Օժանդակ նյութեր Իմ կրթության համար վճարումը Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը. ՄԻՔԱԼԱ. Ջա՜ն: Այս շաբաթ մի քանի հաստատությունների մասին շատ բաներ եմ իմացել: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Պետք է իրեն տեսնեիք: Նա անմիջապես գնաց ու խոսեց բոլոր այդ մարդկանց հետ: Ես չէի հասցնում նրա ետևից: ՌՈԲԵՐՏ. Դու վերջնական ընտրություն կատարե՞լ ես: ՄԻՔԱԼԱ. Դեռ ոչ, բայց ցուցակս հասցրել եմ երկուսի: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Իսկ ես կանգնել եմ երեք լավ տարբերակի վրա: ՔՈՒԱՄԻ. Լավ գործ եք անում, երեխեք: Իմ կարծիքով ես առաջ չեմ գնում: ՌՈԲԵՐՏ. Ի՞նչ ի նկատի ունես: ՔՈՒԱՄԻ. Ցավո՜ք, ես դեռ շփոթված եմ: Կամ գուցե պարզապես վախենում եմ: Մեր ընտանիքում ոչ ոք դպրոցից բացի ուրիշ կրթություն չի ստացել: Ես խոսել եմ հինգ տարբեր հաստատությունների հետ և դա ճնշող էր: Պահանջները շատ խճճված են թվում, իսկ ծախսերը՝ ես երբեք այդքան գումար չեմ գտնի: ՌՈԲԵՐՏ. Իսկ միսիայի սկզբում նման զգացմունքներ չե՞ս ունեցել: ՔՈՒԱՄԻ. Դե՜հ, այո, այդ մասին չէի մտածել: Ունեցել եմ: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Բայց դու հաջողակ միսիոներ ես եղել: ՔՈՒԱՄԻ. Ժամանակ պահանջվեց, բայց, ես շատ օրհնվեցի: Եվ ես աճեցի հաջողության համար: ՄԻՔԱԼԱ. Ես էլ եմ մի փոքր վախեցած: Ֆինանսականը անհնարին է թվում: Բայց ես խոսեցի իմ ծխի մի քրոջ հետ, ով ամեն ինչ արել էր, ինչ կարող էր, իսկ հետո վարկ էր վերցրել ու վճարել էր մնացած մասը: Նա օգտվել էր ԿՄՀ վարկից: Գուցե, եթե միմյանց օգնենք, ապա մանրամասները կլուծվեն: ՌՈԲԵՐՏ. Իսկ իմ ծխում մի եղբայր կա, որ վճարել էր առաջին տարվա համար, իսկ երկրորդ տարին, լավ սովորելով, անվճար բաժին էր անցել: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Ամուսինս և ես մտածում ենք, թե ուրիշ ինչի վրա կարող ենք մի քիչ տնտեսել, և ես քեռի ունեմ, որ հնարավոր է օգնի ինձ: ՔՈՒԱՄԻ. Ավա՜ղ, ես հարուստ քեռի չունեմ: Բայց մենք այսքան քայլ ենք արել, և ես չեմ դադարի երազել: Պետք է որ դու ճիշտ լինես, Միքալա: Ես կաշխատեմ ևս մի երկու շաբաթ, եթե դուք շարունակեք ինձ քաջալերել: Վերադարձեք 45-րդ էջը