Նախորդ հրատարակություններ
Օժանդակ նյութեր


Օժանդակ նյութեր

Պատրաստվեք հոգևորով

Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները:

ՋՈՒԼԻ Բ. ԲԵՔ

Անձնական հայտնության համար որակվելու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ամենակարևոր ունակությունն է, որ կարող է ձեռք բերվել այս կյանքում: Տիրոջ Հոգուն արժանանալու համար պետք է փափագել Հոգին և ունենալ որոշակի չափի արժանավորություն:

Պատվիրանները պահելը, ապաշխարությունը, և մկրտության ժամանակ կապած ուխտերի նորոգումը բերում է Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալու օրհնությունը [տես ՎևՈւ 20.77]: Տաճարային ուխտեր կապելն ու պահելը ևս հոգևոր ուժ և զորություն է ավելացնում: …

Դժվար հարցերի շատ պատասխաններ են ստացվում սուրբ գրություններն ընթերցելիս, քանի որ սուրբ գրությունները նպաստում են հայտնությանը [տես 2 Նեփի 32.3]: Սուրբ գրություններում գտնվող ներըմբռնումը ժամանակի ընթացքում ավելանում է, այնպես որ կարևոր է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել սուրբ գրություններին:

Ամենօրյա աղոթքը ևս կարևոր է Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալու համար (տես 3 Նեփի 19.24–33): Նրանք, ովքեր լրջորեն օգնություն են փնտրում աղոթքի և սուրբ գրությունները ուսումնասիրելու միջոցով, հաճախ թուղթ ու մատիտ են պահում իրենց մոտ, որպեսզի գրեն հարցերը և գրանցեն իրենց տպավորություններն ու մտքերը:

Հայտնությունը կարող է գալ ժամ առ ժամ և ժամանակ առ ժամանակ, երբ մենք ճիշտ ձևով ենք գործում: … Անձնական հայտնությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ պետք է անել ամեն օր, որպեսզի ավելացնենք մեր հավատքը և անձնական արդարակեցությունը, ամրացնենք ընտանիքները և տները և փնտրենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Քանի որ անձնական հայտնությունը ուժի մշտապես թարմացող աղբյուր է, հնարավոր է, անգամ անհանգիստ ժամանակ օգնությամբ պատված լինելու զգացում ունենանք:

Մեզ ասվել է մեր հույսը դնել Հոգու վրա, որն առաջնորդում է մեզ «արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել» (ՎևՈւ 11.12): Մեզ ասվել է նաև Հոգին կլուսավորի մեր միտքը, կլցնի մեր հոգին ուրախությամբ և կօգնի մեզ իմանալ, թե ինչ անել (տես ՎևՈւ 11.13–14):

Խոստացված անձնական հայտնությունը գալիս է, երբ մենք խնդրում ենք այն, պատրաստվում դրան և առաջ գնում հավատքով, վստահ լինելով, որ այն կհեղվի մեզ վրա: («Եվ աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2010,11:

Վերադարձեք 101-րդ էջը

Հավատքով ուսում փնտրեք

Կարդացեք այս ուղերձը միայնակ կամ խմբի մեկ այլ անդամի հետ: Կարդացեք և նշումներ արեք, օգտագործելով 104 էջի գաղափարները: Վերընթերցեք այն ևս մեկ անգամ՝ օրվա ընթացքում, մեկ շաբաթ անց և մեկ ամիս անց: Եթե այդպես անեք, դուք գրեթե ամբողջությամբ կհիշեք ձեր սովորածը:

ԴԵՅՎԻԴ Ա. ԲԵԴՆԱՐ

Ի՞նչ է նշանակում հավատքով ուսում փնտրել:

… Որպես Երկնային Հոր որդիներ և դուստրեր՝ մենք օրհնված ենք կամքի ազատության պարգևով: … Որպես ուսանողներ՝ ես և դուք պետք է գործ անող ու խոսքը կատարող լինենք: … Արդյոք ես և դուք գործողություն կատարող ու հավատքով գիտելիք փնտրող ա՞նձ ենք, թե գործողությունը մեր վրա վերցնող ենք, որ սպասում ենք մեզ սովորեցնեն ու ասեն, թե ինչ անենք: … Մենք բոլորս պետք է եռանդուն ներգրավված լինենք խնդրելու, փնտրելու և թակելու գործում [տես 3 Նեփի 14.7]:

… Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե պասիվ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։ … Հավատքով սովորելը պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը» (ՎևՈւ 64.34): Հավատքով սովորելը արդյունք է այն բանի, որ Սուրբ Հոգին ոչ միայն սրտի պատին, այլ նաև սրտի մեջ է հասցնում Աստծո խոսքի ուժը: Հավատքով սովորելը ուսուցչից աշակերտին փոխանցվելը չէ… այլ այն, երբ ուսանողը հավատք է գործադրում և ջանք թափում, որպեսզի ուսուցչից գիտելիք ձեռք բերի իր համար:

