Ինստիտուտ
Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը


«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Փրկիչը ժպտում է ամբոխի մեջ կանգնած մի կնոջ

Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը

Բարի գալուստ «Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը» (Կրոն 250) դասընթաց: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Փրկչի մասին ասել են․ «Չկա որևէ մեկը, որը այդպիսի խորը ազդեցություն ունենար բոլորի վրա, ովքեր ապրել և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա» («Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org)։ Այս դասընթացը կտա ձեզ Հիսուս Քրիստոսի մասին ավելին իմանալու սուրբ հնարավորություն, որպեսզի կարողանաք մեծացնել Նրա ներգործությունը ձեր կյանքում:

Այս դասընթացի նախապատրաստական նյութը նախատեսված է ձեզ ավելի մոտեցնել Փրկչին՝ ընդլայնելով ձեր անձնական ուսումնասիրությունը և պատրաստելով ձեզ ուսուցողական քննարկումներ անցկացնել ուրիշների հետ: Այն ընդգրկում է համապատասխան սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների աջակցող հայտարարություններ, համապատասխան տեսանյութեր և ձեր սովորածի մասին խորհելու և կիրառելու հրավերներ: Յուրաքանչյուր դաս ունի է «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» լրացուցիչ բաժին, որը ներառում է լրացուցիչ աղբյուրներ, որոնք կօգնեն ձեզ ավելին իմանալ և ամրացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի մասին ուսմունքները փոխել իմ կյանքը

Պատկերացրեք, որ Տիրոջ ծառայության ժամանակ դուք ապրում էիք Պաղեստինում: Դուք շատ զարմանալի բաներ եք լսել Հիսուս Նազովրեցի ուսուցչի մասին և շատ եք ցանկանում ինքներդ գնալ և լսել Նրան: Այն օրը, երբ դուք գտնում եք Հիսուսին, Նա սովորեցնում է մարդկանց մի մեծ խմբի: Նա հայտարարում է Հովհաննես Մկրտչի մեծության մասին և հանդիմանում է մարդկանց՝ իրենց անհավատության համար (տես Մատթեոս 11.7–24): Այնուհետև նա հրավեր է հղում, որը հնարավորություն կտա փոխել կյանքը:

Հիսուսն ուսուցանում է Իր աշակերտներին
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մատթեոս 11.28–30 հատվածները և խորհեք, թե այս հրավերը ինչպե՞ս է փոխել կամ ինչպե՞ս կարող է փոխել ձեր կյանքը:

Հիսուս Քրիստոսը նմանատիպ հրավեր է հղել մեր օրերում։ Փրկիչը նախ վկայեց աներևակայելի գնի մասին, որը Նա վճարեց մեր մեղքերը քավելու համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել, ապա ասաց. «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում» (Վարդապետություն և Ուխտեր 19․23):

Եկ, հետևիր ինձ, Եվա Թիմոթի

Անդրադառնալով այս հրավերին՝ Յոթանասունից երեց Քիմ Բ. Քլարկն ուսուցանել է.

Երեց Քիմ Բ. Քլարկ

Փրկչի՝ «սովորիր ինձանից» հրավերն ունի երկու փոխկապակցված իմաստ, որոնք գեղեցիկ կերպով համապատասխանում են խորությամբ սովորելու Տիրոջ եղանակին:

«Սովորիր ինձանից» հրավերի առաջին իմաստն է՝ սովորիր ճանաչել ինձ։

․․․ Նրան ճանաչելու համար պետք է հոգով ծնվել Նրանից, զգալ սրտի հզոր փոփոխություն՝ դառնալով Նրա որդիներն ու դուստրերը:

«Սովորիր ինձանից» հրավերի երկրորդ իմաստն է՝ սովորիր ինձանից։

… Երբ խորանում ենք սուրբ գրությունների մեջ, մենք սովորում ենք Նրա կատարյալ օրինակից:․․․ Մենք պետք է գործենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի կատարենք մեր բաժինը, բայց երբ անում ենք դա, … Նա խոստանում է մեծացնել արդար գործեր կատարելու մեր կարողությունը և օգնել մեզ ավելի շատ նմանվել Իրեն: («Սովորիր ինձանից» [ելույթ՝ տրված ԵԿՀ մանկավարժներին, հունվարի 26, 2018 թ], ChurchofJesusChrist.org, շեշտադրումն ավելացված է)

Փրկչի մասին սովորելու կարևոր ձևերից մեկն է՝ ուսումնասիրել Նրա հավիտենական ավետարանը և ապրել դրանով: «Ավետարան բառը նշանակում է «բարի լուր» (Աստվածաշնչի բառարան, «Ավետարան»)։ Այսպիսով, ո՞րն է ավետարանի բարի լուրը:

Լիառատ երկրում Իր ծառայության ավարտին Փրկիչը լամանացիներին և նեփիացիներին պարզ և հստակ բառերով բացատրեց Իր ավետարանի իմաստն ու նպատակը:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 27․13–16, 20–21 և փնտրեք պատճառներ, թե ինչու է ավետարանը բարի լուր:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Բարի լուրն» այն էր, որ կարելի էր մահից ու դժոխքից խուսափել, սխալներն ու մեղքերը հաղթահարել, կար հույս և օգնություն, անլուծելի խնդիրները լուծվել էին, իսկ թշնամին պարտվել էր: Բարի լուրն այն էր, որ յուրաքանչյուրի գերեզմանը մի օր կարող է դատարկվել, որ յուրաքանչյուրի հոգին կրկին կարող է մաքուր դառնալ, որ Աստծո յուրաքանչյուր զավակ կրկին կարող է վերադառնալ Հոր մոտ, ով նրան կյանք է տվել: («Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8–10)

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ ձեր ներկայիս հասկացողության և վկայության մասին: Ի՞նչ նպատակներ կցանկանայիք դնել՝ Նրա և Նրա ավետարանի մասին ավելին իմանալու մասին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի մեծացնեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Գրի առեք ձեր նպատակները և պարբերաբար վերանայեք դրանք առաջիկա շաբաթների ընթացքում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ մեծացնել Փրկչի և Նրա հավիտենական ավետարանի մասին սովորելու իմ կարողությունը

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը հիմնականում ձևավորվել է աշխարհիկ գիտելիքներով: Աշխարհիկ գիտելիքը կենտրոնանում է աշխարհիկ հարցերի վրա, որոնք չեն համարվում կրոնական կամ հոգևոր: Օրինակ՝ գիտական ուսուցումը աշխարհիկ գիտելիք է առաջ բերում։ Այդ գիտելիքը կարևոր և ուշագրավ զարգացումների է հանգեցրել տեխնոլոգիայի, բժշկության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում: Այս աշխարհիկ ուսուցմանը զուգահեռ, և նույնիսկ դրանից ավելի խորը, գոյություն ունի ճշմարտությունն իմանալու հոգևոր ուղին:

Յոթանասունից երեց Փոլ Վ. Ջոնսոնը հոգևոր և գիտական ուսուցումը տարբերակել է հետևյալ կերպ.

Երեց Փոլ Վ. Ջոնսոն

Հոգևոր բաներ սովորելը … այլ մոտեցում է պահանջում, քան գիտական բաներ սովորելը: Գիտական մեթոդը և բանականությունը շատ օգտակար են, բայց միայն նրանց առկայությունը բավարար չէ, որ ապահովեն հոգևոր գիտելիք: Հոգևոր բաներ սովորելը ներառում է բանականությունը, սակայն դա բավարար չէ: Հոգևոր բաները մենք սովորում ենք միայն Հոգու միջոցով: («Հոգևոր բաներ սովորելու օրինակ» [Սեմինարիաներ և կրոնի ինստիտուտներ, արբանյակային հեռարձակում, օգոստոսի 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

երիտասարդ ամուրին կարդում է

Անդրադառնալով հոգևոր ուսումնառությանը՝ Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ «քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից, ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88․118

Մեզանից շատերը գիտեն, թե ինչպես սովորել ուսումնասիրելով: Բայց ինչպե՞ս ենք մենք սովորում հավատքով: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մենք ամրապնդում ենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ջանում ենք պահել Նրա պատվիրանները և «միշտ հիշել նրան» [Մորոնի 4․3]։ Բացի այդ, մեր հավատքը մեծանում է ամեն անգամ, երբ մենք գործադրում ենք մեր հավատը Նրա հանդեպ: Դա է հավատով սովորելը:

Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատ ունենք հնազանդվելու Աստծո օրենքներին, նույնիսկ, երբ տարածված կարծիքները նսեմացնում են մեզ, կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին ու գաղափարախոսություններին, մենք գործադրում ենք մեր հավատը, որն իր հերթին մեծացնում է մեր հավատքը:

Բացի այդ, շատ քիչ բաներ կան, որոնք ավելի շատ են ամրապնդում հավատքը, քան, երբ կանոնավոր կերպով ընկղմվում ենք Մորմոնի Գրքի ուսումնասիրության մեջ։ Ոչ մի այլ գիրք այդպիսի զորությամբ և պարզությամբ չի վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

Իհարկե, մենք առավելագույնս ապահով ենք այն ժամանակ, երբ մոտենում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կյանքը առանց Աստծո՝ վախով լի կյանք է: Աստծո հետ կյանքը՝ խաղաղությամբ լի կյանք է: Դա այն պատճառով է, որ հոգևոր օրհնությունները գալիս են հավատարիմներին: Անձնական հայտնություն ստանալը այդ օրհնություններից մեծագույններից մեկն է: («Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյեմբեր 2020, 75)

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք սուրբ գրություններում նկարագրված մարդկանց կամ ձեր ծանոթների մասին, որոնք ընդօրինակում են հավատքով սովորելու սկզբունքը: Թվարկեք մի քանի օրինակներ, որպեսզի պատրաստ լինեք կիսվել դասարանում: Դուք կարող եք նաև գրի առնել, թե ինչ եք սովորել՝ հավատք գործադրելով առ Քրիստոսը: