Սովորեք
Սովորելու ընթացքում ինչպե՞ս կարող եմ հաջողության հասնել:
-
Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 45 րոպե ժամանակ
-
Կարդացեք.Մենք մեծ առաջընթաց ունենք մեր կրթության ծրագրավորման հարցում: Սակայն երբ արդեն սովորում ենք, ի՞նչպես կարող ենք հաջողության հասնել:
Շաբաթ 1
Շաբաթ 2
Շաբաթ 3
Շաբաթ 4
Շաբաթ 5
Շաբաթ 6
Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:
Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:
Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Մշտական Կրթական Հիմնադրամից:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:
-
Կարդացեք.Այս շաբաթ մենք կգտնենք այս հարցի պատասխանը և կկատարենք հետևյալ գործողությունները.
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Ամրապնդել հոգևոր սկզբունքների հանդեպ իմ հնազանդությունը և բարելավել ուսման իմ հմտություններն ու սովորույթները:
Ինչո՞ւ է Տերը մեզ խորհուրդ տալիս սովորել:
-
Կարդացեք.Տերը և Նրա մարգարեները մեզ խորհուրդ են տվել կրթություն և ուսում ստանալ, լավ աշխատանքի մասնագիտություն ձեռք բերել և եռանդուն աշխատել:
-
Դիտեք.«Կրթությունը հնարավորություններ բացող բանալի է» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 93 էջում):
-
Քննարկեք.Երեք հոգուց բաղկացած խումբ կազմեք: Մի քանի րոպե տրամադրեք և քննարկեք հետևյալ հարցերը. Ապա, որպես խումբ, ամփոփ պատասխան պատրաստեք:
-
Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք կրթություն և ուսում ստանանք: Իսկ Նա կարո՞ղ է օգնել մեզ հաջողության հասնել:
-
Ինչպե՞ս են կրթությունը և ուսումը օգնում մեզ «մեծարել կոչումը», որ Աստված տվել է մեզ:
-
Ինչպե՞ս կարող եմ սովորել հավատքով:
-
Կարդացեք.Կարդացեք աջ լուսանցքի սուրբ գրությունը:
-
Կիրառեք․Աղյուսակից մեկ սկզբունք ընտրեք և մտքում կարդացեք: Հարց տվեք ձեզ. «Ինչպե՞ս կարող է սա փոխել սովորելու իմ ձևը»:
ՀԱՎԱՏՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Արժանի մնացեք: «Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ’ուտէք» (Եսայիայի 1.19), «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում… դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈւ 130.21):
Փնտրենք Հոգին: «Մխիթարիչը… ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Հովհաննես 14.26). «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող» (ՎևՈւ 90.24):
Լսեք, խորհեք, հավատացեք: «Լսեք ձայնը Հիսուս Քրիստոսի՝ ձեր Քավչի» (ՎևՈւ 29.1), «Այսպես է ասում մեղմ հանդարտ ձայնը»(ՎևՈւ 85.6), «Մի զարմացեք… մի կասկածեք, այլ եղեք հավատացող» (Մորմոն 9.27):
Գործեք. ակտիվ եղեք: «Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ» (Հովհաննես 7.17). «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3:7). «Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն… և շատ արդարություն գործեն» (ՎևՈւ 58.27):
Խմբով քննարկեք, թե ինչ սովորեցիք: Ինչպե՞ս եք կիրառելու այս սկզբունքները ձեր կյանքում: Ինչպե՞ս եք ուսուցանելու դրանք ձեր ընտանիքին:
-
Կարդացեք.Մենք կարող ենք հավատքով սովորել, որովհետև գիտենք ճշմարտությունը: Աստված մեր Հայրն է, և մենք Նրա զավակներն ենք: Նա ուզում է, որ մենք նմանվենք Իրեն: Փրկիչը կարող է մեզ Իր զորությամբ օժտել: Սուրբ Հոգին կարող է ավելացնել մեր հասկացողությունը և օգնել մեզ հիշել: Քանի որ մենք գիտենք այս ճշմարտությունները, մենք կարող ենք հավատքով լավ սովորող դառնալ:
Ինչպե՞ս կարող եմ սովորել ուսումնասիրելով:
-
Կարդացեք.Ի լրումն հավատքով սովորելու, մենք պետք է սովորենք նաև ուսումնասիրելով: Ուսումնասիրելը ներառում է այն, ինչ անում ենք դասարանի ներսում և այն, ինչպես պատրաստվում ենք դասարանից դուրս: Այս հանդիպման մնացած մասում մենք կկենտրոնանանք դասարանի ներսում հաջողություն ունենալու բանալիների վրա: Հաջորդ շաբաթ մենք կքննարկենք դասարանից դուրս կատարվող նախապատրաստությունը:
Ինչպե՞ս նշումներ անեմ, որպեսզի ընկալեմ իմ սովորածը
-
Կարդացեք.Մենք նշումներ ենք անում, որպեսզի հիշենք դասարանում մեր տեսածը և լսածը: Մենք վերընթերցում ենք այդ նշումները, որպեսզի հիշենք մեր սովորածը:
-
Կիրառեք․Ընտրեք ինչ-որ մեկին, որպեսզի կարդա 94 էջի «Իսկական կյանքի կրթություն» հոդվածը: Խմբի մյուս անդամները պետք է լսեն և հետևեն ստորև տրված նշումներին: Այս նշումները ընդգրկո՞ւմ են Նախագահ Այրինգի ասածը:
1. Գրեք վերնագիրը և խոսնակի անունը:
2. Երբ նրանք խոսում են, գրի առեք առանցքային կետերը այս մեծ տարածքում. եղեք պարզ:
3. Դասից հետո, որքան հնարավոր է շուտ ամփոփեք ձեր նշումները այս տարածքում:
4. Որոշեք հիշելու ու կատարելու առավել կարեւոր բաները:
ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԵՆՐԻ Բ. ԱՅՐԻՆԳ
Տերը ցանկանում է, որ ես սովորեմ. Նրա շնորհը կօգնի ինձ
Դարձի գալը սովորելու ցանկություն է առաջ բերում
Տերը ցանկանում է, որ մենք սովորենք ու ծառայենք
Նրա շնորհը օգնում է մեզ սովորել ավելի արագ ու ավելի լավ
Սովորելը ինձ օգնում է ծառայել
Առաջինը պետք է հոգևոր ուսմանը նախապատվություն տալ
Իսկակա՛ն կյանքը հավերժակա՛ն կյանքն է
Տերը գիտի, թե մենք ինչ պիտի անենք
Իսկական կյանքը հավերժական կյանքն է
Մեր սովորածը մնում է մեր մեջ
Աստված ցանկանում է, որ մենք սովորենք, ծառայենք
Ավելի շատ աղոթեք սովորածի մասին, ապավինեք Սուրբ Հոգուն
-
Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք լավ նշումներ անելու վերաբերյալ:
-
Կիրառեք․Այժմ ընտրեք մեկ անձ, որ կարդա 95 էջի «Սովորելը և Վերջին Օրերի Սրբերը» հոդվածը: Լսեք և նշումներ կատարեք ստորև հատկացված տարածքում.
-
Վերևում նշեք վերնագիրը, խոսնակի անունը և ամսաթիվը:
-
Լսելիս գրի առեք առանցքային կետերը աջ մասում (մեծ տարածքում):
-
Կարդալու ավարտից հետո տրամադրեք երկու րոպե, որպեսզի ամփոփեք ձեր մտքերը ձախ կողմում:
-
Ներքևում գրեք այն բաները, որ ցանկանում եք փոխել կամ ավելի լավ անել:
-
-
Քննարկեք.Համեմատեք ձեր նշումները խմբի մյուս անդամների հետ: Կարողացա՞ք հաջող նշումներ անել: Ինչպե՞ս եք սա կիրառելու, որ ձեզ մոտ սովորություն դառնա:
-
Կարդացեք.Եկեք հիշենք այս բաները, որոնք կօգնեն մեզ ընկալել մեր սովորածը:
-
Գծեր քաշեք ձեր նոթատետրում, որպեսզի բաժանեք էջը. հետևեք նշված քայլերին:
-
Ընկալեք հիմնական մտքերը. մանրամասները լրացրեք ավելի ուշ:
-
Մտքում կապեք նոր տեղեկությունը ձեր իմացած գիտելիքի հետ:
-
Ինչպե՞ս կարող եմ հիշել իմ սովորածը:
-
Կարդացեք.Եթե արժանի լինենք, Սուրբ Հոգին «կ’յիշեցնէ [մեզ] ամեն ինչ» (Հովհաննես 14.26): Մենք կարող ենք նաև բարելավել մեր հիշողությունը որոշակի պարբերականությամբ վերընթերցելով մեր նշումները: Գիտնականները ցույց են տվել, որ մենք կարող ենք հիշել մեր սովորած գրեթե ամեն բան, եթե հետևենք հետևյալ օրինակին.
Նոր տեղեկություն
1 ժամ անց
1 օր անց
1 շաբաթ անց
1 ամիս անց
Կարդալ մի բան կամ սովորել մի բան դասարանում և նշումներ անել
Տրամադրեք 10 րոպե՝ ձեր նշումները վերընթերցելու համար
Տրամադրեք 10 րոպե՝ կրկին վերընթերցելու համար. ամփոփեք ձեր նշումները
Տրամադրեք 10 րոպե՝ կրկին վերընթերցելու համար
Տրամադրեք 10 րոպե՝ կրկին վերընթերցելու համար. այժմ դուք չեք մոռանա
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող եք փոխել ձեր ուսումնասիրության սովորույթները և ծրագրեք ներառել վերոհիշյալ ակնարկները: Դո՞ւք կանեք դա:
Ինչպե՞ս եմ ես ակտիվ մասնակցություն ունենում դասարանում:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է այդքան կարևոր ակտիվ լինել դասարանում կամ խմբում: Ի՞նչ եք ցույց տալիս ուսուցչին, երբ ակտիվ մասնակցում եք:
-
Կիրառեք․Գնահատեք, թե որքան լավ է ձեր մասնակցությունը, պատասխանելով հետևյալ հարցերին:
«x» նշանով նշում արեք յուրաքանչյուր պնդմանը հաջորդող չորս վանդակներից մեկի մեջ, որպեսզի ցույց տաք նշված ոլորտի ձեր ակտիվությունը:
Ինքնապահովման մեր խմբի հանդպումներին ես նախապատրաստված եմ գալիս: Ես պատասխանում եմ հարցերին և հաճախ եմ մասնակցում:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Երբ ես ուսումնական դասարանում եմ, ես պատրաստված եմ: Ես անում եմ իմ մասը, պատասխանում եմ հարցերին և կատարում եմ ինձանից պահանջված բոլոր վարժությունները:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Ես փորձում եմ օգնել իմ խմբին կամ դասարանին լսելով և ակտիվորեն սովորելով կամ աշխատելով նրանց հետ:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Ես սովորում եմ ամեն օր. Ես ծրագրում եմ իմ ժամանակը և հետևում եմ իմ ծրագրին. ես ժամանակին կատարում եմ իմ հանձնարարությունները:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
Ես փորձում եմ օգնել իմ ուսուցչին կամ դասվարին՝ լսելով և նրա սպասածից ավելին անելով:
Երբեք
Երբեմն
Հաճախ
Միշտ
-
Քննարկեք.Ինչպե՞ս եք պատրաստվում բարելավել ձեր ակտիվ մասնակցությունն ամեն օր:
Ինչպե՞ս կարող եմ ավելի արդյունավետ հանձնել իմ ստուգարքները:
-
Կարդացեք.Ստուգարք հանձնելը կարող է դժվար լինել: Սակայն դրանք կարևոր են մեզ համար և ցույց են տալիս, թե որքան լավ ենք մենք սովորել: Դրանք մեզ պատասխանատու են դարձնում, որը լավ է, եթե մենք հաջողության հասնելու ցանկություն ունենք:
-
Քննարկեք.Որպես խումբ՝ կիսվեք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր մտքերով:
-
Ի՞նչ եք արել դուք, որպեսզի արդյունավետ ձևով հանձնեք ձեր ստուգարքները:
-
Ի՞նչ մտավախություններ եք ունենում ստուգարքի ժամանակ: Ինչպե՞ս եք հաղթահարում ձեր մտավախությունները:
-
Ինչպե՞ս կարող եք փոխել այն, թե ինչպես եք նախապատրաստվում ստուգարքին:
-
-
Կարդացեք.Ահա մի քանի առաջարկներ, որոնք կարող ենք անել, որ լավ ստուգարք հանձնող դառնանք:
-
Հավատքով աղոթեք Աղոթեք և՛ սովորելուց առաջ, և՛ ստուգարքից առաջ:
-
Եռանդուն աշխատեք, որ նախապատրաստվեք. նախապես ձեր սեփական ստուգարքը կազմեք:
-
Ստուգարքի ժամանակ կառավարեք ձեր ժամանակը. սկսելուց առաջ որոշեք, թե որքան ժամանակ կարող եք ծախսել յուրաքանչյուր հարցի կամ հատվածի վրա:
-
Մանրակրկիտ կարդացեք և վերընթերցեք հրահանգները. ի՞նչ են նրանք իրականում ցանկանում:
-
Նախ ավարտեք հեշտ հարցերը, որպեսզի վստահություն ձեռք բերեք, այնուհետև մյուսներին անդրադարձեք:
-
Հարցրեք, թե արդյոք սխալ պատասխանների համար բացասական միավոր եք ստանալու. եթե ոչ, ապա կռահելով պատասխանեք:
-
Ինչպե՞ս կարող եմ անել ուսուցչի ակնկալածը:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր իմանալ և բավարարել ձեր ուսուցչի ակնկալիքները:
-
Կիրառեք․Շրջվեք դեպի ձեր խմբի մյուս անդամը: Ձեզանից մեկը կգործի որպես ուսուցիչ, իսկ մյուսը կլինի ուսանողը: Ուսանողը պետք է ուսուցչին տա ստորև տրված հարցերը: Ուսուցիչը կարող է հորինել պատասխանները: Այնուհետև փոխվեք դերերով և կրկնեք նույն բանը:
-
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ ձեր դասարանում:
-
Ի՞նչ եք ցանկանում, որ մենք սովորենք ու անենք:
-
Ինչպե՞ս եք դուք գնահատելու իմ աշխատանքը:
-
Ի՞նչ եք դուք գնահատում ամենաշատը: Մասնակցությո՞ւնը, ժամանակին ամեն ինչ անելը, թե պատրաստ լինելը: Գուցե որևէ ա՞յլ բան:
-
-
Քննարկեք.Այժմ, երբ դուք փորձ ձեռք բերեցիք, դուք կարո՞ղ եք նույն բանն անել ձեր իրական ուսուցչի հետ: Ե՞րբ կանեք այդ: