Ինստիտուտ
Դաս 17. Դասի նախապատրաստական նյութ․ Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում


«Դաս 17. Դասի նախապատրաստական նյութ. Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանը

Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ

Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում

Մեր մարմինները օրհնություն են։ Համենայն դեպս, հեշտ է այդպես զգալ, երբ մենք առողջ ենք: Բայց ի՞նչ կարելի է ասել, երբ մենք զգում ենք այնպիսի բաներ, ինչպիսիք են սովը, հիվանդությունը, վնասվածքը կամ հաշմանդամությունը։ Դուք տեսե՞լ եք տարիքի թուլացնող ազդեցությունը ընտանիքի անդամի վրա կամ նույնիսկ զգացե՞լ եք սիրելի մարդու մահը: Երբ դուք մտածում եք ֆիզիկական տառապանքի և մահվան մասին, մտածեք, թե Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության հանդեպ ձեր հավատքի խորացումը որքան կարող է ձեզ հույս և խաղաղություն բերել։

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է Փրկչի հարության պատմությունների ուսումնասիրությունը զորացնել իմ հավատքը։

Հիսուս Քրիստոսի խաչվելուց հետո Նրա մարմինը դրվեց գերեզման: Երրորդ օրը առավոտյան Մարիամ Մագդաղենացին հայտնաբերեց, որ գերեզմանը դատարկ էր և նա լաց եղավ: Երկու հրեշտակ հարցրին նրան, թե ինչու էր արտասվում: Նա պատասխանեց. «Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, և չգիտեմ` թե ուր դրին նորան» (Հովհաննես 20․13):

Մարիամը լաց է լինում գերեզմանի մոտ
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Միասին կարդացեք Հովհաննես 20.14–18-ը, խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ զգաց Մարիամը` տեսնելով հարություն առած Տիրոջը: («Մի դիպչիր ինձ» արտահայտությունը թարգմանվել է «մի պահիր ինձ» Ջոզեֆ Սմիթի թարգմանության մեջ: Տասներկուսի Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ենթադրեց, որ Տերը, հավանաբար, ասում էր Մարիամին. «Դուք չեք կարող ինձ այստեղ պահել, քանի որ ես պատրաստվում եմ բարձրանալ իմ Հոր մոտ» [The Mortal Messiah: From Bethlehem to Calvary (1981), 4:264]. Դուք կարող եք նաև դիտել “Jesus Is Resurrected” տեսաֆիլմը [4:05] ավելի շատ ըմբռնում ձեռք բերելու Հիսուսի Հարության վերաբերյալ:)

4:6

Որպես իր Քավության մաս՝ Փրկիչն առաջին անձնավորությունն էր այս երկրի վրա, որ հարություն առավ: Նրա հոգին վերամիավորվեց Իր կատարելագործված, անմահ մարմնի հետ: Վերջին Օրերի Առաքյալները վկայել են. «Որպես Հարություն առած Տեր, Նա այցելեց նրանց, ում Նա սիրել էր կյանքի ընթացքում: Նա նաև ծառայեց Իր «մյուս ոչխարներին» (Հովհաննես 10.16) հնադարյան Ամերիկայում: Ներկայիս աշխարհում Նա և Իր Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»», ChurchofJesusChrist.org):

Հիսուս Քրիստոսի Հարությունը սուրբ գրություններում ուշադիր փաստագրված իրադարձություններից մեկն է (see Russell M. Nelson, “Life after Life,” Ensign, May 1987, 8–10). Որպեսզի խորացնեք ձեր վկայությունը Փրկչի Հարության վերաբերյալ, կարդացեք հետևյալ ականատեսների պատմությունները կամ դիտեք համապատասխան տեսաֆիլմերը:

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մի քանի րոպե հատկացրեք՝ գրելու ձեր մտքերը և զգացմունքները, երբ ուսումնասիրում էիք այս պատմություններից մեկը կամ մի քանիսը:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող է Հարության ավելի մեծ ըմբռնումը մեծացնել իմ հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ձեր մարմինը հավերժական նշանակություն ունի և բանալին է այս կյանքում և հաջորդ կյանքում ձեր երջանկության համար: Տերն ասել է մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ «ոգին և տարրը [մարմինը] անբաժանելիորեն միացած, ստանում են ուրախության լիությունը: Եվ երբ բաժանված են, մարդը չի կարող ստանալ ուրախության լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93.33–34): Հոգևոր աշխարհի տեսիլքում նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասաց մահացածների մասին. «մահացածները գերություն էին համարում իրենց հոգիների երկարատև բացակայությունն իրենց մարմիններից» (Վարդպետություն և Ուխտեր 138.50): Մտածեք, թե որքան կարևոր է Հարությունը Իր զավակների համար Աստծո ծրագրում։

Կորնթացի Սրբերին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալն ուսուցանեց, որ եթե Հիսուս Քրիստոսը հարություն չի առել մեռելներից «ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը եւ ունայն է ձեր հաւատքն էլ» (Ա Կորնթացիս 15.14):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ա Կորնթացիս 15.17–22 և 2 Նեփի 9.8–9-ը (կարող եք նաև դիտել “Resurrection of the Dead” [1:39]), և մտածեք, թե ինչ կպատահեր մեզ, եթե Հիսուս Քրիստոսը հարություն առած չլիներ:

1:45
Հիսուսը հայտնվում է հինգ հարյուրին, Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն օգնում է մեզ հասկանալ Հարության որոշ լրացուցիչ վարդապետական ըմբռնումներ.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ լուծման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որ մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբուննի կամ մարգարե լինել: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա պետք է որ Աստված լիներ, այսինքն՝ Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու «անձամբ կթագավորի երկրի վրա» [Հավատո Հանգանակ 1.10]:

Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան: «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա, մայիս 2014, 113):

Նա ապրում է, Սայմոն Դյուի

Գրեք գրատախտակին նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Պատմության մեծագույն իրադարձությունները նրանք են, որոնք ազդում են մեծագույն թվով մարդկանց վրա ամենաերկար ժամանակահատվածների ընթացքում: Այս չափանիշով, ոչ մի իրադարձություն չի կարող ավելի կարևոր լինել անհատների կամ ազգերի համար, քան Տիրոջ հարությունը: (“The Meaning of Easter,” Ensign, Apr. 1992, 2)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածելով Հիսուս Քրիստոսի Հարության մասին, ի՞նչ կարող եք անել`ամրապնդելու ձեր հասկացողությունը և վկայությունը դրա վերաբերյալ:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող է Հարության մասին վկայությունը բերել ինձ խաղաղություն և հույս:

Մտածեք այն ֆիզիկական մարտահրավերների մասին, որոնք դուք կամ ձեր մերձավոր մարդիկ բախվել են կամ բախվում են: Մտածեք ձեր ընտանիքի մահացած անդամների կամ մոտիկ ընկերների մասին։ Յոթանասունից երեց Փոլ Վ. Ջոնսոնը հետևյալ հեռանկարն է տվել այդ դժվարին մահկանացու փորձառությունների մասին:

Երեց Փոլ Վ. Ջոնսոն

Մեզանից յուրաքանչյուրն ունի ֆիզիկական, մտավոր ու զգացմունքային սահմանափակումներ ու թուլություններ։ Այդ դժվարություններից մի քանիսը, որոնք թվում են անհաղթահարելի, ի վերջո կհարթվեն։ Այդ խնդիրներից և ոչ մեկը մեզ չի անհանգստացնի մեր հարությունից հետո։ …

… Հարության հրաշքը` վերջնական բուժումը, վեր է ժամանակակից բժշկության ուժերից։ Սակայն այն վեր չէ Աստծո ուժերից։

․․․ Հարությունը մեծ հույսի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր գերեզման են դրել զավակին, լացել են ամուսնու դագաղի վրա կամ սգացել ծնողի կամ սիրած էակի մահը։ Ինչպիսի զորեղ փորձառություն կլինի, երբ կրկին տեսնենք նրանց ոչ թե որպես հոգիներ, այլ հարություն առած էակներ։ («Եւ մահ այլեւս չի լինիլ», Լիահոնա, մայիս 2016, 122, 123)

Փրկչի ձեռքերը ձգվում են կնոջը

Որպես հարություն առած Քրիստոսի ականատես՝ Պողոս Առաքյալը ուրախացավ մահվան դեմ Փրկչի հաղթանակով:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ա Կորնթացիս 15.53–55 հատվածները, և խորհեք, թե ինչպես վստահելը Փրկչի Հարությանը կարող է հեռացնել մահվան խայթը:

Հիշեք. «Անապականություն» եզրույթը այստեղ նշանակում է, որ մեր մարմինն այլևս ենթակա չի լինի քայքայման կամ մահվան:

պատկերակ, գործել

Գործեք

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հարության մասին ձեր սովորածը` զորացնելու համար ձեր վկայությունը: Ձեր ծանոթներից ո՞վ կարող է օրհնվել` լսելով ձեր մտքերն ու զգացմունքները Փրկչի Հարություն մասին: Կարող եք կիսվել նրանով, ինչ մտածում եք և զգում` այդ անձնավորության հետ: