Ինստիտուտ
Դաս 12. Դասարանի նախապատրաստական նյութ. Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում


«Դաս 12. Դասարանի նախապատրաստական նյութ. Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 12. Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Փրկչի ուսմունքները աշակերտության մասին, Ջասթին Կունզ

Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում

Ապրելով թվային դարաշրջանում, մեզ զարմանալի կերպով հասանելի է դառնում աննախադեպ քանակի տեղեկատվություն։ Եվ այնուամենայնիվ, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատել է. «Մեր օրերի պատուհասներից մեկն այն է, որ շատ քիչ մարդիկ գիտեն, թե ուր դիմել ճշմարտության համար» («Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6): Երբ մտածում եք տարբեր ուղերձների և ձայների մասին, որոնք մրցում են ձեր ուշադրության համար, մտածեք, թե Հիսուս Քրիստոսը և Նրա ուսմունքները ինչպես են մաքուր ճշմարտության վերջնական աղբյուրը հանդիսանում և զորություն ունեն ձեր կյանքը առաջնորդելու, ամրացնելու և փոխելու համար (տես Հովհաննես 14.6):

Բաժին 1

Ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսի ուսմունքները բարելավել իմ կյանքը

Իր Հարությունից հետո Հիսուսը քայլեց երկու աշակերտների հետ, որոնք ճամփորդում էին Էմմաուս: Նրանք չճանաչեցին, որ Նա հարություն առած Քրիստոսն էր: Երբ նրանք քայլում էին, Հիսուսը սուրբ գրություններից ուսուցանում էր Իր աստվածային առաքելության իմաստը: (Տես Ղուկաս 24․13-27։)

Էմմաուսի ճանապարհին Հիսուսը խոսում է երկու աշակերտների հետ
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ղուկաս 31–32-ը և փնտրեք Փրկչի ուսմունքի ազդեցությունը այդ աշակերտների վրա:

Հիսուս Քրիստոսը ուսուցանում էր «Աստծուց իշխանությունով» և ոչ թե դպիրների ու փարիսեցիների նման (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Մատթեոս 7.37 [Մատթեոս 7.29, ծանոթագրություն ա]): Երբ Նա ուսուցանում էր Իր հայրենի քաղաքում՝ Նազարեթում, մարդիկ «զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր» (Ղուկաս 4.32): Թեև Տերը ուսուցանում էր զորությամբ, սակայն որոշ մարդկանց համար Նրա ուսմունքներն ու վարդապետությունը չափազանց դժվար էին, և նրանք նախընտրեցին չհետևել Նրան: Նման մի առիթով Տերը հարցրեց Իր առաքյալներին. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ» (Հովհաննես 6.67, տես նաև Հովհաննես 6.68–69):

Մեր օրերում մենք նույնպես կարող ենք մարտահրավերների առաջ կանգնել Հիսուս Քրիստոսի ուսմունքների և վարդապետության պատճառով: Երբեմն մենք կարող ենք նույնիսկ գայթակղվել և «գնալ»։ Մեր ողջ կյանքում հավատարիմ մնալու համար գուցե բավական չլինի պարզապես լսել Նրա խոսքերը:

Նիկոդեմոս անունով մի փարիսեցու ավետարանի կարևոր ճշմարտությունները ուսուցանելուց հետո Տերն ասաց. «Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան» (Հովհաննես 3.21, շեշտադրումն ավելացված է):

Հիսուսն ուսուցանում է Նիկոդեմոսին

Մեկ այլ առիթով, երբ Հիսուսը ուսուցանում էր տաճարում, ասաց. «Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստուածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.17, շեշտադրումն ավելացված է): Ավելի ուշ, երբ Հիսուսը ծառայության օրինակ հանդիսացավ Իր աշակերտների համար՝ լվանալով նրանց ոտքերը, Նա ասաց. «Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք» (Հովհաննես 13.17, շեղագիրն ավելացված է):

Բացատրելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներով գործելու կարևորությունը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ուրեմն ի՞նչ պետք է անել»: Կարծում եմ, այդպիսին էր Փրկչի պատասխանը ամեն օր՝ որպես Իր ուսուցման և քարոզչության անբաժանելի տարր: Սակայն նրա քարոզներն ու հորդորները անօգուտ էին, եթե Իր աշակերտների իրական կյանքը չփոխվեր:

«Ուրեմն ի՞նչ պետք է անել»: Ես և դուք գիտենք, որ շատ մարդիկ կապ չեն հաստատել նրա միջև, թե ինչին են հավատում, ըստ իրենց խոսքերի, և թե ինչպես են իրականում ապրում: (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 37)

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք Փրկչի ուսմունքների մասին, որոնք գտնվում են Ավետարաններում (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի) և 3 Նեփի 11–27-ում: Ընտրեք որևէ ուսմունք, որը հատկապես կարևոր է եղել ձեզ համար և նորից ուսումնասիրեք այն: (Նշում Եթե ձեզ անհրաժեշտ են որոշ գաղափարներ հիշողությունը թարմացնելու համար, տես «The Teachings of Jesus Christ», որն առկա է ChurchofJesusChrist.org:)

Երբ ուսումնասիրում և խորհում եք, գրանցեք ձեր մտքերը հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Ի՞նչն է ձեզ ամենաշատը տպավորում Փրկչի այդ հատուկ ուսմունքի մեջ:

  2. Այդ ուսմունքն ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը:

  3. Ինչպե՞ս է այն ձեզ ավելի մոտեցրել Հիսուս Քրիստոսին:

Դասի եկեք պատրաստված և կիսվեք ձեր նշած ուսմունքով, նաև թե ինչպես է այն փոխել ձեր կյանքը: Եթե դուք չեք կարող հիշել Փրկչի որևէ ուսմունք, որը փոխել է ձեր կյանքը , ապա փնտրեք մեկը, որը կարող է համապատասխան լինել ձեր կյանքին: Ուսումնասիրեք այն և պատրաստվեք կիսվելու, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորում այդ ուսմունքի մեջ:

Բաժին 2

Տիրոջ ո՞ր ուսմունքներն են առավել կարևոր իմ փրկության համար

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերը ուսուցանել է.

Նախագահ Բոյդ Ք, Փաքեր

Արժե իմանալ ողջ ճշմարտությունը: Որոշ ճշմարտություններ ավելի օգտակար են, բայց կան ճշմարտություններ, որոնք ամենաշատն արժե իմանալ: (“Truths Most Worth Knowing” [Church Educational System devotional for young adults, Nov. 6, 2011], ChurchofJesusChrist.org)

Մենք կարող ենք Փրկչից առաջնորդություն փնտրել այն մասին, թե որ ճշմարտությունները ամենաշատը արժե իմանալ: Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը հայտնվեց շատ մարդկանց, ներառյալ՝ Իր Տասներկու Առաքյալներին: Նա պատվիրեց Տասներկուսին քարոզել Իր ավետարանը բոլոր մարդկանց: Նա նաև վստահեցրեց, որ նրանք, ովքեր հավատացել են Իր ավետարանին ու մկրտվել, կփրկվեն: (Տես Մարկոս 16.15-16)

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Նեփիացիներին, Նա ուսուցանեց նրանց Իր ավետարանի նպատակը, և ինչու էր այն կարևոր նրանց փրկության համար:

Մեկ առ մեկ, Վոլթեր Ռեյնի
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 27.13–14, 19–21-ը և նշեք Փրկչի ավետարանի հիմնական տարրերը: Կարող եք նաև դիտել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Gospel Is Good News» (1:33) տեսանյութը:

1:28

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական եղբայր Դենիել Ք Ջադը ասել է.

Դենիել Ք․ Ջադ

Թեև Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդգրկում է ողջ ճշմարտությունը, սակայն ոչ բոլոր ճշմարտություններն ունեն հավասար արժեք: Փրկիչը հստակ ուսուցանել է, որ Իր ավետարանը, նախ և առաջ, Իր քավիչ զոհաբերությունն է: Նրա ավետարանը նաև հրավեր է՝ ստանալու Քավության օրհնությունները՝ առ Քրիստոս հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգին ստանալու և մինչև վերջ հավատարմորեն համբերելու միջոցով:

… Կենսական է, որ մենք սնուցենք նրանց, ում ուսուցանում և առաջնորդում ենք՝ կենտրոնանալով հիմնական վարդապետությունների վրա՝ … պակաս կարևորության թեմաների և աղբյուրների վրա թանկարժեք ժամանակ ծախսելու փոխարեն: (“Nourished by the Good Word of God,” Liahona, Nov. 2007, 93–94)

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, հետևյալ խորհուրդն է տվել.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Եթե երբևէ մտածեք, որ ավետարանն այդքան էլ չի գործում ձեր կյանքում, ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ հետ գնալ և ձեր կյանքին նայել ավելի բարձր հարթակից ու պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա։ Ես խոստանում եմ, որ Աստված կառաջնորդի, կօրհնի ձեր ուղին ու կբարելավի ձեր կյանքը, իսկ ավետարանն, անպայման, ավելի օգտակար կլինի ձեզ համար։ («Ավետարանը հրաշալիորեն գործում է», Լիահոնա, նոյեմբեր 2015, 22)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող է պատահել, երբ մենք անտեսենք ավետարանի հիմունքները և կենտրոնանանք ոչ այնքան կարևոր ուսմունքների վրա: Ի՞նչն է ձեզ ամենաշատը օգնել կենտրոնանալ հիմունքների վրա: