնասիրելու տեղը և ժամը: Ինչո՞ւ է կարևոր ուշադիր կառավարել ձեր ժամանակը:
-
Գործնական աշխատանք.Միացեք խմբի անդամներից մեկին: Միմյանց օգնեք որոշում կայացնել, թե սովորելու ընթացքում որտե՞ղ և որ ժամերին եք դուք ուսումնասիրելու:
-
Կարո՞ղ եք ամեն օր ուսումնասիրելու մի տեղ ընտրել, որը մաքուր է և խաղաղ: Որտե՞ղ եք դուք ուսումնասիրելու:
-
Կարո՞ղ եք ծրագրել ամեն օր ուսումնասիրել որոշակի ժամի:
Երկուշ. Երեքշ. Չորեքշ.
Հինգշ. Ուրբ. Շաբ.
-
-
Գործնական աշխատանք.Խմբի մեկ այլ անդամի հետ գրեք որոշ խնդիրներ, որոնք կարող են խանգարել ձեզ ամեն օր ուսումնասիրել: Այժմ որոշեք, թե ինչպես կարող եք լուծել այդ խնդիրները:
Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՆԳԱՐԵԼ ԻՆՁ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԼՈՒԾԵԼ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ:
Աղմուկը հարևանների կամ ընտանիքի անդամների կողմից
Բարյացակամորեն խնդրեք նրանց աղմուկ չանել ձեր որոշած մեկ-երկու ժամը:
Ինչպե՞ս եմ ես պատրաստվում դասարանից դուրս:
-
Կարդացեք.Որոշ մարդիկ լավ են սովորում խմբակային ուսուցման ժամանակ: Ինքնապահովման մեր խումբը դրա լավ օրինակն է:
-
Քննարկեք.Ի՞նչն է ինքնապահովման մեր խումբը սովորելու լավ վայր դարձնում: Ինչպե՞ս է մեր խումբը օգնում ձեզ գործել և պատասխանատու լինել:
-
Կարդացեք.Երբ մենք սովորում ենք դպրոցում, մենք շրջապատված ենք դասարանցիներով: Նրանք ևս փորձում են սովորել: Եթե ճիշտ մարդիկ գտնենք, նրանք կարող են մեզ օգնել, իսկ մենք կարող ենք նրանց օգնել սովորել:
-
Քննարկեք.Խոսեք խմբակային ուսման հետևյալ առանցքային կետերի մասին: Կիսվեք մի դեպքով, երբ խմբով ուսումնասիրելիս շատ բան եք սովորել: Կիսվեք մի դեպքով, երբ խմբով ուսումնասիրելիս քիչ բան եք սովորել: Ի՞նչն է եղել տարբերությունը։
-
Գտեք լավագույն ուսանողներին, որոնց հետ կարող եք աշխատել, հատկապես նրանք, ովքեր ձեր նման նվիրված են:
-
Կանոնավոր ժամանակ սահմանեք միասին ուսումնասիրելու համար:
-
Սովորելու յուրաքանչյուր նիստի սկզբում որոշակի նպատակ սահմանեք:
-
Սովորելու յուրաքանչյուր նիստը ավարտեք պարտավորություն ստանձնելով, թե ինչ և երբ պետք է անի ձեզանից յուրաքանչյուրը:
-
Զվարճալի անցկացրեք, բայց կենտրոնացած մնացեք:
-
Պատրաստ եղեք և արեք ձեր մասը: Օգնեք, որ ձեր խմբի անդամները սովորեն: Սովորեք նրանցից ինչ հնարավոր է:
-
-
Կիրառեք․Ինչպե՞ս կօգտագործեք ուսումնասիրման խմբակները, որպեսզի բարելավեք սովորելու ձեր արդյունավետությունը: Գրի առեք առաջացած մտքերը, ապա կատարեք դրանք:
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ և հիշել իմ կարդացածը:
-
Կարդացեք.Սովորելիս, մեծ հավանականությամբ, մեզ շատ նյութեր կտան կարդալու: Շատ բաներ կան, որ կարող ենք անել մեր կարդացածը հասկանալու և հիշելու համար:
-
Քննարկեք.Խոսեք հետևյալ քայլերի մասին, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, հիշել և կիրառել ձեր կարդացածը:
-
Աղոթեք: Խնդրեք, որ Հոգին օգնի ձեզ հասկանալ և հիշել:
-
Ուրվագիծ կազմեք: Գրի առեք ձեր կարդացածի հիմնական մտքերը: Այնուհետև ավելացրեք օժանդակ մտքերը, փաստերը և մարդկանց: Վերընթերցեք ձեր նշումները ևս մեկ անգամ՝ այդ օրը, մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց:
-
Եթե դասագիրքը ձերն է, ընդգծեք բառերը կամ նշեք նոր խոսքերը. լուսանցքում գրեք սահմանումները:
-
Լուսանցքում նշումներ կատարեք. ցույց տվեք կապակցող մտքերը և զարգացումները. նոր տեղեկությունների և ձեր իմացածի միջև կապ հաստատեք:
-
Ինքներդ ձեզ ստուգեք. տեղեկությունը օգտագործելու և կիրառելու ուղիներ փնտրեք:
-
-
Կիրառեք․Խմբով դիտեք այս հոդվածին: Ինչպե՞ս է կարդացողը գործածել վերոհիշյալ մտքերը: Կարդացողի ուսումնասիրության ուրվագիծը տեսեք հաջորդ էջում: Ի՞նչ եք սովորում արդյունավետ կերպով կարդալու վերաբերյալ:
-
Կիրառեք․Բացեք 113 էջը և ինքնուրույն կարդացեք «Հավատքով ուսում փնտրեք» հոդվածը: Հասկանալու և հիշելու ջանք գործադրեք: Կատարեք 104 էջի բոլոր հինգ քայլերը:
Առանց հոդվածին վերադառնալու, ստուգարք անցկացրեք ձեր կարդացածի վերաբերյալ: Կարդալիս դուք ունեի՞ք հասկանալու և մտապահելու նպատակ:
-
Ի՞նչ պետք է անենք հավատքով ուսում փնտրելու համար:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուրս հավատքով ուսում փնտրենք:
-
Ջոզեֆ Սմիթը ինչպե՞ս ցույց տվեց, որ հավատքով սովորելու ցանկություն ունի:
-
-
Քննարկեք.Ինչպե՞ս եք օգտագործելու ուսումնասիրման հինգ քայլերը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հիշել տեղեկությունը:
Ինչպե՞ս եմ ես կատարում հանձնարարությունները:
-
Կարդացեք.Ինչպե՞ս ենք մենք հասկանում և ժամանակին կատարում հանձնարարությունները: Ինչպե՞ս ենք ներդնում մեր լավագույն ջանքերը: Յուրաքնաչյուր ուսանող առնչվում է այս հարցերի հետ:
-
Քննարկեք.Ի՞նչ եք մինչև հիմա արել, որպեսզի ավելի լավ հասկանաք հանձնարարությունները: Ի՞նչն է ձեզ օգնել հանձնարարությունները կատարել լավ և ժամանակին:
-
Կարդացեք.Օգտակար է հիշել, որ, սովորաբար, լավ սկիզբը հանգեցնում է լավ ավարտի: Երբ հանձնարարություն ենք ստանում, լավագույն տարբերակը վաղ ծրագրելն ու վաղ սկսելն է:
-
Կիրառեք․Ստուգեք ձեզ հետևյալ վարժությունով: «x» նշանով նշում արեք յուրաքանչյուր տողի չորս վանդակներից մեկի մեջ, որպեսզի ցույց տաք նշված ոլորտի ձեր ակտիվությունը: Մի քանի շաբաթը մեկ կրկնեք դա, ձեզ կատարելագործելու համար:
Ես տալիս եմ հարցեր, մինչև որ լիովին հասկանում եմ հանձնարարությունը:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Երբ հանձնարարություն կամ ծրագիր եմ ստանում, ես օրացույցին նշում եմ վերջնաժամկետը և քայլեր եմ ծրագրում ժամանակին ավարտելու համար:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Ես հավաստիանում եմ, որ գիտեմ գնահատվելու չափանիշները և սովորում ու անում եմ ամեն բան, որպեսզի հաջողության հասնեմ:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Ես՝ առանց ուշացման, աշխատում եմ իմ հանձնարարությունների վրա: Ես չեմ հետաձգում կատարումը:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Հնարավորության դեպքում ես կիսվում եմ իմ առաջընթացով ուսուցչի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում, օգնություն եմ խնդրում նախքան հանձնարարության ավարտը:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Պարտավորվածություն և հաստատակամություն
-
Կարդացեք.Ստանձնե՞լ ենք «ուսումնասիրելով և նաև հավատքով» սովորելու պարտավորություն (ՎևՈւ 88.118): Հաստատակա՞մ ենք շարունակ ջանք թափել ու երբեք չհանձնվել:
Հավատո՞ւմ ենք, որ Սուրբ Հոգին կարող է մեծացնել մեր հնարավորությունները, եթե արժանավոր լինենք: Կրթություն ստանալը ընդգրկո՞ւմ է ծառայություն կատարելու նպատակ:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց հաջողության հասնել:
-
Կիրառեք․Տանը անցկացրեք 114 էջի հաջողության հասնելու ձեր պատրաստվածության ստուգարքը:
Արդյոք իմ ինքնապահովումը բարելավվո՞ւմ է:
-
Ժամ.Այս էջի համար առանձին սահմանեք 15 րոպե ժամանակ:
-
Կարդացեք.Մեր նպատակը ինքնապահովումն է՝ և՛ նյութական, և՛ հոգևոր: Կրթություն ստանալն ու աշխատելը այդ նպատակի միայն մի մասն են: Մյուս մասը մեր հավատքը զարգացնելն է ու հոգևորապես զարգանալը:
-
Քննարկեք.Ձեր ինքնապահովումը բարելավվել է նրա արդյունքում, որ կիրառել և ուսուցանել եք Իմ հիմքը գրքույկի սկզբունքները:
-
Կիրառեք․Ինչպիսի՞ն է ինքնապահովման ձեր և ձեր ընտանիքի վիճակն այսօր: Բացեք Ինքնապահովման իմ ուղին գրքույկի Ինքնապահովման գնահատման մի դատարկ էջ: Կատարեք հետևյալ քայլերը: Երեք րոպե խորհեք հետևյալի մասին.
Ծախսերի մասին ձեր տեղեկությունը ավելացե՞լ է: Ձեր «հաճախ» կամ «միշտ» պատասխանները ավելացե՞լ են նշված հարցերին պատասխանելիս: Կարո՞ղ եք ասել, որ ավելի վստահ եք զգում ինքնապահովման ձեր եկամուտի վերաբերյալ: Կարո՞ղ եք ասել, որ ինքնապահովման ձեր եկամուտին մի փոքր մոտեցել եք:
-
Կարդացեք.Մեր նպատակը ինքնապահովումն է՝ և՛ նյութական, և՛ հոգևոր: Կրթություն ստանալն այդ նպատակի միայն մի մասն է: Մենք ինքնապահով ենք դառնում նաև ապրելով Իմ հիմքը գրքույկի սկզբունքներով և ավելի լավ աշխատանք գտնելով:
Հաջորդ վեց շաբաթների ընթացքում մենք կշարունակենք կիրառել Իմ հիմքը գրքույկի սկզբունքները: Մենք կվերջացնենք մնացած սկզբունքները և վերջնականապես կավարտենք նախագիծը:
Աշխատանքի իմ որոնումները ձեռնարկի կիրառմամբ մենք գործնականում ավելի լավ աշխատանք կգտնենք: