Փոխվելու զորությունը
Նախագահ Ֆաուստը պատրաստել էր այս հոդվածը 2007թ. օգոստոսի 10-ի իր մահվանից ամիսներ առաջ:
Փոխվելու զորությունը շատ իրական է, և դա մեծ հոգևոր պարգև է Աստծուց:
Մեզանից յուրաքանչյուրին զորություն է տրված փոխելու մեր կյանքը: Որպես Տիրոջ երջանկության մեծ ծրագրի մի մաս, մենք ունենք որոշումներ ընդունելու անձնական ազատ կամք: Մենք կարող ենք որոշել ավելի լավ գործել և ավելի լավը լինել: Ինչ-որ տեղ մենք բոլորս պետք է փոխվենք, այսինքն` մեզանից ոմանք պետք է լինեն ավելի բարի տանը, ավելի քիչ եսասեր, ավելի լավ ունկնդիրներ և ուրիշներին վերաբերվելիս ավելի հոգատար: Մեզանից ոմանք ունեն սովորույթներ, որոնք պետք է փոխվեն, սովորույթներ, որոնք վնասում են մեզ և մեր շրջապատի մարդկանց: Երբեմն մեզ գուցեև հարկավոր լինի մի ցնցում, որը կարագացնի մեր փոխվելը:
Մի էական փոփոխություն տեղի ունեցավ Սավուղի հետ, երբ նա գտնվում էր Դամասկոսի ճանապարհին: Սավուղը «սպառնալիք և մահ շնչելով Տիրոջ աշակերտների վրա» (Գործք Թ.1), Դամասկոսի ճանապարհին էր, երբ մի լույս փայլեց նրա չորս կողմը երկնքիցը:
«Եվ նա գետնի վրա ընկած` մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սավուղ, Սավուղ, Ի՞նչու ես ինձ հալածում:
Եվ նա ասաց. Ո՞վ ես Տեր. Եվ Տերն ասեց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»: (Գործք Թ.4–5):
Հավանաբար, Սավուղի սիրտը փափկել էր, երբ ամբոխը Ստեփանոսին դուրս գցեց քաղաքից և քարկոծեց նրան ու դրեցին իրենց հագուստները Սավուղի ոտքերի մոտ: Բայց Դամասկոսի ճանապարհին կասկած չկար, երբ նա լսեց Տիրոջ ձայնը, որն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»:
«Եվ դողալով ու զարհուրելով ասեց. Տեր, ինչ ես կամենում որ անեմ: Տերն ասեց նորան. Կանգնիր և մտիր քաղաքը, և կասվի քեզ` թե ինչ պետք է քեզ անել» (Գործք Թ.20): Սավուղը կույր էր, երբ բարձրացավ և նրան տարան Դամասկոս, որտեղ նրա տեսողությունը վերականգվեց, և նա մկրտվեց: Նա անմիջապես սկսեց քարոզել «ժողովարաններումը Քրիստոսին, թե Սա է Աստծո Որդին» (Գործք Թ..20): Սավուղը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս, զգաց մի փոփոխություն, որը լիակատար էր, բացարձակ, կատարյալ ու անսասան մինչև իր մահը:
Փոփոխություն դարձի գալու միջոցով
Անկասկած ձեզ այդպիսի փորձառություն չի պատահել և ոչ էլ ինձ է պատահել: Դարձի գալը մեզանից շատերի համար շատ ավելի քիչ դրամատիկական է, բայց պիտի լինի որպես անհաղթահարելի և իմաստալից: Եկեղեցու նորադարձները սովորաբար ունենում են հոգևոր զգացում իրենց մկրտության ժամանակ: Մի մարդ նկարագրեց այսպես. «Ես երբեք չեմ մոռանա իմ հոգու ներսում ունեցած` մաքուր լինելու, որպես Աստծո զավակ նորովի սկսելու զգացումը… Դա այնպիսի առանձնահատուկ զգացողություն էր»:1
Ճշմարիտ դարձը փոխում է կյանքը: Մի երիտասարդ կին գրել է, թե որքան դժբախտ էր նրա ընտանեկան կյանքը, երբ նա փոքր աղջիկ էր: Նա գրել է. «Ես տառապանքի սուր զգացում էի ունենում, երբ մայրս, և փոքր եղբայրներս ու քույրերս տանջվում էին մեր հարբած հոր բիրտ վերաբերմունքից»: Երբ 14 տարեկան էր, ինչ-որ մեկն ասաց նրան, որ Աստծո պատվիրաններից մեկն է` պատվել մեր ծնողներին: Խորհելով, թե ինչպես կարող էր դա անել, նա հասկացավ, որ պիտի սովորի, դառնա լավ ուսանող և լինի լավագույն դուստրը քաղաքում:
Շատ բան չփոխվեց տանը, բայց նա դեռ զգում էր, որ պիտի շարունակի իր նպատակներին ձգտել և 18 տարեկանում թողեց հայրենի տունը ինչ-որ հատուկ դասընթացներ անցնելու նպատակով:
«Մայրս ինձ դիմավորեց արտասվելով: Մտածեցի ինչ-որ սարսափելի բան էր պատահել, բայց նա գրկեց ինձ և ասաց. «Քո սովորելու գնալուց ի վեր հայրդ ոչ մի անգամ չի խմել»:
… Մայրս ասաց, որ այն գիշեր, երբ ես մեկնեցի, ինչ-որ Մորմոն միսիոներներ եկան ….
Հայրս դարձավ փոքր երեխայի նման: Ես տեսա ապաշխարություն և խոնարհություն նրա աչքերում: Նա լիովին փոխվել էր: Նա միանգամից թողել էր ծխելն ու խմելը և փորձում էր պահել պատվիրանները, որոնք միսիոներները սովորեցրել էին նրան: Նա ինձ վերաբերվում էր թագուհու պես, իսկ մայրիկիս և քույրերիս ու եղբայրներիս վերաբերվում էր ինչպես թագավորական ընտանիքի անդամների:
Մեր ողջ ընտանիքը մկրտվեց …. Հայրս 40 տարեկանում դարձավ լավագույն հայրն աշխարհում»:2
Ավետարանի ուժը կարող է իսկապես փոխել մեր կյանքը և տանել մեզ տխրությունից և հուսահատությունից դեպի երջանկություն և ուրախություն:
Փոփոխություն` ապաշխարության միջոցով
Օրինազանցությունը բերում է ցավ և վիշտ: Բայց կա ելքի ճանապարհ «դառը մաղձից ու անօրինության կապանքներից» (Մոսիա 27.29): Եթե դառնանք դեպի Տերը և հավատանք Նրա անունին, մենք կարող ենք փոխվել: Նա մեզ ուժ կտա փոխելու մեր կյանքը, ուժ` մի կողմ դնելու վատ մտքերը և սրտի վատ զգացումները: Մենք կարող ենք վեր հանվել «ամենախորը վիհից»` «տեսնելու հրաշալի լույսն Աստծո»: (Մոսիա 27.29): Մենք կարող ենք ներվել: Մենք կարող ենք խաղաղություն գտնել:
Մի քանի տարի առաջ Երեց Մարիոն Դ. Հանքսը` այժմ Գերագույն Իշխանության պատվավոր անդամ, հիշեց մի դեպք, որը պատահել էր մի մարդու հետ, որն ապաշխարել էր և փոխել իր կյանքը` մեկ գիշերվա ընթացքում:
«Նա իր որդուն տարել էր մի ընտանիքի տուն, որը նրան տեղ էր տվել ապրելու, մինչ մասնակցում էր բեյսբոլի մրցույթին: Երիտասարդը դժկամությամբ գնաց իր հոր հետ իր բարեգործի տուն, և հայրը սկսեց կասկածել, թե այդ մարդիկ արդյոք վատ չէին վերաբերվել իր որդուն: Տղան կիսավախեցած թաքնվեց իր հոր ետևում, երբ նրանք թակեցին դուռը: Սակայն, երբ ներս մտան, հյուրընկալ ընտանիքը նրա որդուն ջերմորեն ողջունեց և ակնհայտ էր, որ նա շատ էր սիրում նրանց:
Ավելի ուշ իր որդուն այնտեղից վերցնելուց հետո, շփոթված հայրը խնդրեց նրան բացատրել իր տարօրինակ վարքը …. Նրա որդու պատասխանը հետևյալն [էր].
«Ես վախենում էի, թե դու կարող է մոռանայիր և հայհոյեիր նրանց տանը, հայրի՛կ: Նրանք չեն հայհոյում իրենց տանը, նրանք իսկապես լավ մարդիկ են: Նրանք միմյանց հետ բարյացակամորեն են խոսում և շատ են ծիծաղում, և նրանք աղոթում են ամեն անգամ ուտելիս և ամեն առավոտ և երեկո, և նրանք թույլ տվեցին ինձ աղոթել իրենց հետ»:
Հայրն ասաց. «Դա ոչ թե այն պատճառով էր, որ տղան ամաչում էր իր հոր համար, նա այնքան էր սիրում ինձ, որ նա չէր ցանկանում, որ ես վատ երևայի նրանց աչքում»:
Այս հայրը դիմադրելով անկեղծ մարդկանց մի սերնդի, ովքեր փորձում էին օգնել նրան ավելի լավ կյանք գտնել, զգացվեց իր սեփական երիտասարդ որդու հաճելի ոգուց»:3
Փոխվելու ուժը դարձավ այնքան ուժեղ, որ այս հայրը ոչ միայն վերադարձավ Եկեղեցական գործունեության, այլ դարձավ ցցի ղեկավարներից մեկը:
Փոփոխություն` հակումներից ապաքինման միջոցով
Փոփոխության մեկ այլ տեսակ, որին կկամենայի անդրադառնալ գերության մատնող սովորույթներից ապաքինվելն է: Դրանք ներառում են խանգարումներ կապված ալկոհոլի, թմրադեղերի, ծխախոտի, ուտելու, թղթախաղի, անարժան սեռական վարքի և պոռնոգրաֆիա նայելու հետ: Ես մեջբերում եմ կատարում տկարացնող հակումների մասին վերջերս հրատարակված գրքից. «Նյութերի չարաշահումը Միացյալ Նահանգներում հիվանդությունների կանխարգելման և մահվան հիմնական պատճառն է հանդիսանում : Թմրադեղերի չարաշահումը կործանում է ընտանիքներ, արժենում է արտադրողականության միլիարդների կորուստ, լարվածություն է առաջացնում առողջապահության համակարգում և կործանում կյանքեր»:4 Դա անեծք է հասարակության վրա:
Կան շատ հակումներ և այս լուրջ հակումներից որևէ մեկն ունեցող մարդու համար դժվար է փոխվել, որովհետև դրանցից մի քանիսը փոփոխություն են առաջացնում ուղեղում: Հակվածության վերաբերյալ վերջերս տպագրված մի հոդված ասում էր. «Թմրամոլների ուղեղում նկատվում է գլխուղեղային թաղանթի նախաճակատային մասի գործունեության թուլացում, որտեղ ռացիոնալ միտքը կարող է վերահսկել իմպուլսային վարքը»:5 Որոշ հակվածություններ կարող են մեզ վերահսկել այն աստիճան, որ կարող են խլել մեզանից մեր Աստվածատուր ազատ կամքը:
Սատանայի մեծ գործիքներից մեկը` մեզ վերահսկելու ուղիներ գտնելն է: Հետևաբար, մենք պետք է հեռու մնանք բոլոր այն բաներից, որոնք մեզ ետ կպահեն մեզ համար Տիրոջ նպատակներն իրականացնելուց, որի միջոցով հավերժության օրհնությունները կարող են վտանգի ենթարկվել: Մենք այս կյանքում ենք, որպեսզի ավելի շուտ հոգին վերահսկի մարմնին, ոչ թե` հակառակը:
Հակվածության որևէ տեսակ ցավի ու տառապանքի սարսափելի գին է արժենում, և այն կարող է նաև հոգևոր առումով ազդել մեզ վրա: Այնուամենայնիվ, կա հույս, որովհետև հակվածությունների մեծ մասը կարող են ժամանակի ընթացքում հաղթահարվել: Մենք կարող ենք փոխվել, բայց դժվար կլինի:
Մենք սկսում ենք` փոխվելու որոշում ընդունելով: Անհրաժեշտ է քաջություն և խոնարհություն` ընդունելու, որ մենք օգնության կարիք ունենք, բայց քչերը, եթե ոչ մեզանից միայն մի քանիսը կարող են ինքնուրույն անել դա: Եկեղեցին ունի հակվածությունից ապաքինվելու ծրագիր, որը վերցվել է Անանուն ալկահոլիկների Տասներկու Քայլերը բնօրինակից և հարմարեցվել Եկեղեցու վարդապետությունների և համոզմունքների կառուցվածքին: Այդ 12 քայլերը կարելի է գտնել Հակվածությունից ապաքինվելուև բժշկվելու ուղեցույցում, որը մատչելի է քահանայության ղեկավարների և այլ անդամների համար:
Կարող է անհրաժեշտ լինել ապրելաձևի լիակատար փոփոխություն: Մենք պետք է ցանկանանք մեր ողջ սրտով, մտքով և ուժով հաղթահարել այս վնասակար հակվածությունները: Մենք պետք է նախապատրաստված լինենք ամբողջապես և լիակատար հրաժարվել որևէ այդպիսի հակվածություն առաջացնող նյութերից կամ դրանց գործածության մեր մասնակցությունից:
Շատ մարդիկ կարողացել են փոխել թմրանյութեր օգտագործելու իրենց սովորույթը: Լինելով երեք երեխաների մայր Սյուզանը թմրանյութեր էր օգտագործում միայն շաբաթ և կիրակի օրերը` ջանալով երեխաներից թաքցնել իր խնդիրը: Բայց երեխաները միևնույն է պարզեցին և աղաչեցին նրան վերջ տալ: Երեք տարի անց որոշակի հատուկ օգնության և իր երեխաների աջակցության միջոցով, հատկապես իր յոթ տարեկան որդու օգնությամբ, նա իսկապես վերջ տվեց դրան: Ետ նայելով նա հասկացավ, որ Երկնային Հայրըն իրեն հովանավորել էր ողջ այդ ընթացքում և նախապատրաստել իրեն լսելու ավետարանը: Նա ասաց.
«Ավետարանը փոխեց իմ սիրտը, իմ արտաքինը, իմ վերաբերմունքը և իմ զգացմունքները: Եվ ես սովորեցի աղոթել: Երբ որ խնդիր եմ ունենում, ես գնում եմ Երկնային Հոր մոտ և ասում. Օգնիր ինձ: Եվ նա ինձ համար հոգ է տանում …. Այժմ երբ քայլում եմ, քայլում եմ գլուխս բարձր, որովհետև գիտեմ Երկնային Հայրը կողքիս է` ճանապարհի ամեն քայլում ….
Օ, սա նոր օր է: Ես շատ բան կորցրեցի` ցանկանալով լինել թմրանյութերի այդ աշխարհում` կորցրեցի բնակարանս, որդիս գրեթե մահից պրծավ հրդեհից, կորցրեցի ամուսնությունս, ես լիովին կորցրեցի երջանկությունս: Բայց ես ետ ստացա այն: Երկնային Հայրն ինձ տվեց կրկին սկսելու ևս մեկ հնարավորություն: Ես նոր եմ այժմ, ամբողջովին նոր` ներսից ու դրսից»:6
Ամեն նոր բացվող օր փոխվել սկսելու նոր օր կարող է լինել մեզ համար: Մենք կարող ենք փոխել մեր միջավայրը: Մենք կարող ենք փոխել մեր կյանքը` հին սովորույթները փոխարինելով նորերով: Մենք կարող ենք կոփել մեր բնավորությունն ու ապագան ավելի մաքուր մտքերով և ավելի ազնիվ գործողություններով: Ինչպես ասել է ինչ որ մեկը մի անգամ. «Փոխվելու հնարավորությունը միշտ այնտեղ է, խաղաղության, երջանկության և կյանքի ավելի լավ ուղու իր թաքցրած խոստումով»:7
Հակվածությունները վիրավորական են Հոգու համար: Մինչ որոշ հակվածություններ պահանջում են մասնագիտական բժշկական օգնություն, եկեք բաց չթողնենք հոգևոր օգնությունը, որը մատչելի է մեզ քահանայության օրհնությունների և աղոթքի միջոցով: Տերը խոստացել է մեզ. «Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև,, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27): Եկեք հիշենք., որ փոխվելու զորությունը շատ իրական է և այն մեծ հոգևոր պարգև է Աստծուց:
Ես վկայում եմ, որ ապաշխարության և հետագա արդարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ, վերջնական փոփոխություն կարող է գալ մեր մարմիններին, այնպես որ դրանք «իր փառավոր մարմնին կերպարանակից լին[են] այն զորությունովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն» (Փիլիպպեցիս Գ.21):