Ինստիտուտ
Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա


«Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Սովորել Հիսուսի մասին, հեղինակ՝ Դեն Բըր

Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա

Հիշեք, թե ձեր կյանքում ե՞րբ եք հանդիպել ֆիզիկական, մտավոր, զգացմունքային կամ հոգևոր մարտահրավերների։ Ո՞ւմ եք դիմել օգնության համար: Հնադարյան մարգարեները վկայել են, որ Մեսիան գալու է, որպեսզի մխիթարի, զորացնի և բժշկի մեզ: Երբ ուսումնասիրեք այս սուրբ մարգարեություններից մի քանիսը, մտածեք, թե Հիսուս Քրիստոսը՝ Մեսիան, ինչպես կարող է օգնել ձեզ:

Բաժին 1

Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա ընդունելով, ինչպե՞ս կարող եմ բժշկվել

Ինչպես մենք ենք սպասում ենք Տիրոջ Երկրորդ Գալուստին, Հին Կտակարանի ուխտի ժողովուրդը ևս անհամբեր սպասում էր Մեսիայի՝ ազատարարի առաջին գալուստին: Համաձայն Հին Կտակարանի մարգարեների, Մեսիան կլիներ Դավիթ թագավորի հետնորդը և կազատեր Իր ժողովրդին: «Նոր Կտակարանում ազատարարը կոչվում է Քրիստոս, որը Մեսիայի հունարեն համարժեքն է» (Աստվածաշնչի բառարան, «Մեսիա»):

Եսայիան գրել է մի քանի մարգարեություններ Մեսիայի և Նրա առաքելության մասին (տես Եսայիա 9․6, 7․14–15, 11․1–9, 35․5, 51․4–8, 52․9–10)։ Դիտեք «Isaiah Prophesied of Christ» (4:51) տեսանյութը և խորհեք, թե ինչպես են Եսայիայի մարգարեությունները վերաբերում ձեր կյանքում Մեսիայի ունեցած դերին:

4:45
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եսայիա 61.1–3 հատվածները և նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են Մեսիային և Նրա առաքելությունը: (Նշում. Հնում մարդիկ մոխիր էին շաղ տալիս գլուխներին՝ վշտի և սգի ժամանակ տխրություն արտահայտելու համար։ Սովորություն էր նաև տոնակատարություններին պատրաստվելիս օծվել յուղով և հագնել տոնական հագուստ։ Ծառերը հաճախ օգտագործվում էին որպես մարդկանց խորհրդանիշներ):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Եսայիա 61.1–3 հատվածների մասին ասել է. «Այդ հատվածները կդասվեն երբևէ գրված ամենից հուզիչ և բովանդակալից հատվածների շարքին, հատկապես՝ ելնելով դրանց ճշմարիտ մեսիական իմաստից» (Christ and the New Covenant [1997], 89)։

Մարգարե Եսայիան կանխատեսում է Քրիստոսի ծնունդը, Հարի Անդերսոն

Թեև նման մարգարեությունները հրեաներին լցնում էին փրկության հույսով և ակնկալիքներով, Նոր Կտակարանի ժամանակներում շատերը «սպասում էին միայն Հռոմեական իշխանությունից ազատվելուն և ազգային բարգավաճմանը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա»)։ Երբ Հիսուսը չարդարացրեց այդ սպասելիքները, շատերը մերժեցին Նրա պնդումը՝ թե Նա է վաղուց խոստացված Մեսիան:

Հիսուսը Նազարեթի ժողովարանում, Գրեգ Կ. Օլսեն

Օրինակ՝ Իր ծառայության սկզբում Հիսուսը վերադարձավ Իր հայրենի Նազարեթ քաղաքը և շաբաթ օրը այցելեց ժողովարան: Նա կանգ առավ՝ կարդալու սուրբ գրությունները, բացեց գիրքը և բարձրաձայն կարդաց Եսայիա 61․1-2 հատվածները։ Այնուհետև նա հայտարարեց, որ Իրենով մեսիական այս մարգարեությունը կատարվեց (տես Ղուկաս 4.16–21): Ներկաները ապշած մնացին, զայրացան և փորձեցին սպանել Նրան (տես Ղուկաս 4.22–30):

Դուք կարող եք դիտել այս իրադարձությունը, որը պատկերված է «Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է» (3։23) տեսանյութում։

3:24

Ինչպես Նազարեթում ապրող մարդիկ, մեզանից յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի՝ արդյոք կընդունի Հիսուսին որպես Մեսիա: Վկայելով Տիրոջ մեսիական առաքելության անձնական բնույթի մասին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ . Գոնգն ասել է․

Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Նա ապրում է ոչ միայն նախկինում, այլ նաև հիմա․ ոչ թե պարզապես մի քանիսի համար, այլ բոլորի համար։ Նա եկել է և գալիս է՝ սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատելու, կույրերին տեսողություն տալու, խոցվածներին ազատ արձակելու (տես Ղուկաս 4.18): Մեզանից յուրաքանչյուրը դրանցից մեկն է: Նրա փրկագնող խոստումներն ուժի մեջ են՝ անկախ մեր անցյալից, մեր ներկայից կամ մեր ապագայի համար մտահոգություններից: («Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատկի առանցքը», Լիահոնա, մայիս 2020, 53)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է Մեսիան օգնել ձեզ, երբ ձեր սիրտը կոտրվել է կամ հոգին վիրավորվել է։ Եթե վստահ չեք, թե ինչպես պատասխանել այս հարցին, մտածեք, թե ինչու է կարևոր, որ ձեր կյանքում փնտրեք Նրա օգնությունն ու բուժիչ զորությունը:

Բաժին 2

Ի՞նչ է արել Մեսիան, որն արտոնել է Նրան բժշկել և օգնել ինձ

Դուք, հավանաբար, անձնական փորձից գոնե մի փոքր ծանոթ եք տառապանքին և ցավին: Եվ դուք հավանաբար տեսել եք դա ձեր շրջապատի մարդկանց կյանքում: Փորձեք պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել Հիսուս Քրիստոսի համար զգալ մարդկային ողջ տառապանքը՝ ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր այդ ցավը, բոլոր մարդկանց համար, ներառյալ՝ ձեզ:

Եսայիա 53 գլուխը սուրբ գրություններում ամենահայտնի հայտնություններից մեկն է՝ մեզ համար կրած Հիսուս Քրիստոսի տառապանքի մասին: Իրականում, Երեց Հոլլանդն ասել է, որ դա «Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի, մահվան և քավող զոհաբերության ամենավսեմ, ամենատևական և քնարական հայտարարությունն է» (Christ and the New Covenant [1997], 89)։

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եսայիա 53.3–6, 8, 11–12-ը և նշեք, թե ինչ է զգացել Մեսիան, որպեսզի կարողանա բուժել և փրկագնել ձեզ: (Եսայիա 53 գլուխը հասկանալու լրացուցիչ օգնության համար կարող եք կարդալ «Իսրայելի հավաքումը և Մեսիայի գալուստը. Եսայիա 48–54», Հին Կտակարանի Ուսանողի ձեռնարկից):

Քրիստոսին ծաղրի են ենթարկում, Քարլ Հեյնրիխ Բլոխ

Երբ մարգարե Ալմա Կրտսերը քարոզում էր նեփիացիներին, նա նկարագրեց Մեսիայի տառապանքի ուժգնությունը։

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 7.11-12-ը և ուշադիր մտածեք այն մասին, թե ինչպես է Հիսուսը տառապել և ինչու: (Նշում. Սատարել նշանակում է «վազել օգնության կամ աջակցելու. հետևաբար՝ օգնել կամ թեթևացնել բեռը դժվարության, կարիքի կամ անհանգստության ժամանակ, օգնել և ազատել տառապանքից» (Webster’s Dictionary [1828]։)

երիտասարդ ամուրի կինը տխուր է

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Մահկանացու կյանքի 33 տարիների ընթացքում [Հիսուս Քրիստոսը] մերժվեց, տարավ հալածանքներ, մարմնական քաղց, ծարավ և հոգնածություն, միայնություն, խոսքային և ֆիզիկական բռնություն, և, ի վերջո, տանջալից մահ՝ մեղսավոր մարդկանց ձեռքով։ Գեթսեմանիի պարտեզում և Գողոթայի խաչի վրա Նա զգաց մեր բոլոր ցավերը, տառապանքները, գայթակղությունները, հիվանդություններն ու թուլությունները։

Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, Նա է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են բռնություն, կործանարար կորուստ, խրոնիկական հիվանդություն կամ հնարավորությունները սահմանափակող տառապանք, անհիմն մեղադրանքներ, դաժան հալածանք կամ հոգևոր վնաս մեղքի ու թյուրըմբռնման արդյունքում, կարող են ամոքում ստանալ աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա չի մտնի առանց հրավերի։ Մենք պետք է գանք դեպի Նա և թույլ տանք, որ Նա գործի Իր հրաշքները։ («Որ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)

Խոսելով այն մասին, թե ինչպես է Տերը սատարում մեզ, Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Իր Քավության շնորհիվ Փրկիչն ունի զորություն սատարելու՝ օգնելու ամեն տեսակի ցավերի ու չարչարանքների ժամանակ: Երբեմն Նրա զորությունը բուժում է թուլությունները, բայց սուրբ գրություններն ու մեր փորձը ուսուցանում են, որ երբեմն Նա սատարում կամ օգնում է՝ ուժ ու համբերություն տալով մեզ, որ կարողանանք տանել այդ թուլությունները: («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 62):

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք ձեր ծանոթ մեկի մասին, ով մաքառում է դժվարին իրավիճակում: Կարող եք գրել մի հաղորդագրություն, որով կարող եք նրա հետ կիսվել Հիսուս Քրիստոսի՝ մեզ զորացնելու և ազատելու կարողության մասին խոսքերով: Եթե այդպես վարվելու հուշում եք զգում, այդ հաղորդագրությամբ կիսվեք նրա հետ։