Նախորդ հրատարակություններ
Հաշվետվություն


Հաշվետվություն

circling arrows-green

Ես պահե՞լ եմ իմ պարտավորությունները:

Ժամանակ.Սահմանեք 10 րոպե ժամանակ միայն այս էջի համար (ոչ ամբողջ Հաշվետվություն բաժնի համար):

Կիրառեք․Եկեք զեկուցենք մեր պարտավորությունների վերաբերյալ: Իրենց բոլոր պարտավորությունները կատարողներին խնդրում ենք ոտքի կանգնել: (Ծափահարություն):

Կարդացեք.Այժմ խնդրում ենք բոլորը ոտքի կանգնեն: Մենք պետք է աշխատենք կատարել մեր բոլոր պարտավորությունները: Դա ինքնապահով մարդկանց գլխավոր սովորություններից մեկն է: Եկեք միասին կրկնենք մեր թեմատիկ կարգախոսները:

Կարդացեք.Եկեք նստենք:

Քննարկեք.Ի՞նչ եք դուք սովորել այս շաբաթվա ձեր պարտավորությունները կատարելիս: Այս խումբը կարո՞ղ է ձեզ օգնել առաջադիմել:

Ի՞նչ սովորեցի ես իմ ֆինանսական ծրագիրը պատրաստելիս:

Ժամանակ.Այս էջի համար առանձին սահմանեք 40 րոպե ժամանակ:

Կիրառեք․Խմբի յուրաքանչյուր անդամ այժմ երեքից քիչ րոպեում խմբին կներկայացնի իր ֆինանսական ծրագիրը:

Ձեր ներկայացումն ավարտելուց հետո հարցրեք, թե խումբը ինչ դիտողություններ ունի: Ձեզ մոտ գրի առեք դիտողությունները: Ձեր նշումների համար օգտագործեք ազատ տողերը ստորև:

Դիտողությունները թող հակիրճ լինեն, որ նախատեսված ժամանակում բոլորը հնարավորություն ունենան զեկուցելու:

Քննարկեք.Ի՞նչ գաղափարներ առաջացան զեկույցների ընթացքում, որոնք կօգնեն ձեզ ձեր որոշումներում: Գրի առեք ձեր մտքերը: