Ճշմարտություն` ճիշտ որոշումների հիմք
Ճշմարտությունը քիչ արժեք ունի մեր կյանքում, եթե մենք այն չենք կիրառում ճիշտ որոշումներ կայացնելիս:
Քանի որ ճշմարտությունը միակ իմաստալից հիմքն է, որի վրա մենք կարող ենք հիմնել իմաստուն որոշումները, ինչպե՞ս կարելի իմանալ, ո՞րն է իսկապես ճշմարիտ: Ավելի ու ավելի շատ մարդիկ են գտնում, որ իմաստուն որոշումներ կայացնելը դառնում է ավելի ու ավելի դժվար այս գերկապակցված աշխարհում, ուր մենք ապրում ենք: Մեր գիտակցություն մշտական մուտք է գործում խորհուրդների, առաջարկությունների և դրդումների անսահման մի հոսք: Դա արվում է լրատվամիջոցների, ինտերնետի և այլ միջոցների շփոթեցնող եղանակներով: Նույն թեմայի մասին մենք կարող ենք ստանալ լավ մատուցված և հմտորեն հնարված բազմազան ուղերձներ: Սակայն հաճախ երկու լուծումները կարող են լինել լիովին հակասող միմյանց: Զարմանալի չէ, որ մարդիկ շփոթվում են և չեն կարողանում ճիշտ որոշում կայացնել:
Ամեն ինչ ավելի բարդացնելու համար, մյուսները փորձում են համոզել մեզ, որ մեր որոշումները պետք է ընդունված լինեն հասարակության կողմից և լինեն քաղաքականորեն ճիշտ: Այդ մոտեցման մասին մի փոքր մտածելով հասկանում ես, թե որքան սխալ է այն: Քանի որ հասարակական և քաղաքական կառուցվածքները աշխարհով մեկ մեծապես տարբերվում են, և կարող են ժամանակի հետ կտրականապես փոխվել, ընտրություն կատարելիս այդ եղանակն օգտագործելն ակնհայտ հիմարություն է:
Ճշմարտությունը գտնելու երկու ճանապարհ կա - երկուսն էլ օգտակար են, եթե հետևենք օրենքներին, որոնց վրա դրանք հիմնվում են: Առաջինը գիտական եղանակն է: Այն կարող է պահանջել տվյալների վերլուծություն տեսությունը ապացուցելու համար կամ փորձի միջոցով գործող սկզբունքի ապացուցում, որն այըլնտրանք է: Ճշմարտություն փնտրելու գործում գիտական եղանակն արժեքավոր ուղի է: Սակայն, այդ եղանակը երկու սահմանափակում ունի: Առաջինը, մենք երբեք չենք կարող համոզված լինել, որ բացահայտել ենք բացարձակ ճշմարտությունը, թեև ամեն անգամ ավելի ու ավելի ենք մոտենում դրան: Երկրորդ, երբեմն անկախ նրանից, թե որքան պարտաճանաչ ենք մենք եղանակը կիրառելում, մենք կարող ենք հանգել սխալ պատասխանի:
Ճշմարտությունը գտնելու լավագույն եղանակ է` պարզապես դառնալ դեպի ճշմարտության արմատները և հարցնել կամ արձագանքել ոգեշնչմանը:1 Հաջողության համար կարևոր են երկու բաղադրիչ: Առաջին, անսասան հավատ ողջ ճշմարտության աղբյուրի հանդեպ. երկրորդ, ցանկություն պահելու Աստծո պատվիրանները, որպեսզի ուղի բացվի Նրա հետ հոգևոր հաղորդակցման մեջ մտնելու համար: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը մեզ հետ խոսեց այդ անձնական հայտնության և այն ձեռք բերելու մասին:
Գիտական եղանակ2
Ի՞նչ ենք մենք սովորում գիտական մոտեցումից: Ահա մի օրինակ: Փորձեք, թեև ես ի վիճակի չեմ ամենափոքր աստիճանով, ըմբռնել մեծությունը, խորությունը և ապշեցնող հզորությունը այն ամենի, ինչ մեր սուրբ Երկնային Հայրը, Էլոհիմը թույլ է տվել, որ բացվի մեզ գիտական եղանակով: Եթե մենք կարողանայինք երկրից տիեզերք տեղափոխվել, մենք նախ մեր երկիրը կտեսնեինք, ինչպես տիեզերագնացները: Ավելի հեռվից մեր առաջ կբացվեր արևի և նրա շուրջ պտտվող մոլորակների հիասքանչ տեսարանը: Նրանք կերևային որպես կետերի փոքր շրջան փայլող աստղերի հսկա ֆոնի վրա: Եթե մենք շարունակեինք մեր արտագնաց ճանապարհը, մենք կունենայինք Ծիրկաթինի երկնային գեղեցկությունը ավելի քան 100 միլիարդ աստղերով, որ պտտվում են շրջանով, որոնց ուղեծրերը ղեկավարվում են կենտրոնական հատվածի ձգողականությամբ: Դրանից այն կողմ մենք կարող ենք տեսնել գալակտիկաների խմբեր, որ կոչվում է Վիրգո Բույլ, որն, ըստ շատերի, ընդգրկում է Ծիրկաթինը, որը մոտավոր հաշվարկներով 50 միլիոն լույսային տարի հեռավորության վրա է: Դրանից այն կողմ մենք ունենք գալակտիկաներ 10 միլիարդ լույսային տարի հեռավորությամբ, նկարահանված Հաբլի հեռադիտակով: Այդ հեռավորության գլխապտույտ մեծությունը կարելի է հասկանալ, նկատի առնելով, որ լույսը ժամում անցում է 700 միլիոն մղոն տարածություն: Անգամ այս առանձնահատուկ մոտեցումը չի տալիս գրեթե մոտավոր ապացույց, որ Հայր Աստծո ստեղծագործությունները մոտենում են իրենց սահմանին:
Որքան ոգեշնչող էլ չլինի երկնային այս տեսարանը, մեկ այլ հավասարազոր երևույթ կարող է հաստատել մեր Երկնային Հոր անսահման կարողությունները: Եթե մենք շարժվենք հակառակ ուղղությամբ էության կառուցվածքը բացահայտելու համար, ապա կարող ենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ԴՆԹ-ի մոլեկուլը: Սա արտասովոր իրեն վերարտադրող մոլեկուլյար կառուցվածք է, որը պատասխանատու է մեր ֆիզիկական մարմնի համար: Հետագա ուսումնասիրությունները կբերեն մեզ ատոմի մակարդակ, որը բաղկացած է ֆոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից, որոնց մասին մենք լսել ենք:
Եթե մենք ավելի խորը ներթափանցենք արարման ամենահիմնական կառուցվածքի գաղտնիքների մեջ, ապա կհասնենք մեր հասկացողության սահմաններին: Վերջին 70 տարիների ընթացքում շատ բան ենք սովորել նյութի կառուցվածքի մասին: Հիմնական մասնիկների և դրանց փոխազդեցությունների օրինաչափ մոդելն է զարգացվել: Այն հիմնված է փորձի վրա, որը հիմնել է կվարկեր և լեպտոններ կոչվող հիմնական մասնիկների գոյությունը: Այս մոդելը բացատրում է միջուկային կապերի օրինաչափությունները և նյութի քայքայումը, սակայն չի տալիս հաջող բացատրություն ձգողական ուժերի մասին: Ոմանք կարծում են նաև, որ ավելի հզոր գործիքներ, քան նրանք, որ օգտագործվել են նյութի մասին ներկա պատկերացումը կազմելու համար, կարող են լրացուցիչ հիմնական մասնիկներ հայտնաբերել: Այսպիսով, դեռ շատ բան կա Երկնային Հոր արարումներից, որ պետք է հասկացվի գիտական ճանապարհով:
Մենք կարող ենք տեսնել, որ գիտական եղանակը արտասովոր խորություն է պարգևում մեր հասկացողությանը այն ոգեշնչման շնորհիվ, որը Տերը ոգեշնչում է տաղանդավոր մարդկանց, որոնք չեն կարող հասկանալ, թե ով է ստեղծել այս բաները և ինչ նպատակով: Նրանցից շատերը չեն կարող անգամ հասկանալ, որ դա ոգեշնչում է և որ իրենց ներդրումների համար պետք է շնորհակալ լինեն Տիրոջը: Վերջերս ես այդ առումով մխիթարվեցի, երբ Նախագահ Հենրի Բ. Այրինգը պատմեց, ինչպես էր իր տաղանդավոր հայրը հանդիպել մյուս նշանավոր գիտնականների հետ: Նա հարցրել էր, թե արդյոք նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի գերագույն կազմակերպող բանականություն: Նրանք բոլորը համոզված էին, որ նման բանականություն գոյություն ունի:
Լինելով այսքան սահմանափակ, մեր Հոր արարումների մասին մեր հասկացողությունը հուշում է, որ դա դատարկ տեղ է: Անգամ այն բաները, որոնք մենք համարում ենք կայուն, հաստատուն և շոշափելի, երկնային անսահման մեծության մեջ հիմնականում դատարկ տեղ են, որը Աստված, մեր Հայրը, կատարելապես ղեկավարում է Իր վեհ նպատակների համար:
Հայտնված ճշմարտության մոտեցումը
Ի՞նչ ենք մենք սովորում ճշմարտության մասին հայտնության միջոցով:
Դարեր առաջ Հայր Աստված թույլ տվեց իր առաքյալներից մի քանիսին կատարելապես տեսնել Իր բազմազան արարումները Սուրբ Հոգու աչքի միջոցով: Նա նաև բացատրեց, թե ինչու է ստեղծել դրանք: «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կայնքը»:3 Ենովքն այդ մարգարեներից մեկն էր: Նա տեսավ, ինչպես է երկնքի Աստվածը ողբում, երբ տեսնում է, թե ինչպես է Սատանայի զորությունն ու ազդեցությունը երկրի վրա շատերին դարձնում դեպի չարը:
Ենովքը բացականչեց.
«Ինչպե՞ս որ դու լաց ես լինում, տեսնելով, որ դու սուրբ ես և ողջ հավերժությունից ողջ հավերժություն ես:
Եվ եթե հնարավոր լիներ, որ մարդը հաշվեր … միլիոնավոր երկրները, դա չէր լինի քո արարչագործությունների թվի սկիզբը, և քո վարագույրները դեռ տարածված են. և նաև դու արդար ես. և դուք հավիտյան ողորմած ես և բարի, …
Եվ միայն խաղաղություն, արդարադատություն և ճշմարտություն է քո գահի բնակավայրում. և ողորմություն պիտի գնա քո երեսի առաջից և չունենա վերջ. ինչպե՞ս է որ դու լաց ես լինում:
Տերն ասաց Ենովքին. Նայիր քո այս եղբայրներին, նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց գիտելիքը … և կամքի ազատությունը:
Եվ քո եղբայրներին ես … նաև տվել եմ պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը. բայց, ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին»:4
Հայր Աստված ասաց Մովսեսին.
«Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել. և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է …
… Բազում աշխարհներ կան … և դրանք անհաշվելի են մարդու համար. բայց ինձ համար բոլոր բաները հաշվելի են, քանզի դրանք իմն են, և ես գիտեմ դրանք»:5
Ճշմարտության գիտելիքը քիչ արժեք ունի, եթե մենք չենք օգտագործում այն ճիշտ որոշումներ կայացնելու համար: Մի պահ մտածեք մի մարդու մասին, որը չափից շատ գեր է և մոտենում է խմորեղենի խանութի ցուցանակին: Մտքում նա իրեն ասում է. «Բժիշկը քեզ ասել է այլևս չուտել սա: Դա լավ չէ քեզ համար: Դա միայն ախորժակի վայրկյանական բավարարում է: Ամբողջ օրը հետո դու քեզ վատ կզգաս: Դու որոշել ես այլևս չուտել դա»: Բայց հետո նա ասում է. «Ես միայն կուտեմ ընկույզով երկու բլիթ, մի զույգ այս շոկոլադե դոնաթներից: Մեկ անգամը չի վնասի: Ես կանեմ դա միայն մեկ անգամ ևս, և սա կլինի վերջին անգամը»:
Հավատ և բնավորություն
Ճշմարտությունը գտնելու գործընթացը երբեմն պահանջում է հսկա ջանքեր, որոնք պետք է ուղեկցվեն մեր Երկնային Հոր և Նրա փառավոր Որդու հանդեպ խորագույն հավատքով: Աստված այդպես է նախատեսել զարգացնել ձեր բնավորությունը: Արժանի բնավորությունը կամրացնի ձեր ունակությունը հնազանդորեն արձագանքելու Հոգու առաջնորդությանը կարևոր որոշումներ կայացնելիս: Արդարակյաց բնավորւթյունը այն է, ինչ դուք դառնում եք: Դա ավելի կարևոր է, քան այն, ինչ դուք ունեք, սովորել եք կամ ինչ նպատակների հասել եք: Դա թույլ է տալիս, որ ձեզ վստահեն: Արդարակյաց բնավորությունը հիմք է հանդիսանում հոգևոր ամրության համար: Դա թույլ է տալիս ձեզ դժվարության և փորձության պահին կայացնել դժվար, ծայրահեղ կարևոր որոշումներ, անգամ եթե դրանք անհնարին են թվում:
Ես վկայում եմ, որ ոչ Սատանան, ոչ էլ որևէ այլ ուժ, չեն կարող թուլացնել կամ կործանել ձեր զարգացող բնավորությունը: Միայն դուք դա կարող եք անել ձեր անհնազանդության միջոցով:
Հասկացեք և կիրառեք ձեր կյանքում այս կենսական սկզբունքը: Հավատի կիրառումը բնավորություն է կառուցում: Ամրացված բնավորությունը խորացնում է ձեր ունակությունն ավելի մեծ հավատք գործադրելու համար: Այսպիսով, ճիշտ որոշումներ կայացնելը ձեր վստահությունը ամրացնում է: Եվ ամրացման շրջանը շարունակվում է: Որքան շատ է ամրանում ձեր բնավորությունը, այնքան ավելի մեծ է դառնում ձեր ունակությունը գործադրել հավատքի զորությունը էլ ավելի ամուր բնավորություն կառուցելու համար:
Մեր Հայրը և Նրա Որդին
Այն հսկա հնարավորություններով, որ մենք ունենք, միայն մի փոքր կարողանալով հասկանալ և, անշուշտ, ամբողջովին ըմբռնելու անհնարին լինելով, որքան մենք երախտապարտ պետք է լինենք, որ անսահման կարողություններով այս Աստվածը մեր Հայրն է: Նա սիրող, հասկացող, կարեկցող, համբերատար Հայր է: Նա ստեղծել է մեզ որպես իր զավակներ: Նա մեզ վերաբերվում է որպես սիրելի որդու կամ դստեր: Նա թույլ է տալիս, որ մենք մեզ զգանք սիրված, գնահատված, արժեքավոր և հարգված Իր կողմից: Նա մեզ տվել է ողորմության Իր ծրագիրը6 և զինել մեզ, որպեսզի հնազանդ լինելու դեպքում մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել: Իր սուրբ Որդու միջոցով Նա մեզ միջոցներ է տվել ապրելու, աճելու, զարգանալու և կանգնելու հավերժական ուղու վրա Իր առաջնորդությամբ և ազդեցությամբ:
Ես սիրում եմ մեր Երկնային Հորը ավելի, քան կարող եմ արտահայտել: Ողջ խոնարհությամբ ես լուրջ վկայությում եմ բերում, որ անզուգական ունակությունների տեր այս արարիչ Ուսուցիչը մեր համբերատար սուրբ Հայրն է: Նրա Սիրեցյալ Որդին Իր Հորը բացարձակապես հնազանդվելով տվեց Իր կյանքը մահվան կապանքները կոտրելով և դառնալով մեր Վարդապետը, մեր Քավիչը, մեր Փրկիչը: Թեև ես լիովին չեմ կարող ըմբռնել Նրանց բոլոր ունակությունները, ես ըմբռնում եմ Նրանց զորությունից մի փոքր մաս Նրանց խորագույն սերը արտահայտելու համար: Խոնարհաբար ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Նրանք ապրում և սիրում են մեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: