Սովորեք
Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
-
Ժամանակ.Սովորել բաժնի համար սահմանեք 30 րոպե ժամանակ
-
Կարդացեք.Այժմ մենք ավելի լավ պատկերացում ունենք այն մասին, թե ինչ կրթություն կամ ուսուցում կօգնի մեզ որակավորվել մեր ապագա աշխատանքի համար: Այժմ մենք կարող ենք հաշվել, թե որքան կլինեն մեր կրթության ծախսերը և ինչպես կարող ենք վճարել այն: Բազմաթիվ տարբերակներ ու աղբյուրներ կան, ներառյալ անձնական խնայողությունները, ընտանեկան օգնությունը, կրթաթոշակները և վարկերը:
Շաբաթ 1
Շաբաթ 2
Շաբաթ 3
Շաբաթ 4
Շաբաթ 5
Շաբաթ 6
Ի՞նչ կարգի աշխատանքը կօգնի ինձ ինքնապահով դառնալ:
Ի՞նչ կրթություն կորակավորի ինձ իմ աշխատանքի համար:
Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
Անհրաժե՞շտ է, որ ես վարկ վերցնեմ Կրթության մշտական հիմնադրամից:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանում:
Ինչպե՞ս հաջողակ ուսանող լինեմ դասարանից դուրս:
-
Դիտեք.«Իմ ուսման համար վճարելը» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք սցենարը 54 էջում):
-
Կարդացեք.Այս շաբաթ մենք կգտնենք այս հարցի պատասխանները և կկատարենք հետևյալ գործողությունները.
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ – Ինչպե՞ս եմ ես վճարելու իմ կրթության համար:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – Պարզեմ, թե որքան գումար է հարկավոր, որպեսզի վճարեմ իմ նախընտրած կրթական ծրագրի համար, տեղեկանամ վճարման ուղիների մասին և ֆինանսական ծրագիր կազմեմ:
-
Կարդացեք.Մենք պետք է նախապես մտածենք փողի մասին, որպեսզի վճարենք մեր կրթության համար: Սկզբում կարող է անհարմար լինի, սակայն այն կօգնի մեզ իմաստուն ձևով ծրագրել մեր ֆինանսական միջոցները և ստանալ մեզ անհրաժեշտ կրթությունը:
-
Քննարկեք.Կարդացեք աջ լուսանցքի սուրբ գրությունը: Խմբով քննարկեք այս սուրբ գրության սկզբունքները: Ի՞նչ զգացումներ է առաջանում փողի վերաբերյալ, երբ հասկանում ես այս սկզբունքները:
Ինչպե՞ս կարող եմ նախապես իմանալ հնարավոր ծախսերը:
-
Կիրառեք․Բարձրաձայն կարդացեք հետևյալ օրինակը և ընթացքում քննարկեք նշվող հաշվարկները:
-
Քննարկեք.Մանուելն ու Էլիզաբեթը լրացուցիչ 9750 փողամիջոցի կարիք կունենան, որպեսզի վճարեն իրենց առաջին տարվա կրթության համար: Ձեզ պա՞րզ է, թե ինչպես նրանք կատարեցին հաշվարկը: Եթե հարցեր ունեք, ապա քննարկեք միասին:
Որքա՞ն է իմ եկամուտը: Որքա՞ն են իմ ծախսերը:
-
Կարդացեք.Այսպիսով, եկեք կազմենք մեր իսկ կրթության ֆինանսական ծրագիրը:
-
Կիրառեք․Մի քանի րոպե ինքնուրույն լրացրեք այս ձևաթուղթը: Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Կարող եք մատիտ օգտագործել: Այնուհետև, շաբաթվա ընթացքում, աշխատեք ձեր ընտանիքի հետ, որպեսզի ավելի ճշգրիտ դարձնեք այն: Ներկայիս համար, արեք ձեր լավագույնը, որպեսզի նախահաշիվ կազմեք:
Որքա՞ն են իմ կրթության ծախսերը:
-
Կարդացեք.Հաջորդը՝ մենք պարզում ենք մեր կրթության ծախսերը:
-
Կիրառեք․Փորձեք լրացնել այս դատարկ վանդակները և հաշվարկ կատարեք: Գրեք մատիտով: Եթե դուք արդեն ունեք ընտրված մեկ ծրագիր, լրացրեք սյունակներից մեկը: Եթե նախատեսում եք երկու կամ երեք ծրագիր, ապա համեմատության համար լրացրեք նաև մյուս սյունակները: Եթե օգնության կարիք ունեք, կարող եք միմյանց օգնել կամ դիմել դասվարի օգնությանը:
Տրված օրինակը մեկ տարվա համար է: Եթե ձեր ծրագիրն ավելի կարճ է, ապա ճշտեք ձեր նախահաշիվը: ԻԾ նախընտրելի ուսումնական հաստատությունների և ծրագրերի ցանկը և կրթության ձեր ծրագիրը կօգնի ձեզ:
ԻՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ (մեկ տարվա համար)
Օրինակ
Ճառագայթաբան բժշկական տեխնոլոգԾրագիր 1
Ծրագիր 2
Ծրագիր 3
Ուսման վարձ
12000
Գումարած քննական և այլ ծախսեր (ընդունվելու, հաստատագրման, վկայագրի, ավարտական քննության և այլ ծախսեր՝ մեկ տարվա)
+ 2000
+
+
+
Գումարած գրքեր և այլ պարագաներ (մեկ տարվա)
+ 1000
+
+
+
Հանած կրթաթոշակ կամ դրամաշնորհ (եթե առկա է – մեկ տարվա)
+ 1000
-
-
-
«Ե» Կրթության իմ ծախսերը (մեկ տարվա)
= 14000
=
=
=
«Դ» Որքա՞ն կարող ենք մենք վճարել (մեկ տարվա)
- 1000
-
-
-
«Զ» Մնում է վճարել (մեկ տարվա)
= 13000
=
=
=
Իմ կրթության ծախսերի ո՞ր մասը կարող եմ ես վճարել:
-
Կիրառեք․Նայեք վերևում տրված աղյուսակի վերջին տողին:
Եթե «Զ» զրո կամ բացասական թիվ է, ապա դուք կարող եք վճարել ձեր ուսման ծախսերը՝ շնորհավորո՛ւմ ենք:
Եթե «Զ» դրական թիվ է, ապա դուք պետք է ավելի շատ վճարելու ուղի գտնեք: Այդ ճեղքվածքը կարելի է լրացնել ավելի շատ կրթաթոշակ ստանալով, մեկ այլ աշխատանք անելով կամ վարկ վերցնելով:
Եթե չեմ կարողանում ինքնուրույն վճարել, ուրիշ ի՞նչ տարբերակներ ունեմ ես:
-
Կարդացեք.Լավագույն տարբերակն է, որ մենք կարողանանք ինքնուրույն վճարել կրթության ծախսերը, անգամ եթե որոշ զոհաբերություն է պահանջվում: Եթե մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքներս չենք կարող վճարել մեր կրթության համար, ապա նոր դիմում ենք այլ աղբյուրների:
-
Քննարկեք.Որպես խումբ՝ հերթով կարդացեք այս աղյուսակի յուրաքանչյուր բաժինը: Համառոտ քննարկեք յուրաքանչյուր տարբերակը: Ո՞ր տարբերակը լավագույնը կլինի ձեզ համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սովորելու ընթացքում ևս մեկ աշխատանք սկսել
Չեք ունենա ոչ պարտք, ոչ էլ տոկոսներ: Հմտություններ սովորեք կամ կատարելագործեք: Կարևոր ծանոթություններ ձեռք բերեք:
Հնարավոր է դժվար լինի երկու տեղ աշխատել և ուսման մեջ հաջողության հասնել: Կարող է դժվար լինել ընտանիքի համար: Ծրագիրն ավարտելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի:
Ընտանիքից պարտք վերցնել
Նրանց դու ճանաչում և վստահում ես: Նրանք ցանկանում են, որ դու հաջողության հասնես:
Կարող է սրել ընտանեկան հարաբերությունները: Կարող է դժվարություն առաջացնել, երբ ընտանիքում արտակարգ իրավիճակ ստեղծվի:
Կրթաթոշակ կամ դրամաշնորհ փնտրել:
Չեք ունենա ոչ պարտք, ոչ էլ տոկոսներ: Ազատություն կունենաք սովորել, առանց երկրորդ աշխատանքի կարիքի:
Գտնելը հնարավոր է դժվար լինի: Բայց արժե ջանք գործադրել:
Գտնել վարձատրվող պրակտիկա կամ աշակերտի աշխատանք:
Կրթությանը վերաբերող հմտություն զարգացնել: Փորձ ձեռք բերել: Աշխատանք գտնելու հավանականությունը կմեծանա:
Կարող է դժվար լինել միաժամանակ աշխատելը, սովորելը և պրակտիկա անցնելը:
Վարկ վերցնել բանկից կամ պետական գործակալությունից:
Վարկային պատմություն ստեղծել բանկում: Պետական որոշ վարկեր ցածր տոկոսներ ունեն:
Տոկոսները կարող է բարձր լինեն: Վարկը պետք է անպատճառ վերադարձնել:
ԴիմելԿրթության մշտական հիմնադրամի (ԿՄՀ) վարկի համար:
Հասանելի է Եկեղեցու արժանավոր անդամներին: Տոկոսները ցածր են: Արդյունավետ աշխատանքի խրախուսանք կա, որպես վարկի վերադարձի օգնություն:
Սա վարկ է և պետք է անպատճառ վերադարձվի (որպեսզի ուրիշները ևս կարողանան օգտվել ծրագրից):
-
Քննարկեք.Դուք գտե՞լ եք լավագույն կրթական արժեքը՝ հաշվի առնելով և՛ ծախսը, և՛ որակը:
Եթե դուք դիտում եք վարկ վերցնելու տարբերակը, դուք կարողանալո՞ւ եք ետ վճարել այն: Որպես ուղեցույց՝ կրթության ձեր ծրագրի ավարտից հետո, վարկի ձեր անձնական վճարումները չպետք է ձեր ամսական եկամտի 10 տոկոսից ավել լինեն:
Եթե ձեզ ավելի շատ տեղեկություն է հարկավոր ձեր կրթության ծախսերը վճարելու համար, ո՞վ կարող է պատասխանել ձեր հարցերին: Դուք կարո՞ղ եք քննարկել այն ձեր ընտանիքի հետ: Ուրիշ որտե՞ղ կարող եք գնալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար:
Ինչպե՞ս եմ ներկայացնելու կրթության իմ ֆինանսական ծրագիրը:
-
Կիրառեք․Հաջորդ շաբաթ դուք երեք րոպեի կամ ավելի կարճ ժամանակում կներկայացնեք ձեր ֆինանսական ծրագիրը: Ձեզ կարող է օգնել ստորև տրված օրինակը: Ձեզանից չի պահանջվի կիսվել անձնական տեղեկությամբ: Հաջորդ շաբաթվա ձեր ներկայացումից հետո մենք խմբով կհետազոտենք ֆինանսական տարբերակներից մեկը՝ Կրթության մշտական հիմնադրամի վարկի տարբերակը:
Շաբաթվա ընթացքում գտեք այս հարցերի պատասխանները և լրացրեք բաց վանդակները: Փորձեք ձեր ծրագիրը ներկայացնել ընտանիքի անդամներին կամ այլ ծանոթների:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
-
Ես համեմատել եմ (քանակը) ուսումնական հաստատությունների գները և արժեքը:
-
Ինձ համար երեք լավագույն հաստատություններն են.
, , :
-
Այս պահին, հավատացած եմ, որ հաստատությունը լավագույնն է ինձ համար, քանի որ :
-
Ես իմ ընտանիքի հետ ուսումնասիրել եմ իմ եկամուտներն ու ծախսերը: Ես սովորել եմ հետևյալը.
:
-
Ես հաշվել եմ, թե արդյոք կարող եմ ինքնուրույն վճարել իմ կրթության համար և պարզել եմ, որ (կարող եմ կամ չեմ կարող):
(Եթե կարող եք ինքնուրույն վճարել, ապա անցեք 9-րդ կետին. եթե չեք կարող, շարունակեք 6-րդ կետից):
-
Ես կարիք կունենամ գտնել լրացուցիչ (գումարի չափը) ուսման իմ առաջին տարվա համար, մեկ այլ աշխատանքի, կրթաթոշակի, ընտանիքի օգնության կամ վարկի միջոցով:
-
Առաջին տարուց հետո ինձ անհրաժեշտ կլինի մոտ (գումարի չափ) ավելին, ուսման հաջորդ տարիների համար:
-
Ես սկսել եմ հետազոտել իմ կրթության համար վճարելու հնարավոր այլ տարբերակներ: Այս պահին ես հակված եմ դեպի այս տարբերակը. :
-
(Եթե կցանկանաք կիսվել) Ես աղոթել եմ իմ կրթության և ֆինանսական ծրագրի վերաբերյալ և :
-
Ես կցանկանայի ձեր խորհուրդն ու օգնությունը: Ունե՞ք արդյոք որևէ առաջարկ ինձ համար: Ստացած խորհուրդները գրի առեք այստեղ:
-