«Դաս 23. Դասի նախապատրաստական նյութ. Ապրել հույսով, մինչ պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 23. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ
Ապրել հույսով, մինչ պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Որոշ մարդիկ նայում են Տիրոջ Երկրորդ Գալուստին վախով և մտահոգությամբ: Մյուսները սպասում են ուրախությամբ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է. «Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան Նրա վերադարձը պատկերացնելը» («Մենք խոսում ենքեՔրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմեբր 2020, 91): Երբ ուսումնասիրում եք, խորհրդածեք Քրիստոսի վերադարձի վերաբերյալ ձեր զգացումների մասին, և թե ինչպես կարող է հավատքով պատրաստվելը մեծացնել ձեր հույսը:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող է Փրկչի Երկրորդ Գալուստի և Նրա հազարամյա թագավորության ճիշտ ըմբռնումը ինձ հույս և խաղաղություն բերել
Երբ Ձիթենյաց սարի վրա Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, Նա հայտնեց այն նշաններն ու իրավիճակները, որոնք կնախորդեն Իր Երկրորդ Գալուստին: Փրկիչը հայտարարեց, որ կլինեն կեղծ Քրիստոսներ, կեղծ մարգարեներ, պատերազմներ, պատերազմների լուրեր, սով, համաճարակներ, երկրաշարժեր, անօրինություն և նշաններ երկնքում (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22–23, 28–30, 33):
Փրկչի հնադարյան աշակերտների նման գուցե դուք էլ անհանգստանաք Նրա գալստյան նշաններից: 1831 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի հայտնություն ստացավ, որով տվեց Տիրոջ հեռանակարը այդ նշանների վերաբերյալ:
Կարևոր է հիշել, որ Տիրոջ Երկրորդ Գալուստի նշանները ներառում են նաև Նրա ավետարանի Վերականգնման հետ կապված իրադարձությունները: Մտածեք, թե ինչպես է Մորմոնի Գրքի ի հայտ գալը, քահանայության վերականգնումը, ապրող առաքյալներն ու մարգարեները, միսիոներական աշխատանքը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, ինչպես նաև Իսրայելի հավաքումը նախապատրաստում մեզ Փրկչի վերադարձին (տես Մաղաքիա 4.5–6, Հայտնություն 14.6–7, 1 Նեփի 21.13–26, 3 Նեփի 21.1–11, Վարդապետություն և Ուխտեր 1.14, 17–18, 65):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է.
Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս և Իր գալուստի միջև: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)
Երկրորդ Գալուստին կհետևի Հազարամյակը: Հազարամյակի ընթացքում «Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա» հազար տարի (Հավատո Հանգանակ 1.10): Մի հայտնություն` ստացված Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, հաղորդում է, թե կյանքն ինչպիսին կլինի Հազարամյակի ընթացքում:
Երբ մտածում եք Փրկչի վերադարձի և Նրա հազարամյա թագավորության մասին, մտածեք, թե Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ խորհուրդը ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում:
Անկախ այն բանից, թե որքան շատ են ամբարշտությունն ու քաոսն աշխարհում, մեզ խոստացվել է մեր ամենօրյա հավատարմությամբ առ Հիսուս Քրիստոս «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» [Փիլիպպեցիս 4.7]: Եվ երբ Քրիստոսը գա իր ողջ զորությամբ ու փառքով, չարը, խռովությունը և անարդարությունը կվերանան: …
… Այո, մենք ապրում ենք «չար ժամանակներում», բայց երբ կանգնում ենք ուխտի արահետին, մենք չպիտի վախենանք: Ես օրհնում եմ ձեզ, որ երբ դուք այդպես վարվեք, ձեզ չեն անհանգստացնի այն իրադարձությունները, որոնք կատարվում են ձեր շուրջը կամ դժվարությունները, որոնք հանդիպում են ձեր ճանապարհին: … Ես օրհնում եմ ձեզ, որ դուք հավատաք Հիսուս Քրիստոսի խոստումներին, որ Նա ապրում է, Նա հսկում է մեզ, հոգ է տանում մեր մասին և կանգնած է մեր կողքին: («Մի անհանգստացեք», Լիահոնա, նոյեմբեր 2018, 19, 21)։
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ պատրաստել ինքս ինձ և ուրիշներին Տիրոջ վերադարձի համար
Երկրորդ Գալստյան նշանների հետ կապված (տես Մատթեոս 24)՝ Փրկիչն ուսուցանեց տասը կույսերի առակը։ Այդ առակը հիմնված է հրեական հարսանեկան սովորույթների վրա։ Փեսան իր մոտ ընկերների ուղեկցությամբ գիշերով գնում է հարսի տուն հարսանիքի արարողության համար: Արարողությունից հետո հարսանեկան խնջույքի մասնակիցները սովորաբար գնում են փեսայի տուն՝ խնջույքին մասնակցելու համար։ Հարսանիքի հյուրերը, որոնք միանում էին շքերթին, ակնկալվում էր, որ լինեին իրենց լապտերներով, որպեսզի ցույց տային, որ իրենք հարսանիքի մասնակիցներ են։
Անհրաժեշտության դեպքում, օգնեք ուսանողներին հասկանալ, որ կույսերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին (տես Դալլին Հ. Օուքս, «Նախապատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Լիահոնա, մայիս 2004, 8)։
Տերն ասել է սա նրանց մասին, ովքեր պատրաստված են հարսանեկան խնջույքին. «Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը» (Վարդապետություն և Ուխտեր 45.57):
Նախագահ Նելսոնը խոսել է նաև Սուրբ Հոգին որպես մեզ ուղեկից վերցնելու կարևորության մասին։
Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության: …
Աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը։ («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)