Նախորդ հրատարակություններ
Օժանդակ նյութեր


Օժանդակ նյութեր

Իմ առաջընթացի հաշվետվություն

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ԴԱՍՎԱՐ. Այժմ մենք հաշվետվություն կտանք մեր առաջընթացի համար: Ռոբերտ, կարո՞ղ ենք սկսել քեզանից:

ՌՈԲԵՐՏ. Լա՛վ: Առաջին հարցը հետևյալն է. Ինչո՞ւ եմ ես ցանկանում ավելի շատ ինքնապահով լինել: Դե, դուք գիտեք իմ իրավիճակը՝ աճող ընտանիք և բազմաթիվ պարտականություններ, այնպես որ ես լավ աշխատանքի կարիք ունեմ: Իսկապես, ես ցանկանում եմ ինքնապահով լինել, որպեսզի հոգամ իմ ընտանիքի մասին ու ավելի լավ ծառայեմ իմ կոչման մեջ:

ՌՈԲԵՐՏ. Հաջորդ հարցն է. «Որքա՞ն եկամուտ է ինձ անհրաժեշտ»: Մեզ համար լավ էր անցնել բյուջեի գործընթացը: Մենք ներկայումս վաստակածի կրկնակիից մի փոքր ավելին պետք է վաստակենք: Եվ դա հնարավոր է. կարծում եմ կստացվի:

ՌՈԲԵՐՏ. Հաջորդը. «Ի՞նչ աշխատանք կարող է ինձ այդքան եկամուտ ապահովել ապագայում»: Մենք լավ զգացումներ ունենք թարգմանչության վերաբերյալ: Ես ներկայումս երկու լեզու գիտեմ: Եվ այդ աշխատանքը ճկուն աշխատանքային գրաֆիկ ունի:

ՄԻՔԱԼԱ.Այն նախընտրելի աշխատանքների ցանկո՞ւմ է:

ՌՈԲԵՐՏ. Այո՛: Այն մեծ պահանջարկ ունի և արագ աճում է:

ՌՈԲԵՐՏ. Լավ. «Ի՞նչ կրթություն ես պետք է ստանամ»: Ինձ անհրաժեշտ է բարելավել իմ լեզվական հմտությունները: Բացի այդ, ինձ պետք է սովորել տեխնոլոգիաներ և գործնական որոշ հմտություններ: Ես պարզել եմ նաև, որ այդ աշխատանքն ունենալու համար ինձ պրակտիկա է անհրաժեշտ:

ՔՈՒԱՄԻ. Դու գտե՞լ ես հաստատություն, որն առաջարկում է այդ ամենը:

ՌՈԲԵՐՏ. Այո՛: Եվ ինչպես ուսումնական ծրագիրը, այնպես էլ հաստատությունը Նախընտրելի ուսումնական ծրագրերի ու հաստատությունների ցանկում են: Ես հույս եմ տածում սովորել «Լինգուա Սելերիի» Բարձրակարգ Թարգմանության բաժնում: Նրանց մոտ աշխատանքի տեղավորումը բարձր է, ունեն պրակտիկայի լավ ծրագիր և լավ կապեր:

ՋԱՆԻԱ. Որքա՞ն է ուսման տևողությունը և արժեքը:

ՌՈԲԵՐՏ. Ուսումը տևում է երկու տարի, ներառյալ պրակտիկան: Ես կարող եմ երեկոյան հերթին սովորել, այնպես որ կոչումս նույնպես կկատարեմ: Մենք կկարողանանք վճարել գումարի կեսը, իսկ մյուս կեսի համար ԿՄՖ վարկի կարիք կունենամ:

ԴԱՍՎԱՐ. Լավ է հնչում, Ռոբե՛րտ: Դու ունե՞ս որևէ մտահոգություն կամ հարց:

ՌՈԲԵՐՏ. Դե, մենք կնոջս հետ մտահոգված ենք, որ ընտանիքից շատ ենք ժամանակ խլում, հատկապես եկեղեցու իմ կոչման պատճառով: Բայց մենք խոսել ենք երեխաների հետ և նրանք բոլորը աջակցող են: Սա կարող է երեք անգամ ավելացնել իմ եկամուտը:

ԴԱՍՎԱՐ. Շատ լավ հաշվետվություն է: Ունե՞ք արդյոք որևէ դիտողություն կամ խորհուրդ Ռոբերտի համար:

ՋԱՆԻԱ. Իսկ բուհ տանող տրանսպորտային միջոցները լա՞վ են աշխատում. դուք հաշվե՞լ եք ճանապարհածախսը:

ՌՈԲԵՐՏ. Ինձ անհրաժեշտ կլինի երկու երթուղի փոխել յուրաքանչյուր ուղղությամբ, ոչ ես դեռ չեմ հաշվել ճանապարհածախսը: Շնորհակալություն հիշեցնելու համար:

ՔՈՒԱՄԻ. Կարծում եմ դու լավ թարգմանիչ կլինես: Դու արագ մտածում ես և լավ խոսում: Կարո՞ղ ես սովորելու ընթացքում թարգմանություններ անել, որ փորձ ձեռք բերես:

ՌՈԲԵՐՏ. Շատ լավ միտք է: Այլ դիտողություններ կա՞ն:

Վերադարձեք 82-րդ էջը

Կրթությունը հնարավորություններ բացող բանալի է

Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները:

Վերադարձեք 84-րդ էջը

Կրթություն իրական կյանքի համար

Թող խմբի անդամներից մեկը բարձրաձայն կարդա այս ելույթը, որի ընթացքում խմբի անդամները կհետևեն 85 էջի գրառումներին:

ՀԵՆՐԻ Բ. ԱՅՐԻՆԳ

Դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալը սովորելու ցանկություն է առաջ բերում: … Այն Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու բնական պտուղն է: … Եթե շարունակենք ուսում փնտրել՝ Աստծուն և Իր զավակներին ծառայելու համար, այն մեծ արժեք ունեցող օրհնություն է: …

Տերը և Նրա Եկեղեցին միշտ խրախուսել են կրթություն ստանալ, որպեսզի մեծացնենք [Նրա] զավակներին ծառայելու մեր կարողությունը: Ինչպիսին էլ լինեն մեր տաղանդները, Նա մեզ համար ծառայություն ունի, որ կատարենք: Եվ որպեսզի լավ կատարենք մեր ծառայությունը՝ ոչ միայն մեկ անգամ կամ սահմանափակ ժամանակի ընթացքում, մենք պետք է միշտ սովորենք:

… Աղոթքի, ծոմապահության և ջանասեր աշխատանքի միջոցով, Նրան ծառայելու դրդապատճ ունենալով, մենք կարող ենք ակնկալել, որ Նրա շնորհը ուղեկից լինի մեզ: … (Սա) նշանակում է, որ մենք ավելի արագ կսովորենք և կաճենք հմտություններով, քան հնարավոր կլիներ միայն մեր բնական կարողություններով: …

Մենք նախապատվություն պետք է տանք հոգևոր կրթությանը: … Դուք շահագրգռված եք կրթություն ստանալ ոչ միայն մահկանացու կյանքի, այլև հավերժական կյանքի համար: Եթե հստակ տեսնեք այդ իրականությունը, դուք առաջնահերթություն կհամարեք հոգևոր կրթությունը և միևնույն ժամանակ չեք անտեսի աշխարհիկ կրթությունը: Իրականում, երբ դուք ունենաք հոգևոր տեսլականը, դուք ավելի քրտնաջան կաշխատեք ձեր աշխարհիկ կրթության վրա: …

… Տերը գիտի և՛ այն, թե ինչ պետք է դուք անեք Նրա համար, և՛ այն, թե ինչ պետք է դուք իմանաք, որպեսզի անեք այդ: Դուք կարող եք վստահ ակնկալել, որ Նա հնարավորություններ է պատրաստել ձեզ համար, որպեսզի դուք սովորեք: …

Մեր կրթությունը երբեք չպետք է դադարի: … Իրական կյանքը, որին նախապատրաստվում ենք, հավերժական կյանքն է: … Մենք համոզված ենք, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, ցանկանում է, որ մենք Նրա նման ապրենք: Ամեն բան, որ սովորում ենք այս կյանքում, ինչը ճշմարիտ է, Հարության ժամանակ կբարձրանա մեզ հետ: Եվ ամեն բան, որ սովորում ենք, կավելացնի մեր ծառայելու կարողությունը: …

Իմ աղոթքն է, որ դուք երախտագիտության զգացում ունենաք Վարդապետ Ուսուցչի՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես աղոթում եմ, որ դուք զգաք այն մեծ ծառայությունը, որը սիրող Երկնային Հայրն ակնկալում է, որ դուք կատարեք Իր զավակների համար, և որ դուք կտեսնեք սովորելու հնարավորությունները, որոնք նա պատրաստել է ձեզ համար: («Real-Life Education», New Era, Apr. 2009, 2–8)

Վերադարձեք 85-րդ էջը

Կրթությունը և Վերջին Օրերի Սրբերը

Թող խմբի անդամներից մեկը բարձրաձայն կարդա այս ելույթը, որի ընթացքում խմբի անդամները գրառումներ կկատարեն 86 էջի վրա:

ԴԱԼԼԻՆ Հ. ՕՈՒՔՍ ԵՎ ՔՐԻՍՏԵՆ Մ. ՕՈՒՔՍ

Որպես Վերջին Օրերի Սրբեր՝ մենք հավատում ենք կրթությանը: … Մեր կրոնական հավատքն ուսուցանում է մեզ, որ մենք պետք է ձգտենք սովորել Հոգով, և որ մենք պարտավորություն ունենք մեր գիտելիքն օգտագործել հօգուտ մարդկության: … [Երկնային Հոր] Հոգին կարող է ուղղորդել և ավելացնել սովորելու մեր ջանքերը և մեծացնել ճշմարտությունը յուրացնելու մեր կարողությունը: …

Սովորելու մեր ջանքերին պետք է միանա մեր անձնական արժանավորությունը, որպեսզի Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանանք: … Մեղքը հեռացնում է Տիրոջ Հոգին, և երբ դա տեղի է ունենում, Հոգու հատուկ լուսավորությունը անցնում է և սովորելու լապտերը մարում է: .…

… Մենք խոստում ունենք, որ եթե մեր աչքն ուղղված է Աստծո փառքին, որը ներառում է անձնական արժանավորությունը, մեր «ամբողջ մարմինը լցված կլինի լույսով և [մեր] մեջ խավար չի լինի. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները» (ՎևՈւ 88.67): …

… Ապաշխարությունը, որը կարող է մաքրել մեզ մեղքից Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով, կարևոր քայլ է ուսումնառության ճանապարհին բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են լույս ու ճշմարտություն` Սուրբ Հոգու ուսուցանող զորությամբ: …

Մեր կրթական ընտրություններում մենք պետք է պատրաստվենք աջակցելու մեզ և նրանց, ովքեր կարող են կախված լինել մեզանից: Կարևոր է, որ մենք ունենանք մրցունակ հմտություններ: Կրթությունը կարևոր է անձնական պաշտպանության և բարօրության համար:

Մեր Երկնային Հայրն ակնկալում է մեզանից օգտագործել մեր ընտրելու ազատությունը և ոգեշնչումը քննելու մեզ և մեր կարողությունները և որոշելու ուսումնառության ինչպիսի ոլորտ պետք է ընտրենք: … Կարդացեք ձեր հայրապետական օրհնությունը, քննեք ձեր բնական ընդունակություններն ու տաղանդները և առաջ գնացեք: Կատարեք առաջին քայլը և դռները կբացվեն: … Տիրոջ հետ լինելիս «ամեն բաները գործակից են լինում դէպի [մեր] բարին» (Հռովմեացիս 8.28): …

Մենք կարող ենք պայքարել հասնելու մեր նպատակներին, սակայն մեր մաքառումները կարող են այնքան աճ ապահովել, որքան ուսումը: Դժվարությունները հաղթահարելու արդյունքում ունեցած ուժը մեզ հետ կլինի գալիք հավերժություններում: …

Ամենակարևորը, մենք պարտավոր ենք շարունակել մեր հոգևոր կրթությունը` ուսումնասիրելով սուրբ գրքերը և Եկեղեցու գրականությունը, հաճախելով եկեղեցի և տաճար: Կյանքի խոսքերով սնվելը կհարստացնի մեզ, կավելացնի մեր հարազատներին ուսուցանելու մեր ունակությունը և կպատրաստի մեզ հավերժական կյանքին:

Կրթության գերագույն նպատակն է դարձնել մեզ արքայության ավելի լավ ծնողներ և ծառաներ: … Կրթությունը Աստվածային պարգև է. այն մեր կրոնի անկյունաքարն է, երբ մենք օգտագործում ենք այն հօգուտ մերձավորների: («Learning and Latter-day Saints», Liahona, Apr. 2009, 26–31)

Վերադարձեք 86-րդ էջը

Հղումներ