Նախորդ հրատարակություններ
Օժանդակ նյութեր


Օժանդակ նյութեր

Կրթություն ինքնապահովման համար

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ԴԱՍՎԱՐ. Բարի՛ գալուստ բոլորին: Ներկայացեք խնդրեմ և մի երկու խոսք ձեր մասին:

ՔՈՒԱՄԻ. Դե՜, Ես Քուամին եմ: Ես նոր եմ վերադարձել միսիայից. ես ամուսնանալու նպատակ ունեմ և կատարում եմ պատահական աշխատանքներ:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Իմ անունը Քոնսուելո է. ես ամուսնացած եմ և ունեմ երկու փոքր երեխա. ես օգնում եմ ամուսնուս մրգեր վաճառել:

ՄԻՔԱԼԱ. Եվ ես Միքալան եմ: Ես միայնակ մայր եմ՝ վեց տարեկան աղջիկ ունեմ: Ես հյուրանոցում հավաքարար եմ՝ լրիվ դրույքով:

ՌՈԲԵՐՏ. Ես Ռոբերտն եմ. ես ամուսնացած եմ և ունեմ հինգ երեխա. և ներկայումս ես ծառայում եմ որպես եպիսկոպոս և չեմ կարողանում լավ աշխատանք գտնել:

ԴԱՍՎԱՐ. Շատ լավ: Այսպիսով, ինչո՞ւ եք դուք այստեղ:

ՔՈՒԱՄԻ. Ես ուզում եմ սովորել: Միսիայի իմ բոլոր գործընկերները վերադառնում էին տուն սովորելու նպատակով, և ես ցանկանում եմ անել նույն բանը:

ՌՈԲԵՐՏ. Ես հույս ունեմ օգտվել Կրթության մշտական հիմնադրամի վարկից. մի՞թե այս դասարանը դրա համար չէ:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Մարգարեն խրախուսել է որքան հնարավոր է լավ կրթություն ստանալ, և ես ասել եմ ամուսնուս, որ կարիք ունեմ ուսումս բարելավելու:

ՄԻՔԱԼԱ. Դե, ես ուզում եմ բարելավել աշխատանքս, որպեսզի ավելի ինքնապահով լինեմ, և ես շատ հմտություններ չունեմ:

ԴԱՍՎԱՐ. Լավ, կարծես թե մենք այստեղ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք: Մենք միասին լավ կաշխատենք: Միքալա, քո ասածը շատ կարևոր է: Պատմեք ավելի շատ ձեր իրավիճակի մասին:

ՄԻՔԱԼԱ. Իմ աշխատանքային ժամերը շատ երկար են և ես չեմ կարողանում բավարար ժամանակ տրամադրել դստերս: Եվ ես հասկացել եմ, որ եթե հմտություններս չզարգացնեմ, չեմ կարող ավելի լավ աշխատանք գտնել: Այնպես որ ես լրացուցիչ կրթության կարիք ունեմ: Իմ եպիսկոպոսն ասաց, որ այս դասարանը ճիշտ սկիզբ է:

ԴԱՍՎԱՐ. Դու ճի՛շտ ես, Միքալա: Փաստորեն, բոլորս այստեղ ենք ձեր նշած պատճառով: Բայց մեր դասերը վերաբերվելու են ոչ միայն կրթությանը: Սա անակնկա՞լ է: Այս խումբը կօգնի մեզ ծրագրել և կրթություն ստանալ կամ արհեստ սովորել, բայց մենք նպատակ ունենք նաև հմտություններ զարգացնել, ավելի լավ աշխատանք ձեռք բերել և ավելացնել մեր եկամուտը: Գուցե ամենակարևորը, այս 12 շաբաթների համար, այն է, որ մենք սովորենք սկզբունքներ, հմտություններ և զարգացնենք սովորություններ, որոնք կօգնեն մեզ իրապես ինքնապահով դառնալ: Այնպես որ սա ավելին է, քան պարզապես կրթություն ստանալը:

ՌՈԲԵՐՏ. Իսկ ի՞նչ կասեք ԿՄՀ վարկերի մասին:

ԴԱՍՎԱՐ. Եթե դուք պարզեք, որ իրապես վարկի կարիք ունեք, անկասկած, այն հասանելի է, և մենք կիմանանք, թե ինչ է հարկավոր դրա համար: Դասերի ընթացքում, հնարավոր է, դուք պարզեք, որ ուսման համար դուք վարկի կարիք չունեք: Այդ դեպքում դուք պարտքի տակ չեք ընկնի:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Իսկ այս դասերը կօգնեն մեզ համալսարան ընդունվել:

ԴԱՍՎԱՐ. Եթե համալսարանը ճիշտ տեղն է, որ դուք հմտություններ սովորեք ավելի լավ աշխատանքի համար, ապա, այո՛: Բայց համալսարանական կրթությունը ոչ միշտ է աշխատանքի հնարավորություն տալիս մեր տնտեսության պայմաններում:

ՌՈԲԵՐՏ. Ճի՛շտ է: Ես գիտեմ բժշկական ավարտողների, որ տաքսու վարորդ են:

ՔՈՒԱՄԻ. Ես պարզապես ուզում եմ սկսել ինչ-որ բանից: Միսիայից առաջ իմ միակ փորձը փողոցում առևտուր անելն է եղել: Ես չունեմ աշխատանքային ոչ մի հմտություն:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Ուրեմն, մենք այստեղ ենք սովորելու աշխատանքների՞ մասին, թե՞ կրթություն ստանալու մասին:

ԴԱՍՎԱՐ. Երկուսն էլ: Մեր նպատակը ինքնապահով դառնալն է, այդպես չէ՞: Ուրեմն մենք կսովորենք առանցքային սկզբունքներ ինքնապահովման վերաբերյալ: Մենք կսկսենք, պարզելով, թե ինչ կարգի աշխատանքը մեզ բավարար եկամուտ կապահովի, որպեսզի ինքնապահով դառնանք:

Այնուհետև, մենք կորոշենք, թե ինչ կարգի ուսում կամ կրթություն է մեզ պետք, որպեսզի որակավորվենք այդ աշխատանքի համար: Այնուհետև, մենք կպարզենք, թե ինչպես կարող ենք վճարել այդ կրթության համար և թե ինչպես կարող ենք հաջողության հասնել մեր նախընտրած ուսումնական հաստատությունում: Մենք միմյանց կօգնենք հասնել մեր նպատակներին:

ՌՈԲԵՐՏ. Արդեն հասկանալի է դառնում: Մինչև հիմա ես մտածում էի, որ պարզապես պետք է սովորեմ, բայց իրականում չէի մտածել, թե ո՞րն է իմ սովորելու նպատակը:

ՔՈՒԱՄԻ. Կարծում եմ, ես այստեղ ինչ-որ ուղղություն կստանամ: Հիմա հասկանո՛ւմ եմ, թե ինչու է իմ քվորումի նախագահն ինձ ուղարկել այստեղ:

ՄԻՔԱԼԱ. Բայց կարծում եք արդյունք կլինի՞: Ես հուսահատ եմ, որովհետև կրթություն ստանալու տարբեր միջոցներ եմ փնտրել, բայց չի հաջողվել:

ԴԱՍՎԱՐ. Դե, մենք պետք է միասին տքնաջան աշխատենք ու օգնենք միմյանց: Բայց ես հավատում եմ, որ կստացվի: Իմ ողջ սրտով հավատում եմ, որ Տերը ցանկանում է, որ մենք ինքնապահով դառնանք և հաջողակ լինենք: Նա ցանկանում է, որ մենք սովորենք ու աճենք: Եվ նա ի զորու է մեզ օգնելու: Քավությունը իրական ազդեցություն ունի և՛ նյութական, և՛ հոգևոր բաներում: Եվ ինքնապահովման խմբերը օգնել են մեզ նման շատ մարդկանց: Ի՞նչ եք կարծում: Կարո՞ղ են միասին աշխատել: Արժե՞ արդյոք փորձել: Ահա մի անձի պատմություն.

ԷՄԻԼԴԱ. Իմ գերազանց ուսանող լինելը ես ինձ չեմ վերագրում. ես այն վերագրում եմ Եկեղեցուն: Ես գիտեի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալը ինձ ավելի մեծ հոգևոր բարձունքների կհասցնի, բայց երբեք չէի պատկերացնում, որ այն ինձ կօգնի նաև ակադեմիական հաջողություններում:

Ավետարանն ուսումնասիրելը ինձ համար իրապես զարթնելու կանչ էր: Այն օգնեց ինձ գիտակցել, որ ես ինքնս եմ պատասխանատու իմ ճակատագրի համար: Անկախ նրանից, թե ինչ պայմաններում ենք ներկայումս և թե ինչ ենք մենք զգում, ես չեմ կասկածում, որ Երկնային Հայրը լավ ծրագրեր ունի մեզ համար:

Վերադարձեք 4-րդ էջը

«Գնա՛ և գործի՛ր» ուսուցում

Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները:

Ավանդական դասարանում մենք հաճախ հետևում ենք այս օրինակին. (1) Մենք գալիս ենք դասարան և նստում ենք, սովորաբար, առանց շատ նախապատրաստության: (2) Ուսուցիչը խոսում է: (3) Մենք փորձում ենք լսել և սովորել: (4) Երբեմն մենք պատասխանում ենք հարցերի: Այնուհետև (5) մենք գնում ենք տուն:

Ինքնապահովման մեր խմբում մենք հետևելու ենք մեկ այլ օրինակի:

Նկար
act diagram

Հիմք

Հաշվետվություն

Սովորել

Խորհել

Պարտավորվել

ԳՈՐԾԵԼ ամեն օր՝ պատասխանատվությամբ

Շաբաթվա ընթացքում մենք գործելու ենք: Մենք անելու ենք այն, ինչ պարտավորվել ենք մեր խմբի նախորդ հանդիպումներին: Մենք հարցեր կքննարկենք, մտքերով կփոխանակվենք և իսկապես կսովորենք:

Այնուհետև, նախքան խմբի հանդիպումը, մենք կվերընթերցենք մեր աշխատանքային ձեռնարկն ու մեր պարտավորությունները և կներկայանանք հանդիպմանը պատրաստված և ժամանակին:

Խմբի յուրաքանչյուր հանդիպման սկզբում մենք մի քանի րոպե կկենտրոնանանք Իմ հիմքը ձեռնարկի ինչ-որ մի սկզբունքի կամ հմտության վրա: Մենք նաև պարտավորություն կվերցնենք ուսուցանել այն մեր ընտանիքին ու այլ մարդկանց:

Այնուհետև, մենք հաշվետու կլինենք մեր պարտավորությունների վերաբերյալ, կսովորենք միմյանցից և կատարելագործվելու ուղիներ կգտնենք:

Ապա, մենք կանցնենք սովորել բաժնին: Այս բաժնում մենք կփոխանակվենք մտքերով ու գործիքներով, որոնք անհրաժեշտ են «գնալու և գործելու» համար շաբաթվա ընթացքում: Մենք քննարկում ենք անցկացնում, ֆիլմեր ենք դիտում, սովորում ենք և գործնական աշխատանք կատարում:

Սովորել բաժնից հետո մենք դադար կտանք և կխորհենք սովորածի վերաբերյալ: Սա կարող է ոգեշնչում ստանալու և հարցեր առաջանալու ժամանակ լինել:

Ի վերջո, մենք պարտավորություն ենք վերցնում միմյանց ներկայությամբ: Մենք վերանայում ենք, թե շաբաթվա ընթացքում ինչ ենք գնալու և անելու, որպեսզի մեր կյանքը բարելավենք:

Դա մեզ վերադարձնում է գործելու քայլին: Սովորելու այս ընթացքի ամենակարևո՛ր մասը կատարվում է հանդիպումների միջև եղած ժամանակահատվածում: Որպես օգնություն՝ մենք կընտրենք շաբաթվա համար «աշխատանքային ընկեր» և ամեն օր կապ կհաստատենք այդ անձի հետ ու համառոտ կզեկուցենք մեր գործածի ու սովորածի վերաբերյալ: Մենք կարող ենք օգտագործել տեքստային հաղորդագրություն կամ կապի այլ ձևեր: Ի լրումն, մեր ընտանիքը կլինի օգնության լավագույն աղբյուրը:

Վերադարձեք 5-րդ էջը

Նախընտրությունների ցանկ ԿՄՀ վարկի համար

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ԴԱՍՎԱՐ. Ողջույններ բոլորին: ԿՄՀ վարկի այս նախընտրությունների ցանկը ընդգրկում է մեր տարածքի լավագույն աշխատանքները, կրթական ծրագրերը և ուսումնական հաստատությունները: Եթե նպատակ ունեք օգտվելու ԿՄՀ վարկային ծրագրից, ապա ընտրեք այս ցանկից:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Ինչո՞ւ:

ԴԱՍՎԱՐ. Լավ հարց է: Այս ցանկը ներառում է մեր տարածքի լավագույն աշխատանքները: Դրանք «նախընտրելի աշխատանքներ» են ու մեծ պահանջարկ ունեն: Այդ աշխատանքների կարիքը շատ կա և շատ մարդիկ են աշխատանքի ընդունվում:

ՌՈԲԵՐՏ. Սա իրապես օգտակար է ունենալ: Ո՞վ է պատրաստել այս ցանկը:

ԴԱՍՎԱՐ. Ինքնապահովման ծառայությունների մեր տեղի կառավարիչը և մի քանի կամավորներ հետազոտել են աշխատանքային շուկան, հետևել են զարգացման միտումներին և իրականում խոսել են տեղի բազմաթիվ գործատուների հետ: Նրանք գտել են նաև տեղական ուսումնական հաստատություններ ու ծրագրեր, որոնք մարդկանց օգնում են հմտություններ ձեռք բերել նախընտրելի աշխատանքների համար:

ՄԻՔԱԼԱ. Երևում է նրանք ներառել են նաև ծրագրերի տևողությունը և ծախսերը:

ՔՈՒԱՄԻ. Այո՛: Հետաքրքիր է նկատել, որ որոշ հաստատություններ պահանջում են ավելի քան երկու տարի, մինչդեռ մյուսները, միևնույն ծրագրի համար պահանջում են միայն 10 ամիս:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Եվ ծախսերն էլ շատ տարբեր են: Մտածում եմ, ինչո՞ւ է այդպես:

ԴԱՍՎԱՐ. Գալիք շաբաթների ընթացքում մենք ավելի շատ բան կսովորենք ծախսերի ու արժեքների վերաբերյալ: Բայց ձեր նկատածները շատ կարևոր են: Ոչ բոլոր հաստատություններն են միևնույն արժեքը ներկայացնում:

ՄԻՔԱԼԱ. Դա կարևոր է: Ես ուզում եմ այնպիսի հաստատությունում սովորել, որն ինձ օգնելու է լավ աշխատանք գտնել: Բայց կարճ դասընթացները, որոնք քիչ ծախս են պահանջում, նույնպես կարևոր են:

ԴԱՍՎԱՐ. Ճշմարիտ է: Նախընտրելի հաստատությունները և ծրագրերը հմտություններ են ապահովում նախընտրելի աշխատանքների համար խելամիտ ժամկետում և խելամիտ արժեքով: Նրանք պետք է որ աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշներ ունենան: Սա շատ արժեքավոր գործիք է մեզ համար:

ՌՈԲԵՐՏ. Սա կարո՞ղ է օգտակար լինել, անգամ եթե մենք ԿՄՀ վարկի կարիք չունենք:

ՔՈՒԱՄԻ. Դե՜, իհարկե: Ես, ամեն դեպքում, պատրաստվում եմ սկսել այս ցանկից:

ԴԱՍՎԱՐ. Լավ միտք է: Եվ եթե ձեր ընտրած աշխատանքը, ուսումնական ծրագիրը կամ հաստատությունը չլինի այդ ցանկում, դուք դեռևս պետք է պատասխան գտնեք այդ հարցերին. որ աշխատանքները պահանջարկ ունեն, ուսումնական որ ծրագրերն ու հաստատություններն են լավագույնը այդ աշխատանքների համար: Ի՞նչ եք կարծում:

Վերադարձեք 6 էջը

Աշխատանքային իմ ծրագիրը երեք րոպեում

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ՄԻՔԱԼԱ. Դե լավ, ահա իմ աշխատանքային ծրագիրը երեք րոպեում: Առաջին մասում ես թվարկել եմ իմ ընտրած աշխատանքները: Ես դեռևս ամբողջովին համոզված չեմ իմ ընտրության մեջ, սակայն շատ բան եմ սովորում և հույսս գնալով ավելանում է: Իմ ընտրած աշխատանքներն են՝ գործադիր ղեկավարի օգնական, ուսուցիչ և հյուրանոցի կառավարիչ: Այնուհետև, գալիս է հաջորդ մասը…

ՌՈԲԵՐՏ. Իմ ծրագրի հաջորդ մասում մարդկանց անուններն են, ում հետ ես խոսել եմ: Բանավոր թարգմանության աշխատանքի համար ես խոսել եմ թարգմանչական գրասենյակի աշխատակիցների հետ և իմ ցցի նախագահի հետ, որը միջազգային մակարդակի շատ աշխատանքներ է կատարում: Կրթության աշխատակցի համար ես միայն երկու մարդ գտա մասնավոր հաստատություններում, որոնք պատրաստակամ էին ինձ ժամանակ տրամադրել: Եվ հացի փռի արտադրամասի համար ես խոսեցի երեք փռի տնօրենների, ներառյալ իմ մորաքույր՝ Էլենի հետ: Գործարարության իմ նախկին փորձից ելնելով՝ դա ևս իրատեսական հնարավորություն է:

Ունե՞ք արդյոք ինձ ուղղված որևէ դիտողություն կամ հարց:

ՄԻՔԱԼԱ. Այդ տարբերակներից ո՞րը քեզ հնարավորություն կտա ավելի լավ ծառայել եկեղեցում: Գիտեմ, որ դա կարևոր է քեզ համար:

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Եվ որքա՞ն սարքավորում քեզ հարկավոր կլինի հացի փուռ հիմնելու համար:

ՌՈԲԵՐՏ. Լավ հարցեր են: Այսպիսով, բացի ծախսերը, ինձ ավելի շատ ժամանակ պետք կլինի…

ՔՈՒԱՄԻ. Հրաշալի է. սա լավ միջոցառում էր, այդպես չէ՞: Կարծես կրկին միսիայում լինեմ: Եռակցման արհեստանոցի մի ղեկավար ինձ պատմեց, թե ինչպես է ինքը վարպետացել և որքան ծախս է նրանից պահանջվել: Եվ ապա ավելացրեց, որ աշակերտի փորձը ճիշտ ուղի կլինի ինձ համար: Մեկ այլ արհեստանոց ինձ անմիջապես աշակերտական պրակտիկա առաջարկեց, բայց առանց վարձատրության, այնպես որ ես համոզված չեմ դրա վերաբերյալ: Եվ ոստիկանության ակադեմիան ևս շատ լավն էր: Ես պետք է մեկ տարի սովորեմ և ապա մեկ տարի պրակտիկա անցնեմ որոշ պաշտոնյաների հետ: Այնպես որ դա ավելի թանկ կլինի, բայց աշխատավարձը չորս անգամ ավելի շատ կլինի, քան ես երբևէ աշխատել եմ: Ինձ մնում է ընտրություն կատարել…

ՔՈՆՍՈՒԵԼՈ. Եվ այդպես, վերջապես, ես պետք է ընտրություն կատարեի: Ես իմ ընտրությունը կրճատել եմ՝ հասցրել երկուսի, բայց մենք աշխատում ենք որոշման վրա որպես ընտանիք և դա հրաշալի է: Ես միտված եմ աշխատելու համակարգչային ծրագրերի կամ բժշկական տեխնոլոգիաների մասնագետի ուղղությամբ: Դրանք երկուսն էլ նույն չափով վարձատրվում են, սակայն համակարգչային ծրագրերի մասնագետը պետք է որ ավելի լավ լինի իմ ընտանիքի համար: Ես կկարողանամ դեռ օգնել ամուսնուս և կրթությունը երեք ամսով քիչ է…

ՔՈՒԱՄԻ. Դե՜ լավ, ժամանակը լրացավ: Մենք առաջադիմում ենք:

Վերադարձեք 10-րդ էջը

Գործողություն և պարտավորություն

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ԽՄԲԻ Ա ԱՆԴԱՄ. Մենք հավատում ենք պարտավորություններ ստանձնելուն ու կատարելուն: Ինքնապահովման մեր խմբերում ամեն բան, ինչ անում ենք, հիմնված է պարտավորություններ ստանձնելու և հաշվետու լինելու վրա:

ԽՄԲԻ Բ ԱՆԴԱՄ. Խմբի հանդիպման վերջում մենք վերանայում ենք շաբաթվա մեր գործերը և ավելացնում ենք մեր ստորագրությունը՝ մեր պարտավորությունը ցույց տալու համար: Մենք նաև ընտրում ենք «աշխատանքային գործընկեր»: Աշխատանքային գործընկերը ևս ստորագրում է մեր աշխատանքային ձեռնարկը՝ ի նշան աջակցության: Եվ յուրաքանչյուր օր՝ ժողովների միջև, մենք կապ ենք հաստատում մեր աշխատանքային ընկերոջ հետ, որպեսզի հաշվետու լինենք միմյանց և անհրաժեշտ օգնություն խնդրենք:

ԽՄԲԻ Գ ԱՆԴԱՄ. Հանդիպումների միջև մենք նշում ենք մեր առաջընթացը աշխատանքային ձեռնարկում և օգտագործում ենք տրամադրված գործիքները, օրինակ՝ աշխատանքային թերթիկները կամ այլ ձևաթղթեր: Եվ լրացուցիչ օգնության համար, մենք կարող ենք զանգահարել մեր ընտանիքի անդամներին, մեր ընկերներին կամ դասվարին:

ԽՄԲԻ Դ ԱՆԴԱՄ. Հաջորդ ժողովի սկզբում մենք վերադառնում և զեկուցում ենք մեր պարտավորությունների վերաբերյալ: Դա պետք է լինի հաճելի և զորեղ փորձառություն յուրաքանչյուրի համար: Երբ խմբի անդամները զեկուցում են, մտածեք այն մասին, թե ինչպես է նա օգնություն ստացել, պարտավորություններ ստանձնելով ու առաջընթացի մասին զեկուցելով:

ԽՄԲԻ Ա ԱՆԴԱՄ. Առաջին անգամ, երբ ես զեկուցեցի իմ պարտավորությունների վերաբերյալ, ես մտածում էի. «Սա տարօրինակ է»: Ի՞նչ տարբերություն իմ խմբի անդամի համար, թե ես ինչ եմ արել: Բայց հետո հասկացա, որ նրանք իսկապես անտարբեր չէին: Եվ դա օգնեց ինձ:

ԽՄԲԻ Բ ԱՆԴԱՄ. Ես հասկացա, որ չէի ցանկանա իմ խմբի վստահությունը կորցնել: Այնպես որ ջանք թափեցի, որ պահեմ իմ պարտավորությունները: Համոզված չեմ, որ կկարողանայի որևէ այլ ձևով կանոնավոր առաջընթաց ունենալ: Յուրաքանչյուր ժողովին հաշվետու լինելը իրավ օգնեց ինձ իմ նախընտրությունների հարցում:

ԽՄԲԻ Գ ԱՆԴԱՄ. Երբ մտածում էի ինքնապահովման իմ ուղու մասին, վախ էի ապրում, որովհետև այն ինձ համար մեծ բան էր թվում: Սակայն խմբային հանդիպումներն օգնեցին ինձ այդ մեծ խնդիրը բաժանել փոքր մասերի: Եվ ես հաշվետու եղա յուրաքանչյուր քայլի համար իմ խմբի առաջ: Այդ ժամանակ առաջընթացը իրապես ակնհայտ դարձավ: Կարծում եմ այդ հաջողության արդյունքը նոր սովորություններ ձևավորելն էր:

Վերադարձեք 17-րդ էջը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՄ ԾՐԱԳԻՐԸ. Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՕԳՆԻ ԻՆՁ ԻՆՔՆԱՊԱՀՈՎ ԴԱՌՆԱԼ:

Գրի առեք ձեզ համար նախընտրելի երեք տարբեր աշխատանք:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

Գրեք 3–5 մարդկանց անուններ, ում հետ կխոսեք յուրաքանչյուր աշխատանքի մասին:

Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԿՏԱՄ ԵՍ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ:

Սկզբի համար որքա՞ն եկամուտ կարող եմ ես ակնկալել յուրաքանչյուր ամիս: Որքա՞ն եկամուտ կարող եմ ակնկալել մեկ տարի աշխատելուց հետո:

Ինչպե՞ս կարող եմ որակավորվել յուրաքանչյուր աշխատանքի համար:

Տեղական ուսումնական հաստատություններ առկա՞ են:

Արդյոք այս աշխատանքի համար պահանջարկը աճու՞մ է:

Որքա՞ն է աշխատանքը սկսելու սկզբնական ծախսը:

Ա՞յլ հարցեր:

Ո՞Ր ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԵՎ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

Ի՞նչ սովորեցի ես հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ո՞րն է լավագույնը թվում ինձ համար:

Տպել