Նախորդ հրատարակություններ
Հաշվետվություն


Հաշվետվություն

circling arrows-blue

Ես պահե՞լ եմ իմ պարտավորությունները:

Ժամանակ.Սահմանեք 20 րոպե ժամանակ միայն այս էջի համար (ոչ ամբողջ Հաշվետվություն բաժնի համար):

Կիրառեք․Եկեք զեկուցենք մեր պարտավորությունների վերաբերյալ: Իրենց բոլոր պարտավորությունները կատարողներին խնդրում ենք ոտքի կանգնել: (Ծափահարություն):

Կարդացեք.Այժմ խնդրում ենք բոլորը ոտքի կանգնեն: Մենք պետք է աշխատենք կատարել մեր բոլոր պարտավորությունները: Դա ինքնապահով մարդկանց գլխավոր սովորություններից մեկն է: Եկեք միասին կրկնենք մեր թեմատիկ կարգախոսները.

Կարդացեք.Եկեք նստենք:

Քննարկեք.Ի՞նչ եք դուք սովորել այս շաբաթվա ձեր պարտավորությունները կատարելիս: Այս խումբը կարո՞ղ է ձեզ օգնել առաջադիմել:

Իմ առաջընթացը

Ժամանակ.Այս էջի համար առանձին սահմանեք 15 րոպե ժամանակ:

Կարդացեք.Եկեք զեկուցենք մինչ այժմ ունեցած մեր առաջընթացի վերաբերյալ: Հետևյալ տեսանյութը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք դա անել:

Դիտեք.«Իմ առաջընթացի հաշվետվություն» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 92 էջում):

Կիրառեք․Այժմ խմբի անդամները կկիսվեն վերջին մի քանի շաբաթների իրենց առաջընթացի վերաբերյալ: Նախ կարդացեք հետևյալ հրահանգները:

  1. Ինքնուրույն ժամանակ տրամադրեք և մտածեք ստորև տրված առանցքային հարցերի պատասխանների մասին: Դուք կարող եք տեղեկությունները գտնել ձեր աշխատանքային ձեռնարկի նախորդ շաբաթների բաժիններում:

  2. Երբ բոլորը պատրաստ լինեն, հերթով ներկայացրեք ձեր պատասխանները ձեր աշխատանքային ընկերոջը: Անպայման արձագանք խնդրեք նրանից:

ԻՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ինչո՞ւ եմ ես ցանկանում ավելի շատ ինքնապահով լինել:

Ի՞նչ եկամուտ պետք է ես վաստակեմ, որպեսզի ինքնապահով լինեմ:

Ի՞նչ կարգի աշխատանք եմ ես ընտրել ապագայի համար, որպեսզի վաստակեմ այդ եկամուտը:

Ի՞նչ վերապատրաստում կամ կրթություն է ինձ հարկավոր, որպեսզի որակավորվեմ իմ ապագա աշխատանքի համար:

Ուսումնական ի՞նչ հաստատություն կամ ծրագիր եմ ես ընտրել: Ինչո՞ւ:

Արդյոք ես գիտե՞մ իմ կրթության ծախսերը: Ինչպե՞ս եմ պատրաստվում վճարել դրանք: Աշխատելո՞ւ եմ: Ընտանիքի՞ց վերցնելու: Վա՞րկ եմ վերցնելու:

Արդյոք ես կարիք ունե՞մ օգտվելու ՄԿՀ վարկային ծրագրից, որպեսզի վճարեմ իմ ծախսերը:

Եթե այո, ապա ես գտե՞լ եմ խորհրդատու ու կապ հաստատել քահանայության իմ ղեկավարի հետ:

Եթե այո, ապա ես ավարտել եմ վարկի դիմումի գործընթացը:

Ամենամեծ հարցը, որ ներկայումս անհանգստացնում է ինձ:

Ունե՞ք արդյոք որևէ դիտողություն կամ խորհուրդ ինձ համար: