Օժանդակ նյութեր Ուսումնական հաստատության կամ ծրագրի ընտրություն Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը. ՔՈՒԱՄԻ. Դե, կարծում եմ ինձ մոտ ավելի լավ մտքեր են առաջացել մի քանի լավ աշխատանք փորձելու համար: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Իսկ դրանք կօգնե՞ն քեզ ինքնապահովման քո նպատակներում: ՔՈՒԱՄԻ. Կարծում եմ, կօգնեն: Բայց ես դեռևս չունեմ այդ աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները: ՄԻՔԱԼԱ. Այո: Ինձ մոտ էլ է նույն խնդիրը: ՌՈԲԵՐՏ. Մենք բոլորս ավելի շատ կրթության ու վերապատրաստման կարիք ունենք: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Բայց սովորելու տեղերն այնքան շատ են. ինչպե՞ս իմանաս, որն է սովորելու ճիշտ տեղը: Բոլորի համար էլ պետք է վճարես: Ինչպե՞ս համոզվես, որ լավ ընտրություն ես կատարել: ՔՈՒԱՄԻ. Մեր ծխի տղաներից մեկը «Նյու Էյջ» քոլեջ է հաճախում: Դա տեխնիկական կրթության քոլեջ է: Հավանաբար, ես էլ կգնամ այնտեղ: ՄԻՔԱԼԱ. Ես շատ պաստառներ եմ տեսել, որ ասում են, թե պետական համալսարանն է բոլորից լավը: Բայց այն ինձ համար անհասանելի է: ՌՈԲԵՐՏ. Իսկ ես լսել եմ, որ լավ աշխատանքի համար ավելի մեծ հավանականություն կա, եթե դու գործող հիմնարկությունում կամ հաստատությունում մասնագիտական պրակտիկա ես անցնում: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի լավ իմանալ: ՔՈՒԱՄԻ. Կարո՞ղ ենք գնալ ու խոսել մարդկանց հետ ուսումնական հաստատությունում: Կամ գուցե շրջանավարտների հետ: ՄԻՔԱԼԱ. Դա դժվար գործ է: Ես ամաչում եմ մարդկանց հետ խոսել: ՌՈԲԵՐՏ. Դժվար է, բայց պետք է անել: Մեզ պետք է խոսել ուսումնական հաստատությունների հետ, որպեսզի պարզենք, թե արդյոք իրենց ուսանողները ավարտում են և արդյոք շրջանավարտները լավ աշխատանք են գտնո՞ւմ: Իսկ ուսման վա՞րձը և կրթաթոշակը՝ բոլոր այդ ֆինանսական հարցե՞րը: Կարծում եմ պետք է խոսենք մեր ընտրած հաստատության հետ: Եվ նաև այդ հաստատությունն ավարտած մարդկանց հետ: ՔՈՆՍՈՒԵԼՈ. Ես կգամ քեզ հետ, Միքալա: Այո, եկ միասին դա անենք: ՄԻՔԱԼԱ. Դա հրաշալի կլինի: ՔՈՒԱՄԻ. Դա մեծ որոշում է, որ կապված է մեր ֆինանսների և մեր ապագայի հետ: Գուցե պետք է նաև աղոթել հաջողության համար: Կամ առաջնորդության օրհնություն խնդրել: Իմ միսիայի ընթացքում ես սովորել եմ, որ մենք կարող ենք առաջնորդվել Տիրոջ կողմից: ՄԻՔԱԼԱ. Ես նույնպես հավատում եմ, որ դա հնարավոր է: Հավանաբար, հավատքը այս բոլորի կարևոր մասն է: Հավատքը, հույսը և մեջ ջանքերը: Ես սկսում եմ զգալ, որ Երկնային Հոր ցանկությունն է օրհնել մեզ այս գործում: ՌՈԲԵՐՏ. Եվ եկեք չմոռանանք Նախընտրելի հաստատությունների և ծրագրերի ցանկը: Այնտեղ լավ տեղեկություն կա ծրագրերի ու հմտությունների վերաբերյալ, որոնք կարող են որակավորել մեզ նախընտրելի աշխատանքների համար: Գուցե պետք է դրանից սկսել՝ անկախ նրանից, մենք ԿՄՀ վարկի կարիք ունենք, թե ոչ: Վերադարձեք 29 էջը Նշումներ Ստեղծել գրառում