Նախորդ հրատարակություններ
Սովորեք


Սովորեք

Նկար
lightbulb-purple

Ի՞նչ ենք անելու մենք այս խմբում:

Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 60 րոպե ժամանակ

Կարդացեք.Ինքնապահովման այս խմբի նպատակը հասկանալու համար կարդացեք աշխատանքային այս ձեռնարկի նախաբանը կազմի դարձերեսին:

Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք միմյանց կրթություն ստանալ և բարելավել մեր աշխատանքը: Բացի այդ, մենք ավելի մեծ նպատակ ունենք. դառնալ ինքնապահով, որպեսզի ավելի լավ ծառայենք ուրիշներին:

Դիտեք.«Կրթություն ինքնապահովման համար» (Եթե տեսանյութը մատչելի չէ Կարդացեք սցենարը 18 էջում):

Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այս տեսանյութի բովանդակությունից:

Կարդացեք.Եկեք հերթով կարդանք այս խոսքերը.

  1. Մենք ուզում ենք ինքնապահով դառնալ:

  2. Բայց ներկայումս չունենք հմտություններ լավ աշխատանք ձեռք բերելու կամ լավ բիզնես ձեռնարկելու համար:

  3. Այնպես որ, մենք պետք է բարելավենք մեր հմտությունները՝ կրթվելով կամ վերապատրաստվելով:

  4. Բարելավելով հմտությունները՝ մենք կբարելավենք մեր աշխատանքը և եկամուտը:

  5. Եվ ավելի շատ եկամուտն ու ավելի շատ հավատքը կօգնի մեզ ավելի շատ ինքնապահով դառնալ:

Քննարկեք.Սա կարո՞ղ է մեր այստեղ գտնվելու նպատակի լավ ամփոփում լինել:

Կարդացեք.Յուրաքանչյուր շաբաթ մեր խմբում մենք կպատասխանենք հետևյալ հարցերին.

Շաբաթ 1

Շաբաթ 2

Շաբաթ 3

Շաբաթ 4

Շաբաթ 5

Շաբաթ 6

Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:

Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:

Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:

Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:

Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:

Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:

Քննարկեք.Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք նախքան մեզ անհրաժեշտ կրթության ընտրությունը կատարելը այս շաբաթ սկսում պարզելով մեր նախընտրելի աշխատանքը:

Կարդացեք.Կրթության նպատակը լավ աշխատանք գտնելն է: Առաջին վեց շաբաթների ընթացքում մենք կսովորենք կրթության մասին: 7–12 շաբաթների ընթացքում մենք կսովորենք, թե ինչպես լավ աշխատանք գտնենք ու հաջողակ լինենք մեր գործում.

Շաբաթ 7

Շաբաթ 8

Շաբաթ 9

Շաբաթ 10

Շաբաթ 11

Շաբաթ 12

Ինչպե՞ս կարող եմ ճիշտ աշխատանքի հնարավորություններ գտնել:

Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել ինձ համոզիչ զորությամբ:

Ինչպե՞ս աշխատանքի «թաքնված» շուկա մուտք գործեմ:

Ինչպե՞ս կարող եմ առանձնանալ որպես լավագույն ընտրություն:

Ինչպե՞ս արագացնեմ աշխատանքի իմ որոնման ընթացքը:

Ինչպե՞ս կատարելագործվեմ աշխատանքիս մեջ և շարունակեմ հաջողություն ունենալ:

Կարդացեք.Միասին աշխատելով՝ մենք կգտնենք այս հարցերի պատասխանները և հաջողություն կունենանք:

Ի՞նչ կարող եմ ես առաջարկել:

Կարդացեք.Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք որպես խումբ միասին աշխատել:

Դիտեք.«Գնա՛ և գործի՛ր» ուսուցում» (Եթե տեսանյութը մատչելի չէ, Կարդացեք սցենարը 20 էջում):

Քննարկեք.Մենք միմյանց օգնելու ենք «գնալ և գործել»: Ի՞նչ կարևոր բան կար այս տեսանյութի բովանդակության մեջ: Ինչո՞վ է ուսման այս մոտեցումը տարբերվում դպրոցի կամ եկեղեցու ավանդական դասարանից:

Կիրառեք․Բաժանվեք երկու-երեք մարդուց բաղկացած փոքր խմբերի: Տեղափոխեք ձեր աթոռները, որ տեսնեք միմյանց և կատարեք հետևյալ վարժությունը:

  1. Հակիրճ ներկայացրեք ձեզ՝ ձեր անունն ու մի փոքր ընտանիքի մասին: Նշեք ինչ-որ մի հաջողություն, որին հասել եք: Օրինակ` «Աշխատանքի համար ես պարգևատրում եմ ստացել իմ գործատուից» կամ «Ես հաջողությամբ միսիա եմ ծառայել» կամ «Ես հաջողությամբ երեք երեխա եմ մեծացրել»:

  2. Հիմա, խմբի մյուս անդամները արագ կասեն ձեզ, թե ինչ կարողություններ են ձեզ անհրաժեշտ եղել այդ հաջողությունն ունենալու համար: Եթե դուք ասեք, որ «հաջողությամբ միսիա եք ծառայել», մյուսները կարող են ասել. «Դու պետք է որ ջանասեր աշխատող լինես, լավ ղեկավար ու ուսուցիչ լինես և մարդկանց հետ շփվելու լավ հմտություններ ունենաս»:

  3. Կրկնեք նույն բանը յուրաքանչյուրի համար:

  4. Վերադարձեք և միացեք ամբողջ խմբին: Կիսվեք խմբի անդամների որոշ հաջողություններով և նրանց որոշ կարողություններով:

Կարդացեք.Մեր ունեցած բոլոր հմտություններն ու կարողությունները Տիրոջ շտեմարանի մասն են կազմում: Կարդացեք աջ լուսանցքի սուրբ գրությունը:

Քննարկեք.Ինչպե՞ս կարող է մեր խումբն աշխատել միասին և օգնել միմյանց:

Կիրառեք․Եկեք անենք առաջին գործողությունը որպես խումբ: Եկեք հինգ րոպե տրամադրենք և որոշենք, թե ինչ անուն կընտրենք մեր խմբի համար:

Խմբի անունը գրեք ներքևում.

Ի՞նչ աշխատանք պիտի ընտրեմ ապագայի համար:

Կարդացեք.Այս շաբաթվա ընթացքում մենք կորոշենք, թե ինչ կարգի աշխատանք կարող ենք անել, որպեսզի ինքնապահով դառնանք: Հետո մենք կվերադառնանք և հաշվետվություն կտանք:

Հետևյալ հարցը և շաբաթվա գործողությունը կուղղորդեն մեր քննարկումը և պարտավորությունները:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Ուսումնասիրել նախընտրելի աշխատանքների իմ տարբերակները, տեղեկանալ աշխատանքների մասին այլ մարդկանցից և պատրաստել աշխատանքային ծրագիր:

Կիրառեք․Գրեք, թե ինքնապահով դառնալու համար որքան գումար է ձեզ անհրաժեշտ ամեն ամիս (դուք դա պարզել եք Իմ ուղին ձեռնարկի ինքնապահովման ստուգարքի ժամանակ).

Ինձ հարկավոր է ամսական գումար ինքնապահով լինելու համար:

Իմ ուղին գրքույկը կարող է ձեզ օգնել այդ որոշումը կայացնելիս:

Կարդացեք.Այսպիսով, ի՞նչ ենք ցանկանում աշխատել ապագայում, որպեսզի կարողանանք այդ եկամուտը ապահովել:

Դիտեք.«Նախընտրությունների ցանկ ԿՄՀ վարկի համար» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 21 էջում):

Կիրառեք․Դասվարը խմբի յուրաքանչյուր անդամին պետք է հանձնի նախընտրելի աշխատանքների ցանկ:

  1. Ձեր աթոռը շրջեք դեպի խմբի մեկ այլ անդամը: Միասին ուսումնասիրեք դասվարի կողմից տրված նախընտրելի աշխատանքների ցանկը:

  2. Այժմ պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ո՞ր աշխատանքներն են ձեր ուշադրությունը գրավում: Ինչ որ աշխատանք համապատասխանո՞ւմ է ձեր ուժեղ կողմերին ու փորձառություններին:

    • Ո՞ր աշխատանքն է լավագույնս վճարվում:

    • Ո՞րի համար է շատ կրթություն հարկավոր:

    • Ինչպե՞ս կարող է այս ցանկը օգնել ձեզ:

Կարդացեք.Երբ պատկերացում ստանանք, թե որ աշխատանքները կբավարարեն եկամուտի մեր սպասելիքները և որոնք են պահանջարկ ունեցողները, անհրաժեշտ կլինի, որ մենք ավելի շատ տեղեկություն հավաքենք տարբերակների մասին և ընտրություն կատարենք: «Աշխատանքային ծրագիրը» կօգնի մեզ որոշում կայացնել ապագա աշխատանքի կամ բիզնեսի վերաբերյալ:

Կարդացեք.Շաբաթվա ընթացքում մենք կպատրաստենք աշխատանքային ծրագիր (տես էջ 24): Այս գործնական աշխատանքը կօգնի մեզ սովորել, թե ինչպես անեք դա՝ քայլ առ քայլ:

Կիրառեք․Ձեր աթոռը շրջեք դեպի խմբի մեկ այլ անդամը և միասին կատարեք այս գործնական աշխատանքը:

Քայլ 1: Կարդացեք երկու օրինակները: Այնուհետև, որպես փորձնական աշխատանք, «Ձեր օրինակը» սյունակի դատարկ վանդակում գրի առեք ձեր նախընտրելի աշխատանքի տարբերակներից մեկը: Հաջորդ տողում գրեք մարդկանց անուններ, ում հետ կարող եք խոսել աշխատանքի այդ տարբերակի վերաբերյալ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՄ ԾՐԱԳԻՐԸ. Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՕԳՆԻ ԻՆՁ ԻՆՔՆԱՊԱՀՈՎ ԴԱՌՆԱԼ:

Օրինակ 1

Օրինակ 2

Ձեր օրինակը

Գրի առեք ձեզ համար նախընտրելի երեք տարբեր աշխատանք:

Ավտոփականակագործ

Բժշկական տեխնոլոգիաների գործարկող

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

Գրեք 3–5 մարդկանց անուններ, ում հետ կխոսեք յուրաքանչյուր աշխատանքի մասին:

Միգել՝ փականակագործ ընկեր

Ռոբերտո՝ ավտոմեքենայի վաճառող

Քեռի Կարլոս

Նաոմի՝ աշխատում է հիվանդանոցում

Դորին՝ բուժքույր

Սյուզի՝ համակարգչային մասնագետ

Քայլ 2. Կարդացեք ներքոհիշյալ հարցերը և օրինակները: Լրացրեք «Ձեր օրինակը» սյունակի վանդակները: Այս գործնական աշխատանքի համար դուք հնարավոր է նախապես ենթադրություն անեք:

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԿՏԱՄ ԵՍ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ:

Օրինակ Ա (ավտոփականակագործ)

Օրինակ Բ (Բժշկական տեխնոլոգիաների գործարկող)

Ձեր օրինակը

Սկզբի համար որքա՞ն եկամուտ կարող եմ ես ակնկալել յուրաքանչյուր ամիս: Որքա՞ն եկամուտ կարող եմ ակնկալել մեկ տարի աշխատելուց հետո:

Սկզբնական աշխատավարձ. 3500

Մեկ տարի անց. 4500

Սկզբնական աշխատավարձ. 4200

Մեկ տարի անց. 5000

Ինչպե՞ս կարող եմ որակավորվել յուրաքանչյուր աշխատանքի համար:

Արհեստագործական ուսումնարան՝ 8 ամիս

1 տարվա փորձ

Ճանաչել ինչ-որ մեկին, կոնտակտային տվյալներ հավաքել

Բժշկական քոլեջ, 2.5 տարի

1.5 տարվա փորձ

Մաթեմատիկայի քննություն, բնագիտական առարկաներ

Տեղական ուսումնական հաստատություններ առկա՞ են:

Այո

Այո

Արդյոք այս աշխատանքի համար պահանջարկը աճու՞մ է:

Դանդաղ աճ, միջին պահանջարկ

Արագ աճ, բարձր պահանջարկ

Որքա՞ն է աշխատանքը սկսելու սկզբնական ծախսը:

6000 գործիքների համար

4000 հավաստագիր ստանալու համար

Քայլ 3. Կարդացեք օրինակները և ապա ամփոփ գրեք ձեր պատասխանները երրորդ սյունակում: Հիշեք, որ սա միայն փորձնական օրինակ է: Այս շաբաթվա ընթացքում մենք ավելի ճշգրիտ տեղեկություն կհավաքենք: Երբ ավարտեք, վերադարձեք մեծ խոււմբ:

Ո՞Ր ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԵՎ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՄ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

Օրինակ Ա (ավտոփականակագործ)

Օրինակ Բ (Բժշկական տեխնոլոգիաների գործարկող)

Ձեր օրինակը

Ի՞նչ սովորեցի ես հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ո՞րն է լավագույնը թվում ինձ համար:

Քիչ ուսում, քիչ ծախս, բավարար եկամուտ միայն կարիքները բավարարելու համար, պահանջարկը ոչ բարձր:

Որակավորման ավելի երկար ժամանակ, ավելի շատ ուսում, ավելի շատ ծախս, ավելի շատ եկամուտ, բարձր պահանջարկ:

Կարդացեք.Այս շաբաթ տեղեկություն հավաքելուց հետո, մենք պետք է որոշում կայացնենք: Մենք կարող ենք աղոթել և որպես օգնություն կարդալ մեր հայրապետական օրհնությունը: Հիշեք. (1) Մենք սկսում ենք նրանից, թե որքան եկամուտ է մեզ հարկավոր ինքնապահով դառնալու համար: (2) Այնուհետև, ընտրում ենք, թե ինչ կցանկանայինք աշխատել ապագայում, որը նման եկամուտ կապահովի: (3) Դրանից հետո մենք որոշում ենք, թե ինչ կրթություն կամ վերապատրաստում է հարկավոր, որպեսզի որակավորվենք նման աշխատանքի համար:

Ինչպե՞ս եմ ներկայացնելու աշխատանքային իմ ծրագիրը:

Կարդացեք.Հաջորդ շաբաթ մենք մեր խմբին կներկայացնենք մեր աշխատանքային ծրագիրը: Այնպես որ եկեք դիտենք այս օրինակը և ապա ինքներս փորձենք:

Դիտեք.«Աշխատանքային իմ ծրագիրը երեք րոպեում» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 22 էջում):

Կիրառեք․Ոտքի կանգնեք և աշխատեք ինչ-որ մեկի հետ, ում հետ այսօր չեք աշխատել: Ներկայացրեք այս օրինակելի ծրագիրը (7–9 էջերին) պատկերացնելով, թե դա ձեր ծրագիրն է: Հետևեք տեսանյութի օրինակին: Եթե չունեք ողջ տեղեկությունը, գործածեք ձեր պատկերացումը:

  1. Մեկ րոպե տրամադրեք՝ պատմելով աշխատանքի ձեր ընտրությունների և այն մասին, թե ում հետ եք խոսել այդ մասին:

  2. Մեկ րոպե տրամադրեք պատմելով հարցերի պատասխանների մասին:

  3. Մեկ րոպե տրամադրեք, պատմելով, թե աշխատանքի այս տարբերակներից ո՞րն եք ընտրել և ինչու:

  4. Ապա երկու րոպե տրամադրեք և խնդրեք ձեր ըկներոջը դիտողություն անել ձեր ներկայացման վերաբերյալ: Հարցրեք. ինչպե՞ս կարող եմ իմ աշխատանքային ծրագիրը ավելի լավը դարձնել: Ինչպե՞ս կարող եմ այն ավելի արդյունավետ ներկայացնել:

  5. Փոխվեք դերերով և թույլ տվեք, որ մյուս գործընկերը փորձի ներկայացնել իր ծրագիրը:

Քննարկեք.Խմբով քննարկեք, թե ինչպես եք պատրաստվում տեղեկություն հավաքել շաբաթվա ընթացքում և ինչպես եք պատրաստվում ներկայացնել ձեր աշխատանքային ծրագիրը հաջորդ շաբաթ: Հարցեր տվեք և փոխանակվեք մտքերով:

Կարդացեք.Շաբաթվա ընթացքում տեղեկություն հավաքեք և լրացրեք հաջորդ էջի աշխատանքային ծրագիրը: Խոսեք հնարավորինս շատ մարդկանց հետ: Շատ հարցեր տվեք: Եթե գրելու լրացուցիչ տեղի կարիք ունեք, ապա կարող եք օգտագործել 24 էջի լրացուցիչ աշխատանքային ծրագիրը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՄ ԾՐԱԳԻՐԸ. Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՕԳՆԻ ԻՆՁ ԻՆՔՆԱՊԱՀՈՎ ԴԱՌՆԱԼ:

Գրի առեք ձեզ համար նախընտրելի երեք տարբեր աշխատանք:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

Գրեք 3–5 մարդկանց անուններ, ում հետ կխոսեք յուրաքանչյուր աշխատանքի մասին:

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԿՏԱՄ ԵՍ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ:

Սկզբի համար որքա՞ն եկամուտ կարող եմ ես ակնկալել յուրաքանչյուր ամիս: Որքա՞ն եկամուտ կարող եմ ակնկալել մեկ տարի աշխատելուց հետո:

Ինչպե՞ս կարող եմ որակավորվել յուրաքանչյուր աշխատանքի համար:

Տեղական ուսումնական հաստատություններ առկա՞ են:

Արդյոք այս աշխատանքի համար պահանջարկը աճու՞մ է:

Որքա՞ն է աշխատանքը սկսելու սկզբնական ծախսը:

Ա՞յլ հարցեր:

Ո՞Ր ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԵՎ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՄ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

Ի՞նչ սովորեցի ես հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ո՞րն է լավագույնը թվում ինձ համար:

Ինչպե՞ս կարող եմ իմաստուն ձևով կառավարել իմ ֆինանսական միջոցները:

Կարդացեք.Ինքնապահով լինելը ներառում է մեր աշխատածից ավելի քիչ ծախսելը և տնտեսած գումար ունենալը: Խնայողությունները կարող են օգնել մեզ անսպասելի ծախսերի հարցում կամ օգնել մեր ընտանիքի հոգսերը հոգալ, երբ մեր եկամուտը սպասվածից քիչ է: Որպես այս խմբի մաս, մենք պարտավորություն ենք վերցնում ամեն շաբաթ մի փոքր տնտեսել, անգամ եթե չնչին գումար է:

Քննարկեք.Որոշ տարածքներում լավ միտք է գումարը բանկում պահել: Այլ տեղերում, որտեղ երկրի դրամական միավորի արժեզրկումը բարձր է կամ երբ բանկերն անկայուն են, դա կարող է լավ միտք չլինել: Իսկ ինչպիսի՞ն է ձեր տարածքում բանկային խնայողությունների պայմանները: Ո՞ր բանկերն են առաջարկում խնայողությունների բարձր դրույքներ:

Կարդացեք.Ինքնապահով լինելու մյուս մասը անհատական պարտքից ազատված լինելն է: Սպառողական վարկերն օգտագործվում են մեր հնարավորություններից վեր ծախսեր կատարելու համար: Մարգարեները մեզ խորհուրդ են տվել խուսափել անձնական պարտքից, և դառնալով ավելի ինքնապահով, մենք կնվազեցնենք և կազատվենք անձնական պարտքից (չնայած բիզնեսի նպատակով վերցված պարտքը, որոշ դեպքերում, կարող է իմաստուն լինել):

Անսպասելի բժշկական ծախսերը հաճախ ֆինանսական մեծ բեռի պատճառ են դառնում: Ապահովագրական և պետական առողջապահական ծրագրերը հաճախ կարող են օգնել պաշտպանվել այդ բեռից: Ապահովագրվելը կամ պետական բժշկական ծրագրում գրանցվելը կարող է մեր ինքնապահովման ուղու կարևոր մասը լինել:

Քննարկեք.Ապահովագրման որոշ տեսակներ ավելի մատչելի և ավելի օգտակար են (օրինակ՝ առողջության կամ կյանքի ապահովագրությունը), քան մյուս տեսակները: Ապահովագրական ընկերություններն էլ ոչ բոլորն են ազնիվ լինում: Որո՞նք են ապահովագրության լավագույն տարբերակները ձեր տարածքում:

Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ինքնապահով լինենք:

Քննարկեք.Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ինքնապահով լինենք:

Կարդացեք.Կարդացեք աջ լուսանցքի մեջբերումը:

Քննարկեք.Ինչպե՞ս կարող են աշխատանք գտնելու մեր ջանքերը «սուրբ նպատակի համար» լինել, ինչպես ասել է Երեց Քրիստոֆերսոնը:

Կարդացեք.Տերը զորություն ունի օգնելու մեզ ինքնապահով դառնալ: Նա ասել է. «Քանզի ահա, ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ» (2 Նեփի 27.23): Երբ մենք նվիրագործենք կամ նվիրաբերենք աշխատանք գտնելու մեր ջանքերը ինքնապահովման սուրբ նպատակի համար, Տերը կառաջնորդի մեզ ոգեշնչմամբ: Երբ մենք ցույց տանք մեր հավատքը, լսելով ու հնազանդվելով նրա հուշումներին, Տերը կգործի Իր հրաշքները և մեր ջանքերը շատ ավելի արդյունավետ կդարձնի, քան ինքներս կարող ենք երբևէ անել մեզ համար:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել և ԿՄՀ վարկ ստանալ:

Տպել