Նախորդ հրատարակություններ
Դասվարների համար


Դասվարների համար

Հանդիպման օրը.

  • Հաղորդագրություն ուղարկեք կամ զանգահարեք խմբի անդամներին, եթե ունեք նրանց կոնտակտային տվյալները: Հարցրեք, թե արդյոք նրանք պատրաստվում են գալ հանդիպման: Հրավիրեք նրանց ժամանել 10 րոպե առաջ՝ հաճախումների գրանցում կատարելու համար:

  • Նախապատրաստեք հանդիպման նյութերը.

    • Խմբի յուրաքանչյուր անդամի համար բերեք այս աշխատանքային ձեռնարկի, ինչպեսև Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ, սովորություններ գրքույկի մեկական օրինակ:

    • Նախապատրաստեք տեսաֆիլմեր ցուցադրելու, եթե հնարավոր է:

    • Չունե՞ք գրքերը կամ տեսանյութերը: Դուք կարող եք դրանք ձեռք բերել առցանց՝ srs.lds.org կայքից:

    • Բերեք Ինքնապահովման ծառայությունների նախընտրելի ցանկերը. (1) Նախընտրելի աշխատանքների ցանկը և (2) Նախընտրելի հաստատությունների ու ծրագրերի ցանկը: Վերցրեք ցանկը ձեր ցցի ինքնապահովման կենտրոնում՝ ինքնապահովման մասնագետից կամ կայքից srs.lds.org/pef:

Նկար
table diagram

Հանդիպումից 30 րոպե առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջ, որպեսզի բոլորը մոտ լինեն միմյանց:

    • Դասվարը չի կանգնում հանդիպման ընթացքում եւ չի նստում սեղանի գլխին: Դասվարը չպետք է լինի ուշադրության կենտրոնում, այլ պետք է օգնի, որ խմբի անդամները կենտրոնանան միմյանց վրա:

Հանդիպումից 10 րոպե առաջ.

  • Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ ժամանում են: Սովորեք ուսանողների անունները:

  • Խմբի անդամներին մի թուղթ փոխանցեք և խնդրեք գրել իրենց անուն ազգանունը, ծուխը կամ ճյուղը և ծննդյան ամսաթիվը (օրը և ամիսը. տարեթիվը պետք չէ գրել):

  • Խմբից մեկին նշանակեք հետևել, որ ժամանակը պահպանվի: Խնդրեք նրան սահմանել ժամանակաչափը՝ ըստ գրքի հրահանգների:

    • Օրինակ` դուք կկարդաք հրահանգներ, որ ասում է. «Ժամանակ. Սովորել բաժնի համար սահմանեք 60 րոպե ժամանակ»: Ժամանակին հետևողը ժամ կդնի հեռախոսի, ժամացույցի կամ այլ ժամանակացույցի վրա և ժամանակն ավարտվելիս կտեղեկացնի խմբին: Ապա խումբը կորոշի՝ անցնել հաջորդ բաժնին, թե մի քանի րոպե ևս շարունակել քննարկումը:

Հանդիպումից հետո.

  • Խմբի հանդիպումից հետո այցելեք srs.lds.org/report կայքէջը և հետևեք խմբի անդամներին գրանցելու հրահանգներին:

  • Առաջին հանդիպումից հետո մասնակիցների ցուցակով կիսվեք խմբի անդամների հետ:

Դասի սկզբին.

  • Ասացեք. «Բարի գալուստ ինքնապահովման մեր խումբ»:

  • Խնդրեք բոլորին անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:

  • Ասեք հետևյալը.

    • «Սա ինքնապահովման խումբ է, որը կոչվում է «Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի»: Այստեղ բոլորը ավելի շատ կրթություն ստանալու նպատակով են, այդպես չէ՞:

    • Եթե դուք Կրթության մշտական հիմնադրամի վարկի կարիք չունեք, հրաշալի է: Իսկ եթե դուք այստեղ եք ԿՄՀ վարկից օգտվելու համար, դուք պատրաստ կլինեք սկսել ձեր դիմումի գործընթացը չորրորդ հանդիպումից հետո:

    • Մենք կհանդիպենք 12 անգամ: Յուրաքանչյուր հանդիպում կտևի երկու ժամ: Մեզ անհրաժեշտ կլինի նաև ամեն օր մեկից երկու ժամ հատկացնել մեր պարտավորությունները կատարելու համար, որոնք կօգնեն մեզ կրթություն կամ վերապատրաստում ստանալ: Դուք պատրա՞ստ եք պահել ժամանակի այս պարտավորությունը»:

  • Ասեք բացման աղոթքը (և օրհներգը, եթե ցանկանում եք):

  • Ասեք հետևյալը.

    • «Ամեն հանդիպման սկզբում մենք մի թեմա ենք քննարկում Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ, սովորություններ գրքույկից: Այս գրքույկը մեզ օգնում է սովորել սկզբունքներ, հմտություններ և սովորություններ, որոնք տանում են դեպի հոգևոր և նյութական ինքնապահովում»:

  • Իմ հիմքը գրքույկի թեմայի համար սահմանեք 20 րոպե ժամանակ:

  • Կարդացեք Առաջին Նախագահության ներածական նամակը Իմ հիմքը գրքույկի 2-րդ էջում: Ապա ավարտեք գրքույկի 1-ին սկզբունքը և վերադարձեք այս աշխատանքային ձեռնարկին:

Նկար
My Foundation cover

Տպել