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը… հասկանում էր, թե ինչ է նշանակում հավատքով ուսում փնտրել: … Նա հստակորեն իրեն նախապատրաստել էր, որ «հավատքով խնդրեր» [Հակոբոս 1.6] և գործել: … Նկատեք, որ Ջոզեֆի հարցը կենտրոնացած չէր նրա վրա, թե ինչ է նա ցանկանում իմանալ, այլ թե ինչ պետք է նա անի… նա չէր հարցնում պարզապես, թե որ եկեղեցին է ճշմարիտ: Նա հարցնում էր, թե որ եկեղեցուն պետք է ինքը միանա: Ջոզեֆը գնաց պուրակը, որպեսզի հավատքով սովորի: Նա վճռել էր գործ անել: …

Իրապես, մահկանացու կյանքի մեծագույն փորձություններից մեկը հավատքով ուսում փնտրելն է: … Ջոզեֆն ուսուցանել է. «Ճշմարտություն և իմաստություն ստանալու լավագույն ուղին գրքերին դիմելը չէ, այլ աղոթքով Աստծուն հարցնելը և աստվածային ուսուցում ստանալը» History of the Church, 4:425]: …

… Փորձը օգնել է ինձ հասկանալ, որ մեկ այլ անձից ստացած պատասխանը, սովորաբար, երկար չի հիշվում: … Բայց հավատք գործադրելով հայտնաբերած կամ ստացած պատասխանը, սովորաբար, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: …

Հավատքով ուսում փնտրելու պատասխանատվությունը անհատապես յուրաքանչյուրիս վրա է: Հավատքով սովորելը կենսական է մեր հոգևոր զարգացման և Եկեղեցու աճի համար: … Թող որ մեզանից յուրաքանչյուրը քաղցած և ծարավ լինի արդարության և լցվի Սուրբ Հոգով [տես 3 Նեփի 12.6], – թող որ բոլորս հավաքով ուսում փնտրենք: (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 63–68 or Liahona, Sept. 2007, 19–24)

Վերադարձեք 106-րդ էջը

Տնային աշխատանք. Ես պատրա՞ստ եմ հաջողակ ուսանող լինել:

Մենք պետք է պատրաստվենք, որպեսզի հաջողակ ուսում կամ կրթություն ստանանք: Ինքնուրույն լրացրեք այս ստուգարքը: Կարող եք ուրիշներից կարծիք հարցնել:

Յուրաքանչյուր հայտարարության դիմաց դրեք համապատասխանաբար՝ 1, 2 կամ 3 թվերը: 1 = աշխատելու տեղ կա 2 = լավ է 3 = գերազանց է

Գրեք, թե ինչ կանեք տվյալ ոլորտում բարելավելու համար:

  • Ինքնաոգեշնչում Ես կարող եմ ինձ տրամադրել դժվար գործեր անել: Առանց ուրիշների դրդման, ես ամեն օր աշխատում եմ:

  • Բարելավելու ուղիներ.

  • Մասնագիտական առաջընթացի կողմնորոշում: Ես հստակ նպատակ ունեմ և տրամադրված եմ կրթություն ստանալ:

  • Բարելավելու ուղիներ.

  • Սովորելու ցանկություն Ես սովորելու խանդավառություն ունեմ և թույլ չեմ տա, որ դժվարությունները փակեն իմ ճանապարհը:

  • Բարելավելու ուղիներ.

  • Ծրագրի կազմում: Ես պատասխանատվություն եմ զգում իմ կյանքի համար: Ես ծրագրում եմ իմ օրերը, շաբաթները և թույլ եմ տալիս, որ Հոգին ուղղորդի ինձ:

  • Բարելավելու ուղիներ.

  • Աջակցություն: Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ, կուղղորդեն ինձ և կսիրեն ինձ: Եթե չկան նման մարդիկ, ես կգտնեմ ինձ աջակից մարդկանց:

  • Բարելավելու ուղիներ.

  • Դրամի տնօրինում. Ես կարողանում եմ դրամ վաստակել և տնտեսել: Ես ժամանակին վճարում եմ իմ հաշիվները, ներառյալ ԿՄՀ իմ վարկի մարումները: Ես ապրում եմ իմ միջոցների սահմաններում:

  • Բարելավելու ուղիներ.

Ի՞նչ սովորեցիք դուք այս փորձառությունից: Հակիրճ ձևով կիսվեք ձեր փորձառությամբ ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: