Նախորդ հրատարակություններ
Հաշվետվություն


Հաշվետվություն

circling arrows-brown

Ես պահե՞լ եմ իմ պարտավորությունները:

Ժամանակ.Սահմանեք 10 րոպե ժամանակ միայն այս էջի համար (ոչ ամբողջ Հաշվետվություն բաժնի համար):

Քննարկեք.Կարդացեք աջ լուսանցքի մեջբերումը: Ինչպե՞ս է սա վերաբերում մեր խմբին:

Կիրառեք․Եկեք զեկուցենք մեր պարտավորությունների վերաբերյալ: Իրենց բոլոր պարտավորությունները կատարողներին խնդրում ենք ոտքի կանգնել: (Իրենց բոլոր պարտավորությունները կատարողներին ծափահարեք):

Կարդացեք.Այժմ խնդրում ենք բոլորը ոտքի կանգնեն: Մենք պետք է աշխատենք կատարել մեր բոլոր պարտավորությունները: Դա ինքնապահով մարդկանց գլխավոր սովորություններից մեկն է:

Եկեք կանգնած միասին կրկնենք մեր թեմատիկ կարգախոսները: Կարգախոսները մեզ հիշեցնում են մեր խմբի նպատակը.

Կարդացեք.Եկեք նստենք:

Այժմ մենք միասին կխորհրդակցենք հանուն ավելի լավ աշխատանքի կրթության մեր ծրագրերի շուրջ և միմյանց կօգնենք առաջընթաց ունենալ: Սա այս հավաքի ամենակարևո՛ր քննարկումն է:

Քննարկեք.Ի՞նչ եք դուք սովորել այս շաբաթվա ձեր պարտավորությունները կատարելիս: Այս խումբը կարո՞ղ է ձեզ օգնել առաջադիմել:

Ի՞նչ սովորեցի ես իմ աշխատանքային ծրագիրը պատրաստելիս:

Ժամանակ.Այս էջի համար առանձին սահմանեք 40 րոպե ժամանակ:

Կարդացեք.Եկեք դիտենք այս տեսանյութը՝ որպես օրինակ, թե ինչպես կարելի է ներկայացնել մեր ծրագրերը:

Դիտել.«Աշխատանքային իմ ծրագիրը երեք րոպեում»: (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 22 էջում):

work plan page
Կիրառեք․

Խմբի յուրաքանչյուր անդամ այժմ երեքից քիչ րոպեում խմբին կներկայացնի իր աշխատանքային ծրագիրը:

Ձեր ներկայացումն ավարտելուց հետո հարցրեք, թե խումբը ինչ դիտողություններ ունի: Ձեզ մոտ գրի առեք դիտողությունները: Ձեր նշումների համար օգտագործեք ազատ տողերը ստորև:

Դիտողությունները թող հակիրճ լինեն, որ նախատեսված ժամանակում բոլորը հնարավորություն ունենան զեկուցելու:

Քննարկեք.Ի՞նչ գաղափարներ առաջացան զեկույցների ընթացքում, որոնք կօգնեն ձեզ ձեր որոշումներում: Գրի առեք ձեր մտքերը: