Ինստիտուտ
Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ. Սպասավորել Փրկչի նման


«Դաս 13. Դասարանի նախապատրաստական նյութ. Սպասավորել Փրկչի նման», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 13. Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Հիսուսը մխիթարում է հիվանդ կնոջը

Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ

Սպասավորել Փրկչի նման

Մենք բոլորս նկատել ենք, իսկ երբեմն չենք նկատել օգնության կարիք ունեցող մարդկանց: Ոմանք կարող են պարզապես ծանր օր ունենալ: Մյուսները կարող են միայնակ ու անվստահ լինել, քաղցած, հիասթափված կամ հիվանդ լինել: Մենք կարող ենք մտածել՝ ես ի՞նչ կարող եմ անել: Երբ նայում ենք Փրկչի կյանքին, տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես Նա «ման եկավ բարի անելով» (Գործք 10.38): Երբ նայում եք Նրա օրինակին, մտածեք, թե ինչ եք սովորում ուրիշների կարիքները սպասավորելու մասին:

Բաժին 1

Փրկչի օրինակից ի՞նչ կարող եմ սովորել սպասավորության մասին

Պատկերացրեք, թե ինչ կարող էր զգալ Փրկիչը Վերջին ընթրիքի ժամանակ՝ ակնկալելով այն սարսափելի տառապանքները, որոնք սպասում էին Իրեն Գեթսեմանիում և խաչի վրա: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկատել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ուժեղ և խորը զգացմունքների լարվածության ներքո … Քրիստոսը հանգիստ վեր կացավ, գոտևորվեց ստրուկի կամ ծառայի նման, և ծնկի իջավ՝ լվանալու առաքյալների ոտքերը: (Տես Հովհաննես 13.3–17:) Այս փոքրիկ թագավորության հավատացյալների այդ փոքր շրջանակը ամենասաստիկ փորձության շեմին էր, ուստի Նա մի կողմ դրեց իր սեփական աճող տառապանքը, որպեսզի կարողանար դեռ մեկ անգամ ևս ծառայել ու ամրապնդել նրանց: (“He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25)

Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը

Առաքյալների ոտքերը լվանալուց հետո Փրկիչը նրանց տվեց նոր պատվիրան, որը կարևոր կլինի բոլոր նրանց համար, ովքեր կձգտեն սպասավորել Նրա անունով:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հովհաննես 13.34–35-ը և մտածեք, թե ինչու է այս պատվիրանը կարևոր սպասավորման համար:

Երբ մենք խորհում ենք Հիսուս Քրիստոսի կյանքի մասին, տեսնում ենք, որ Նա ցույց տվեց մեզ, թե ինչպես սպասավորել սիրով:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք կամ դիտեք Փրկչի կյանքի հետևյալ փորձառություններից մեկը կամ մի քանիսը և մտածեք, թե ինչ կարող եք սովորել ծառայելու մասին Նրա օրինակից և ուսմունքներից: Կարող եք գրի առնել ձեր մտքերը, զգացումներն ու տպավորությունները:

Մեզանից շատերը ցանկանում են ուրիշներին սպասավորել Քրիստոսանման սիրով: Բայց մենք գուցե չգիտենք, թե ինչպես և երբ օգնել: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «սպասավորել նշանակում է հետևել ձեր զգացմունքներին՝ օգնելով մեկ ուրիշին զգալ Փրկչի սերը իր կյանքում» (in Sheri L. Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson [2019], 349):

Նախագահ Հենրի Բ. Այրինգը հետևյալ խորհուրդն է տվել.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

[Տերը մտադիր է] այնպես անել, որ Իր Սրբերը հոգ տանեն միմյանց մասին, ինչպես Ինքն է հոգում նրանց մասին: Նրանք հաջողության են հասնում, երբ Սուրբ Հոգին ուղղորդում է հոգացողին՝ տեղեկացնելով, թե, ըստ Տիրոջ, ինչ կարիք ունի այն մարդը, ում Նա փորձում է օգնել: («Ոգեշնչված սպասավորություն», Լիահոնա, մայիս 2018, 62)

Սուրբ Հոգին հաճախ մեզ հուշում է ծառայել փոքր և պարզ ձևերով: Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայել ենք մեր մերձավորներին: Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր և ուրիշների վրա: Ի՞նչ էր անում Փրկիչը:․․․ Նա … ժպտում էր, խոսում, քայլում, լսում, ժամանակ հատկացնում, խրախուսում, ուսուցանում, կերակրում և ներում: Նա ծառայում էր ընտանիքին և ընկերներին, հարևաններին և օտարներին, և Նա հրավիրում էր ծանոթներին ու սիրելիներին վայելել Իր ավետարանի առատ օրհնությունները: Ծառայության և սիրո այդ «պարզ» գործերը օրինակ են հանդիսանում, թե ինչպես սպասավորենք այսօր: («Սպասավորել Փրկչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 104)

Հիսուսը սպասավորում է մի մայրիկի

Կարդացեք Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Շերոն Յուբենկի հետևյալ հայտարարությունը և մտածեք, թե ինչ կարող եք անել՝ սպասավորությունն ավելի իմաստալից և անհատականացված փորձառություն դարձնելու համար: Կամ կարող եք դիտել «You Are the Gift» (0:54) տեսանյութը՝ քույր Յուբենկի հայտարարությունը կարդալու փոխարեն:

0:55
Քույր Շերոն Յուբենկ

Եթե մենք փոխենք մեր տեսակետն այնպես, որ աղքատների և կարիքավորների մասին հոգալը լինի ավելի քիչ իրեր նվիրելու և ավելի շատ մարդկային շփման քաղցը լցնելու, բովանդակալից խոսակցություն ապահովելու և հարուստ ու դրական հարաբերություններ ստեղծելու մասին, ապա Տերը կարող է մեզ ինչ-որ տեղ ուղարկել: … Տերը ցանկանում է օգտագործել ձեզ: Ձեզ համար գործ կա անելու, և այն հատուկ է ձեզ և ձեր կարողություններին։ Ոչ ոք չի լինի այն դեսպանը, որը դուք կլինեք:… Հիշեք, որ ինչպես Փրկիչը, դուք ինքներդ լավագույն նվերներից մեկն եք, որը կարող եք տալ այլ կարիքավոր մարդկանց: (“Turning Enemies into Friends” [Brigham Young University forum address, Jan. 23, 2018], speeches.byu.edu)

կանայք գրկախառնվում են
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Հարցրեք ընտանիքի անդամին, ընկերոջը կամ դասընկերոջը, թե ինչպես են նրանք սպասավորում ուրիշներին: Կարող եք նաև քննարկել, թե ինչն է մեզ երբեմն խանգարում սպասավորել Քրիստոսանման սիրո կարիք ունեցողներին:

Բաժին 2

Սպասավորության մասին ի՞նչ կարող եմ սովորել Փրկչի բարի սամարացու առակից

Հիսուս Քրիստոսի օրերում հրեաների և սամարացիների միջև զգալի թշնամություն կար։ Հրեաները արհամարհանքով էին վերաբերվում սամարացիներին, քանի որ նրանք «մասամբ իսրայելացի էին և մասամբ հեթանոս», և նրանց «կրոնը հրեական և հեթանոսական համոզմունքների և սովորույթների խառնուրդ էր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սամարացիներ», scriptures.ChurchofJesusChrist.org):

Երբ մի օրինական (այն ժամանակի օրինականնները Մովսեսի օրենքի գիտակ էին) փորձում էր արդարացնել իր գործողությունները «սիրիր քո ընկերին» պատվիրանի վերաբերյալ, նա հարցրեց Տիրոջը. «Իմ ընկերն ո՞վ է»: (Տես Ղուկաս 10.25–29) Տերը պատասխանեց՝ պատմելով բարի սամարացու առակը:

Բարի սամարացին, Ուոլթեր Ռեյն
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք Ղուկաս 10.30–37-ը, և քննարկեք, թե ինչ եք սովորում ուրիշներին սպասավորելու մասին: Կարող եք դիտել նաև «Parable of the Good Samaritan» (5:11) տեսանյութը:

5:12

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է.

Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Երիքով տանող մեր փոշոտ ճամփաներում մենք հարձակման ենք ենթարկվում, վիրավորվում և թողնվում ցավի մեջ:

Չնայած մենք պետք է օգնենք միմյանց, սակայն շատ հաճախ ինչ-ինչ պատճառներով, անցնում ենք ճանապարհի մյուս կողմը:

Այնուամենայնիվ, բարի սամարացին կարեկցանքով կանգ է առնում և կապում մեր վերքերը: … Նա բերում է մեզ իջևանը, որը կարող է ներկայացնել Իր Եկեղեցին:

… Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ Իր նման՝ բարի սամարացի, Իր իջևանը (Իր Եկեղեցին) դարձնելով ապաստան բոլորի համար՝ կյանքի հարվածների և փոթորիկների դեմ։ … («Տեղ իջևանում», Լիահոնա, մայիս 2021, 24-25)

Երեք մարդ զրուցում են
պատկերակ, գործել

Գործեք

Ո՞ւմ եք տպավորվում բարձրացնել, ուժեղացնել կամ խրախուսել: Քրիստոսանման ի՞նչ ծառայություն կարող եք կատարել այս մարդու համար: Կազմեք սպասավորման ծրագիր: