«Դաս 27. Դասի նախապատրաստական նյութ․ Գտնել հույս՝ աշխարհի Լույսի և Կյանքի մեջ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 27. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 27. Դասի նախապատրաստական նյութ
Գտնել հույս՝ աշխարհի Լույսի և Կյանքի մեջ
Չնայած մենք ցանկանում ենք, որ մեր կյանքը երջանիկ լինի, երբեմն խավարի և հուսահատության զգացումները սովորական են բոլորիս համար: Այդ զգացումները կարող են գալ մեղքից, վախից, կասկածից կամ կորստից: Դրանք պարզապես մեր մահկանացու կյանքի մասն են կազմում: Երբ ուսումնասիրեք, մտածեք, թե ինչպես կարող եք ուժ գտնել Հիսուս Քրիստոսի մեջ, որը «աշխարհի լույսն է, կյանքն ու հույսը» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org)։
Բաժին 1
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի տված լույսն ու կյանքը զորացնել ինձ
Եսայիան մարգարեացել է, որ Մեսիան լույս կլինի ազգերի համար (տես Եսայիա 49․6, 60․1–3)։ Հիսուս Քրիստոսը հաստատեց, որ Ինքը մարգարացված Մեսիան է, երբ Նա հայտարարեց. «Ես եմ աշխարհքի լույսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12)։
Առաջին Նախագահության խորհրդական` նախագահ Դալլին Հ. Օուքսը, բացատրել է.
Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է, որովհետև Նա է աղբյուրը լույսի, որն արագացնում է մեր միտքը, որովհետև Նրա ուսմունքներն ու օրինակը լուսավորում են մեր արահետը, և որովհետև Նրա զորությունն է համոզում մեզ բարիք անել: («Աշխարհի լույսը և կյանքը», Ensign, նոյեմբեր 1987, 63, 64)
Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին և լամանացիներին, Նա հայտարարեց. «Եվ ահա, ես եմ լույսն ու կյանքն աշխարհի» (3 Նեփի 11.11, շեշտադրումն ավելացված է, տես նաև Մոսիա 16.9): Նախագահ Օուքսն ասել է Փրկչի՝ որպես աշխարհի կյանքի դերի մասին.
Հիսուս Քրիստոսը աշխարհի կյանքն է՝ իր առանձնահատուկ դիրքի շնորհիվ, ինչը սուրբ գրությունները կոչում են «մահից ազատելու մեծ և հավերժական ծրագիր» (2 Նեփի 11.5): …
[Նա] է աշխարհի կյանքը, որովհետև Նրա հարությունը և քավությունը փրկում է մեզ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր մահից: («Աշխարհի լույսը և կյանքը», Ensign, նոյեմբեր 1987, 64, 65)
Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, կիսվել է մի փորձառությամբ, որը ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի կարևորությունը մեր կյանքի լույսը և կյանքը լինելու մեջ.
Սփոփող միության շենքում իմ գրասենյակը Սոլթ Լեյքի Տաճարի մի հիանալի տեսարան ունի: Ամեն գիշեր, ճիշտ աշխատող ժամացույցի նման, տաճարի դրսի լույսերը միանում են մթնշաղի մեջ: Տաճարն ուղիղ իմ պատուհանից դուրս, հաստատուն, հուսալի փարոս է:
Մի երեկո անցած փետրվարին, արևի մայր մտնելուց հետո իմ գրասենյակը բացարձակ մութ մնաց: Երբ դուրս նայեցի պատուհանից, տաճարը մութ էր: Լույսերը չէին միացել: Ես հանկարծ տխրեցի: Ես չէի տեսնում տաճարի ծայրաձողերը, որոնք տարիներ շարունակ տեսել էի ամեն երեկո:
Տեսնելով խավարը, որտեղ ես սպասում էի լույս տեսնել, հիշեցրեց ինձ, որ հիմնական կարիքներից մեկը, որ մենք ունենք, որպեսզի աճենք, մեր լույսի աղբյուրի` Հիսուս Քրիստոսի հետ կապված մնալն է: Նա է մեր ուժի աղբյուրը, Լույսը և Կյանքն աշխարհի: Առանց նրա հետ ուժեղ կապի մենք սկսում ենք հոգեպես մահանալ: Գիտենալով, որ սատանան փորձում է շահարկել աշխարհիկ ճնշումները, որոնց դիմակայում ենք մենք բոլորս: Նա փորձում է աղոտացնել մեր լույսը, անջատել միացումը, կտրել էներգիայի մատակարարումը` թողնելով մեզ մենակ մթության մեջ: ( «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 73)
Բաժին 2
Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը ինչպե՞ս կարող է ինձ ավելի շատ հույս բերել
Հավատքի գործադրումն առ Հիսուս Քրիստոս` որպես աշխարհի Լույս և Կյանք, կարող է օրհնել մեզ շատ ուղիներով Այդ ուղիներից մեկը մեզ հույս տալն է:
Առաջին Նախագահության նախկին անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի լույսն ու կյանքը հույս է բերում:
«Աստծո լույսն իրական է: Այն հասանելի է բոլորին։ Այն կյանք է պարգևում ամեն ինչին [տես Վարդապետություն և Ուխտեր 88․11-13]: Այն զորություն ունի մեղմելու ամենախոր վերքի ցավը։ Այն կարող է ապաքինող բալասան լինել մեր հոգիների մենակության և հիվանդության համար: Հուսահատության ակոսներում այն կարող է ավելի պայծառ հույսի սերմեր ցանել: («Աստծո լույսի հույսը», Լիահոնա, մայիս 2013, 75)
Սուրբ գրությունների ուղեցույցից կարդում ենք. «Մեր առօրյա լեզվում [հույս] բառը հաճախ անորոշության երանգ ունի: Օրինակ՝ կարող ենք ասել, որ եղանակի փոփոխության կամ ընկերոջ այցելության հույս ունենք։ Սակայն ավետարանի լեզվում հույս բառը վստահ է, անսասան և գործուն: Մարգարեները խոսում են «անխախտ հույս» (Ալմա 34.41) և «կենդանի հույս» ունենալու մասին (Ա Պետրոս 1.3)» (Սուրբ գրքերի ուղեցուց», «Հույս», scriptures.ChurchofJesusChrist.org):
Երբ մտածեք այն մարտահրավերների մասին, որոնց դիմակայում եք, հիշեք, որ Մորմոն մարգարեն ապրում էր այնպիսի օրերում, երբ նեփիացիների կյանքում գերիշխում էր խավարը (տես Մորմոն 1–6): Այդ դժվարին ժամանակներում Մորմոնն ուսուցանեց, թե ինչպես մեծացնել մեր հույսը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Հիսուսի նկատմամբ հավատն ու վստահությունը և պատրաստակամ ապավինումը Նրա արժանիքներին, գթասրտությանն ու ողորմածությանը Նրա Քավության միջոցով տանում են դեպի հույս՝ Հարության և հավերժական կյանքի հանդեպ (տես Մորոնի 7.41): Այդպիսի հավատը և հույսը մեր կյանք են հրավիրում խղճի քաղցր խաղաղություն, որին մենք բոլորս ենք ձգտում: («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Լիահոնա, մայիս 2015, 47)
Մորմոնի նման Եթեր մարգարեն նույնպես ապրեց դժվարին ժամանակներում (տես Եթեր 11): Եվ Մորմոնի նման Եթերն ուսուցանեց, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում մենք կարող ենք հույս գտնել Հիսուս Քրիստոսում:
Հույսի զորության մասին ավելին իմանալու համար կարդացեք նախագահ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «The Power of Hope» (2:11) տեսանյութը:
Հույսը Հոգու պարգևն է [տես Մորոնի 8․26]։ …
«Դա անսասան վստահությունն է, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումը: Դա վստահություն է, որ եթե մենք այժմ ապրենք համաձայն Աստծո օրենքների և Նրա մարգարեների խոսքերի, մենք կստանանք ցանկալի օրհնություններն ապագայում: Դա հավատքն ու ակնկալիքն է, որ մենք կստանանք մեր աղոթքների պատասխանները: Այն դրսևորվում է վստահությամբ, լավատեսությամբ, ոգևորությամբ և համբերատար հաստատակամությամբ: …
Անկախ նրանից, թե որքան մռայլ կարող է թվալ մեր այսօրվա կյանքի գրքի գլուխը, Հիսուս Քրիստոսի կյանքի և զոհաբերության շնորհիվ, մենք կարող ենք հուսալ և վստահ լինել, որ մեր կյանքի գրքի ավարտը կգերազանցի մեր մեծագույն սպասելիքները: («Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2008, 22)։