Նախորդ հրատարակություններ
Դասվարների համար


Դասվարների համար

Հանդիպման օրը.

  • Հաղորդագրություն ուղարկեք կամ զանգահարեք խմբի անդամներին: Հրավիրեք նրանց ժամանել 10 րոպե առաջ՝ իրենց պարտավորությունները կատարելու վերաբերյալ:

  • Նախապատրաստեք հանդիպման նյութերը:

Հանդիպումից 30 րոպե առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջ, որպեսզի բոլորը մոտ լինեն միմյանց:

  • Գրատախտակին գծեք պարտավորությունների հետևյալ գծապատկերը:

    Խմբի անդամի անունը

    Ես քննարկել եմ իմ աշխատանքային, կրթական և ֆինանսական ծրագրերը իմ ընտանիքի անդամների հետ (այո/ոչ)

    Ես որոշում եմ կայացրել, թե արդյոք կարիք ունեմ օգտվելու ԿՄՀ վարկից (այո/ոչ)

    ԿՄՀ վարկից օգտվելու դեպքում, ես սկսել եմ դիմելու գործընթացը (այո/ոչ)

    Կիրառել եմ Հիմքը ձեռնարկի սկզբունքները և ուսուցանել եմ իմ ընտանիքի անդամներին (այո/ոչ)

    Գումար եմ ավելացրել իմ խնայողություններին (այո/ոչ)

    Զեկուցել եմ աշխատանքային ընկերոջս (այո/ոչ)

    Գլորիա

    Ա

    Ա

    Ա

    Ա

    Ա

    Ա

Հանդիպումից 10 րոպե առաջ.

  • Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ ժամանում են:

  • Խմբի անդամները ժամանելիս խնդրեք նրանց լրացնել պարտավորությունների աղյուսակը գրատախտակին:

  • Խմբից մեկին նշանակեք հետևել ժամանակին:

Դասի սկզբին.

  • Խնդրեք բոլորին անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:

  • Սկսեք բացման աղոթքով (և օրհներգով, եթե ցանկանում եք):

  • Ուշացողներին հանգիստ խնդրեք անջատել իրենց հեռախոսները եւ լրացնել պարտավորության աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:

  • Իմ հիմքը գրքույկի սկզբունքի համար սահմանեք 20 րոպե ժամանակ:

  • Ավարտեք 5-րդ սկզբունքը Իմ հիմքը գրքույկի: Ապա վերադարձեք այս աշխատանքային ձեռնարկին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: