Նախորդ հրատարակություններ
Սովորեք


Սովորեք

lightbulb-brown

Կրթության ի՞նչ տարբերակներ եմ ես ընտրել:

Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 30 րոպե ժամանակ:

Կարդացեք.Այժմ մենք մտքեր ունենք մեր ապագա աշխատանքի համար: Այս շաբաթ մենք կքննարկենք, թե ինչ տեսակի կրթություն կամ ուսում է անհրաժեշտ, որպեսզի ձեռք բերենք ցանկալի աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ կամ որակավորում:

Շաբաթ 1

Շաբաթ 2

Շաբաթ 3

Շաբաթ 4

Շաբաթ 5

Շաբաթ 6

Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:

Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:

Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:

Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:

Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:

Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:

Կիրառեք․Դասվարը խմբի յուրաքանչյուր անդամին պետք է հանձնի Ինքնապահովման ծառայությունների նախընտրությունների ցանկ, եթե անցյալ շաբաթ այդ ցանկը չի տրվել նրանց:

Ընտրեք երկու հոգու, որ գրեն գրատախտակին: Ապա, երկու րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից թող թվարկի որքան հնարավոր է շատ տեղական ուսումնական հաստատություններ կամ ծրագրեր: Ձեր ցանկում ներառեք հետևյալը.

  • Պետական և մասնավոր հաստատություններ ու համալսարաններ

  • Արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

  • Աշակերտության կամ պրակտիկայի հնարավորություններ

  • Նախընտրելի հաստատությունների և ծրագրերի ցանկից ընտրված նախընտրելի ծրագրեր

Կարդացեք.Ո՞ր տարբերակները կարող են որակավորել մեզ մեր ապագա աշխատանքի համար: Կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր հաստատություններն ու ծրագրերն են համարժեք: Դրանք տարբերվում են ուսման տևողությամբ, վարձավճարով և ծրագրերի բարդությամբ: Որոշ հաստատություններ շրջանավարտներին օգնում են աշխատանք գտնել: Որոշ հաստատություններ արդյունավետ չեն կամ չափից շատ թանկ են:

Դիտեք.«Ուսումնական հաստատության կամ ծրագրի ընտրություն» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 38 էջում):

Քննարկեք.Ի՞նչ քայլեր կձեռնարկեք դուք, որպեսզի գտնեք ճիշտ ուսումնական ծրագիրը:

Կարդացեք.Եթե մեզ պետք լինի օգտվել ԿՄՀ վարկից, մեզ անհրաժեշտ կլինի ընտրել այնպիսի հաստատություն, որն առկա է Նախընտրելի հաստատությունների և ծրագրերի ցանկում: Այդ հաստատությունները կապահովեն հմտություններ նախընտրելի աշխատանք գտնելու համար։ Նրանք նաև ավարտողներին օգնում են գտնել այդ աշխատանքը: Դուք կարող եք դիմել ցանկում բացառություն կամ ավելացում կատարելու համար՝ կապ հաստատելով ինքնապահովման ծառայությունների տեղական կառավարչի հետ:

Կարդացեք.Այս շաբաթ մենք մեզ կտանք այս հարցը և կկատարենք հետևյալ գործողությունները.

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Ի՞նչ կրթություն կամ վերապատրաստում ինձ կորակավորի իմ աշխատանքի համար:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Հետազոտեք կրթության տարբերակները, սովորեք ծրագրերի մասին, խոսելով տարբեր մարդկանց հետ, և կրթության ծրագիր պատրաստեք:

Ինչպե՞ս պատրաստեմ կրթության իմ ծրագիրը:

Կիրառեք․Շաբաթվա ընթացքում մենք կպատրաստենք կրթության ծրագիր (տես էջ 33): Այս գործնական աշխատանքը կօգնի մեզ սովորել, թե ինչպես անեք դա՝ քայլ առ քայլ:

Քայլ 1: Կարդացեք օրինակները: Այնուհետև, որպես փորձնական աշխատանք, «Ձեր օրինակը» սյունակում գրի առեք ձեր նախընտրելի կրթության տարբերակներից մեկը: Գրեք մարդկանց անուններ, ում հետ կարող եք խոսել այդ տարբերակի վերաբերյալ:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՄ ԾՐԱԳԻՐԸ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՄ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Օրինակ 1

Օրինակ 2

Ձեր օրինակը

Գրեք այն ուսումնական ծրագրերի կամ հաստատությունների անունները, որոնք դուք հետազոտում եք:

Պոլիտեխնիկական Ինստիտուտ

Համակարգչային ծրագրերի ուսուցման կենտրոն

Ո՞Վ ԳԻՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գրեք մարդկանց անուններ, ում հետ կխոսեք յուրաքանչյուր ծրագրի ու հաստատության վերաբերյալ:

Քույր Ադոն աշխատում է այնտեղ

Հաստատության խորհրդատուները, ուսուցիչները

Իմ ընկերը՝ Սոֆիան, գնացել է այդ դպրոցը

Ուսանողներ

Համակարգչային խանութի ծանոթ տղան

Եղբայր Մոլդոնան անցել է այդ դասընթացը

Ուսումնական կենտրոնում ինչ-որ մեկի հետ

Քայլ 2: Կարդացեք ներքոհիշյալ հարցերը և օրինակները: Լրացրեք «Ձեր օրինակը» սյունակի վանդակները: Այս գործնական աշխատանքի համար դուք հնարավոր է նախապես ենթադրություն անեք:

Ի՞ՆՉ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՐՑՆԵԼ:

Օրինակ 1

Օրինակ 2

Ձեր օրինակը

Որքա՞ն է հաստատության շրջանավարտների թիվը: Քանի՞սն են լավ աշխատանք գտնում:

80% ավարտում են և վկայական ստանում

Ավարտողների մեծ մասը լավ աշխատանք է գտնում

Շատերը մեկ տարում ղեկավար պաշտոնի են անցնում

60–65% վկայական են ստանում

Գրեթե բոլոր վկայական ստացողները լավ աշխատանք են գտնում

Ի՞նչ է անհրաժեշտ այդ ծրագիրը կամ հաստատությունը ընդունվելու համար:

Հաստատությունում 100 տեղ կա մեկ տարվա համար. անհրաժեշտ է մաթեմատիկայի հիմնական ստուգարք հանձնել. անհրաժեշտ է ունենալ 2 երաշխավոր անձ

Մաթեմատիկայի ստուգարք հանձնել

Վարձը վճարել

Անձնական համակարգիչ ունենալ

Որքա՞ն պետք է սովորել հավաստագրի/ավարտելու համար:

վկայականի համար՝ 18 ամիս

6 ամիս պրակտիկայի հնարավորություն (հաստատությունն ինքն է այն կազմակերպում՝ անվճար)

9 ամիս և հավաստագրման ստուգարք

Որքա՞ն է մեկ տարվա ուսման վարձը: Որքա՞ն է ամբողջ ուսման վարձը: Իսկ վկայականի՞ համար:

10000/տարեկան գումարը՝ ուսման վարձը և այլ ծախսեր

15000 ողջ ծրագրի գումարը

8000 (լրացուցիչ) վկայականի և գործիքների համար

15000/9 ամսվա գումարը

(15000 ողջ ծրագրի գումարը)

5000 (լրացուցիչ) հավաստագիրը վավերացնելու համար

Կա՞ արդյոք կրթաթոշակի (անվճար ուսուցման) հնարավորություն: Իսկ ուսումնական դրամաշնո՞րհ: Իսկ վա՞րկ:

Ուսման վարձը հնարավոր է միայն 6 ամսվա գերազանց ուսման համար. դրամաշնորհ չկա. վարկերը տրվում են բարձր տոկոսով

Ոչ

Ի՞նչ հերթափոխով է ուսուցումը: Ինչպիսի՞ն է տրանսպորտի հասանելիությունը:

3 հերթ (առավոտյան, ցերեկային, երեկոյան)

Ավտոբուսային երթուղիների հանգույցում. ինձ համար 45ր. ճանապարհ

Առավոտյան և երեկոյան

Երկու ավտոբուսի փոփոխություն. 1 ժամվա ճանապարհ մեկ ուղղությամբ

Քայլ 3: Այժմ կարդացեք օրինակները և ամփոփեք «Ձեր օրինակը» բաժինը՝ աջ կողմի սյունակում: Հիշեք, որ սա միայն փորձնական օրինակ է: Այս շաբաթվա ընթացքում մենք ավելի ճշգրիտ տեղեկություն կհավաքենք:

Ո՞Ր ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԵՎ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՄ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Օրինակ 1

Օրինակ 2

Ձեր օրինակը

Ի՞նչ սովորեցի ես հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ո՞րն է լավագույնը թվում ինձ համար:

Ավելի շատ ժամանակ: Մի փոքր ավելի թանկ: Տեղավորման լավ հնարավորություն, կրթաթոշակ, դասերի ճկուն ժամանակացույց: Գործատուների հետ լավ կապեր:

Ավելի քիչ ժամանակ: Ավելի քիչ ընդհանուր ծախսեր: Դուրս մնալու մեծ վտանգ: Տեղավորման բարձր հավանականություն: Տրանսպորտային անհարմարություն:

Կարդացեք.Այս շաբաթ տեղեկություն հավաքելուց հետո, մենք պետք է որոշում կայացնենք: Մենք կարող ենք աղոթել և որպես օգնություն կարդալ մեր հայրապետական օրհնությունը: Արժանի և անկեղծ լինելու դեպքում Սուրբ Հոգին կուղղորդի մեզ: Տերը ցանկանում է օրհնել մեզ: Եկեք փնտրենք Նրա օգնությունը:

Ինչպե՞ս եմ ներկայացնելու կրթության իմ ծրագիրը:

Կարդացեք.Հաջորդ շաբաթվան նախապատրաստվելու համար եկեք փորձ անենք ներկայացնել կրթության մեր ծրագիրը:

Կիրառեք․Մոտեցեք գործնական աշխատանքների ձեր նոր գործընկերոջը: Ներկայացրեք կրթության ծրագրի մի օրինակ այնպես, կարծես թե դա ձեր ծրագիրն է (տես 30–31 էջերը): Եթե ամբողջությամբ չունեք ողջ տեղեկությունը, գործածեք ձեր պատկերացումը: Տեղավորվեք երեք րոպեի մեջ: Ապա երկու րոպե լսեք ձեր գործըկներոջ դիտողությունները:

Փոխվեք դերերով և թույլ տվեք, որ մյուս գործընկերը փորձի ներկայացնել իրենը:

Քննարկեք.Վերադարձեք մեծ խումբ: Քննարկեք այն, թե ինչպես եք պատրաստվում տեղեկություն հավաքել շաբաթվա ընթացքում և ինչպես եք պատրաստվում ներկայացնել ձեր կրթական ծրագիրը հաջորդ շաբաթ: Հարցեր տվեք և փոխանակվեք մտքերով:

Կարդացեք.Շաբաթվա ընթացքում տեղեկություն հավաքեք և լրացրեք կրթության այս ծրագիրը: Խոսեք հնարավորինս շատ մարդկանց հետ: Շատ հարցեր տվեք և հարցեր ավելացրեք ձեր գրառումներին: Եթե ձեզ կրթության ծրագրի լրացուցիչ օրինակ է հարկավոր, կարող եք մի օրինակ գտնել 39 էջում:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել և ԿՄՀ վարկ ստանալ:

Ծանուցում. Եթե ձեր ընտրած հաստատությունը կամ ծրագիրը ԻԾ նախընտրելի հաստատությունների և ծրագրերի ցանկում չէ և դուք դեռևս ցանկանում եք դիմել վարկի համար, դիմեք ինքնապահովման ծառայությունների ձեր կառավարչին: