2007
Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես Յոթանասունի Նախագահությունից
2007թ. նոյեմբեր


Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես
Յոթանասունի Նախագահությունից

Երեց Վոլթեր Ֆերմին Գոնզալեսը ամուր վկայություն ունի այն մասին, որ ծառայությունն օրհնություններ է բերում: «Մենք միշտ պարտք ենք Տիրոջը, որովհետև վարձքը միշտ ավելին է, քան մեր կատարած ցանկացած ծառայություն»,- ասում է նա:

Երեց Գոնզալեսի ծառայության պատրաստվելը սկսվել է կյանքի վաղ տարիներին, նախքան Եկեղեցու անդամ լինելը: Ինը տարեկանը լրանալուց հետո նրա մայրն առաջարկեց անգլերեն սովորել: Թեպետ նրա ծնողներն անդամներ չէին, նա հավատում է, որ իր մայրը «գործիք էր Տիրոջ ձեռքում» իրեն նախապատարաստելու գործում, այն կոչումների համար, որոնք նա հետագայում պետք է ստանար:

«Ոչ ոք չգիտեր, որ ես ինը տարի անց դառնալու եմ Եկեղեցու անդամ: Ոչ ոք չգիտեր, որ ես կանչվելու եմ Գերագույն Իշխանություն և անհրաժեշտ կլինի անգլերեն խոսել»:

Նա ծնվել է 1952թ. նոյեմբերի 18-ին, Վիկտորիա և Ֆերմեն Գոնզալեսների ընտանիքում, Մոնտեվիդեոում, Ուրուգվայ: Երեց Գոնզալեսը մկրտվել է 18 տարեկանում: Նա ամուսնացել է Զուլմա Անահիրի հետ 1975թ. փետրվարի 28-ին, Մոնտեվիդեոյում: 1979թ. նրանք կնքվել են Վաշինգտոնի տաճարում և ունեն չորս զավակ:

Երեց Գոնզալեսը սովորել է Ուրուգվայի ՌեպՕբլիկա համալսարանում և Արգենտինայի Ֆրատերնիդադ համալսարանում, և բակալավրի աստիճան է ստացել Բլումինգտոնի Ինդիանա համալսարանում:

Երեց Գոնզալեսը Յոթանասունի Նախագահությում հաստատվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին: Նախկինում նա ծառայել է որպես Հյուսիսային Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի Արևմտյան Տարածքների Նախագահ, և որպես խորհրդական Հարավային Ամերիկայի Հյուսիսային և Բրազիլիայի Հյուսիսային Տարածքների Նախագահություններում: Նա նաև ծառայել է որպես Հարավային Ամերիկայի Հյուսիսային Տարածքի Տարածքային Յոթանասունական, միսիայի նախագահ Էկվադորում, ցցի նախագահ Ուրուգվայում, և տարածքի հասարակական գործերի տնօրեն Հարավային Ամերիկայի Հյուսիսային Տարածքում:

Նա աշխատել է Եկեղեցու Կրթական Համակարգում, ինչպես նաև որպես Հարավային Ամերիկայի Հյուսիսային Տարածքի տարածքային տնօրեն: