Ինստիտուտ
Դաս 28. Դասի նախապատրաստական նյութ․ Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ


«Դաս 28. Դասի նախապատրաստական նյութ․ Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 28. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Աստվածային Քավիչը, ըստ՝ Սայմոն Դյուիի

Դաս 28. Դասի նախապատրաստական նյութ

Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ

Այս դասընթացին ձեր մասնակցությունն ինչպե՞ս է ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վրա: Ի՞նչ եք սովորել Սուրբ Հոգուց, երբ գործել եք հավատքով՝ ուսումնասիրելով նախապատրաստական նյութը, մասնակցելով դասարանի քննարկումներին և արձագանքելով հոգևոր հուշումներին: Երբ պատրաստվում եք ձեր վերջին դասին, խորհեք, թե ինչ է նշանակում կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկա (տես Մոսիա 18․9

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել Փրկիչի մասին իմ վկայությունը

Երբ խորհրդածեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության շուրջ, հիշեք, որ մենք յուրաքանչյուրս ձեռք ենք բերում վկայություն անհատական ձևով: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահության խորհրդականը, ուսուցանել է.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Կան Եկեղեցու որոշ անդամներ, ում վկայությունն ամուր է և պայծառ շողում է նրանց մեջ: Ուրիշներն էլ դեռևս ջանում են պարզել իրենց համար: Եկեղեցին տուն է, որտեղ կարող են հավաքվել բոլորը, անկախ մեր վկայության խորությունից կամ ամրությունից: («Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Լիահոնա, նոյեմբեր 2014, 22)

Եթե դուք անորոշ եք զգում Փրկչի մասին ձեր վկայության վերաբերյալ կամ զգում եք, որ այն այնքան էլ ուժեղ չէ, հիշեք, որ «վկայությունը աստիճանաբար աճում է փորձառությունների միջոցով: Ոչ ոք միանգամից չի ստանում լիակատար վկայություն» (Gospel Topics, “Testimony,” topics.ChurchofJesusChrist.org):

Հիշեք Ալմա Կրտսերի փորձառությունը։ Երիտասարդ տարիքում նա շրջում էր ամենուր`ձգտելով կործանել Տիրոջ Եկեղեցին: Երբ հրեշտակները հայտնվեցին նրան, նա ապաշխարեց և ընտրեց հետևել Հիսուս Քրիստոսին (տես Մոսիա 27.8–24): Չնայած այդ հայտնվելն անշուշտ, ազդեց Ալմայի վրա, դա նրա վկայության հիմնական աղբյուրը չէր: Հետագա իր կյանքում՝ Զարահեմլայի երկրում ուսուցանելիս, Ալման կիսվեց, թե նա ինչպես ձեռք բերեց վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 5.46–48-ը և փնտրեք Ալմայի վկայության աղբյուրը:

Ալմա Կրտսերն աղոթում է

Երբ դուք մտածում եք ձեր վկայության մասին, ուրախություն գտեք նրանում, ինչ դուք իսկապես գիտեք, հույս ունեք կամ հավատում եք Փրկչի մասին: Ապա աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել, այդ հիմքի վրա կառուցելու համար, մինչև այն դառնա ամուր վկայություն: Երեց Ուխդորֆն ուսուցանել է.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Այդ հաստատուն գիտելիքի և ամուր համոզմունքի աղբյուրը աստվածային հայտնությունն է, «որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10):

Մենք ստանում ենք այս վկայությունը, երբ Սուրբ Հոգին խոսում է մեր մեջ գտնվող հոգու հետ: Մենք կստանանք հանգիստ և անսասան որոշակիություն, որը կլինի մեր վկայության և համոզմունքի աղբյուրը՝ անկախ մեր մշակույթից, ռասայից, լեզվից կամ սոցիալ-տնտեսական նախադրյալներից: Հոգու այս հուշումները, այլ ոչ թե միայն մարդկային տրամաբանությունը, կլինի այն ճշմարիտ հիմքը, որի վրա կկառուցվի մեր վկայությունը:

Այդ վկայության առանցքը միշտ կլինի գիտելիքն ու հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա աստվածային առաքելությունը, ով սուրբ գրություններում ասում է Իր մասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6): («Անձնական վկայության ուժը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 38)

Փրկչի նկարը բռնած չափահաս երիտասարդ
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Քննարկեք որևէ մեկի հետ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, թե ինչպես ձեզանից յուրաքանչյուրը ձեռք բերեց իր վկայությունը Փրկչի մասին: Եթե ձեր սրտում անորոշություն եք զգում, թե ինչին եք հավատում, կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ցանկանում եք իմանալ Փրկչի մասին և քննարկեք, թե ինչպես այդ պարզ ցանկությունը կարող է հանգեցնել աճող հավատքի և վկայության (տես Ալմա 32.27–28):

Բաժին 2

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն օրհնել ուրիշներին

Մտածեք Հիսուս Քրիստոսի ձեր վկայության մասին: Արդյո՞ք ձեր ընկերները, ընտանիքը և մյուսները, ում հետ շփվում եք, գիտե՞ն, թե ինչ եք զգում Նրա հանդեպ: Պատրա՞ստ եք հավատքով և վկայությամբ պատասխանել Փրկչի մասին հարցերին (տես Ա Պետրոս 3.15): Արդյո՞ք հրավիրել եք ուրիշների գալ և ինքնուրույն սովորել Հիսուս Քրիստոսի մասին (տես Հովհաննես 1.39):

երկու երիտասարդ կանայք զրուցում են

Երբ խորհեք ուրիշների վրա ունեցած Հիսուս Քրիստոսի ձեր վկայության ազդեցության մասին, նկատի ունեցեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խորհուրդը.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Մեզ շրջապատողների հետ եկեք ավելի անկեղծ և ավելի պատրաստակամ խոսենք Քրիստոսի մասին: Նախագահ [Ռասսել Մ.] Նելսոնն ասել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից»։ …

… Եկեք բարությամբ վկայենք Քրիստոսի հանդեպ մեր հավատքի մասին: Եթե ինչ-որ մեկը խոսում է իր անձնական կյանքի որևէ խնդրի մասին, մենք կարող ենք ասել. «Ջո՛ն, Մե՛րի, դուք գիտեք, որ ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին: Ես մտածում էի Նրա խոսքերի մասին, որոնք կարող են օգնել ձեզ»:

Ավելի անկեղծ եղեք սոցիալական լրատվամիջոցներում՝ խոսելով Քրիստոսի հանդեպ ձեր վստահության մասին: …

Մեր ընկերակից քրիստոնյաներից ոմանք, երբեմն, անվստահություն են ցուցաբերում մեր համոզմունքների և դրդապատճառների հանդեպ: Եկեք անկեղծորեն ուրախանանք նրանց հետ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր ընդհանուր հավատքով և Նոր Կտակարանի սուրբ գրություններով, որոնք բոլորս սիրում ենք: …

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին: Երբ մեր իրական բնույթը բացահայտվի՝ որպես Նրա աշակերտներ, մեր շրջապատից շատերը պատրաստ կլինեն լսել մեզ: Երբ մենք կիսվենք լույսով, որը ստացել ենք նրանից, Նրա լույսն ու փրկող բացառիկ զորությունը կփայլեն նրանց վրա, ովքեր պատրաստ են բացել իրենց սրտերը: (Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 90)

շրջան կազմած զրուցող չափահաս երիտասարդներ
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ընտրեք ստորև գտնվող առաջարկներից մեկը, որը կօգնի ձեզ խորհել և որոշել, թե որքանով է Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի մասին ձեր վկայությունը աճել այս դասընթացի ընթացքում: Դասարան եկեք պատրաստված՝ ձեր մտքերով կիսվելու համար։

  • Կարդացեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» ( ChurchofJesusChrist.org-ում), և մտածեք, թե ինչպես է Փրկչի մասին ձեր վկայությունն աճել: Գրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը կամ Նրա վերաբերյալ ձեր մտքերն ու զգացումները։

  • Եթե անգիր սովորել եք «Կենդանի Քրիստոսը», գրի առեք, թե ինչպես է այդ ջանքն ազդել Փրկչի մասին ձեր հասկացողության և վկայության վրա:

  • Կարդացեք 3 Նեփի 27.13–21-ը, և խորհեք, թե Տիրոջ ավետարանը ինչ նշանակություն ունի ձեզ համար: Գրեք, թե ինչպես է Նրա ավետարանով ապրելու ձգտումը փոխել ձեր կյանքը:

  • Վերանայեք այս ձեռնարկի բովանդակության աղյուսակը և նշեք այն դասը, որն ամենամեծ ազդեցությունն ունեցավ ձեզ վրա: Վերընթերցեք այդ դասի նախապատրաստական նյութը և գրի առեք ու խորհրդածեք, թե ինչու դա այդպիսի տարբերություն առաջացրեց ձեր կյանքում:

  • Մտածեք, թե ինչպես եք դուք ավելի նմանվել Փրկչին, երբ կիրառել եք այն, ինչ զգացել և սովորել եք այս դասընթացի ընթացքում: Գրի առեք փոփոխությունները, որոնք տեսել եք ձեր կյանքում:

  • Ընտրեք մեկ կամ մի քանի սուրբ գրությունների հատվածներ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք մեծացրել են Նրա մասին ձեր հասկացողությունն ու վկայությունը: Գրի առեք այդ սուրբ գրություններից ձեր սովորածը, և ինչ տարբերություն են դրանք առաջացրել ձեր կյանքում:

  • Ընտրեք մի հիմն կամ երգ Փրկչի մասին, որն արտահայտում է Նրա մասին ձեր վկայությունը: Ապա գրանցեք այն մտքերն ու զգացմունքները, որ այդ հիմնը կամ երգը առաջ է բերում ձեր մտքում և սրտում:

  • Գրեք մի շնորհակալական նամակ Փրկչին: Գրեք, թե ի՞նչ եք զգում Նրա կյանքի վերաբերյալ, և ինչ նշանակություն ունի Նա ձեզ համար: Եթե արվեստասեր եք, կարող եք նկարել մի նկար, որն արտացոլում է ձեր զգացմունքները Փրկչի հանդեպ, և դրանով կիսվեք ձեր դասարանի հետ: