«Դաս 22. Դասի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի հետ մասնակցել շարունակվող վերականգնմանը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 22․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ
Դաս 22. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի հետ մասնակցել շարունակվող վերականգնմանը
«Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք ուղարկվել երկիր հենց այս ժամանակ։ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը` այն ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական, ուսուցանել է, որ վերականգնումը շարունակվում է մեր օրերում և որ մենք ապրում ենք «աշխարհի պատմության ամենանշանակալի ժամանակաշրջաններից մեկում»: (Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում», Լիահոնա, մայիս 2014, 59)։ Փրկիչը շարունակում է ակտիվորեն առաջնորդել Իր Եկեղեցին և աշխատել երկրի վրա բոլորի փրկության համար: Այս դասն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք միանալ Նրան և Նրա մեծ գործին:
Բաժին 1
Ո՞րն է իմ մասը շարունակվող Վերականգնման ընթացքում:
Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնեց Իր ավետարանը և վերահաստատեց Իր «ճշմարիտ և կենդանի եկեղեցին» երկրի վրա (Վարդապետություն և Ուխտեր 1.30): Յոթանասունից երեց Լեգրան Ռ. Քըրթիս կրտսերն ասել է․
Որքան էլ Աստծո հայտնած բաները հրաշալի էին Ջոզեֆ Սմիթի միջոցով, Վերականգնումը չավարտվեց Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում: Նրանից հետո մարգարեների միջոցով մենք ստացել ենք այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը, լրացուցիչ սուրբ գրություններ, սուրբ գրությունների թարգմանությունը շատ լեզուներով, ավետարանի տարածումը ողջ աշխարհում, Կիրակնօրյա դպրոցի, Երիտասարդ կանանց, Երեխաների միության և քահանաների քվորումների կազմավորումը: …
«Մենք վերականգնման գործընթացի վկաներն ենք»,- ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Դեռ շատ ավելին է սպասվում»: (“The Ongoing Restoration,” Ensign, Apr. 2020, 21)
Մինչ Տերը շարունակում է բացահայտել Իր աշխատանքը, մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է մտածել, թե ինչպես կարող ենք մասնակցել: Նախագահ Ուխդորֆը հարցրել է.
«Երբ ավարտվի մահկանացու կյանքի մեր ժամանակը, մենք ի՞նչ փորձառություններով կկարողանանք կիսվել մեր կյանքի այս կարևոր ժամանակահատվածում մեր իսկ կատարած ներդրման և Տիրոջ աշխատանքն առաջ տանելու մասին: …
Շատ կարևոր բաներ մենք պետք է անենք որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես Քրիստոսի Եկեղեցի, և չենք կարող մասամբ նվիրաբերել մեր ջանքերը այս սրբազան աշխատանքին:
Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը մեր ջանքերը պահանջում է ոչ թե շաբաթը մեկ անգամ կամ օրը մեկ անգամ:
Եկեք արթուն կենանք և չձանձրանանք բարիք գործելուց, քանզի մենք «դնում ենք հիմքը մի մեծ գործի» [Վարդապետություն և Ուխտեր 64.33], այսինքն`պատրաստվելով Փրկչի վերադարձին: («Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում», Լիահոնա, մայիս 2014, 59, 62)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել շարունակվող Վերականգնմանը:
Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ ուղիներից մեկը, որով կարող ենք մասնակցել շարունակական Վերականգնմանը, Իսրայելի հավաքմանն օգնելն է: Նա ասել է.
Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: …
…Կցանկանայի՞ք մասնակիցը լինել այսօր երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի և մեծագույն աշխատանքի:
Արդյո՞ք կցանկանայիք օգնել հավաքել Իսրայելն այս թանկագին վերջին օրերում։ Դուք, ով ընտրյալներն եք, պատրաստ կլինե՞ք օգնել գտնել ընտրյալներին, ովքեր չեն լսել վերականգնված ավետարանի ուղերձը: Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], լրացում New Era և Ensign, 8, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org)
Իսրայելի հավաքումը մեծ կարևորություն ունի, որովհետև այն մատչելի է դարձնում Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդին տրված ուխտերն ու օրհնությունները բոլոր մարդկանց համար (տես Ծննդոց 26.3–4, 35.11–12, Աբրահամ 2.8–11):
Հին ժամանակներում Իսրայելի տունը` Աստծո ուխտի ժողովուրդը, խախտեց իր ուխտերը և ուրացավ Տիրոջը: Այն ցրվեցին «բոլոր ազգերի մեջ» (1 Նեփի 22.3, տես նաև հատվածներ 4–5-ը): Սակայն, մարգարեները կանխագուշակել են, որ վերջին օրերին Տերը «զարմանալի գործ» կանի (1 Նեփի 22.8) և՛ Իսրայելի, և՛ երկրի բոլոր ազգերի մեջ: Նա կհավաքի ցրված Իսրայելը և հայտնի կդարձի Իր ուխտերը (տես 1 Նեփի 15.12–16, 22.8–10):
Նախագահ Նելսոնը նույնպես ասաց այդ` Իսրայելի հավաքման վերաբերյալ:
Իսրայելի հավաքումը առավելագույն վերջնակետ չէ : Այն ընդամենը սկիզբն է: Վերջը, որին մենք դիմանում ենք, ներառում է տաճարի օժտման և կնքման արարողությունները: Այն ներառում է մեր մուտքը Աստծո հետ ուխտի փոխհարաբերությունների մեջ՝ տոհմով կամ որդեգրմամբ, իսկ հետո հավերժ Նրա և մեր ընտանիքների հետ բնակվելը: Դա է Աստծո փառքը`հավերժական կյանքը Իր զավակների հետ: («Մորմոնի Գիրքը, Իսրայելի հավաքումը, և Երկրորդ Գալուստը», Ensign, July 2014, 31)
Երբ մտածեք Իսրայելի հավաքման գործունեության մասին, գուցե զարմանաք, թե ինչ կարող եք անել մասնակցելու համար: Նախագահ Նելսոնը բացատրել է. «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում եք հավաքել Իսրայելը» («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ. 2020, 92–93):
Նախագահ Բոննի Հ․ Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, բացատրել է, թե ինչպես կարող եք բացահայտել ձեր մասը հավաքման գործում:
Աղոթքով հարցրեք Երկնային Հորը, թե ինչ կարող եք անել այս հավաքման մասը լինելու համար՝ ուրիշներին բերելով դեպի Քրիստոս: Գրի առեք ձեր տպավորությունները, իսկ հետո քաջ եղեք և գործեք ըստ դրանց։ Հնարավորությունները նույնքան բազմազան են, որքան մենք: Ես երախտապարտ եմ մարգարեի համար, ով կոչ է անում մեզանից յուրաքանչյուրին բարձրանալ ավելի բարձր մակարդակ: (Facebook, June 3, 2018, facebook.com/YWPresident)
Բաժին 3
Մի՞թե իսկապես կարող եմ փոփոխություն առաջա բերել:
Երբեմն գուցե անհամապատասխան զգաք, երբ ձգտեք անել Տիրոջ գործը։ Երբ այդպես զգաք, կարևոր է հիշել, որ դուք երբեք մենակ չեք անում Նրա գործը:
Ձիթենիների այլաբանությունում մարգարե Զենոսը այգին համեմատել է աշխարհի հետ: Իսրայելի տունը ներկայացված է ընտանի ձիթենիով, իսկ հեթանոսները՝ վայրի ձիթենու ծառերով։ Երբ պատմությունը մոտենում է ավարտին, այգու Տերը՝ Հիսուս Քրիստոսը, անում է ամեն ինչ, որպեսզի օգնի բոլոր ծառերին պտղաբեր դառնալ (տես Հակոբ 5.47):
Մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում ձեզ համար Տիրոջ հետ աշխատել։ Վերջին օրերի Սրբերին Փրկիչն ասել է. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր [սրտերում], և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84.88):
Երեց Քիմ Բ. Քլարկը, Յոթանասունի անդամ ծառայելիս հետևյալն է ասել Փրկչի աջակցության մասին:
Խնդրում եմ հիշեք Փրկչի այս խոսքերը. «Ես մինակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է» [Հովհաննես 16.32]: Դա այդպես է նաև մեր դեպքում: Մենք միայնակ չենք: Տեր Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը սիրում են մեզ և նրանք մեզ հետ են: Քանի որ Հիսուսը նայեց Իր Հորը և ավարտեց քավիչ մեծ զոհաբերությունը, մենք կարող ենք նայել առ Հիսուս Քրիստոս վստահությամբ, որ Նա կօգնի մեզ: («Նայեք դեպի Հիսուս Քրիստոս», Լիահոնա, մայիս 2019, 56):