«Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ․ Ընդունել Փրկչի քավող մեծ զոհաբերությունը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 16․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ
Ընդունել Փրկչի քավող մեծ զոհաբերությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է. «Մեծագույն իրադարձությունը և ամենակարևոր նվաճումը ողջ մարդկության պատմության մեջ Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն է» (“Testify of the Restoration,” New Era, Apr. 2017, 3): Ուսումնասիրելիս մտածեք այն մասին, թե ինչի Տերը դիմացավ` Իր քավիչ զոհաբերությունն իրականացնելու համար: Մտածեք նաև, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը`այն ամենի համար, ինչ Նա արել է ձեզ համար:
Բաժին 1
Ես ինչո՞ւ Փրկչի Քավության կարիքն ունեմ:
Ադամի ու Եվայի անկումը անհրաժեշտ առաջընթաց քայլ էր Երկնային Հոր ծրագրում մեր հավերժական զարգացման համար: Այն մեզ`երկիր գալու, ազատ կամք գործադրելու, ընտանիքներ ստեղծելու, ուրախություն զգալու և սովորելու ու աճելու հնարավորություն ընձեռեց (տես 2 Նեփի 2.19–25):
Բայց այս առաջընթաց քայլը բերեց նաև քայլ դեպի ներքև: Անկման պատճառով, մեզանից յուրաքանչյուրը ժառանգում է ընկած վիճակ և ենթակա է հոգևոր և ֆիզիկական մահվան (տես Ալմա 42.5–9, 14): Մենք չենք կարող հաղթահարել այդ վիճակները մեր սեփական ջանքերի կամ արժանիքների միջոցով (տես 2 Նեփի 2.5, 8): Հակոբ մարգարեն ուսուցանել է, որ առանց Տիրոջ «անսահման քավության» մենք «այլևս չէինք բարձրանա» և հավիտյան զրկված կլինեինք Աստծո ներկայությունից (տես 2 Նեփի 9.7–9):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է, թե ինչպես է Փրկչի Քավությունն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները.
Փրկչի փրկագնումը ունի երկու մաս. Նախ, այն քավում է Ադամի օրինազանցությունը և դրա հետևանքով մարդու անկումը` հաղթահարելով այն, ինչը կարելի է անվանել Անկման ուղղակի հետևանքները՝ ֆիզիկական մահը և հոգևոր մահը: Ֆիզիկական մահը լավ հասկանալի է. հոգևոր մահը մարդու բաժանումն է Աստծուց: … Ֆիզիկական և հոգևոր մահից այս փրկագնումը և՛ համընդհանուր է, և՛ առանց պայմանի:
Քավության երկրորդ կետը փրկագնումն է այն բանից, ինչը կարելի է անվանել Անկման անուղղակի հետևանքներ՝ մեր սեփական մեղքերը՝ ի տարբերություն Ադամի օրինազանցության:
Քանի որ մենք հաշվետու ենք և մենք ենք ընտրությունը կատարում, մեր իսկ մեղքերից փրկագնումը պայմանական է՝ պայմանավորված մեղքը խոստովանելով ու թողնելով և աստվածահաճո կյանքին դիմելով, կամ այլ կերպ ասած՝ պայմանավորված ապաշխարությամբ [տես Վարդապետություն և Ուխտեր 58.43]։ («Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 109-10)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող է Գեթսեմանիում և խաչի վրա Փրկչի տառապանքների մասին խորհելը` մեծացնել իմ երախտագիտությունը Նրա հանդեպ:
Իր Առաքյալների հետ Վերջին Ընթրիքից հետո և հաղորդությունը նրանց ներկայացնելուց հետո, Հիսուսը տարավ նրանց Գեթսեմանիի պարտեզը: Այնտեղ Փրկիչն աղոթեց և տառապեց մեր մեղքերի համար:
Գեթսեմանիում աներևակայելի ցավ տանելուց հետո, Հիսուսին դավաճանեցին: Նա ձերբակալվեց և դատապարտվեց կեղծ մեղադրանքներով» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org)։ Հրեա կրոնական առաջնորդների հսկողության ներքո, Փրկչին ծաղրում էին, թքում, ապտակում և կեղծ մեղադրանքներ հնչեցնում (տես Մատթեոս 26.47–68):
Քանի որ նրանք իշխանություն չունեին Հիսուսին մահվան ենթարկելու, հրեա առաջնորդները Նրան բերեցին Պիղատոսի՝ Հռոմեացի կառավարիչի մոտ: Վախենալով մարդկանցից,Պիղատոսը Հիսուսին դատապարտեց մահվան` խաչելության միջոցով: Խաչելությանը նախապատրաստվելիս Քրիստոսը խարազանվեց, ապա դաժանորեն ծաղրվեց հռոմեացի զինվորների կողմից: Նրանք գամեր խփեցին Նրա ձեռքերի և ոտքերի մեջ և Նրան վեր բարձրացրեցին խաչի վրա երկու հանցագործների մեջտեղում (տես Մատթեոս 27.11–38): Կարող եք դիտել «Jesus Is Scourged and Crucified» (4:49) որպես ձեր ուսումնասիրության մաս:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ երբ Հիսուսը կախված էր խաչից․ «Գեթսեմանիի բոլոր անսահման տանջանքներն ու անգութ ցավերը կրկնվեցին» (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, Apr. 2011, 58): Մոտ վեց ժամից հետո «Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի Էլի լամա սաբաքթանի, որ թարգմանվում է`Իմ Աստուած, Իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ» (Մարկոս 15:34):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է հետևյալը այդ տանջալի աղաղակի մասին (կամ փոխարեն կարդալու հետևյալ խոսքերը, կարող եք դիտել «None Were with Him» [2:28]):
Այնուամենայնիվ, որպեսզի Իր Որդու մեծագույն զոհաբերությունը կարողանար լինել այնքան ամբողջական, որքան կամավոր էր և միայնակ, Հայրը կարճ ժամանակով Հիսուսից հեռացրեց Իր Հոգու սփոփանքը, Իր անձնական ներկայության աջակցությունը: … Որպեսզի Նրա Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգալ, թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ: …
…Քանի որ Հիսուսը բոլորովին մենակ գնաց այդ երկար, միայնակ ճանապարհով, մենք ստիպված չենք դա անել: («Ոչ ոք Նրա հետ չէր», Լիահոնա, մայիս 2009, 87–88)
Բաժին 3
Ի՞նչ կարող եմ անել՝ ընդունելու Տիրոջ քավիչ զոհաբերությունը:
Կարևոր է հասկանալ և երախտագիտություն արտահայտել հանուն ձեզ Տիրոջ տառապանքների համար: Բայց դուք նույնիսկ կարող եք Նրա Քավության հանդեպ ավելի շատ հավատք դրսևորրել, երբ ընտրեք ապաշխարել ձեր մեղքերից: (Դուք կարող եք տեսնել սրա օրինակը 3 Նեփի 9.12–13, 21–22 հատվածներում, որտեղ Տերը հրավիրեց նեփիացիներին և լամանացիներին ապաշխարել, մինչև նրանց Իր այցելելը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է Տիրոջ ապաշխարության պարգևի մասին:
Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել՝ բացառությամբ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացմունքն առաջացնում է սատանան:
Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն երջանկության և խաղաղ մտքի բանալին է։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։ («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 67)