Նախաբան
Այս խումբը կարո՞ղ է օգնել ինձ կրթություն ստանալու հարցում:
Կրթություն ստանալը ոչ միշտ է հեշտ, սակայն ինքնապահովման այս խումբը կօգնի ձեզ հասկանալ ավելի լավ աշխատանքի համար կրթություն ստանալու լավագույն տարբերակը: Խմբային հանդիպումներին դուք պարտավորություն կվերցնեք որոշակի քայլեր կատարել և խումբը ձեզ համար մտքերի ու քաջալերանքի աղբյուր կլինի: Խմբի նպատակներից մեկը ձեզ օգնելն է, որ նախապատրաստվեք ու լավ կրթություն ստանաք. մյուս նպատակն է օգնել ձեզ ավելի մեծ հնազանդություն ու հավատք գործադրել առ Տերը և ձեռք բերել նյութական և հոգևոր ինքնապահովման Նրա խոստումը:
Ի՞նչ է ներկայացնում ինքնապահովման խումբը:
Ինքնապահովման խումբը Եկեղեցու դասարաններից ու աշխատաժողովներից շատերից տարբեր է: Այստեղ չկան ուսուցիչներ, ղեկավարներ կամ հրահանգիչներ։ Խմբի անդամները միասին սովորում են, աջակցում ու քաջալերում են միմյանց: Մենք միմյանց օգնում ենք պահել պարտավորությունները և միասին խորհրդակցում ենք՝ խնդիրները լուծելու համար:
Ի՞նչ են անում խմբի անդամները:
Հանդիպումների ժամանակ խմբի անդամները գործելու պարտավորություն են վերցնում: Մենք ոչ միայն սովորում, այլ նաև գործում ենք այնպիսի գործեր, որոնք մեզ օգնում են ինքնապահով դառնալ: Մենք պարտավորություններ ենք ստանձնում, միմյանց օգնում ենք պահել պարտավորությունները և զեկուցում ենք մեր առաջընթացի վերաբերյալ: Քանի որ խումբը գործում է որպես խորհուրդ, կարևոր է կանոնավորապես մասնակցել հանդիպումներին ու ժամանակին ներկայանալ: Միշտ ձեր հետ բերեք այս աշխատանքային ձեռնարկը և մյուս գրքույկները՝ Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ, սովորություններ և Ինքնապահովման իմ ուղին: Խմբի յուրաքանչյուր հանդիպում կտևի մոտ երկու ժամ: Պարտավորությունները կատարելը մեզանից կպահանջի մեկից երկու ժամ՝ ամեն օր:
Ի՞նչ է անում դասվարը:
Դասվարները մասնագետներ չեն՝ ոչ կրթության, ոչ էլ ուսուցման: Նրանք ոչ խմբի առաջնորդն են, ոչ էլ ուսուցիչը: Նրանք պարզապես հետևում են, որ խումբը ճշգրտորեն հետևի ձեռնարկներում գրված նյութին: Սովորաբար, խմբի հանդիպումների դասվարը ինքնապահովման մասնագետ է. սակայն շաբաթների ընթացքում, կարիքի դեպքում, խմբի անդամներին ևս կարող է հանձնարարվել դասվար լինելու: Ավելին սովորելու համար, կարդացեք Ղեկավարների ուղեցույց և ուղեկից տեսանյութերը հետևյալ կայքում. srs.lds.org
Ավարտական հավաստագիր
Խմբի անդամները, ովքեր մասնակցում են խմբի հանդիպումներին և կատարում են իրենց պարտավորությունները, կարող են որակավորվել՝ ստանալու ՎՕՍ Բիզնեսի Քոլեջի ինքնապահովման հավաստագիր: Պահանջներին կարող եք ծանոթանալ Իմ հիմքը գրքույկի 29 էջում: