«Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Խորհրդանիշների միջոցով ավելի լավ հասկանալ Քրիստոսի քավող զորությունը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ
Խորհրդանիշների միջոցով ավելի լավ հասկանալ Քրիստոսի քավող զորությունը
Նկատե՞լ եք, թե որքան հաճախ են սուրբ գրություններն օգտագործում խորհրդանիշներ՝ մեզ Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար: Օրինակ՝ Նա համեմատվել է ջրի հետ (տես Հովհաննես 4․14), հացի հետ (տես Հովհաննես 6․48), լույսի հետ (տես Հովհաննես 8․12), վեմի հետ (տես Հելաման 5․12), արևի հետ (տես Մաղաքիա 4․2), և հովվի հետ (տես Սաղմոս 23․1)։ Նույնիսկ Իր ծնվելուց առաջ Եհովան խորհրդանիշներ օգտագործեց, որպեսզի օգնի Իր հետևորդներին սպասել Նրա գալուստին և փրկագնող զորությանը։ Այս դասի որոշ օրինակներ ուսումնասիրելիս մտածեք, թե սուրբ գրությունների խորհրդանիշներն ինչպես կարող են խորացնել ձեր Քավչի հանդեպ ձեր հասկացողությունն ու սերը:
Բաժին 1
Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ կարող եմ սովորել կենդանիների զոհաբերության խորհրդանիշի միջոցով
Ինչպես նշում է խորհրդանիշի ուժի մասին հոդվածներից մեկը. «Ավետարանի խորհրդանիշը կարող է լինել առարկա, իրադարձություն, գործողություն կամ ուսմունք, որը ներկայացնում է հոգևոր ճշմարտություն: … Խորհրդանիշները մեզ հնարավորություն են տալիս հայեցակարգային ձև սահմանել գաղափարների և զգացմունքների համար, որոնք հակառակ դեպքում կարող էին ենթակա չլինել բառերի ուժին: Նրանք մեզ բարձրացնում են բառերի սահմաններից վեր և մեզ տալիս են պերճախոսություն՝ զգացմունքների արտահայտման մեջ» [Joseph Fielding McConkie and Donald W. Parry, Guide to Scriptural Symbols (1990), 1]” (“Why Symbols?,” Ensign, Feb. 2007, 13, 14)։
Սուրբ գրություններում Փրկչի առաջին հզոր խորհրդանիշներից մեկը կենդանիների զոհաբերությունն է: Երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը և ստիպված եղան լքել Եդեմի պարտեզը, նրանց պատվիրվեց երկրպագել Տիրոջը և որպես զոհ Նրան մատուցել մի գառ:
Կենդանիների զոհաբերության խորհրդանիշի վրա հիմնվելով՝ Պետրոս առաքյալը վկայեց, որ մենք կարող ենք փրկագնվել միայն «Քրիստոսի պատվական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (Ա Պետրոս 1․19, տես նաև Ալմա 34․36)։
Տիրոջ ուխտի ժողովուրդը պահում էր կենդանիների զոհաբերության օրենքը՝ որպես Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհրդանիշ, և այդ զոհաբերությունը հիշեցում էր, որ Նա կքավեր նրանց մեղքերը: Դա օգնեց նրանց անհամբեր սպասել այդ օրվան:
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Զոհաբերելով իրենց փոքր խորհրդանշական գառները մահկանացու կյանքում, Ադամը և նրա սերունդը արտահայտում էին իրենց հասկացողությունը և իրենց կախվածությունը Հիսուս Օծյալի քավող զոհաբերությունից: («Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019, 44)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող են Զատիկի խորհրդանիշները ոգեշնչել ինձ փնտրել Փրկչի քավիչ զորությունը իմ կյանքում
Անդրանիկ գառների զոհաբերությունը շարունակվել է ամբողջ Հին Կտակարանի ժամանակներում: Այս սովորույթը հատկապես կարևոր դարձավ իսրայելացիների համար, երբ նրանք ազատվեցին եգիպտացիների ստրկությունից։
Եգիպտական գերությունից Իսրայելի ազատման պատմությունը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես է Տերը փրկում մեզ՝ մեր կյանքի գերության տարբեր ձևերից: Թեպետ իսրայելական ստրկությունը հիմնականում ֆիզիկական ստրկության ձև էր, սակայն Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է, որ մենք կարող ենք նաև ստրկության ենթարկվել՝ մեղքի, կախվածության կամ կեղծ գաղափարների պատճառով (see “Lamentations of Jeremiah: Beware of Bondage,” Liahona, Nov. 2013, 88–91)։
Իսրայելացիները Եգիպտոսում ստրկության մեջ մնացին մոտ 400 տարի։ Բայց Տերը չմոռացավ նրանց։ Նա գիտեր նրանց վիշտը և լսում էր նրանց աղաղակները: Նա եկավ նրանց ազատելու և օգնության կանչեց Մովսեսին։ Իսրայելի ազատման նախօրեին Տերը ներկայացրեց Զատիկը, որը լի էր խորհրդանիշներով, որոնց նպատակն էր ուսուցանել Փրկչի զորության մասին՝ փրկելով բոլոր նրանց, ովքեր կհետևեին Իրեն:
Զատիկի խորհրդանիշները
Հատված |
Խորհրդանիշ |
Հնարավոր իմաստները |
Աջակցող սուրբ գրություններ* |
---|---|---|---|
Հատված | Խորհրդանիշ Յուրաքանչյուր տուն զոհաբերեց մեկ գառ | Հնարավոր իմաստները Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը բոլորի համար է: | Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված | Խորհրդանիշ Անարատ արու գառ | Հնարավոր իմաստները
| Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված | Խորհրդանիշ Յուրաքանչյուր տան դռան սյունին արյուն էր քսվում | Հնարավոր իմաստները
| Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված | Խորհրդանիշ Բաղարջ (հաց՝ առանց խմորիչի, որը փչացնում կամ բորբոսեցնում է հացը) | Հնարավոր իմաստները
| Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված | Խորհրդանիշ Լեղի խոտեր | Հնարավոր իմաստները
| Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված | Խորհրդանիշ Գոտիները մեջքին, կոշիկները ձեռքերին, շտապելով ուտել | Հնարավոր իմաստները
| Աջակցող սուրբ գրություններ* |
Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես մեկնաբանել սուրբ գրությունների խորհրդանիշները․
-
Փորձեք հասկանալ խորհրդանիշը հատվածի համատեքստում:
-
Օգտագործեք ուսումնասիրության օժանդակ նյութերը, օրինակ՝ ծանոթագրությունները, Սուրբ գրքերի ուղեցույցը և Աստվածաշնչի բառարանը:
-
Բացահայտեք, թե հին կամ ժամանակակից մարգարեներն ինչպես են մեկնաբանել հատվածները և դրանց խորհրդանիշները:
-
Մտածեք, խորհեք և աղոթեք տվյալ հատվածի և դրա խորհրդանիշների մասին:
Ավետարանի խորհրդանիշները հասկանալու լրացուցիչ օգնության համար, “Understanding Scriptural Symbols,” Ensign, Oct. 1986, 22–27։
Բաժին 3
Հին Կտակարանի ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ կարող են ինձ սովորեցնել Փրկչի քավիչ զորության մասին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.
Աստծո կողմից կարգված յուրաքանչյուր աստվածային արարողություն կամ իրադարձություն, յուրաքանչյուր զոհաբերություն, խորհրդանիշ և նմանություն … [ստեղծվել է]՝ … վկայելու [Հիսուս Քրիստոսի] մասին: …
Օգտակար և տեղին է ամենուր փնտրել Քրիստոսի նմանությունները և դրանք բազմիցս օգտագործել՝ նրան ու նրա օրենքները մեր մտքում բարձր պահելու համար: (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28, 453)