Նախորդ հրատարակություններ
Օժանդակ նյութեր


Օժանդակ նյութեր

Ի՞նչ է ԿՄՀ վարկը:

Նշանակեք դերեր և բեմականացրեք հետևյալ սցենարը.

ԲՐԱԶԻԼԱՑԻ ԵՂԲԱՅՐ. Երբ միսիայից տուն վերադարձա, ես շատ էի ուզում կրթություն ստանալ: Տարեցտարի ես փորձում էի ու փորձում, սակայն չէի կարողանում ընդունվել սովորելու: Ես մտածում էի, թե դասընթացները կէժանանան, բայց երբեք չէին էժանանում: Նրանք միշտ ավելի շատ էին թանկանում, միշտ ավելի ու ավելի դժվարանում:

ՀԱՅԻԹԻԱՑԻ ՔՈՒՅՐ. Հայիթիում առանց կրթության հնարավոր չէ: Առանց կրթության չես կարող ապրել:

ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԵՂԲԱՅՐ. Ես Եկեղեցու մյուս երիտասարդների նման միևնույն երազանքներն ունեմ՝ ընտանիք ստեղծել և ծառայել Եկեղեցում: Եվ որպեսզի այդ բաները լավ անեմ, ես պետք է լավ աշխատանք ունենամ:

ՆԱԽԱԳԱՀ ՀԻՆՔԼԻ. Այս իրավիճակը ուղղելու համար մենք առաջարկում ենք մի ծրագիր՝ ծրագիր, որը համոզված ենք ոգեշնչված է Տիրոջ կողմից: … Մենք կանվանենք այն Կրթության մշտական հիմնադրամ:

ՎԱՆԴԵՐԼԵՅ. Երբ միսիայից վերադարձա, ես սովորելու հնարավորություն չունեի: Ապա մի անսպասելի թնդյո՛ւն: Կրթության մշտական հիմնադրամը եկավ, և ես շատ երջանիկ էի: Ես գնացի սովորելու, ընդունվեցի և վճարեցի դասընթացի համար: Ես իմ լավագույնը ներդրեցի և հաջողության հասա: Ես դասարանի առաջին ուսանողն էի: Նախքան սովորելը ես բանվոր էի աշխատում: Ես կատարում էի ուրիշների հրահանգները: Երբ ուսումս ավարտեցի, ես ընդունվեցի 450 մարդու կառավարիչ և այսօր ես ավելի շատ աշխատավարձ եմ ստանում: Իմ կինն այլևս աշխատելու կարիք չունի: Նա հոգում է մեր երեխաների մասին, որն ամենակարևոր բանն է մեզ համար: Եվ ես ի վիճակի եմ սիրով ծառայելու Եկեղեցում: Ես կարողանում եմ նվիրված ծառայություն կատարել: Սա իրապես փոխել է իմ կյանքը և իմ ընտանիքի կյանքը:

ՆԱԴԻՆ. Ես պետք է ամեն ինչ անեմ, որ վերադարձնեմ իմ վարկը, որովհետև գիտեմ, որ այն օգնելու է ուրիշներին կրթություն ձեռք բերել: Պետք է ազնիվ լինես, եթե ցանկանում ես այս ծրագրի մասը լինել:

ԿԱՐԼՈՍ. Իմ հայրապետական օրհնության մեջ նշվում էր, որ ես ունենալու եմ այս հնարավորությունը և այն իրականացավ: Մեզ համար Կրթության մշտական հիմնադրամը ժամանակավոր մի բան չէ: Մեզ համար այն մարգարեություն է: Այն սրբազան է:

ՔԵՎԻՆ. Ես այնպիսի զգացում ունեի, որ մարգարեն նայում է ինձ, որ նա տեսել է, թե ինչ իրավիճակում եմ ես: Եվ ես զգացի, որ նա ասում է. «Ես պետք է օգնեմ քեզ»:

ՆԱԽԱԳԱՀ ՀԻՆՔԼԻ. Ուղին մեր առջև պարզ է, կարիքը մեծ, և Տերը ցույց է տվել ճանապարհը: Այն կդառնա օրհնություն բոլորի համար, ում կյանքին այն դիպչի՝ երիտասարդ տղաների ու աղջիկների, նրանց ապագա ընտանիքների, ինչպես նաեւ եկեղեցու համար: Մենք խոնարհաբար ու երախտագիտությամբ աղոթում ենք, որ Աստված հաջողություն տա այս ջանքերին:

Վերադարձեք 60-րդ էջը

Որո՞նք են ԿՄՀ վարկ ստանալու պահանջները:

  • Մասնակցեք կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի խմբի հանդիպումներին. լրացրեք ԿՄՀ վարկային ծրագրի թերթիկը:

  • Ընտրեք մի աշխատանք, ուսումնական ծրագիր կամ հաստատություն ԻԾ նախընտրությունների ցանկից. բացառությունների համար պետք է պահանջ ներկայացնել:

  • Ընտրիր վարկային խորհրդատու, որը կօգնի ուսման, աշխատանքի և վարկը վճարելու պարտավորությունները կատարելիս:

  • Հաճախիր ինստիտուտի դասերին (եթե չափահաս երիտասարդ ես):

  • Դարձիր 18 տարեկանից բարձր:

  • Տաճարին արժանի եղիր ու ծառայիր կոչման մեջ:

  • Ստացիր քահանայության ղեկավարի երաշխավորությունը:

Վերադարձեք 61-րդ էջը

Ինչպե՞ս է օգտագործվում ԿՄՀ վարկը: Ինչպե՞ս է վարկը մարելու գործընթացը:

ԿՄՀ վարկը կարող է օգտագործվել վճարելու.

  • Տեղական կենսունակ աշխատանքի կամ ձեռներեցության նախապատրաստող կրթության կամ վերապատրաստման համար:

  • Ուսման վարձի, գրքերի և ուսման որոշ պարագաների համար (ուսման վարձը վճարվում է ուսումնական հաստատությանը):

Վարկը մարելու ուղեցույցները հետևյալն են.

  • Յուրաքանչյուր երկրի համար առկա է մարումների չափի և այլ տեսակի հրահանգներ:

  • Մարումը կատարվում է արդյունավետության խրախուսման և կանխիկ վճարումների համադրությամբ:

    • Արդյունավետության խրախուսումը կնվազեցնի վարկի հաշվեկշիռը հետևյալ ձևով.

      • 5% նվազեցում ամենամյա վարկի տրամադրման համար յուրաքանչյուր տարվա լավ գնահատականների համար (լավ գնահատականների սահմանման համար՝ տես ԿՄՀ գրքույկը)

      • 10% նվազեցում կրթական ծրագիրը ամբողջությամբ ավարտելու համար

      • 10% նվազեցում ծրագրի նպատակները իրականացնելու համար (աշխատանքի և եկամտի չափի համար)

      • Հարաբերակցման խրախուսանքի 25% նվազեցում ժամանակին կատարած բոլոր վճարումների համար

      • Լրացուցիչ 10% նվազեցում վարկի մնացորդի նկատմամբ՝ վարկի տարեկան միանվագ վճարման դեպքում

    • Ուսման ընթացքում վարկի ամսական վճարումներ

      • Հաստատությանը վճարելուց առաջ կատարվող առաջին վճարում

      • Ուսման ընթացքում փոքր ամսական վճարներ ցածր գնով կարճ ծրագրերի համար

      • Ուսման ընթացքում մեծ ամսական վճարներ ավելի բարձր գնով ավելի երկար ծրագրերի համար

    • Վարկի ամսական վճարումներ ուսումը ավարտելուց կամ թողնելուց վեց ամիս անց

      • Վճարումը որոշվում է վարկի չափով և ծրագրի տևողությամբ

      • Ներառում է շահաբաժնի ցածր տոկոսներ

      • Արդյունավետության խրախուսման ծրագրին հետևելով հնարավոր է երեքից չորս տարվա ընթացքում ամբողջությամբ վճարել

Վերադարձեք 62-րդ էջը

ԿՄՀ վարկի խորհրդատու

Ո՞վ է ԿՄՀ վարկի խորհրդատուն:

ԿՄՀ վարկի խորհրդատուն չափահաս անձ է, որը ձեզ օգնում է հաջողության հասնել ուսման մեջ, աշխատանքում և վարկը մարելիս: ԿՄՀ վարկի խորհրդատուն վարկը ստորագրող կողմ չէ, ոչ էլ երաշխավոր և չունի ԿՄՀ վարկի հետ կապված ֆինանսական պարտավորություններ:

Ինչպե՞ս եմ ընտրելու ԿՄՀ վարկի իմ խորհրդատուին:

Խնդրեք պատասխանատվության զգացում ունեցող չափահաս մի մարդու լինել ԿՄՀ վարկային ձեր խորհրդատուն: Դուք կարող եք ընտրել մեկին, ով գիտի ձեր ծրագրերի մասին, այդ թվում այն մարդիկ, ում հետ խոսել եք աշխատատեղերի կամ կրթական հաստատությունների մասին: Նա կարող է լինել Եկեղեցու անդամ կամ ոչ անդամ:

ԿՄՀ կայքի ԿՄՀ վարկային խորհրդատուի էջ մուտք գործելու համար ԿՄՀ վարկային խորհրդատուն պետք է ՎՕՍ հաշվառում ունենա: ԿՄՀ վարկային դիմումի ձեր առցանց օրինակը լրացնելու համար ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ տեղեկությունները.

  1. ՎՕՍ հաշվառման օգտանունը (պարտադիր պայման չէ) (ՎՕՍ հաշվառումը հասանելի է ցանկացած մարդու համար)

  2. Հեռախոսահամար (առաջնային)

  3. Հեռախոսահամար (երկրորդական)

  4. Էլեկտրոնային փոստի հասցե

ԿՄՀ ներկայացուցիչը կապ կհաստատի վարկային ձեր խորհրդատուի հետ, որպեսզի ընդունի խորհրդատուի պատասխանատվությունը:

Ի՞նչ պետք է իմանա և անի ԿՄՀ իմ վարկային խորհրդատուն:

Ձեր խորհրդատուն.

  • Պետք է իմանա, որ նա ֆինանսական պատասխանատվություն չի կրում ԿՄՀ ձեր վարկի համար:

  • Ձեզ քաջալերանք և խորհուրդ կտա, մինչ դուք բախվում եք կրթական, աշխատանքային կամ վարկի մարման դժվարություններին և կօգնի ձեզ պահել ԿՄՀ վարկի մարման ձեր պարտավորությունը:

  • Պատրաստ լինի ընդունել ձեր առաջընթացը քննարկելու նպատակով ԿՄՀ ներկայացուցիչների եւ քահանայության առաջնորդների հեռախոսազանգերը կամ էլեկտրոնային հաղորդագրությունները:

  • Պահպանի ձեր վարկի մասին տեղեկության գաղտնիությունը:

  • Համաձայնում լինի, որ ԿՄՀ-ն կարող է մուտք գործել Եկեղեցու անդամության գրանցումներ և ԿՄՀ վարկային խորհրդատուի իր դերին վերաբերող տեղեկություններ հավաքել ու մշակել:

Վերադարձեք 62-րդ էջը

ԿՄՀ վարկային ծրագիր

ԿՄՀ վարկային ծրագիր (շարունակություն)

Խորհրդատուի ստորագրությունը

(նշեք անունը) ավարտել է Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի չորս դասերը և պատրաստ է դիմելու ԿՄՀ վարկի համար:

Դասվարի անունը

Դասվարի ստորագրությունը

Ամիս/ամսաթիվ

Քահանայության ղեկավարի ստորագրություն

Այս ձևը հասանելի է ձեր ցցի ինքնապահովման կենտրոնում կամ առցանց srs.lds.org/pef հասցեով: Ձեր ԿՄՀ վարկային ծրագիրը (73–74 էջում) բերեք քահանայության ղեկավարի ձեր հարցազրույցին:

interview and endorsement form

Ինքնապահովման վերաբերյալ հիմնական վարդապետություններ քահանայության ղեկավարների և դիմորդների համար

Հավատք առ Հիսուս Քրիստոս
ՎևՈւ 104.15, Եթեր 12.27

Վստահ լինել, որ Աստծո նպատակն է ապահովել Իր Սրբերի նյութական կարիքները և որ Նա ունի այդ անելու ողջ զորությունը:

Հնազանդություն
ՎևՈւ 130.21, Մատթեոս 7.21

Ինքնապահովման օրհնությունը հիմնված է այն օրենքներին ու արարողություններին հնազանդվելուց, որոնց վրա հրամանագրված է ինքնապահովումը:

Անհատը պետք է ինքնուրույն գործի
2 Նեփի 2.16, 26

Ինքնապահովումը ոչ թե իրավունք է, այլ ինքդ քեզ օգնելու պարտավորություն: Դուք պետք է աշխատեք: Դուք պետք է ինքնուրույն գործեք և չսպասեք ներգործվելու:

Միաբանություն և ծառայություն
Մովսես 7.18, ՎևՈւ 56.16–17

Աղքատը և հարուստը պետք է մեկ լինեն: Բոլորը պետք է ծառայեն ու սիրեն միմյանց:

Վերադարձեք 62-րդ էջը

ԿՄՀ վարկային դիմումը առցանց լրացնելը

ԿՄՀ վարկային դիմումը լրացնելու համար դուք պետք է բացեք դիմումի առցանց օրինակը srs.lds.org/pef հասցեով՝ օգտագործելով ձեր ՎՕՍ հաշվառումը:

ՎՕՍ հաշվառում ունեցող ԿՄՀ վարկային խորհրդատուները կարող են բացել ԿՄՀ իրենց էջը ԿՄՀ կայքում:

Եթե վերջերս եք ծառայել միսիայում, ապա արդեն ունեք ՎՕՍ հաշվառում: Եթե ոչ, ապա կարող եք ՎՕՍ հաշվառում բացել ldsaccount.lds.org կայքում:

Ընդհանուր հարցեր

  1. Ի՞նչ է ՎՕՍ հաշվառումը:

    ՎՕՍ հաշվառումը մուտք գործելու համակարգ է (օգտանունով և գաղտնաբառով) Եկեղեցու կայքերի մեծամասնության համար, ներառյալ ldsjobs.org կայքը, ընտանեկան պատմության կայքը, միսիոներական առցանց դիմումների և ծխերի կամ ցցերի կայքէջը:

  2. ՎՕՍ հաշվառում օգտագործելու համար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը պարտադիր պայմա՞ն է:

    Ո՛չ, անդամ լինելը պարտադիր չէ: Մինչդեռ եկեղեցու անդամների համար լրացուցիչ աղբյուրներ կան անդամությանը հասանելի (պարտադիր է ԿՄՀ վարկի համար), ցանկացած մարդ (այդ թվում նաև վարկային խորհրդատուները) կարող է գրանցվել հաշվառում ձեռք բերելու համար որպես «friend» (ընկեր):

  3. Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ ՎՕՍ հաշվառում գրանցելու համար:

    Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ձեզ անհրաժեշտ կլինի ձեր անդամության գրանցման թիվը, ծննդյան տվյալները և էլեկտրոնային փոստի գործող հասցեն: Անդամության գրանցման ձեր թիվը կարող եք գտնել տաճարային ձեր երաշխավորագրի վրա կամ խոսելով ձեր ծխի կամ ճյուղի գործավարի հետ: Եթե ձեր վարկային խորհրդատուն Եկեղեցու անդամ չէ, նրան անհրաժեշտ կլինի տրամադրել իր անունը, ծննդյան տվյալները, սեռը և երկիրը:

    ԿՄՀ վարկային դիմումը առցանց լրացնելու համար մեզ անհրաժեշտ կլինի.

    1. Հիմնական տեղեկություններ ձեր անձի ու ընտանիքի վերաբերյալ

    2. Քահանայության ղեկավարի ստորագրած երաշխավորագիրը

    3. Լրացված «ԿՄՀ վարկային ծրագիրը»

      • Տեղեկություն խորհրդատուի վերաբերյալ

      • Աշխատանքային ծրագիր

      • Կրթության ծրագիր

      • Կրթության ֆինանսական ծրագիր

      • Դասվարի ստորագրությունը

Վերադարձեք 62-րդ էջը

Ես երկու ձեռք ունեմ աշխատելու համար

Հերթով կարդացեք այս պատմությունը Արթուրոյի՝ պերուացի մի Եկեղեցու անդամի մասին:

Միսիայից վերադառնալը հեշտ չէր: Ես այնքան նպատակներ ու երազանքներ ունեի. սակայն երբ վերադարձա, ստիպված էի դիմակայել իրականությանը: Ես չունեի շատ հմտություններ, ոչ էլ շատ եկամուտ ունեի: Աշխատանք գտնելը հեշտ չէր:

Ի վերջո, ես սկսեցի մրգեր վաճառել և աշխատած գումարով վճարեցի ուսման համար, օգնեցի ընտանիքիս և վճարեցի իմ տասանորդն ու նվիրատվությունները:

Ես արեցի դա մինչև սեպտեմբեր ամիսը: Մի օր, միրգ վաճառելիս, մի բեռնատար ինձ ետևից վրաերթի ենթարկեց: Այն ճզմեց ինձ պատին ու ջարդուփշուր արեց աջ ոտքս: Ես կորցրեցի աջ ոտքս և աչքերիցս մեկի տեսողությունը: Իմ աջ ձեռքն ու ձախ ոտքը ևս վնասվել էին:

Այդ բոլորից հետո ես լսեցի մարգարեի խոսքերը, որ աղքատությունը պետք է վերացնել, և որ վերադարձած միսիոներները, ովքեր չունեն ֆինանսական միջոցներ, կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Բարձր ձգտումներ ունեցող երիտասարդների համար կհիմնադրվի Կրթության մշտական հիմնադրամ: Ճիշտ է ես կորցրել էի իմ ոտքը և մի աչքը, սակայն չէի կորցրել ապրելու և երազելու ցանկությունը: Ես որոշեցի պայքարել իմ նպատակներին հասնելու համար:

Կրթության մշտական հիմնադրամի օգնությամբ ես միջին մասնագիտական կրթություն ստացա երեք տարում, իսկ հետո ցանկացա ավելին: Ես դիմեցի և ընդունվեցի համալսարան:

Ներկայումս ես ինքնուրույն աշխատում եմ որպես սպասարկման ծառայությունների ներկայացուցիչ: Օրվա առաջին կեսը՝ մինչև 16.00, ես հաճախորդների սպասարկման և համակարգիչների տեխնիկական սպասարկման ծառայություն եմ մատուցում մի քանի ընկերություններին: Բացի այդ, ես տանը համակարգիչներ եմ վերանորոգում: Երեկոյան ես հաճախում եմ համալսարանի իմ դասերին: Ես դուրս եմ գալիս ժամը 17.00 և դասերը սկսվում են 18.00: Դասերն ավարտվում են 23.00 և ես տաքսիով վերադառնում եմ տուն՝ գիշերվա 12.30: Ես մի բան ուտում եմ, դասերս եմ անում ու քնում եմ: Վաղ առավոտյան ես արթնանում եմ ու գնում եմ աշխատանքի կամ աշխատանք եմ փնտրում: Կրկին աշխատում եմ մինչև ժամը 14.00 կամ 15.00, և ապա գնում համալսարան:

Ես շատ երախտապարտ եմ Աստծուն իմ ունեցած ամեն ինչի համար: Ես ցանկանում եմ ինչ-որ ձևով փոխհատուցել նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար: Ես շատ բան չեմ կարողանում անել և միշտ պարտական կլինեմ նրան: Որպես կամավոր՝ ես ծառայում եմ Եկեղեցու Կրթության մշտական հիմնադրամի գրասենյակների զանգերի կենտրոնում:

Երկուս և կես տարի անց ես ավարտած կլինեմ որպես համակարգային ճարտարագետ: Հինգ տարի հետո ես կաշխատեմ որևէ լուրջ ընկերությունում, որպեսզի հոգամ իմ ընտանիքի, ինչպեսև իմ ապագա ընտանիքի ու երեխաների կարիքները:

Ես տաճարում ամուսնանալու նպատակ ունեմ: Այդ նպատակով եմ ես սովորում և այդ նպատակով եմ ես աշխատում: Եվ այդ նպատակով եմ ես ամեն օր պայքարում:

Գիտեմ, որ հեշտ չի լինի, սակայն ես սովորել եմ, որ Տերը երբեք չի տալիս պատվիրաններ առանց իրականացման ուղի պատրաստելու:

Նա ինձ կյանք է տվել: Նա ինձ օրհնել է Կրթության մշտական հիմնադրամով: Նա ինձ երկու ձեռք է տվել, որ կարողանամ աշխատել, ուղեղ, որ մտածեմ, բերան, որ խոսեմ, և սիրտ, որ զգամ և իմ երազանքներով առաջ գնամ:

Ես գիտեմ, որ ամեն բան հնարավոր է, ինչպես Պողոսն է ասել. «Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»: Տերն օգնել է ինձ:

Ամեն բան, որ ես ունեմ՝ իմ ընտանիքը, իմ կրթությունը և անգամ իմ կյանքը, – ամենի համար Աստծուն եմ պարտական: Ամեն բան Նրա ձեռքով է գալիս և ես երախտապարտ եմ դրա համար:

Վերադարձեք 64-րդ էջը