Դասվարների համար
Հանդիպման օրը.
-
Հաղորդագրություն ուղարկեք կամ զանգահարեք խմբի անդամներին: Հրավիրեք նրանց ժամանել 10 րոպե առաջ՝ զեկուցելու իրենց պարտավորությունները կատարելու վերաբերյալ:
-
Նախապատրաստեք հանդիպման նյութերը:
Հանդիպումից 30 րոպե առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն միմյանց:
-
Գրատախտակին գծեք պարտավորությունների հետևյալ գծապատկերը:
Խմբի անդամի անունը
Խոսել եմ առնավազն հինգ մարդու հետ իմ կրթական ընտրությունների մասին (գրեք թիվը)
Պատրաստ եմ ներկայացնելու իմ կրթական ծրագիրը (այո/ոչ)
Կիրառել եմ Հիմքը ձեռնարկի սկզբունքները և ուսուցանել եմ իմ ընտանիքի անդամներին (այո/ոչ)
Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)
Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)
Գլորիա
7
Ա
Ա
Ա
Ա
Հանդիպումից 10 րոպե առաջ.
-
Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ ժամանում են:
-
Խմբի անդամները ժամանելիս խնդրեք նրանց լրացնել պարտավորությունների աղյուսակը գրատախտակին:
-
Խմբից մեկին նշանակեք հետևել ժամանակին:
Դասի սկզբին.
-
Խնդրեք բոլորին անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:
-
Սկսեք բացման աղոթքով (և օրհներգով, եթե ցանկանում եք):
-
Ուշացողներին ցածր ձայնով խնդրեք անջատել իրենց հեռախոսները եւ լրացնել պարտավորության աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:
-
Իմ հիմքը գրքույկի թեմայի համար սահմանեք 20 րոպե ժամանակ:
-
Ավարտեք 3-րդ սկզբունքը Իմ հիմքը գրքույկի: Ապա վերադարձեք այս աշխատանքային ձեռնարկին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: