Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ․ Ստանալ Փրկչի շնորհի աստվածային պարգևը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ
Ստանալ Փրկչի շնորհի աստվածային պարգևը
Եղել են արդյո՞ք դեպքեր, երբ դուք հուսահատված եք զգացել ձեր մեղքերի, սխալների, թուլությունների և թերությունների պատճառով: Դուք երբևէ ասե՞լ եք ինքներդ ձեզ այնպիսի բաներ, ինչպիսիք են «ես պարզապես բավականաչափ լավը չեմ» կամ «ես երբեք չեմ հասնի որևէ բանի»: Երբ ուսումնասիրեք, մտածեք, թե ինչպես կարող է Տիրոջ շնորհը ձեզ փրկել ինքնաքննադատությունից, ձեր թույլ կողմերը վերածել ուժեղ կողմերի (տես Եթեր 12.27) և զորացնել ձեզ ավելի լավը լինելու և ավելի լավն անելու, քան երբևէ կարող էիք ինքնուրույն:
Բաժին 1
Ինչո՞ւ ես Փրկչի շնորհի կարիքն ունեմ:
Պողոս Առաքյալը վկայել է. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13): Այդ զորացնող կամ ունակ դարձնող ուժը կոչվում է շնորհ և «տրվում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» (Gospel Topics, “Grace,” topics.ChurchofJesusChrist.org)
Փրկիչը բացատրել է Իր շնորհի մեր կարիքը ճշմարիտ որթի առակում:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալն է ասել այդ առակի մասին․
Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար, և մենք պետք է «մնանք» Նրանում ընդմիշտ, համառորեն, անսասանորեն, հավիտյան: Որպեսզի ավետարանի պտուղը ծաղկի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կառչած լինենք Նրանից: … Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և հավերժական կյանքի միակ աղբյուրը: («Կեցեք Ինձանում», Լիահոնա, մայիս 2004, 32)
Հիսուս Քրիստոսում կենալը կամ մնալը մեզ հնարավորություն է տալիս ստանալ Նրա շնորհը, որպեսզի կարողանանք հաղթահարել մեղքը և իրականացնել մեր ողջ ներուժը: Լեքին ուսուցանել է «Չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8): Իսկ Մորոնին վկայեց, որ Քրիստոսի շնորհի միջոցով մենք կարող ենք Նրա նման դառնալ` սրբագործված, կատարելագործված և սուրբ (տես Մորոնի 10.32–33):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ Փրկչի Քավության միջոցով մատչելի դարձած շնորհն «օգնում է մեզ տեսնել, կատարել և լավը դառնալ այն ուղիներով, որոնք մենք երբեք չէինք կարող ճանաչել և իրականացնել՝ մեր սահմանափակ մահկանացու կարողությամբ» («Տիրոջ զորությամբ», Լիահոնա, նոյ. 2004, 77):
Բաժին 2
Ի՞նչ դեր է խաղում իմ հավատքն ու հնազանդությունը Փրկչի շնորհը ստանալու գործում:
Դիտարկենք երկու ուղեկցող պատկերները Այդ պատկերները կարող են ներկայացնել աստվածային շնորհի երկու տեսակետներ: Ոմանք տեսնում են շնորհը որպես պարգև, որն ազատորեն տրվում է անկախ նրանից, թե ինչ ենք անում կյանքում: Մյուսները հավատում են, որ մենք ինչ-որ ձևով վաստակում ենք Աստծո շնորհը մեր բարի գործերով: Այս երկու անավարտ տեսակետների մասին երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.
Որոշ պարգևներ, որոնք գալիս են Քավությունից, համընդհանուր են, անսահման և ոչ պայմանական: Սրանք ներառում են Նրա ազատումը Ադամի սկզբնական օրինազանցությունից … [և] Հարությունը: …
Քրիստոսի քավող պարգեւի մյուս կողմերը պայմանական են: Մյուսները կախված են Աստծո պատվիրանները պահելիս մարդու ջանասիրությունից: Օրինակ, չնայած մարդկության ընտանիքի բոլոր անդամները ձրի ազատվում են Ադամի մեղքից առանց իրենց ջանքերի, նրանց չի տրվում ազատում իրենց սեփական մեղքերից, մինչև նրանք ուխտ չեն կապում հավատքով առ Քրիստոս [և] ապաշխարում այդ մեղքերից: …
Ակնհայտ է, որ Քավության ոչ պայմանական օրհնությունները չվաստակված են, բայց պայմանականները նույնպես լիովին արժանավորված չեն: Հավատարիմ ապրելով և Աստծո պատվիրանները պահելով՝ կարելի է լրացուցիչ արտոնություններ ստանալ. բայց դրանք միևնույն է տրվում են ձրի, ոչ թե տեխնիկապես վաստակած։ (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 36–37)
Խոսելով շնորհի պայմանական պարգևների մասին, որոնք հնարավոր են դարձվում Փրկչի Քավության միջոցով, Նեփին ասել է. «Մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Ոմանք դժվարացել են հասկանալ «այն ամենից հետո՝ ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը: Որպեսզի օգնենք ձեզ ավելի լավ հասկանալ Նեփիի խոսքերը, կարդացեք Եկեղեցու ղեկավարների հետևյալ խոսքերը:
Կարծում եմ, երբեմն գուցե սխալ ենք մեկնաբանում «այն ամենից հետո՝ ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը: Մենք պետք է հասկանանք, որ «հետո» -ն չի նշանակում «պատճառով»:
Մենք չենք կարող փրկվել այն ամենի «պատճառով», ինչ կարող ենք անել: Մեզանից ովքե՞ր են արել այն ամենը, ինչ կարող ենք անել: Արդյո՞ք Աստված սպասում է, որ մենք սպառենք բոլոր ջանքերը, հետո նոր միջամտի մեր կյանքին Իր փրկող շնորհով: …
Ես համոզված եմ, որ Նեփին գիտեր, որ Փրկչի շնորհը թույլ է տալիս և հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել մեղքը [տես 2 Նեփի 4.19–35, Ալմա 34.31]: Ահա, թե ինչու էր Նեփին ջանասիրաբար աշխատում համոզել իր զավակներին և եղբայրներին «հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» [2 Նեփի 25․23]: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 110)
Աստվածային օգնությանն արժանանալու համար մենք կարիք չունենք հասնելու կարողությունների կամ բարության ինչ-որ նվազագույն աստիճանի. աստվածային օգնությունը մերը կարող է լինել ամեն ժամ, ամեն օր, անկախ նրանից, թե հնազանդության ճանապարհի որ մասում ենք գտնվում: … Իմ խնդրանքն է պարզապես պատասխանատվություն ստանձնել և գործի անցնել, որ Աստծո օգնության համար հնարավորություն ստանանք: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն» Լիահոնա, նոյեմբեր 2014,19)
Փրկչի շնորհի պարգևը «անպայման չէ, որ ժամանակով սահմանափակվի, այսինքն, տրվի միայն մեր կողմից ամեն ինչ անելուց «հետո»: Մենք կարող ենք ստանալ Նրա շնորհը մեր ջանքերը գործադրելուց առաջ, ընթացքում և հետո: (Bruce C. Hafen, The Broken Heart: Applying the Atonement to Life’s Experiences [1989], 155–56)
Բաժին 3
Փրկչի շնորհն ինչպե՞ս կարող է փոխել իմ կյանքը:
Հիսուս Քրիստոսը զգացել է մահկանացու կյանքի բոլոր ցավերը, գայթակղությունները, տկարությունները և թուլությունները, ուստի Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ (տես Եբրայեցիս 2.18, 4.15, Ալմա 7.11–12, Վարդապետություն և Ուխտեր 62.1): Քանի որ Հիսուս Քրիստոսը և կամեցող, և կարողունակ Փրկիչ է, մենք կարող ենք « համարձակութիւնով մօտենալ շնորհի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4.16):