Ինչ են Վերջին Օրերի Սուրբ կանայք լավագույնս կատարում` կանգնում են ամուր և անսասան
Մենք պետք է կանգնենք ամուր և անսասան հավատքում, ամուր և անսասան ընտանիքում, ամուր և անսասան սփոփելիս:
Իմ սիրելի քույրե՛ր, այս հրաշալի պատասխանատվությանը ես մոտենում եմ սրտի աղոթքով: Ես վկայություն ունեմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ճշմարիտ ավետարանի մասին: Փրկիչը մեր ղեկավարն ու օրինակն է, մեր վեմը, մեր ուժը և մեր բարեխոսը: Ինչ դեր էլ որ ես խաղամ օգնելու Նրան և Նրա կարգված մարգարեին, դա օրհնություն է իմ կյանքում: Ես միշտ մեծ սեր ու հարգանք եմ տածել այս կազմակերպության քույրերի հանդեպ, և ես հավատում եմ, որ այս Եկեղեցու կանայք աշխարհում ամենահրաշալի, ամենաունակ կանայք են: Այս Եկեղեցու հրաշալի կանա՛յք, խնդրում եմ իմացեք, որ ես սիրում եմ ձե՛զ:
Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման հավաքի ժամանակ Նախագահ Հինքլին ասել է. «Ես համոզված եմ, որ չկա մեկ այլ կազմակերպություն, որը կհամեմատվի այս Եկեղեցու Սփոփող Միության հետ: Այն ունի ավելի քան 5 միլիոն անդամներ ամբողջ աշխարհում: Եթե նրանք միավորվեն և խոսեն մեկ ձայնով, նրանց ուժն անչափելի կլինի … Չափազանց կարևոր է, որ Եկեղեցու կանայք կանգնեն ամուր և անսասան այն ամենի համար, ինչը ճիշտ է և պատշաճ Տիրոջ ծրագրում»:1
Ես խորհել այս ոգեշնչող պարտականության մասին և ուսումնասիրել այն, և փնտրել եմ պատասխաններ, թե ինչպես կարող են այս Եկեղեցու կանայք իրականացնել Նախագահ Հինքլիի կոչն ու խոստումը: Ինչպե՞ս կարող են նրանք խոսել մեկ ձայնով և կանգնել ամուր և անսասան այն ամենի համար, ինչը ճիշտ է և պատշաճ: Տիրոջ ծրագրում կան հատուկ բաներ, որոնք Վերջին Օրերի Սուրբ կանայք պետք է կատարեն, որովհետև նրանք Աստծո դուստրերն են և ընտրվել են գալու երկիր այն ժամանակ, որը կոչվում է «աշխարհի պատմության մեջ շատ դժվար ժամանակահատված»:2
Որպեսզի մեր մասն անենք որպես կանայք Աստծո ծրագրում, մենք պետք է կանգնենք ամուր և անսասան հավատքում, ամուր և անսասան ընտանիքում, ամուր և անսասան սփոփելիս: Մենք պետք է գերազանց գործենք այս երեք կարևորագույն բնագավառներում, որը մեզ առանձնացնում է որպես Տիրոջ աշակերտներ: Սփոփող Միությունում մենք սովորում ենք լինելու Քրիստոսի աշակերտները: Մենք սովորում ենք, թե ինչ է Նա ցանկանում, որ մենք սովորենք, մենք կատարում ենք այն, ինչ Նա կցանականար, որ անենք, և մենք դառնում ենք այն, ինչ Նա կցանկանար, որ դառնայինք: Երբ հավաքվում ենք կենտրոնանալով դրա շուրջ, Սփոփող Միության աշխատանքը տեղին է դառնում անկախ մեր հանգամանքներից` լինենք 18, թե 88 տարեկան, ամուրի, թե ամուսնացած, անկախ նրանից երեխաներ ունենք, թե ոչ, կամ ապրում ենք Յուտայի Բաունթիֆուլում, թե Հնդկաստանի Բանգալորում:
Կանգնեք ամուր և անսասան հավատքում
Առաջինը, Վերջին Օրերի Սուրբ կանայք պետք է ամուր ու անսասան լինեն իրենց հավատքում: Նրանք կարող են և պետք է աչքի ընկնեն` ապրելով և կիսվելով Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին իրենց վկայություններով: Մենք կատարում ենք սա, երբ.
-
Նրա հետ ուխտեր ենք կապում և պահում դրանք:
-
Արժանի ենք մեզ պահում և երկրպագում ենք Նրա տաճարներում:
-
Ուսումնասիրում ենք Նրա վարդապետությունը սուրբ գրքերում և մարգարեների խոսքերը:
-
Արժանանում ենք, ընդունում և հետևում Սուրբ Հոգուն:
-
Կիսվում ենք Նրա ավետարանով և պաշտպանում այն:
-
Անկեղծորեն աղոթում ենք` անհատապես և ընտանիքով:
-
Ընտանեկան երեկոներ ենք անցկացնում:
-
Ապրում ենք ինքնաապահովման և խնայողական սկզբունքներով:
Սրանք հիմնական բաներն են, որ մենք պետք է անենք, նախքան ոչ հիմնական բաներն անելը: Սրանք հասարակ, պարտադիր բաներ են, որ հիմնականում թվում են աշխարհիկ, երբ խոսում ենք դրանց մասին: Ինչևէ, դրանք աշակերտ լինելու նշաններն են, որոնք միշտ հիմնական են եղել Սփոփող Միության քույրերի համար: Ոչ ոք չի կարող անել սրանք մեզ համար, դա ինքներս պետք է անենք և սովորույթ դարձնենք, որը մեզ կառանձնացնի որպես ամուր և անսասան այն ամենում, ինչը ճիշտ է:
Որքան այլ աշխարհ և Եկեղեցի կլինի սա, եթե յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ քույր գերազանց լինի ուխտեր կապելիս, նորացնելիս և պահելիս, եթե յուրաքանչյուր քույր արժանանա տաճարային երաշխավորագրին և հաճախ երկրպագի տաճարում, եթե յուրաքանչյուր քույր ուսումնասիրի սուրբ գրություններն ու Քրիստոսի վարդապետությունները և իմանա դրանք այնքան լավ, որպեսզի ուսուցանի և պաշտպանի այդ վարդապետություններն ամեն ժամանակ և ամեն վայրում: Մտածեք մեր միացյալ ուժի մասին, եթե յուրաքանչյուր քույր առավոտյան և երեկոյան անկեղծորեն աղոթի, կամ թերևս անդադար աղոթի, ինչպես Տերն է պատվիրել: Եթե յուրաքանչյուր ընտանիք ընտանիքով աղոթեր ամեն օր և ընտանեկան երեկո անցկացներ ամեն շաբաթ, մենք ավելի ուժեղ կլինեինք: Եթե յուրաքանչյուր քույր այնքան ինքնավստահ լիներ, որ ազատորեն իր գիտլիքը, տաղանդներն ու միջոցները տրամադրեր, և եթե յուրաքանչյուր քույր աշակերտ լիներ` ցույց տալով դա իր խոսքով և գործով, մենք կլինեինք անսասան այն ամենում, ինչը ճիշտ է:
Կանգնեք ամուր և անսասան ընտանիքում
Երկրորդ, Վերջին Օրերի Սուրբ կանայք պետք է ամուր և անսասան լինեն ընտանիքում: Նրանք կարող են և պետք է ընտանիքն ավելի լավը դարձնեն, քան որևէ մեկ ուրիշը: Մենք, որպես Քրիստոսի աշակերտներ, կարող ենք և պետք է լավագույնը լինենք աշխարհում` նեցուկ լինելով, սնուցելով և պաշտպանելով ընտանիքները: Մենք կանենք սա, եթե`
-
Հասկանանք և պաշտպանենք կնոջ աստվածային դերը:
-
Ընդունենք քահանայության օրհնությունները:
-
Ձևավորենք հավերժական ընտանիքներ:
-
Պահպանենք ամուր ամուսնություններ:
-
Երեխաներ ծնենք և մեծացնենք:
-
Սիրենք և ուսուցանենք ընտանիքի անդամներին:
-
Պատասխանատվություն ստանձնենք մեծացնելու արդարակյաց աճող սերունդ:
-
Իմանանք, ապրենք և պաշտպանենք ընտանիքի վարդապետությունը:
-
Ձգտենք կատարել տաճարային արարողություններ ընտանիքի մահացած անդամների համար:
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, այս Եկեղեցու յուրաքանչյուր կնոջ պատասխանատվություն է տրված նեցուկ լինել, սնուցել և պաշտպանել ընտանիքին: Կանայք իրենց տրված առանձին հանձնարարություններ ունեն աշխարհի հիմնադրումից առաջ: Եվ որպես ուխտեր պահող Վերջին Օրերի Սուրբ կանայք, դուք գիտեք, որ մեր ձայնը ի պաշտպանություն ընտանիքի վարդապետության3 բարձրացնելը անչափ կարևոր է ամբողջ աշխարհում ընտանիքների ամրության համար:
Կնոջ աստվածային դերը իմանալն և պաշտպանելն այնքան կարևոր է մի աշխարհում, որտեղ կանանց վրա սխալ գաղափարներ են տեղում իրենց ինքնության վերաբերյալ: Ժողովրդականություն վայելող լրատվամիջոցների վարողները ռադիոյով և հեռուստացույցով իրենց համարում են կանանց համար լիազորված և հանուն կանանց շահերի խոսնակներ: Թեպետ այս լրատվամիջոցների ուղերձները միգուցե ճշմարտության տարրեր են պարունակում, սրանք հիմնականում քարոզում են ինքնակատարելագործումն ու ինքնապաշտամունքը: Այդ ձայները առաջարկում են կեղծ երջանկություն և, որպես արդյունք, շատ կանայք թշվառ, միայնակ և շփոթված են:
Միակ վայրը, որտեղ Վերջին Օրերի Սուրբ կանայք կարող են սովորել ամբողջ ճշմարտությունը երջանկության ծրագրում իրենց հիմնական դերի մասին, այս Եկեղեցին է և նրա վարդապետությունը: Մենք գիտենք, որ նախաերկրային մեծ պատերազմում մենք կանգնել ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողքին` պաշտպանելու հավերժական ընտանիքներին պատկանելու մեր ներուժը: Մենք գիտենք, որ Աստծո դուստրերն ենք, և մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Կանայք ճշմարիտ երջանկություն են գտնում, երբ հասկանում և ցնծում են փրկության ծրագրում ունեցած իրենց առանձնահատուկ դերով: Կանայք կարող են և պետք է լավագույնս կատարեն այն, ինչը հաղթանակել է և ուսուցանվել առանց արդարացման այստեղ: Մենք հավատում ենք հավերժական ընտանիքների կազմավորմանը: Դա նշանակում է, որ մենք հավատում ենք ամուսնությանը: Մենք գիտենք, որ բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը ուժի մեջ է մնում: Դա նշանակում է, որ մենք հավատում ենք երեխաներ ունենալուն: Մենք հավատում ենք, որ Տիրոջ օգնությամբ կարող ենք հաջողության հասնել երեխաներին դաստիարակելիս և ուսուցանելիս: Սրանք կենսական պարտականություններ են երջանկության ծրագրում, իսկ երբ կանայք ընդունում են այդ դերը իրենց ողջ սրտով, նրանք երջանիկ են լինում: Ընտանիքի վերաբերյալ ճշմարտությունն իմանալն ու պաշտպաները այս Եկեղեցու յուրաքանչյուր քրոջ արտոնությունն է:
Քանի որ ընտանիքները հավերժական են, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ հարաբերություններում լինենք անփույթ կամ ինքնագոհ: Անցյալում այս հասարակության մեծ աշխատանքի հիմնական մասը ուղղված է եղել Վերջին Օրերի Սուրբ կանանց օգնելու ամրացնել իրենց ընտանիքները, ուշադրությունը կենտրոնացնելով տունը պահելու մեր հմտությունները բարելավելու վրա, որոնք են տնարարությունը, ծնող և լավ կին լինելու ունակությունները: Ընտանիք նշանակում է աշխատանք, և դա մեր հիմնական աշխատանքն է, իսկ մենք չենք վախենում աշխատանքից: Դա այն է, ինչ մենք լավագույնն ենք անում. Ոչ ոք չի բարելավում ընտանիքն այնքան, որքան Սփոփող Միության քույրերը: Մենք նեցուկ ենք լինում, սնուցում և պաշտպանում ընտանիքը:
Կանգնեք ամուր և անսասան սփոփելիս
Երրորդ, Վերջին Օրերի Սուրբ կանայք պետք է ամուր և անսասան լինեն սփոփելիս: Մենք Սփոփող Միություն ենք, և մենք պետք է սփոփելիս աշխարհում լավագույն կանայք լինենք: Ի սկզբանե սա եղել է մեր առանձնահատուկ գործը: Սփոփանք բառը նշանակում է «բարձրացնել, լուսավորել»: Դա նշանակում է «վեր բարձրացնել»:4 Դրա իմաստն է` «որևէ մեկին վեր բարձրացնել տառապանքից»:3 Մեր մատուցած ծառայությունը և սփոփանքը նշան է, որ մենք Տիրոջ աշակերտներն ենք, և մենք Նրա ճշմարիտ վերականգնված Եկեղեցու անդամներն ենք: Արտոնություն է լինել կանանց այս համաշխարհային կազմակերպության մի մասը, որի անունը ներկայացնում է, թե ինչ ենք մենք անում` սփոփանք ենք տրամադրում:
Ջոզեֆ Սմիթն ասել է, որ այս Եկեղեցու կանայք կազմակերպվեցին, որպեսզի «սփոփեն թշվառներին, չքավորներին, այրիներին, որբերին և բարեգործական շատ նպատակներ իրագործեն»5 և «ոչ միայն սփոփեն թշվառին, այլ հոգիներ փրկեն»:6 Հետագայում Երեց Ջոն Ա. Վիդսոն այդ սփոփման ջանքերը բնորոշել է որպես «աղքատության, հիվանդության, կասկածանքի, անգրագիտության սփոփանք, կնոջ ուրախությանն ու առաջընթացին խոչընդոտող ամեն ինչի սփոփանք»:7
Չնայած անցյալում կատարված սփոփանքի կարևոր ջանքերին, այս Եկեղեցու կանանց համար մեծագույն և կարևորագույն աշխատանքը դեռևս առջևում է: Երկիրը պետք է պատրաստվի Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը, և մենք պետք է օգնենք այդ գործում պատերազմների, խառնաշփոթների, բնական աղետների և չարը շատանալու պայմաններում: Աշխարհի պատմության մեջ չի եղել մի այնպիսի ժամանակաշրջան, երբ սփոփման ջանքերի այսքան մեծ կարիք է զգացվել: Քանի որ մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, և Նրա հետ կապած ուխտեր ունենք, մենք արդեն իսկ ուխտել ենք մասնակցել այդ սփոփման ջանքերին:
Դուք յուրաքանչյուրդ առանձնահատուկ և թանկ եք: Ձեզանից յուրաքանչյուրն ունի իր բեռն ու դժվարությունները, որոնք օրհնություններ են բերում, երբ դիմում եք Տիրոջը օգնության համար: Մենք նաև հնարավորություն ունենք աջակցելու Տիրոջը` սփոփելով ուրիշներին, ինչը մեծագույն, ամենաարագ ապաքինումն է միայնակության և հուսահատության պահին, և Տիրոջ ընկերակցությունն ունենալու հաստատուն ուղին: Սփոփանք տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է ծնկի իջնել և հարցնել` «Ո՞վ իմ օգնության կարիքն ունի»: Յուրաքանչյուր քույր` ամուսնացած, թե ամուրի, երիտասարդ, թե ծեր, պետք է մասնակցի այս սփոփման աշխատանքին, և դա մենք պետք է ավելի լավ կատարենք, քան մեկ ուրիշը:
Ամուր և անսասան ղեկավարներ
Այժմ, մի քանի մտքեր ձեզ համար Սփոփող Միության հրաշալի նախագահություններ, որ այնքան հավատարմորեն եք ծառայում: Դուք ոգևորող պատասխանատվություն և սրբազան վստահություն եք կրում` կատարելով Սփոփող Միության աշխատանքը: Ձեր պարտականությունն է օգնել աշխարհում Վերջին Օրերի Սուրբ կանանց գերազանցել` հավատքում, ընտանիքում և սփոփելիս: Դուք պետք է օգնեք, որպեսզի ավետարանը մեծ և գերող հետաքրքրություն առաջացնի Եկեղեցու կանանց մոտ: Դուք պետք է օգնեք կանանց կատարյալ դառնալ տնարարության, ծնող լինելու հարցերում և ամուսնական հմտություններում, որպեսզի նրանք լիովին ապրեն ավետարանով իրենց ընտանիքում:
Կանչված և ձեռնադրված Սփոփող Միության յուրաքանչյուր ղեկավար իրավունք և իշխանություն ունի առաջնորդվելու իր ոգեշնչված հանձնարարականում, որպեսզի լավագույնս բավարարի նրանց կարիքները, ում ծառայում է:8 Դուք կստանաք Սուրբ Հոգու օգնությունը, երբ կենտրոնանաք հիմնական բաների վրա և քաջություն կստանաք հրաժարվել դատարկ ու չնչին բաներից:
Յուրաքանչյուր ղեկավար գիտի, որ աշխարհի փոթորիկներն ուժգին հարվածում են, փոթորիկներ, ինչպիսիք են` հակումները, պարտքը, անհավատարմությունը և անհնազանդությունը: Փրկիչը տեսել էր մեր օրերը որպես «ցավերի սկիզբ»,9 երբ շատերը կխաբվեն: Նա ասել էր պատերազմների, պատերազմների համբավների, սովերի, երկրաշարժերի և ժանտամահերի մասին: Սա նկարագրում է այն աշխարհը, որտեղ մենք ենք այսօր ապրում և շատ կարևոր է, որ այս Եկեղեցու կանայք պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի պատրաստ լինեն ամեն ինչում:
Որպես Սփոփող Միության ղեկավարներ, դուք կարող եք օգնել յուրաքանչյուր տան, ծխի և ճյուղի յուրաքանչյուր քրոջը դառնալ ինքնաապահովող: Նրանք պետք է խնայեն փող, պահեստավորեն սնունդ և ունակություններ, որոնք կօգնեն իրենց և իրենց ընտանիքներին դժվարին ժամանակներում: Դա սկսելու համար Եկեղեցին ձեզ մեծ օգնություն է տրամադրել, ինչպիսիք են` ինքնաապահովման վերաբերյալ բրոշյուրները: Դա ձեր աշխատանքի մասն է:
Դուք արտոնություն ունեք միասնաբար խորհրդակցելու քահանայության ղեկավարների հետ` ծրագրելու պաշտպանություն և ապաստան այդ փոթորիկների դեմ և սփոփող աշխատանք կազմակերպելու ձեր մարդկանց հատուկ կարիքների դեպքում: Ընկերությունն ու միասնությունը կյանքը շատ ավելի քաղցր են դարձնում, ինչը կլինի մեր ջանքերի բնական արդյունքը: Սփոփանքի վրա կենտրոնանալը միշտ կհաստատի մտերմություն, մինչդեռ մտերմության վրա կենտրոնանալը միշտ չէ, որ սփոփանք է բերում:
Երբ որևէ նպատակով հավաքվում ենք Սփոփող Միության դրոշի ներքո, մենք պետք է մեր թանկարժեք ժամանակն ու նվիրաբերված ֆոնդերը ծախսենք քույրերին օգնելու նպատակով` կատարենք այն, ինչ մենք պետք է լավագույնս կատարենք: Մեր Կիրակնօրյա Սփոփող Միության ժողովներին բացող մասը պետք է կարճ տևի և հրավիրի Հոգին: Մենք պետք է հնարավոր ամեն րոպեն նվիրենք ավետարանը միասին ուսումնասիրելուն, որպեսզի կարողանանք լավագույնս կատարել մեր պարտականությունները: Սփոփող Միության բոլոր համաժողովները, միջոցառումները, հավաքները և ժողովները պետք է կենտրոնանան քույրերին օգնելու վրա, որ նրանք լավագույնս կատարեն այն, ինչ պետք է կատարեն: Նախագահ Հինքլին խնդրել է մեզ. «Մենք ավելի մեծ կոչ ունենք, քան…
… «Կատարեք ձեր ուժերի չափով»: Ես ուզում եմ նշել, որ դա լինի մեր ուժերի լավագույն չափով…
… Մենք կարող ենք շատ ավելի լավ կատարել … մենք պետք է ծնկի իջնենք և աղերսենք Տիրոջը օգնության, ուժի և առաջնորդության համար: Մենք պետք է այնուհետև ոտքի կանգնենք և առաջ գնանք»:10
Իմ սիրելի քույրե՛ր, մեր մարգարեն, որին ես հաստատում եմ իմ ամբողջ սրտով, ասել է, որ կա ավելի լավ ճանապարհ, քան աշխարհի ճանապարհն է: Նա կոչ է արել Եկեղեցու կանանց` միասին կանգնել արդարակեցության համար: Նա ասել է, որ եթե մենք միաբան լինենք և խոսենք մեկ ձայնով, մեր ուժն անչափելի կլինի: Ես հայտնել եմ նրան իմ վստահությունը, որ այս Եկեղեցու կանայք կկանգնեն ամուր և անսասան առ Հիսուս Քրիստոս իրենց հավատում և Նրա վերականգնված ավետարանում, ամուր և անսասան` նեցուկ լինելով, սնուցելով և պաշտպանելով մեր ընտանիքները, ամուր և անսասան` սփոփելիս: Իմ աղոթքն է, որ Տերն օրհնի մեզ, երբ մենք կատարենք կնոջ այս կարևոր աշխատանքը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: