Ինստիտուտ
Դաս 21․ Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում


«Դաս 21. Դասի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

ուրախ երիտասարդ չափահաս

Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ

Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում

Շատ մարդիկ մտածում են, թե արդյո՞ք Աստված շարունակում է խոսել մեզ հետ։ Երբեմն դուք գուցե մտածում եք, թե արդյո՞ք Նա կխոսի ձեզ հետ: Վերականգնման մասին մեր իմացությամբ մենք կարող ենք բարձրաձայն «Այո» բղավել։ Տերը շարունակում է առաջնորդել մեզ, երբ մենք սովորում ենք լսել Նրան: Այս դասն ուսումնասիրելու ընթացքում հետևեք, թե ինչպես են Ջոզեֆ Սմիթն ու մյուսները մեր օրերում սովորել ճանաչել Փրկչի ձայնը: Ժամանակ տրամադրեք մեծացնելու ձեր կարողությունը` լսելու Նրան ձեր կյանքում:

Բաժին 1

Ի՞նչպես կարող է մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունն օգնել ինձ ավելի լավ լսել և ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Իր պատանեկության տարիներին Ջոզեֆ Սմիթը խորապես մտահոգված էր իր հոգու բարօրության համար և թե որ եկեղեցուն պիտի միանար: «Տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները» նրա համայնքում թողեցին նրան անվստահ, թե «ով է ճիշտ և ով է սխալ» (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–10):

«Աստծուց հարցնելու» Աստվածաշնչի խորհրդից ոգեշնչված (Հակոբոս 1.5), Ջոզեֆը գնաց ծառերի մի պուրակ` աղոթելու: Ի պատասխան՝ նա ստացավ փառահեղ տեսիլք։ Ջոզեֆն ասել է. «Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա: … Ես տեսա երկու Անձնավորություն, ինձնից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):

Առաջին Տեսիլքը, Վոլթեր Ռեյն

Բացի Առաջին Տեսիլքից, Ջոզեֆ Սմիթը տեսավ Երկնային Հորը կամ Փրկչին առնվազն ութ այլ առիթներով (տես Սառա Ջեյն Ուիվեր, “President Nelson at Mission Leadership Seminar: How to Receive Divine Tutoring like the Prophet Joseph Smith,” Church News, June 27, 2020, thechurchnews.com). Այդ առիթներից մեկն այն էր, երբ Ջոզեֆն ու Սիդնի Ռիգդոնն աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա (տես Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժին): Մեկ ուրիշը տեղի ունեցավ, երբ Փրկիչը հայտնվեց և խոսեց Ջոզեֆի և Օլիվեր Քաուդերիի հետ Կիրթլենդի տաճարում (տես Վարդապետություն և Ուխտեր 110):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.22–24 և 110.2–4 հատվածները, փնտրելով, թե ինչ կարող եք սովորել Փրկչի մասին:

Քրիստոսը հայտնվում է Կիրթլենդի Տաճարում, Ուոլթեր Ռեյն

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Փրկչի մասին Ջոզեֆ Սմիթի վկայության մասին ասել է․

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Նա Տիրոջ վերջին օրերի ծառան էր, ով ընտրվեց նորից վկայություն տալու հարություն առած Քրիստոսի մասին:

Հարության իրականության վերաբերյալ կասկածներով վարակված աշխարհին Ջոզեֆ Սմիթը միանշանակ վկայեց հարություն առած, կենդանի Քրիստոսի մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի նշանավոր վկան էր: («Աստված ի՞նչ գործեց Իր ծառա Ջոզեֆ Սմիթի միջոցով» Ensign, Jan. 1997, 2)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով ի՞նչն է Ջոզեֆ Սմիթին դարձնում «կենդանի Քրիստոսի նշանավոր վկա»։ (Նշանավոր նշանակում է բոլորին գերազանցող:) Ինչպե՞ս է Փրկչի մասին Ջոզեֆի վկայությունն ազդել ձեր վկայության վրա: Եթե անվստահ եք զգում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վերաբերյալ, ինչպե՞ս կարող է Ջոզեֆ Սմիթի հայտնությունների աղոթքով ուսումնասիրությունն օգնել ամրացնել ձեր հավատքը (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, “3 Ways Joseph Smith Reveals Jesus Christ to Us,” New Era, Mar. 2020, 2–5).

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ բարելավել Տիրոջ ձայնը լսելու իմ կարողությունը:

Հիշեք առաջին խոսքերը, որոնք Երկնային Հայրը ասաց Ջոզեֆին․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այդ երկու բառով՝ «Լսիր Նրան», Աստված մեզ օրինակ է տալիս հաջողության, երջանկության և ուրախության համար այս կյանքում» («Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89):

Երբեմն դժվար է հասկանալ, երբ Տերը խոսում է մեզ հետ: Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս վաղ ղեկավարները պետք է սովորեին, թե ինչպես ճանաչել Նրա ձայնը: Բայց սիրով Փրկիչը դաստիարակեց նրանց, և կդաստիարակի մեզ էլ, մինչ մենք ձգտենք լսել Նրան:

Ջոզեֆ Սմիթ Ավագի տանը ապրելիս (սենյակ վարձելիս) Օլիվեր Քաուդերին իմացավ մարգարեի աշխատանքի մասին։ Օկիվերն աղոթեց այդ հարցի մասին և լցվեց խաղաղությամբ նրա վերաբերյալ, ինչ լսել էր:

Օլիվեր Քաուդերին հայտնություն է ստանում

Նույնիսկ երբ նա որոշեց ճանապարհորդել 300 մղոն (մոտ 480 կմ) Մարգարեին օգնելու համար, Օլիվերը ոչ ոքի չպատմեց աղոթելու ընթացքում ունեցած իր փորձառության մասին: Մի քանի օր անցկացնելով որպես Ջոզեֆի դպիր` Մորմոնի Գրքի թարգմանության համար, Օլիվերը դեռևս հարցեր ուներ։ Մեզ շատերիս պես, նա գուցե հետաքրքրվեց, թե արդյոք իր մտքերն ու զգացումներն Աստծուց էին, թե ուղղակի հենց իր սեփականն էին: Ջոզեֆը հայտնություն ստացավ Օլիվերի համար, որը նրան սովորեցրեց Տիրոջ ձայնը լսելու քաղցր ճշմարտությունը։

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 6․14-15, 22-23 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող եք սովորել Օլիվերի փորձառությունից Տիրոջ ձայնը լսելու մասին: Կարող եք դիտել նաև «Days of Harmony» տեսաֆիլմը 15:35-17:20 ժամանակային կոդով:

25:2

Օլիվերի նման դուք կարող եք ավելի լավ տեղյակ լինել Տիրոջ ձայնին ձեր կյանքում: Բայց ո՞ւմ ենք դիմում` Նրան լսելու համար։ Նախագահ Նելսոնը նկարագրել է որոշ աղբյուրներ, որոնցից մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ ․․․ Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, երբևէ չենք մտածել, որ կբախվենք։

Մենք կարող ենք նաև լսել Նրան տաճարում։ … Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես կարելի է բացել վարագույրը և ավելի որոշակիորեն հաղորդակցվել երկնքի հետ:

Մենք նաև ավելի հստակ ենք լսում Նրան, երբ բարելավում ենք Սուրբ Հոգու շշուկները ճանաչելու մեր ունակությունը։

…Մենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին: … Հիսուս Քրիստոսի կարգված առաքյալները միշտ վկայում են Նրա մասին: («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89-90)

խոհրդածող երիտասարդ չափահաս կին

Թեև մենք կարող ենք կարդալ Փրկչի խոսքերը և լսել Նրա մարգարեներին, Նրա ձայնը հաճախ չէ, որ ճանաչում ենք մեր ֆիզիկական զգայարաններով: Փրկիչն ասաց Ջոզեֆին և Օլիվերին «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով։ … Արդ, ահա, սա է հայտնության ոգին» (Վարդապետություն և Ուխտեր 8.2–3): Հոգին է բանալին` Տիրոջ ձայնը հասցնելիս մեր մտքերին և սրտերին Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք Տիրոջը խոսել ձեզ հետ, և հետո ինչ կարող եք անել, որպեսզի լսեք Նրա ձայնը:

Քույր Միշել Դ. Քրեյգը՝ երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ներկայացնում է մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ մեծացնել Տիրոջը լսելու ձեր կարողությունը:

Քույր Միշել Դ. Քրեյգ
  1. Նպատակասլաց եղեք Աստծո ձայնը լսելու համար ժամանակ և միջավայր ստեղծելու գործում

    Երբ օգտագործում եք ձեր ազատ կամքը, որպեսզի ամեն օր ժամանակ հատկացնեք Աստծո ձայնին մոտենալու համար, հատկապես Մորմոնի Գրքում, ապա, ի վերջո, Նրա ձայնը ավելի հստակ և ավելի ծանոթ կդառնա ձեզ համար: …

    Սատանան ուզում է բաժանել մեզ Աստծո ձայնից` մեզ դուրս պահելով այդ խաղաղ վայրերից: …

  2. Գործեք առանց հապաղելու

    Երբ ստանում եք հուշումներ, իսկ հետո նպատակասլաց գործում, Տերը կօգտագործի ձեզ: Որքան շատ եք գործում, Հոգու ձայնը ավելի ծանոթ է դառնում։

  3. Ստացեք ձեր հանձնարարությունը Տիրոջից

    Երկնային Հայրը ձգտում է պատասխանել այն աղոթքին, որում առաջնորդություն ենք խնդրում դեպի այն մեկը, ով մեր օգնության կարիքն ունի:

  4. Հավատացեք և վստահեք

    Որպես Նրա հավատարիմ աշակերտ, դուք կարող եք ստանալ անձնական ոգեշնչում և հայտնություն՝ Նրա պատվիրանների համաձայն, որոնք կանխատեսված են ձեզ համար: («Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյ․ 2019, 19, 20, 21)

երիտասարդ կինը գրում է օրագրում
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Երբ խորհեք նախագահ Նելսոնի և Քույր Քրեյգի խորհրդի մասին, մտածեք, թե ինչպես է Տերն ամենից հաճախ խոսում ձեզ հետ: Գրի առեք մի փորձառություն, որը դուք ունեցել եք` լսելով Տիրոջ ձայնը: Դուք կարող եք նաև լսել մի քանի օրինակներ, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները «Լսում Նրան» (ChurchofJesusChrist.org):