Նախորդ հրատարակություններ
Դասվարների համար


Դասվարների համար

Հանդիպման օրը.

  • Հաղորդագրություն ուղարկեք կամ զանգահարեք խմբի անդամներին: Հրավիրեք նրանց ժամանել 10 րոպե առաջ՝ զեկուցելու իրենց պարտավորությունները կատարելու վերաբերյալ:

  • Նախապատրաստեք հանդիպման նյութերը: Չունե՞ք գրքերը կամ տեսանյութերը: Դուք կարող եք դրանք ձեռք բերել srs.lds.org կայքից:

  • Եթե անցյալ շաբաթ դուք յուրաքանչյուր խմբի անդամի չեք տվել ինքնապահովման ծառայությունների Նախընտրությունների ցանկի պատճեն, ապա պատրաստվեք նրանց տալ այսօր մի օրինակ: Վերցրեք ցանկը ձեր ցցի ինքնապահովման կենտրոնում՝ ինքնապահովման մասնագետից կամ կայքից srs.lds.org/pef:

Հանդիպումից 30 րոպե առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջ, որպեսզի բոլորը մոտ լինեն միմյանց:

  • Գրատախտակին գծեք պարտավորությունների մի աղյուսակ ձեր խմբի անդամների անուններով (տես ստորև օրինակը):

Խմբի անդամի անունը

Խոսել եմ առնավազն հինգ մարդու հետ (գրեք թիվը)

Պատրաստ եմ ներկայացնելու իմ աշխատանքային ծրագիրը (այո/ոչ)

Կիրառել եմ Հիմքը ձեռնարկի սկզբունքները և ուսուցանել եմ իմ ընտանիքի անդամներին (այո/ոչ)

Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)

Զեկուցել եմ աշխատանքային ընկերոջս (այո/ոչ)

Գլորիա

8

Ա

Ա

Ա

Ա

Հանդիպումից 10 րոպե առաջ.

  • Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ ժամանում են:

  • Խմբի անդամները ժամանելիս խնդրեք նրանց լրացնել պարտավորությունների աղյուսակը գրատախտակին:

  • Խմբից մեկին նշանակեք հետևել ժամանակին:

Դասի սկզբին.

  • Կիսվեք խմբի անդամների կոնտակտային տվյալներով (անցյալ հանդիպումից):

  • Խնդրեք բոլորին անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:

  • Սկսեք բացման աղոթքով (և օրհներգով, եթե ցանկանում եք):

  • Ուշացողներին հանգիստ խնդրեք անջատել իրենց հեռախոսները եւ լրացնել պարտավորության աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:

  • Իմ հիմքը գրքույկի սկզբունքի համար սահմանեք 20 րոպե ժամանակ:

  • Ավարտեք 2-րդ սկզբունքը Իմ հիմքը գրքույկի: Ապա վերադարձեք այս աշխատանքային ձեռնարկին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: