Ինստիտուտ
Դաս 15. Դասի նախապատրաստական նյութ․ Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով


«Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ․ Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Իմ հիշատակի համար, Վոլթեր Ռեյն

Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ

Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով

Մտածեք, թե վերջին անգամ, երբ եք ճաշակելհաղորդությունը: Ինչպիսի՞ն էր ձեր փորձառությունը։ Ի՞նչ ուշադրություն հատկացրեցիք Փրկչի Քավությանը և ձեր ուխտի հարաբերությանը Նրա հետ: 4-րդ բաժնի դասերն ուսումնասիրելիս դուք հնարավորություն կունենաք մտածել, թե ինչ կարող եք անել, որպեսզի Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունն ավելի անձնական, տեղին և կիրառելի դարձնեք ձեր կյանքում:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է հաղորդությունն օգնել մեզ մոտենալ Փրկչին:

Գեթսեմանիի պարտեզ մտնելուց մի քանի ժամ առաջ, Հիսուսը հրահանգեց Իր Տասներկու Առաքյալներին պատրաստել Զատիկի ուտելիքը (տես Մատթեոս 26.17–19): Մոտ 1500 տարի Իսրայելի զավակները նշում էին Զատիկի տոնը և օգտագործում էին անարատ գառների արյունը՝ խորհրդանշելու իրենց ազատագրումը կործանիչ հրեշտակից (տես Ելից 12.21–28, 13.14–15)։ Այդ ճաշից հետո, Հիսուս Քրիստոսը` Աստծո Գառը, իրականացրեց Զատիկի սիմվոլիզմը, երբ Նրա արյունը հեղվեց և Նա դարձավ աշխարհի Փրկիչը (տես Հովհաննես 1.29, Ա Պետրոս 1.18–19): Որպես Իր վերջին Զատիկի ընթրիք «Նա հաստատեց հաղորդությունը որպես Իր մեծ քավող զոհաբերության հիշեցում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org). Փրկչի Քավությունը ներառելու էր Նրա չարչարանքը Գեթսեմանիում, Նրա մահը խաչի վրա և Նրա փառահեղ Հարությունը:

 Հիսուս Քրիստոսը կտրատում է հացը Վերջին Ընթրիքի ժամանակ
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մատթեոս 26.26–28-ը, և պատկերացրեք, թե ինչպես կզգայիք, եթե հաղորդությունը ընդունեիք Հիսուս Քրիստոսից: Կարող եք դիտել «The Last Supper» տեսաֆիլմը (6:01) որը կօգնի ձեզ մտածել այդ փորձառության մասին:

6:2

Հացն ու գինին կամ ջուրը հաղորդության սրբազան խորհրդանիշներն են: Խորհրդանիշը հասկացության, հատկանիշի կամ գաղափարի ֆիզիկական պատկերումն է: Երբ ուսումնասիրեք հետևյալ կետերը, խորհեք, թե ինչպես հաղորդության խորհրդանիշները կարող են հիշեցնել ձեզ Փրկչի մասին և ինչ է Նա արել ձեզ համար:

  • Հին Իսրայելի անապատում անցկացրած 40 տարիների ընթացքում նրանք ամեն օր սնվում էին մանանայով կամ «երկնքից ուղարկված հացով» (Հովհաննես 6.31, տես նաև Սաղմոս 78.24–25)։ Մանանայի մասին խոսելուց հետո, Հիսուս Քրիստոսը հայտարարեց. «Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել: … Եթէ մէկն այս հացիցն ուտէ յաւիտեան կապրի» (Հովհաննես 6.51, 58):

  • Որպես Իր Քավության մաս Հիսուս Քրիստոսի մարմինը «ծեծվեց, ջարդվեց, պատռվեց մեզ համար» (“Jesus of Nazareth, Savior and King,” Hymns, no. 181): Երեց Դալլին Հ. Օուքսը մի անգամ նկատել է, որ «քանի որ հացը կտրտվում է, յուրաքանչյուր կտորը նույնքան յուրահատուկ է, որքան այն մարդիկ, ովքեր ճաշակում են այն» («Միսիոներական աշխատանքի կարևոր կողմերը մնում են անփոփոխ,- ասում է Երեց Օուքսը», Church News, June 30, 2017, ChurchofJesusChrist.org):

  • Գինին օգտագործվել է առաջին հաղորդության ժամանակ՝ ներկայացնելու Հիսուս Քրիստոսի արյունը: Մենք մաքրագործվում ենք Նրա արյամբ (տես Ա Հովհաննես 1.7): Այսօր մենք օգտագործում ենք ջուր, որը նույնպես նշանակում է մաքրագործում (տես Վարդապետություն և Ուխտեր 27.2-ը) և կարևոր է կյանքի համար: Ջրհորի մոտ Հիսուսն ասաց Սամարացի կնոջը, որ ջուրը, որ Նա է առաջարկում մեզ «ջրի աղբիւր կլինի որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ» (Հովհաննես 4.14):

  • Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «[Քրիստոսի] մարմինը փոխաբերական կերպով ուտելը և Նրա արյունը խմելը հետագա նշանակություն ունի, և դա Քրիստոսի հատկություններն ու բնավորությունը յուրացրելն է: Երբ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդության ջուրն ու հացը, լավ կլինի ուշադրություն դարձնենք, թե որքան լիարժեք և ամբողջությամբ ենք միավորում Նրա բնավորությունը և Նրա անմեղ կյանքի օրինակը՝ մեր կյանքի ու մեր գոյության հետ («Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Լիահոնա, նոյեմբեր 2017, 37)։

հաղորդության խորհրդանիշներ
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրի առեք պատասխաններ հետևյալ հարցերին. Ի՞նչն է ձեր մեջ տպավորվում հացի և ջրի խորհրդանշական իմաստների առումով: Ի՞նչ եք կամենում հիշել Փրկչի մասին հաջորդ անգամ, երբ հաղորդության ժամանակ ճաշակեք հացից և ջրից:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող է հաղորդությունը Ճաշակելը տալ ինձ ավելի մեծ հասանելիություն դեպի Տիրոջ զորությունը:

Նեփիացիների և լամանացիների շրջանում Իր ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը իշխանություն տվեց Իր աշակերտներին և պատվիրեց նրանց սպասավորել հաղորդությունը Իր Եկեղեցու անդամներին: Նա ասաց. «Եվ դուք միշտ պիտի հետևեք, որ անեք դա… ճիշտ ինչպես ես կտրեցի հացը և օրհնեցի այն, և տվեցի ձեզ» (3 Նեփի 18.6, տես նաև հատված 5): Հաճախ միասին հավաքվելը և արժանիորեն հաղորդությունը ճաշակելը նույնպես Տիրոջից պատվիրան է մեր օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75, 59.9):

Հիսուս սպասավորում է հաղորդությունը Նեփիացիներին
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 18.7, 10–12, 20.8–9, և փնտրեք Տիրոջ խոստացած օրհնությունները նրանց, ովքեր հավատարմորեն հնազանդվում են հաղորդությունը սպասավորելու և ճաշակելու Իր պատվիրանին:

Քույր Ջին Ա. Էսփլինը` Երեխաների Միության գերագույն նախագահության նախկին խորհրդականը, նույնպես նկարագրել է այն օրհնությունները, որոնք Տերն առաջարկում է մեզ հաղորդության միջոցով.

Քույր Չերիլ Ա. Էսփլին

Հաղորդությունը դառնում է հոգևորապես ամրացնող փորձառություն, երբ մենք լսում ենք հաղորդության աղոթքները և վերանորոգում ենք մեր ուխտերը: … Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Աստծուն, որ մենք կհիշենք Նրա Որդուն մշտապես, այլ ոչ թե միայն հաղորդության արարողության կարճ ընթացքում: …

Հաղորդությունը ժամանակ է տրամադրում լիարժեք հոգևոր փորձառության համար, երբ մենք խորհում ենք Փրկչի Քավության միջոցով մեզ տրված փրկագնող և հնարավորություն տվող զորության մասին:

Երբ քահանայություն կրողը մեկնում է իր ձեռքը, առաջարկելով մեզ սրբազան խորհրդանիշները, կարծես թե, Փրկիչն Ինքն է մեկնում Իր ողորմության բազուկը, հրավիրելով մեզանից յուրաքանչյուրին ճաշակել սիրո թանկարժեք պարգևներից, որոնք հնարավոր են դարձվել Նրա քավող զոհաբերության միջոցով` ապաշխարության, ներման, մխիթարության և հույսի պարգևները:

Որքան շատ ենք մենք խորհում հաղորդության կարևորության մասին, այնքան ավելի սրբազան ու իմաստալի է այն դառնում մեզ համար: («Հաղորդությունը`հոգու վերանորոգում», Լիահոնա, նոյ. 2014, 12, 13–14)

երիտասարդ չափահասը ճաշակում է հաղորդությունը
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Դիմեք վստահելի ընկերոջ կամ բարեկամի, ով առ Հիսուս Քրիստոս հավատքի օրինակ է ծառայում: Հարցրեք նրանց, թե ինչ են արել մեծացնելու իրենց ակնածանքը հաղորդության ընթացքում կամ խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են փորձում մշտապես հիշել Փրկչին: Պատրաստ եղեք ձեր դասարանի հետ կիսվել ձեր սովորածով։

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք արժանի եմ հաղորդությունը վերցնելու համար:

Պողոս Առաքյալը խրախուսել է Եկեղեցու անդամներին «փորձել» իրենց (Ա Կորնթացիս 11.28) նախքան հաղորդությունը ճաշակելը: Ապա նա նախազգուշացրել է. «Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողն իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը» (Ա Կորնթացիս 11.29, տես նաև հատված 27–28, 3 Նեփի 18.28–29): Նզովքն այն վիճակն է, երբ մարդու զարգացումը կանգ է առնում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Նզովք», scriptures.ChurchofJesusChrist.org):

Երեց Ջոն Հ. Գրոբերգը, երբ ծառայմ էր Յոթանասունում, առաջարկել է հետևյալ առաջնորդությունը`անձնական արժանավորությունը որոշելու համար.

Երեց Ջոն Հ. Գրոբերգ

Եթե մենք ցանկանում ենք բարելավվել (որն ապաշխարելն է) և չենք գտնվում քահանայության սահմանափակման ներքո, ապա, իմ կարծիքով, մենք արժանի ենք: Սակայն եթե մենք բարելավվելու ցանկություն չունենք, եթե Հոգու առաջնորդությանը հետևելու մտադրություն չունենք, պետք է հարցնենք. Արդյո՞ք արժանի ենք հաղորդությունը ճաշակելու, թե ծաղրում ենք հաղորդության բուն նպատակը, որը պետք է հանդես գա որպես կատալիզատոր անձնական ապաշխարության և կատարելագործման համար: (“The Beauty and Importance of the Sacrament,” Ensign, May 1989, 38)

«Sacrament Meeting» տեսաֆիլմում (ժամանակային կոդ 6:40-ից մինչև 7:30), Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը առաջարկում է կարևոր խորհուրդ հաղորդությունը վերցնելու արժանավորության վերաբերյալ:

8:27
պատկերակ, գործել

Գործեք

Երբ պատրաստվեք ճաշակելու հաղորդությունը, մտածեք, թե ինչ կարող եք անել այդ սուրբ փորձառությունը լավագույնը դարձնելու համար: Դուք կարող եք սկսել ձեր նախապատրաստությունը քննելով ձեր կյանքը: Եթե դուք անարժան եք զգում վերցնելու հաղորդությունը` եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հանդիպում նշանակեք և կիսվեք նրա հետ ձեր մտահոգություններով: