Դասվարների համար
Հանդիպման օրը.
-
Հաղորդագրություն ուղարկեք կամ զանգահարեք խմբի անդամներին: Հրավիրեք նրանց ժամանել 10 րոպե առաջ՝ զեկուցելու իրենց պարտավորությունները կատարելու վերաբերյալ:
-
Նախապատրաստեք հանդիպման նյութերը:
-
Ցցի ձեր ինքնապահովման կենտրոնից վերցրեք ԿՄՀ տեղական գրքույկի մեկական օրինակ խմբի յուրաքանչյուր անդամի համար: Բերեք դրանք այսօրվա հանդիպմանը:
-
Բերեք ԿՄՀ վարկի մարման վերաբերյալ հրահանգները ձեր երկրի համար (դրանք հասանելի են ցցի ինքնապահովման ձեր կենտրոնում կամ առցանց՝ srs.lds.org/pef): Մեկական օրինակ պատրաստեք խմբի յուրաքանչյուր անդամի համար:
Հանդիպումից 30 րոպե առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջ, որպեսզի բոլորը մոտ լինեն միմյանց:
-
Գրատախտակին գծեք պարտավորությունների հետևյալ գծապատկերը:
Խմբի անդամի անունը
Աշխատել եմ ընտանիքի հետ, որպեսզի գրանցեմ իմ եկամուտն ու ծախսերը (այո/ոչ)
Գրանցել եմ կրթության ծախսերը. ուսումնասիրել եմ ֆինանսական աղբյուրները (այո/ոչ)
Պատրաստ եմ ներկայացնելու իմ ֆինանսական ծրագիրը (այո/ոչ)
Կիրառել եմ Հիմքը ձեռնարկի սկզբունքները և ուսուցանել եմ իմ ընտանիքի անդամներին (այո/ոչ)
Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)
Զեկուցել եմ աշխատանքային ընկերոջս (այո/ոչ)
Գլորիա
Ա
Ա
Ա
Ա
Ա
Ա
Հանդիպումից 10 րոպե առաջ.
-
Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ ժամանում են:
-
Խմբի անդամները ժամանելիս խնդրեք նրանց լրացնել պարտավորությունների աղյուսակը գրատախտակին:
-
Խմբից մեկին նշանակեք հետևել ժամանակին:
Դասի սկզբին.
-
Խնդրեք բոլորին անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:
-
Սկսեք բացման աղոթքով (և օրհներգով, եթե ցանկանում եք):
-
Ուշացողներին հանգիստ խնդրեք անջատել իրենց հեռախոսները եւ լրացնել պարտավորության աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:
-
Իմ հիմքը գրքույկի սկզբունքի համար սահմանեք 20 րոպե ժամանակ:
-
Ավարտեք 4-րդ սկզբունքը Իմ հիմքը գրքույկի: Ապա վերադարձեք այս աշխատանքային ձեռնարկին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: