Ինստիտուտ
Դաս 4. Դասարանի նախապատրաստական նյութ. Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում


«Դաս 4. Դասարանի նախապատրաստական նյութ. Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

բնության խաղաղ պատկեր

Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ

Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Մտածեք, թե ինչ կլիներ, եթե մենք բոլորս ժամանակ հատկացնեինք և ուշադիր նայեինք մեզ շրջապատող բնության հրաշալիքներին և ձգտեինք ավելին իմանալ այս աշխարհի մասին, որն Աստված է ստեղծել մեզ համար» (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 57)։ Երբ խորհեք արարման հրաշքի մասին, մտածեք, թե ինչ կարող եք սովորել Արարչի մասին և մեզ համար Նրա նպատակների մասին:

Բաժին 1

Արարման նպատակի ըմբռնումն ինչպե՞ս կարող է լրացուցիչ իմաստ հաղորդել իմ կյանքին

Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունեցել գիշերային երկնքում աստղերին նայելիս․ գուցե՝ զարմանք, հիացմունք, ակնածանք կամ, նույնիսկ, աննշան լինելու զգացում:

գիշերային աստղեր

Աստղագիտությունը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տիեզերքի ապշեցուցիչ չափերի մասին: Միայն մեր գալակտիկայում կան «200-400 միլիարդ աստղեր: Այնուամենայնիվ, դա միլիարդավոր գալակտիկաներից միայն մեկն է: … Տեսանելի տիեզերքի բոլոր գալակտիկաները միասին պարունակում են մոտ 30 միլիարդ տրիլիոն աստղ: Այնուամենայնիվ, այդ թիվը կարող է լինել ընդհանուրի մի փոքր մասնիկը» (R. Val Johnson, “Worlds without Number,” Ensign, Aug. 2013, 45)։

Արարման ուշագրավ տեսիլքում Մովսեսը տեսավ մեր երկիրը և նրա բնակիչներին, իսկ հետո նա իմացավ տիեզերքի հսկայական տարածության մասին: Նա նաև իմացավ, որ Երկնային Հոր ղեկավարմամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց բոլոր բաները (տես Մովսես 2.1, տես նաև Մոսիա 3.8, Հովհաննես 1.1–3): Ականատես լինելով Աստծո ձեռքի գործին՝ Մովսեսը «մեծապես զմայլվեց և զարմացավ» (Մովսես 1.8) և հարցրեց. «Ասա ինձ, խնդրում եմ քեզ, ինչո՞ւ են այս բաներն այսպես, և ինչով ես դու արարել դրանք»: (Մովսես 1․30, տես նաև 27–37 հատվածներ

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 1.33, 38–39 հատվածները և փնտրեք, թե ինչ սովորեց Մովսեսը այն մասին, թե ինչու է Աստված ստեղծել այս հսկայական տիեզերքը և նրանում եղած ամբողջ կյանքը:

Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այդ պահին Առաջին Նախագահության անդամ, Արարման Աստծո նպատակի մասին ասել է.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Աստված Ինքն է ասել, որ մենք ենք պատճառը, որ Նա ստեղծեց տիեզերքը: Նրա գործի և փառքի՝ այս փառահեղ տիեզերքի նպատակը մարդկությանը փրկելն ու վեհացնելն է:․․․ Մեր Երկնային Հայրը ստեղծեց տիեզերքը, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր ներուժին՝ որպես Նրա որդիներ և դուստրեր:

Սա է մարդու պարադոքսը. Աստծո հետ համեմատած` մարդը ոչինչ է, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ ենք Աստծո համար: («Դու կարևոր ես Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2011, 20)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ իմանում եք, որ մենք ենք պատճառը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ստեղծեցին տիեզերքը:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում

Երկինքն ու երկիրը ստեղծելուց հետո Աստված յոթերորդ օրը հանգստացավ Իր ամբողջ աշխատանքից և ասաց. «Բոլոր բաները, որոնք ես արարել էի, ավարտվել էին, և ես՝ Աստվածս, տեսա, որ դրանք բարի էին» (Մովսես 3․2)։ Ապա Նա օրհնեց յոթերորդ օրը: Ի՞նչ եք սովորում Արարչի մասին, երբ Նա ժամանակ է հատկացնում վայելելու Արարման գեղեցկությունը։ Անցած շաբաթվա ընթացքում որքա՞ն հաճախ եք ժամանակ հատկացրել՝ դադար տալու և վայելելու Տիրոջ արարչագործությունները:

մարդը քայլում է ճանապարհով

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Փրկիչը մատնանշեց նյութական և հոգևոր օրհնությունները, որոնք ստանում են նրանք, ովքեր սուրբ են պահում հանգստության օրը (տես Վարդապետություն և Ուխտեր 59.9–19): Այս օրհնությունները ներառում են «երկրի լիության» վայելքը (Վարդապետություն և Ուխտեր 59.16):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.16–20 և փնտրեք, թե Տերն ինչպես կցանկանա, որ մենք օգտվենք Իր արարչագործություններից:

Երկրի վրա եղած բոլոր հրաշքներից մենք Աստծո ամենամեծ արարչագործությունն ենք: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը «իջան ներքև, որ կազմավորեն մարդուն իրենց իսկ պատկերով ․․․ արու և էգ» (Աբրահամ 4.26–27): Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վկայել է.

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Մեր մարմինը սուրբ է։ Այն ստեղծվել է Աստծո պատկերով: Այն հրաշագեղ է և Աստվածության արարման պսակն է: (“Be Ye Clean,” Ensign, May 1996, 48)

մայրը՝ երեխան գրկին

Մարմին ստանալը առանցքային է մեր հավերժական առաջընթացի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 93.33–34): Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մեր ֆիզիկական մարմինը լայն բազմազանությամբ խորը և ուժեղ փորձառությունների հնարավորություն է ընձեռում, որոնք պարզապես հնարավոր չէր լինի ձեռք բերել նախամահկանացու գոյության ընթացքում: («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 41)

Ի տարբերություն Փրկչի, Սատանան խեղաթյուրում է մեր մարմինների աստվածային նպատակը և հրապուրում մեզ, որ չարաշահենք դրանք: Նախագահ Սյուզան Վ. Թանները՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նախագահ Սյուզան Վ. Թաններ

[Սատանան] գայթակղում է շատերին ապականել մարմնի այս մեծ պարգևը՝ անմաքրության, անհամեստության, ինքնաբավության և հակումների միջոցով: Նա գայթակղում է ոմանց արհամարհել իրենց մարմինը, իսկ ուրիշներին՝ երկրպագել իրենց մարմնին: Երկու դեպքում էլ նա գայթակղում է մեզ վերաբերվել մեր մարմնին որպես առարկայի:…

Մեր մարմինը մեր տաճարն է։ Մենք ավելի շատ նման ենք Երկնային Հորը, քանի որ մարմնավորված ենք: … Թող որ մենք հարգենք մարմնի սրբությունը մահկանացու կյանքի ընթացքում, որպեսզի Տերը սրբացնի և բարձրացնի այն հավերժության համար: (“The Sanctity of the Body,” Ensign, Nov. 2005, 13, 15)

պատկերակ, գործել

Գործեք

Այսօր առնվազն մի քանի րոպե տրամադրեք՝ վայելելու ձեր մարմնի պարգևը և արարչագործության գեղեցկությունը: Գնացեք զբոսնելու, լսեք անձրևի ձայնը, հոտ քաշեք թարմ ծաղիկներից, կերեք թարմ մրգեր, նայեք ամպերին, նստեք առվակի մոտ, նայեք աստղերին, լսեք թռչունների երգը կամ գրկեք նորածին երեխային: Կարող եք գրի առնել, թե ձեր մարմնի պարգևը և այս երկրի արարչագործությունները ինչպես են ձեզ ուրախություն պատճառում: Պատրաստ եղեք դասի ընթացքում կիսվել ձեր փորձառությամբ:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ խորացնել իմ հասկացողությունը Տիրոջ արարչագործությունների վերաբերյալ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները և գիտությունը

Աստծո արարչագործությունների մասին սովորելու ուղիներից մեկը գիտությունն է: Օրինակ՝ մենք շատ բան ենք իմացել մարդու մարմնի աշխատանքի մասին բժշկական հետազոտությունների միջոցով, կենսաբազմազանության մասին՝ բնապահպանության միջոցով, եղանակային օրինաչափությունների մասին՝ օդերևութաբանության միջոցով և շատ ավելին։

կայծակ

Կարող են լինել դեպքեր, երբ դուք գիտությունից ինչ-որ բան եք սովորում, որը կարծես թե հակասում է սուրբ գրություններին: Երբ դուք բախվում եք մի բանի, որը կարծես թե հակասության մեջ է, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ տեսակետը կարող է օգտակար լինել.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Գիտության և կրոնի միջև հակասություն չկա։ Հակասությունն առաջանում է միայն գիտության կամ կրոնի, կամ երկուսի թերի իմացության պատճառով: …

Ամբողջ ճշմարտությունը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասը: Որտեղից էլ որ բխի ճշմարտությունը՝ գիտական լաբորատորիայից, թե Աստծուց ստացած հայտնությունից, այն համատեղելի է: (“Church Leaders Gather at BYU’s Life Sciences Building for Dedication,” Church News, Apr. 17, 2015, ChurchofJesusChrist.org)

գիտնականն օգտագործում է մանրադիտակ

Թեպետ գիտությունը կարող է օգնել մեզ բացատրել, թե ինչպես են տեղի ունենում բնական գործընթացները, Տիրոջ ավետարանը կենտրոնանում է ինչու հարցի վրա: Գիտությունը և կրոնը հաճախ են անդրադառնում հարցերի տարբեր խմբերի: Սուրբ գրություններում մարգարեները հիմնականում շեշտում են այն, ինչ մենք պետք է հասկանանք Արարչի և Նրա նպատակների մասին: (See “Science and Our Search for Truth,” New Era, July 2016, 26–29) Անդրադառնալով գիտության սահմաններին՝ նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Գիտության մեթոդները մեզ առաջնորդում են դեպի այն, ինչ մենք անվանում են գիտական ճշմարտություն: Սակայն, «գիտական ճշմարտությունը» ողջ կյանքը չէ։ Նրանք, ովքեր չեն սովորում «ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88․118), ճշմարտության մասին իրենց պատկերացումները սահմանափակում են նրանով, ինչը կարող են ստուգել գիտական միջոցներով։

Մենք ճշմարիտ և հարատև ուրախություն ենք գտնում, երբ իմանում և գործում ենք ըստ այն ճշմարտության, թե ովքեր ենք մենք, որն է մահկանացու կյանքի իմաստը և ուր ենք գնալու մահից հետո։ Այդ ճշմարտությունները հնարավոր չէ սովորել գիտական կամ աշխարհիկ մեթոդներով։ («Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)

Երբ մենք համատեղում ենք Արարման մասին մեր հոգևոր և գիտական գիտելիքները, դա կարող է խորացնել Աստծո մասին մեր հասկացողությունը, նույնիսկ, եթե դեռ ունենում ենք անպատասխան հարցեր: Երբ մտածեք ձեր անձնական հարցերի մասին, հիշեք, որ Հազարամյակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, ներառյալ՝ «բաներ, որոնք վերևում են, և բաներ, որոնք ներքևում են, բաներ, որ երկրի մեջ են, և երկրի վրա, և երկնքում» (Վարդապետություն. և Ուխտեր 101.34):

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Դիտեք «We Lived with God» տեսանյութը (4:00) և մտածեք, թե Արարման մասին ինչ եք սովորել գիտությունից և կրոնից: Ինչպե՞ս կարող են այս մտքերն օգնել խորացնել ձեր վկայությունն Արարչի մասին (տես Մովսես 6.63, Ալմա 30.44):

4:0