Մեծ պատվիրանը
Երբ մենք օգնում ենք Երկնային Հոր ամենափոքրներին, մենք ծառայում ենք Նրան:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես կուզենայի տալ մի շատ կարևոր հարց. Ո՞ր հատկանիշն է առավել լավ բնորոշում մեզ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ:
Այսօր ես կուզենայի խոսել այս հարցի պատասխանի մասին:
Մեր թվարկության առաջին դարում աճող Եկեղեցու կորնթացի անդամները ոգևորված էին ավետարանով: Գրեթե բոլորը նորադարձներ էին Եկեղեցում: Շատերը ներգրավվել էին Պողոս Առաքյալի և ուրիշների քարոզչության միջոցով:
Բայց կորնթացի Սրբերը նաև վիճաբանող էին: Նրանք վիճում էին իրար մեջ: Ոմանք իրենց ավելի բարձր էին դասում մյուսներից: Նրանք իրար դատի էին տալիս:
Երբ Պողոսը լսեց սա, անհանգստացած նամակ գրեց նրանց, աղերսելով լինել ավելի միավորված: Նա պատասխանեց շատ հարցերի, որոնց շուրջ նրանք վիճում էին: Ապա, վերջում ասաց, որ ուզում է նրանց ցույց տալ «էլ ավելի գերազանց ճանապարհ»:1
Հիշո՞ւմ եք նրա հաջորդ խոսքերը:
«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսիմ, բայց սեր չունիմ, ես եղա ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ»,2 ասաց նա նրանց:
Սրբերի այս նոր խմբին ուղղված Պողոսի ուղերձը պարզ էր և ուղղակի. ձեր արածից ոչինչ նշանակություն չունի, եթե դուք գթություն չունեք: Դուք կարող եք տարբեր լեզուներով խոսել, մարգարեության պարգև ունենալ, հասկանալ բոլոր գաղտնիքները և ունենալ ողջ գիտելիքը, եթե անգամ սարեր շարժելու հավատ ունենաք, առանց գթության, այդ ամենը ձեզ ոչ մի օգուտ չի տա:3
«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:4 Փրկիչը մարմնավորել է այդ սերը և սովորեցրել այն, երբ տանջանքների է ենթարկել Իրեն հալածողների ու ատողների կողմից:
Մի առիթով Փարիսեցիները փորձեցին ծուղակը գցել Հիսուսին, տալով նրան կարծես պատասխան չունեցող մի հարց. «Վարդապետ, ո՞ր պատվիրանքն է մեծ օրենքումը»:5
Փարիսեցիներն աշխուժորեն քննարկեցին այս հարցը և հայտնաբերեցին ավելի քան 600 պատվիրան:6 Եթե դրանք դասակարգելն այդքան դժվար գործ էր գիտնականների համար, ապա անշուշտ նրանք կարծում էին, որ այն անհնարին կլիներ Գալիլեայից փայտագործի որդու համար:
Բայց երբ փարիսեցիները լսեցին Նրա պատասխանը, նրանք անհանգստացան, քանզի դա մատնանշեց նրանց մեծ թերությանը: Նա պատասխանեց.
«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:
Սա է առաջին և մեծ պատվիրանքը:
Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես:
Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարեքը»:7
Այդ օրվանից այս ոգեշնչված արտահայտությունը կրկնվեց շատ սերունդներ շարունակ: Այսօր մեզ համար մեր սերը չափվում է մեր հոգու մեծությամբ:
Սուրբ գրությունները մեզ ասում են. «Եթե մեկը Աստծուն սիրէ, նա ճանաչված է նորանից»:8 Ինչպիսի՜ հրաշալի խոստում` ճանաչված լինել Նրա կողմից: Դա ստիպում է, որ հոգին ճախրի, մտածել, որ երկնքի ու երկրի Արարիչը կարող է ճանաչել մեզ և սիրել մեզ մաքուր հավերժական սիրով:
1840 թվականին Մարգարե Ջոզեֆը նամակ ուղարկեց Տասներկուսին, որտեղ նրանց սովորեցնում էր. «Սերը Աստվածության ամենաառաջնային հատկանիշներից մեկն է, և պետք է արտահայտվի նրանց կողմից, ովքեր ցանկանում են լինել Աստծո որդիները: Աստծո սիրով լցված մարդը չի բավարարվում միայն իր ընտանիքի օրհնություններով, այլ մղվում է դեպի ամբողջ աշխարհը, ցանկանալով օրհնել ողջ մարդկությունը»:9
Երբ սիրով օգնում ենք մեզ շրջապատողներին, մենք կատարում ենք այդ մեծ պատվիրանի կեսը, որն է` «սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»:10
Երկու պատվիրաններն անհրաժեշտ են, քանզի կրելով մեկս մյուսի բեռը, մենք կատարում ենք Քրիստոսի օրենքը:11
Սերը լավ աշակերտ լինելու ճանապարհի սկիզբն է, մեջտեղը և վերջը: Այն մխիթարում է, խորհուրդ է տալիս, բուժում է և հանգստացնում: Այն տանում է մեզ խավարի հովիտների միջով և մահվան վարագույրի տակով: Ի վերջո, սերը մեզ տանում է դեպի հավերժական կյանքի փառքն ու շքեղությունը:
Ինձ համար Մարգարե Ջոզեֆ Սմիթը միշտ մարմնավորել է Քրիստոսի մաքուր սերը: Շատերը հարցնում էին, թե ինչու նա այդքան շատ հետևորդներ ունի և պահում է նրանց: Նա պատասխանել էր. «Որովհետև ես ունեմ սիրո սկզբունքը»:12
Կա մի պատմություն 14-ամյա տղայի մասին, որը Նավուից եկել էր գտնելու իր եղբորը, որն ապրում էր մոտակայքում: Երիտասարդ տղան եկել էր ձմռանը, առանց փողի ու ընկերների: Երբ նա հետաքրքրվեց իր եղբոր մասին, նրան տարան մի մեծ տուն, որը հյուրանոցի տեսք ուներ: Այնտեղ նա հանդիպեց մի մարդու, որն ասաց. «Ներս արի, որդի՛ս, մենք կհոգանք քո մասին»:
Տղան մտավ, նրան ընդունեցին, կերակրեցին, տաքացրեցին և անկողին տվեցին:
Հաջորդ օրը, թեև դաժան ցուրտ էր, տղան որոշեց անցնել ութ մղոն, գնալով այն կողմ, որտեղ եղբայրը պետք է, որ ապրեր:
Երբ այդ տան տերը տեսավ նրան, խնդրեց տղային մի փոքր մնալ: Նա ասաց, որ շուտով մի խումբ է գալու, և նա նրանց հետ կարող է հետ գնալ:
Երբ տղան հրաժարվեց, ասելով, որ գումար չունի, այդ մարդը նրան ասաց, որ չանհանգստանա, իրենք կհոգան իր մասին:
Ավելի ուշ, տղան իմացավ, որ տան տերը Ջոզեֆ Սմիթն էր, Մորմոն մարգարեն: Այս տղան հիշեց գթության այս դրսևորումն իր ողջ կյանքում:13
Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի Երաժշտություն և խոսք-ի վերջին ուղերձներից մեկի մեջ մի պատմություն էր տրվում մեծահասակ տղամարդու և կնոջ մասին, որոնք տասնյակ տարիներ ամուսնացած են եղել: Կինը դանդաղ կորցնում էր տեսողությունը, և չէր կարողանում այլևս հոգ տանել իր համար: Առանց կնոջ խնդրանքի ամուսինը սկսեց ներկել կնոջ եղունգները:
«Նա գիտեր, որ կինը կարող է տեսնել իր եղունգները, եթե մոտ տանի ձեռքերը աչքերին և ճիշտ անկյունի տակ պահի, և դա նրան ժպիտ էր պարգևում: Ամուսինը սիրում էր տեսնել նրա երջանիկ դեմքը, և շարունակում էր ներկել եղունգները ավելի քան հինգ տարի, մինչև կինը մահացավ»:14
Սա Քրիստոսի մաքուր սիրո օրինակ է: Երբեմն, մեծագույն սերը չի գտնվում ողբերգական դրվագներում, որոնք անմահացնում են բանաստեղծներն ու գրողները: Հաճախ, սիրո մեծագույն արտահայտումները բարության և հոգատարության հասարակ արարքներ են, որ մենք անում ենք նրանց համար, ում հանդիպում ենք կյանքի ճանապարհին:
Իսկական սերը հավերժ է: Այն հավերժական համբերություն և ներում ունի: Այն հավատում է, հույս ունենում և դիմանում ամեն ինչի: Դա է սերը, որ մեր Երկնային Հայրն ունի մեր հանդեպ:
Մենք բոլորս ցանկանում ենք զգալ նման սեր: Անգամ երբ մենք սխալներ ենք կատարում, մենք հույս ունենք, որ անկախ մեր թերություններից, մյուսները կսիրեն մեզ, եթե անգամ մենք արժանի չենք դրան:
Օ՜, հիանալի է իմանալը, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ, անգամ մեր բոլոր արատներով: Նրա սերն այնպիսին է, որ եթե անգամ մենք կորցնենք մեզ համար մեր հույսը, Նա չի կորցնի:
Մենք մեզ տեսնում ենք երեկվա և այսօրվա մեջ: Մեր Երկնային Հայրը տեսնում է մեզ հավերժության մեջ: Թեև մենք կարող ենք բավարարվել քչով, Երկնային Հայրը չի բավարարվի, քանզի Նա մեզ տեսնում է որպես փառավոր էակներ, ինչպիսին մենք ընդունակ ենք դառնալու:
Հիսուս Քրիստոսի ավետարանը փոխակերպման ավետարան է: Նա մեզ վերցնում է որպես երկրի տղամարդիկ և կանայք և դարձնում հավերժությունների տղամարդիկ և կանայք:
Այս փոխակերպման միջոցը մեր Քրիստոսանման սերն է: Չկա ցավ, որ այն չկարողանա մեղմացնել, դառնություն, որ չկարողանա վերացնել, ոչ էլ ատելություն, որ չկարողանա հեռացնել: Հույն դրամատուրգ Սոֆոկլեսը գրել է. «Մի սուր ազատում է մեզ կյանքի ողջ ծանրությունից և ցավից: Այդ սուրն է սերը»:15
Մեր կյանքի ամենաթանկ և սուրբ պահերը լցված են սիրո ոգով: Որքան մեծ է մեր սերը, այդքան մեծ է մեր ուրախությունը: Ի վերջո, նման սիրո զարգացումը կյանքում հաջողության իսկական չափանիշն է:
Դուք սիրո՞ւմ եք Տիրոջը:
Ժամանակ անցկացրեք Նրա հետ: Խորհեք Նրա խոսքերի շուրջ: Վերցրեք Նրա լուծը ձեզ վրա: Աշխատեք հասկանալ և հնազանդվել, որովհետև «սա է Աստծո սերը, որ պահենք նրա պատվիրանները»:16 Երբ մենք սիրում ենք Տիրոջը, հնազանդությունն այլևս բեռ չէ: Հնազանդությունը դառնում է ուրախություն: Երբ մենք սիրում ենք Տիրոջը, մենք ավելի քիչ ենք մտածում այն բաների մասին, որոնք օգուտ են տալիս մեզ, և շրջում ենք մեր սրտերը դեպի բաները, որոնք օրհնում և բարձրացնում են ուրիշներին:
Երբ մեր սերը Տիրոջ հանդեպ խորանում է, մեր մտքերը և սրտերը մաքրվում են: Մենք զգում ենք «սրտի հզոր փոփոխություն, և որ այլևս հակում չունենք անելու չարը, այլ միայն բարին»:17
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե դուք աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել մեծացնելու ներդաշնությունը, հոգևորը և կառուցելու Աստծո արքայությունը, մի մոռացեք ձեր սուրբ պարտականության մասին ուսուցանելու մյուսներին սիրել Տիրոջը և իրենց մերձավորներին: Սա մեր գոյության կենտրոնական նպատակն է: Առանց գթության, կամ Քրիստոսի մաքուր սիրո, ինչի էլ որ մենք հասնենք, քիչ նշանակություն կունենա: Դրանով ամեն ինչ դառնում է կենդանի և ապրող:
Երբ մենք ոգեշնչում և ուսուցանում ենք մյուսներին լցնել իրենց սրտերը սիրով, հնազանդությունը հոսում է ներսից դեպի դուրս կամավոր անձնամոռաց ծառայության մեջ: Նրանք, ովքեր գնում են տուն և սովորեցնում պարտականություններից դուրս, օրինակ, նույնպես կատարում են իրենց պարտքը: Բայց նրանք, ովքեր տնային ուսուցում են կատարում, փոխանցելով Տիրոջ և իրենց մերձավորների հանդեպ իրենց սերը, հավանաբար այդ գործին շատ այլ մոտեցում կունենան:
Վերադառնալով իմ սկզբնական հարցին. «Ո՞ր հատկանիշն է առավել լավ բնորոշում մեզ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ», ես կպատասխանեմ. մենք ժողովուրդ ենք, որը սիրում է Տիրոջը իր ողջ սրտով, հոգով և մտքով, և մենք սիրում ենք մեր հարևաններին, ինչպես ինքներս մեզ:
Սա է մեր ստորագրությունը որպես ժողովուրդ: Դա նման է լուսարձակի, որ վառված է աշխարհի համար, նշան հանդիսանալով, թե ում աշակերտներն ենք մենք:18
Եվ վերջին օրը Փրկիչը չի հարցնի մեր կոչումների էության մասին: Նա չի հետաքրքրվի մեր նյութական ունեցվածքի կամ փառքի մասին: Նա կհարցնի, արդյո՞ք մենք ծառայել ենք հիվանդներին, հաց ու ջուր տվել սովածներին, այցելել բանտարկյալներին, ամրացրել թույլերին:19 Երբ մենք օգնում ենք Երկնային Հոր ամենափոքրներին, մենք ծառայում ենք Նրան:20 Սա է Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք սովորել սիրել, մենք միայն պետք է հիշենք մեր Փրկչի կյանքը: Երբ մենք ընդունում ենք հաղորդության խորհրդանշանները, մենք հիշում ենք աշխարհի պատմության մեջ սիրո ամենամեծ օրինակը: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ»:21
Մեր հանդեպ Փրկչի սերն այնքան մեծ էր, որ ստիպում էր անգամ Աստծուն, ամենամեծին, ցնցվել ցավից և արյունահոսել ամեն ծակոտիից: 22
Քանի որ Փրկիչը տվեց Իր կյանքը մեզ համար,23 մենք ունենք հույսի պայծառություն, վստահություն և ապահովություն, որ երբ հեռանանք այս աշխարհիկ գոյությունից, նորից ապրենք Նրա հետ: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեղքից և լինել մեր Ամենազոր Հոր պարգևը կրողները: Այդ ժամանակ մենք կտեսնենք այն փառքը, որն Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են նրան: 24
Սա է գթության փոխակերպող զորությունը:
Երբ Հիսուսն Իր աշակերտներին էր տալիս «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»25 նոր պատվիրանը, Նա նրանց տվեց ամենամեծ բանալին դեպի երջանկություն այս կյանքում և փառք` հաջորդ կյանքում:
Սերը ամենամեծ պատվիրանն է, բոլոր մյուսները կախված են դրանից: Դա մեր կենտրոնացումն է, որպես կենդանի Քրիստոսի հետևորդներ: Դա այն միակ հատկանիշն է, որը, եթե զարգացվի, առավել մեծ բարելավում կբերի մեր կյանք:
Ես վկայություն եմ բերում, որ Աստված ապրում է: Նրա սերը անսահման և հավերժ է: Այն տարածվում է Նրա բոլոր զավակների վրա: Քանի որ Նա սիրում է մեզ, Նա տվել է մարգարեներ և առաքյալներ մեզ մեր ժամանակներում առաջնորդելու համար: Նա տվել է մեզ Սուրբ Հոգին, որը ուսուցանում է, մխիթարում և ոգեշնչում:
Նա մեզ տվել է Իր սուրբ գրությունները: Եվ ես աննկարագրելիորեն երախտապարտ եմ, որ նա մեզանից յուրաքանչյուրին տվել է սիրտ, որը կարող է զգալ Քրիստոսի մաքուր սերը:
Ես աղոթում եմ, որպեսզի մեր սրտերը լցված լինեն այդ սիրով և որ մենք կարողանանք հասնել մեր Երկնային Հորը և մյուսներին նոր տեսադաշտով և նոր հավատքով: Ես վկայում եմ, որ սա անելիս, մենք կհայտնաբերենք ավելի մեծ հարստություն կյանքում: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: