Ինստիտուտ
Դաս 3. Դասարանի նախապատրաստական նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին՝ մեր նախաերկրային Փրկչին և ղեկավարին


«Դաս 3. Դասարանի նախապատրաստական նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին՝ մեր նախաերկրային Փրկչին և ղեկավարին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Հիսուսն ուսուցանում է Մեծ խորհրդում

Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ

Վստահել Հիսուս Քրիստոսին՝ մեր նախաերկրային Փրկչին և ղեկավարին

Թեպետ դուք չեք հիշում, սակայն Հիսուս Քրիստոսի հետ ձեր փորձառությունը սկսվել է ձեր ծնվելուց շատ առաջ: Այդ հարաբերությունները և Երկնային Հոր ծրագրի մասին գիտելիքը կարող են նպատակ և իմաստ հաղորդել ձեր երկրային կյանքին: Բաժին 2-ը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչի առանցքային դերը Երկնքի Մեծ խորհրդում, Հոր երջանկության ծրագրում, Արարման մեջ և Հին Կտակարանում ներկայացված այլ պատմություններում: Այս դասի նյութն ուսումնասիրելիս մտածեք, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են ամրապնդել ձեր վստահությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Բաժին 1

Փրկության ծրագիրն ինչպե՞ս կարող է նպատակ և խաղաղություն հաղորդել իմ կյանքին

Դուք երբևէ մոլորվե՞լ եք անտառում, մեծ ամբոխի մեջ կամ մեծ քաղաքում: Կպատմե՞ք ձեր փորձառության մասին։

մոլորված արշավորդը

Ճիշտ այնպես, ինչպես դուք կարող եք մոլորվել անտառում կամ մեծ քաղաքում, դուք կարող եք մոլորված զգալ կամ կարող եք մի օր կորցնել ձեր կյանքի իմաստն ու նպատակը: Այս զգացումները քննարկելիս խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերի շուրջ.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Ես հաճախ եմ խորհել մութ ու մռայլ աշխարհում թափառող Աստծո զավակների անհուսության մասին, ովքեր չգիտեն, թե ով են իրենք, որտեղից են գալիս, ինչու են այստեղ երկրի վրա կամ ուր են գնում իրենց մահկանացու կյանքից հետո:

Մենք թափառելու կարիք չունենք: Այդ հարցերին պատասխանելու համար Աստված հայտնել է հավերժական ճշմարտություններ: ․․․

Փրկության ծրագիրը մարդկությանը երբևէ տրված գիտելիքի մեծագույն գանձերից է, որովհետև այն բացատրում է կյանքի հավերժական նպատակը: (“The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Ensign, Oct. 2015, 25–26)

Մեր Երկնային Հայրն Իր փրկության ծրագիրը ներկայացրեց Երկնքի Մեծ խորհրդում: Այնտեղ մենք իմացանք, որ եթե հետևենք Նրա ծրագրին, մենք կարող ենք նմանվել Նրան, վերադառնալ Նրա ներկայություն և ձեռք բերել հավերժական կյանք, որը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):

Մենք նաև իմացանք, որ Հոր ծրագիրը կպահանջի մի Փրկիչ ունենալ, որը հնարավոր կդարձներ, որ մենք հաղթենք ֆիզիկական և հոգևոր մահին: Երկնային Հայրն ընտրեց Հիսուսին, որ Նա լինի այդ Փրկիչը (տես Աբրահամ 3․27

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վկայել է.

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, [փրկության] ծրագրի կարևորագույն մասն է։ Առանց Նրա քավիչ զոհաբերության ամեն ինչ կկորչի։ («Կատարյալ ուղին դեպի երջանկություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 80):

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է փրկության ծրագրի մասին ձեր գիտելիքը իմաստ կամ նպատակ հաղորդել ձեր կյանքին: Եթե դուք վստահ չեք զգում ձեր կյանքի նպատակի վերաբերյալ, փրկության ծրագրի և դրանում Փրկչի դերի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ:

Բաժին 2

Նախաերկրային կյանքում մենք ինչո՞ւ ընդունեցինք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ

Թանկագին Մարգարիտ գրքում ներկայացվում է մի հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչպես է Աբրահամը սովորում մոլորակների և աստղերի մասին: Աբրահամը տեսավ, որ կառավարող և ամենապայծառ աստղը կոչվում է Կոլաբ և ամենամոտն է Աստծո գահին (տես Աբրահամ 3.2–17):

Աբրահամը նաև իմացավ, որ ինչպես աստղերի միջև կան տարբերություններ, այնպես էլ Աստծո հոգևոր զավակների միջև կան տարբերություններ։ Որոշ ոգիներ «ավելի խելացի» են, քան մյուսները, մինչդեռ Տեր Աստված «ավելի խելացի է, քան նրանք բոլորը» (Աբրահամ 3.18–19): (Նշում. Այս հատվածներում խելքը վերաբերում է լույսին և ճշմարտությանը, որն անհատը ձեռք է բերել [տես Վարդապետություն և Ուխտեր 93.28, 36]:

Այս համատեքստում Կոլաբը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին (տես Աբրահամ 3.3, 16): Ի՞նչ է դա մեզ սովորեցնում Նրա մասին:

Կոլաբը պատկերված է
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Աբրահամ 3.22–24-ը և ուշադրություն դարձրեք, թե ինչ կարող ենք սովորել նախամահկանացու կյանքում Հիսուս Քրիստոսի հետ ունեցած մեր հարաբերությունների մասին: (Նշում. Այս հատվածի բանականություններ բառը վերաբերում է Երկնային Հոր հոգևոր զավակներին:)

Մեծ խորհուրդը

Աբրահամն իմացավ, որ Կոլաբի մոտիկությունը Աստծուն դարձրեց նրան «ամենաբարձր [աստղը] ․․․ որովհետև ամենամոտ է [Նրան]» (Աբրահամ 3.16): Այդպես է նաև մեր՝ Աստծո զավակների դեպքում: Մեր խելքը, լույսը և փառքը կախված կլինեն Արարչին՝ Հիսուս Քրիստոսին մեր մոտիկությունից, ով «ամենամոտն էր Աստծո գահին» և «դրվել է․․․ ղեկավարի բոլոր նրանց, ովքեր պատկանում են այն նույն կարգին» (Աբրահամ 3.2, 3):

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի նախաերկրային մեծության մասին իմացությունը ոգեշնչել ձեզ վստահել Նրան և ավելի մոտենալ Նրան:

Բաժին 3

Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել իմ շուրջը գտնվող չար ազդեցությունները

Երբեմն դուք կարող եք ճնշված զգալ սատանայի հակառակությունից, երբ ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանով: Օգտակար կլինի հիշել, որ սա առաջին անգամը չէ, որ դուք ականատես եք լինում կամ զգում եք Սատանայի չար ազդեցությունը:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 4.1–4 հատվածները և փնտրեք տարբերությունը սատանայի և Փրկչի միջև:

Սատանայի ապստամբությունը սկիզբ դրեց նրան, ինչը Հայտնություն գրքում կոչվում է «Պատերազմ երկնքում» (տես Հայտնություն 12.7): Դա կռիվ էր նրանց միջև, ովքեր կանգնեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողքին, և նրանց միջև, ովքեր հակառակվեցին Նրանց և նախընտրեցին հետևել սատանային:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հայտնություն 12.7–11 հատվածները և ձեր սուրբ գրություններում նշեք, թե դուք ինչպես հաղթեցիք սատանային և նրա հետևորդներին նախաերկրային կյանքում: (Նշում. Ադամը նախաերկրային կյանքում կոչվում էր Միքայել [տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Միքայել», ChurchofJesusChrist.org]:) Այստեղ՝ երկրի վրա, սատանայի հետ ձեր շարունակական պայքարում որքանո՞վ է կիրառելի այն, ինչ նշել եք կամ ինչի շուրջ մտածել եք:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին այս հակամարտության մասին ասել է.

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Այդ պատերազմը՝ այնքան դառը, այնքան բուռն, երբեք չի դադարել: Դա պատերազմ է ճշտի ու սխալի միջև, ազատ կամքի ու հարկադրանքի միջև, Քրիստոսի հետևորդների և նրանց միջև, ովքեր մերժել են Նրան:

… Այն սկսվել է մեր իսկ կյանքում, շարունակվում է ամեն օր, մեր տներում, մեր աշխատանքում, մեր դպրոցներում։ ․․․ Մենք բոլորս ներգրավված ենք դրանում՝ երեխա, երիտասարդ կամ մեծահասակ, մեզանից՝ յուրաքանչյուրը: (“An Unending Conflict, a Victory Assured,” Ensign, June 2007, 6, 9)

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունից եղբայր Ահմադ Ս. Քորբիտը չարի դեմ մեր շարունակական պայքարում առաջարկել է հույսի ուղերձ․

Եղբայր Ահմադ Ս․ Քորբիտ

Սատանան խորամանկորեն խաբեց Երկնային Հոր հոգևոր զավակների մեկ երրորդին՝ թույլ տալով, որ ինքը տնօրինի Աստծո փոխարեն: Բայց նա չկարողացավ խաբել ձեզ։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ դուք հաղթեցիք սատանային «[ձեր] վկայության խոսքով» [Հայտնություն 12․11]։ …

… Գիտելիքը, որ դուք հաղթահարել եք սատանային ձեր վկայության խոսքով, կօգնի ձեզ սիրել, կիսվել և հրավիրել այժմ և ընդմիշտ, որ հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել, գալ և օգնել, գալ ու պատկանել, քանի որ Աստծո զավակների հոգիների համար նույն պատերազմը մոլեգնում է։ … («Դուք կարող եք հավաքել Իսրայելը», Լիահոնա, մայիս 2021, 61)

պատկերակ, գործել

Գործեք

Աղոթքով մտածեք, թե ամրապնդելով ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղթահարել սատանային և «դիմակայել» նրա գայթակղություններին (Ալմա 37.33): Դուք կարող եք նաև բացահայտել այն արարքը, որը կատարել եք (կամ կարող եք կատարել), որպեսզի օգնեք ձեզ հաղթահարել սատանայի ազդեցությունը ձեր կյանքում: