Ինստիտուտ
Դաս 25. Դասի նախապատրաստական նյութ. Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ


«Դաս 25. Դասի նախապատրաստական նյութ. Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 25. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Փրկիչն ուսուցանում է Իր աշակերտներին

Դաս 25. Դասի նախապատրաստական նյութ

Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ

Ամեն օր մենք հնարավորություն ունենք պատվելու մեր մկրտության ուխտը, լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ: Քրիստոսի աշակերտն այն անձն է, որ հետևում է Փրկչին և ապրում Նրա ուսմունքներով (տես Վարդապետություն և Ուխտեր 41․5)։ Բարեբախտաբար աշակերտությունը մրցույթ չէ կամ մրցավազք։ Ավելի շուտ այն կյանքի տևողությամբ ճամփորդություն է, որը մենք կատարում ենք Հիսուս Քրիստոսի և այլ աշակերտների աջակցությամբ Մոսիա 18.8–10): Երբ դուք ուսումնասիրում եք այս վերջին բաժնում ուսուցանվող ճշմարտությունները, մտածեք օգնության և օրհնությունների մասին, որոնք կարող եք ստանալ, երբ ձգտում եք լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ:

Բաժին 1

Ի՞նչ կարող եմ սովորել աշակերտության մասին Փրկչի օրինակից

Աշակերտը նվիրված հետևորդ է: Եվ ոչ մեկը աշակերտության այնպիսի լավ օրինակ չի հանդիսանում ինչպես՝ Հիսուս Քրիստոսը: Նրա աշակերտությունը, երբ Նա հետևեց Իր Հոր կամքին և նրա սերը ուրիշների հանդեպ հիանալի օրինակներ մեզ համար: Գեթսեմանիի պարտեզում տառապանքներ կրելուց առաջ Իր Հոր կամքը կատարելու համար Նա կանգ առավ` բարեսրտորեն լվանալու Իր առաքյալների ոտքերը: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկարագրել է այդ դեպքը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երբ պատրաստվում էր այն սրբազան վերջին Զատիկը, Հիսուսը խորին և հլու գերլարման զգացման ներքո Էր: Միայն Նա գիտեր, թե ինչ էր անմիջապես սպասվում առջևում: …

Այդ ընթրիքի և այդպիսի մտքերի մեջ Քրիստոսը հանդարտորեն վեր կացավ, գոտևորվեց ստրուկի կամ ծառայի պես, և ծնկի իջավ՝ լվանալու առաքյալների ոտքերը: … Նա մինչև վերջին ժամը`և հետագայում ևս, լինելու էր նրանց աջակցող ծառան: (“He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25)

Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը

Այդ սրբազան ծառայությունից հետո Հիսուսն ուսուցանեց Իր առաքյալներին ճշմարտություններ, որոնք կարող են առաջնորդել մեզ բոլորիս, երբ մենք ձգտենք լինել Նրա աշակերտները:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հովհաննես 13.34-35-ը և 14.15-ը, խորհեք` նշելով, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մասին:

Քույր Սիլվիա Հ. Օլրեդը՝ Սփոփող միության գերագույն նախագահության նախկին խորհրդականը, ասել է.

Սիլվիա Հ. Օլրեդ

Մենք պետք է սիրենք միմյանց և ծառայենք միմյանց: Սա է, փաստորեն, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու աշակերտը լինելու էությունը: («Աշակերտ լինելու էությունը», Լիահոնա, մայիս 2011, 84)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ո՞վ է սուրբ գրություններից կամ ձեր անձնական կյանքից աշակերտ լինելու այդ էության օրինակ հանդիսանում: Պատրաստ եղեք կիսվել ձեր օրինակով դասարանում:

Բաժին 2

Ի՞նչ կարող է պահանջվել ինձանից՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Փրկիչը սահմանել է աշակերտ լինելու հետևյալ չափանիշը. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Ղուկաս 9.23): «Եվ այժմ մարդու համար իր խաչը վերցնելն ամեն անաստվածություն և ամեն աշխարհիկ տենչ մերժելն է և իմ պատվիրանները պահելը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 16.26, տես նաև հատված 25-ը [Աստվածաշնչի հավելվածում]):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Երեց Ուլիսես Սոարես

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ցանկանում եմ վկայել, որ մեր խաչը մեզ վրա վերցնելու և Փրկչին հետևելու համար պահանջվում է, որ հետևենք Նրա օրինակին և ձգտենք նմանվել Նրան, համբերատար հաղթահարենք կյանքի հանգամանքները՝ մերժելով ու արհամարհելով բնական մարդու ցանկությունները, և հույսներս դնենք Տիրոջ վրա: («Վերցնենք մեր խաչը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 115-16)

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, Հեյնրիխ Հոֆման

Մի հարուստ, երիտասարդ կառավարիչ մոտենում է Փրկչին և հարցնում, թե ի՞նչ պետք է անի հավերժական կյանք ժառանգելու համար։

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մատթեոս 19.16–21-ը, փնտրելով երկու բան. (1) Ի՞նչն է տպավորում ձեզ երիտասարդի հարցերում: (2) Փրկիչն ի՞նչ ուսուցանեց երիտասարդին աշակերտ լինելու մասին:

Յոթանասունից Երեց Լարի Ռ. Լորենսը ուսուցանել է, թե ինչպես կարող ենք կիրառել այս սուրբ գրության պատմությունը մեր կյանքում.

Երեց Լարի Ռ. Լորենս

Ես կցանկանայի խորհուրդ տալ, որ ձեզանից յուրաքանչյուրը մոտակա ժամանակներում կիրառի այդ հոգևոր վարժությունը, գուցե նույնիսկ այս երեկո՝ մինչ աղոթում եք։ Տիրոջը խոնարհաբար տվեք այս հարցը․ «Ի՞նչն է կասեցնում իմ զարգացումը»։ Այլ կերպ ասած՝ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ Ապա՝ լուռ սպասեք պատասխանին։ Եթե դուք անկեղծ եք, պատասխանը շուտով պարզ կդառնա։ Դա կլինի հայտնություն՝ նախատեսված միայն ձեզ համար։ («Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Լիահոնա,նոյեմբեր 2015, 35)

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ դժբախտաբար այդ պատմության հարուստ երիտասարդը «տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացվածք ուներ» (Մատթեոս 19.22): Միշտ էլ կլինեն պահանջվող զոհաբերություններ Տիրոջ աշակերտը լինելու համար: Բայց Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը բացատրել է.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

Հաշվի առնելով Փրկչի մեծ խոստումը` խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, աշակերտ լինելը, գին է, որն արժե վճարել: Դա մի գին է, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ չվճարել: Աշակերտ լինելու պահանջների չափը շատ- շատ ավելի քիչ է, քան խոստացված օրհնությունները Աշակերտություն», Լիահոնա, նոյեմբեր 2006, 20)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Որոշ ժամանակ տրամադրեք և աղոթքով խորհեք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» հարցի շուրջ: Երբ դուք փնտրում եք Տիրոջ առաջնորդությունը, հիշեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, որն այն ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական էր. «Առաջին քայլը աշակերտության ճանապարհին բարեբախտաբար սկսվում է հենց այն տեղում, որտեղ մենք կանգնած ենք»: («Աշակերտ լինելու ճանապարը», Լիահոնա, մայիս. 2009, 77)

Բաժին 3

Ինչպե՞ս կարող ենք զորացվել և աջակվել, երբ հանդիպում ենք աշակերտ լինելու մարտահրավերներին

Եթե, երբեմն կասկածում եք, թե աշակերտ լինելու խոստացված օրհնությունների համար արժե արդյոք վճարել այդ գինը, հիշեք այս խոսքերը. «[Տիրոջ] ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք` գալիք աշխարհում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Բայց, ահա, արդարները՝ սրբերն Իսրայելի Սուրբի, նրանք, ովքեր հավատացել են Իսրայելի Սուրբին, նրանք, ովքեր դիմացել են աշխարհի խաչերին, … նրանք կժառանգեն Աստծո արքայությունը, … և նրանց ուրախությունը լիակատար կլինի հավիտյան» (2 Նեփի 9.18):

Դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել այն, ինչ Փրկիչը վաղուց է հարցրել Իր աշակերտներին. «Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար»: (Մատթեոս 16.26):

չափահաս երիտասարդը ժպտում է

Տերը ոչ միայն հավերժական պարգևներ է խոստանում Իր աշակերտներին, այլ նաև օրհնում է մեզ, երբ մենք ձգտում ենք հետևել Իրեն: Այդ ուղիներից մեկը, որով Նա օրհնում է մեզ` այս կյանքում հարատև ուրախություն տալն է: Բայց կան նաև այլ օրհնություններ, որոնք մենք ստանում ենք: Հռովմեացիներին ուղղված մի նամակում Պողոս Առաքյալն անդրադարձել է մի քանի ուղիների, որոնցով Տերն աջակցում է նրանց, ովքեր հետևում են Իրեն, նույնիսկ իրենց դժվարություններում:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հռովմայեցիս 8.16–18, 28, 35, 38–39, և մտածեք այն մասին, թե Տերն ինչպես կօգնի ձեզ՝ Իրեն հետևելու ձեր ջանքերում:

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրի առեք որևէ հատուկ մարտահրավեր, որին դուք այժմ բախվում եք, կամ փոփոխություն, որը դուք փորձում եք կատարել, երբ ջանում եք հետևել Փրկչին: Ապա արձանագրեք, թե Փրկչի հանդեպ ձեր սերը և ձեր հանդեպ Նրա սերը ինչպես կարող են օգնել ձեզ հավատարիմ լինել ձեր աշակերտության մեջ: