Նախագահների ուսմունքները
Գլուխ 10: Հիսուս Քրիստոսը փրկագնում է ողջ մարդկությանը ֆիզիկական մահից


Գլուխ 10

Հիսուս Քրիստոսը փրկագնում է ողջ մարդկությանը ֆիզիկական մահից

Հիսուս Քրիսաոսի քավությունը աոանց պայմանի հաղթում է ֆիզիկական մահը և բոշոր մարդկանց պարգևում հարություն և անմահություն:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Որպես միսիոներ ծառայելիս և իր ողջ կյանքում Ջոզեֆ Ֆ. Սմիթը կիսվել է փրկության վերականգնված ավետարանի ուղերձով նրանց հետ, ովքեր լսել են իրեն: Նա ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը ողջ մարդկության պատմության մեջ կատարված գլխավոր և կարևորագույն իրադարձությունն է:

Մեր Փրկչի Քավությունը առանց պայմանի հաղթում է ֆիզիկական մահը և բոլոր մարդկանց տալիս հարության և անմահության պարգևը: Ավելին, Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթում է հոգևոր մահը՝ փրկագնելով մեզ մեր մեղքերից և հնարավոր դարձնում մեր վեհացումը, եթե ապաշխարում ենք և պահում պատվիրանները: Այս գլխում քննարկվում են Քավության ոչ պայմանական տեսակետները, իսկ հաջորդ գլխում քննարկվում են պայմանական տեսակետները:

Իր 19-ամյա դստեր էլիսի՝ իր «սիրելի էլիբոյի» մահվան օրը, 1901թ. ապրիլի 29-ին Ջոզեֆ Ֆ. Սմիթը որդուն գրած նամակում հաղորդում էր Քավության հանդեպ իր հավատը. «Մեր սրտերը դեռևս գետնին են խոնարհված, որտեղ հողի մեջ մեր Անուշիկ աղջկա և նրա փոքրիկ եղբայրների ու քույրերի մարմիններն են հանգչում: … Սակայն մենք կանենք լավագույնը, ինչին ունակ ենք, Տիրոջ օգնությամբ: Մեր սրտում զգում ենք, որ մեր բոլոր Քնած գանձերը Նրա սուրբ հովանու տակ են և շուտով հողից կբարձրանան դեպի անմահություն և հավերժական կյանք: Եթե չլիներ թան-կարժեք համոզումը և փառահեղ հույսն առ Քրիստոսի Ավետարանը, կյանքը ոչ միայն չարժեր կորցրած ժամանակի առումով, այլ այն կլիներ անարգ ու նզովված մի անմիտ բաև : Սակայն «Օ՜, ինչ ուրախություն է այս միտքը պարգևում. «Ես գիտեմ, որ ապրում է Քավիչն իմ: Փա՜ռք Աստծուն»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքննրը

Հիսուս Քրիստոսը գործեց փառահեղ փրկագնումը մարդկության փրկության համար:

Մենք հավատում ենք Տեր Հիսուսին և աշխարհում կատարած Նրա աստվածային, փրկող առաքելությանը և փրկագնմանը, հրաշալի, փառահեղ փրկագնմանը, որը Նա գործեց մարդկանց փրկության համար:2

Հիսուսն իր գործը չէր ավարտել, երբ Նրան սպանեցին, ոչ էլ ավարտել էր այն՝ մեռելներից Իր հարություն առնելուց հետո: Թեև նա իրագործեց այն նպատակը, որի համար աշխարհ էր եկել, սակայն չկատարեց Իր ամբողջ գործը: Իսկ ե՞րբ կկատարի այն: Քանի դեռ չի փրկագնել և փրկել մեր հայր Ադամի յուրաքանչյուր որդուն և դստերը, որոնք ծնվել են կամ դեռ պետք է ծնվեն այս աշխարհում մինչև ժամանակների ավարտը, բացի կորստի որդիներից: Դա է Նրա առաքելությունը:3

Հիսուս Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, իսկական չափանիշ է, որին պետք է բոլոր մարդիկ հետևեն, որը պետք է օրինակ լինի բոլորի համար: Նա չի եղել մեղավոր: Նա չի եղել ամբարիշտ: Նրանում չկար ոչ մի չարություն, ոչ մի անհավատություն, ոչ մի անմտություն: Նա կատարելապես օժտված էր Աստծո իմաստությամբ օրորոցից մինչև գերեզման, և Իր հարությունից հետո ձեռք բերեց Հոր փառքը և դարձավ Աստծո նման ունենալով զորություն, ինչպես Աստված ունի զորություն, քանզի Նա հայտարարեց, որ ամեն զորություն Իրեն է տրվել և Նա նստում է Ամենազորի աջ կողքին, և մեր Միջնորդն է, մեր Ավագ Եղբայրը, և մենք պետք է հետևենք Նրան և ուրիշ ոչ ոքի:4

Ուրիշ անուն չի տրվել երկնքի տակ, բացի Հիսուս Քրիստոսի անունից, որով դու կարող ես փրկվել կամ բարձրանալ Աստծո արքայություն:5

Կան որոշ մեծ ճշմարտություններ փրկագնման ծրագրում, որոնք հիմնական են: Դրանք չեն կարող անտեսվել, դրանց հավասար այլ ճշմարտություններ չեն կարող լինել: Պետք է մեր ամբողջ սրտով ընդունենք Աստծո Հայր լինելը, մեր Տիրոջ և Փրկչի քավության զորությունը, այս վերջին օրերին ավետարանի վերականգնումը:6

Ադամի Անկումը մահ բերեց երկրի վրա:

Մահը պարզապես ահազդու սոսկում չէ: Դրա հետ են կապված մարդկային կյանքի որոշ հիմնական և կարևորագույն ճշմարտությունները: Թեև այն ցավ է պատճառում հատկապես նրանց, ովքեր ապրում են իրենց սիրելիների կորուստը, սակայն մահը աստվածային մտահղացման ամենամեծ օրհնություններից մեկն է:

Մենք ծնվում ենք, որպեսզի մահկանացու կյանք ունենանք, այսինքն, որ մեր հոգին մարմին հագնի: Դա օրհնություն է՝ առաջին քայլն է դեպի անմահ մարմին, իսկ երկրորդ քայլն է մահը: Մահն ընկած է հավերժական զարգացման ճանապարհին, ու թեև դժվար է այն կրել, նա, ով հավատում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, հատկապես հարությանը, չի ցանկանա փոխել այն: … Մահն իսկապես անհրաժեշտություն է, ինչպես օրհնությունը, և … մենք առանց դրա չէինք կարող և չէինք լինի բավարարված և լիովին երջանիկ:7

Երբ մարդն [Ադամը] օրինազանցեց այն երկնային օրենքը, որը արգելում էր նրան ճաշակել այս երկրի պտուղներից, որով նա պետք է դառնար երկրային, նա իր վրա վերցրեց ֆիզիկական մահը, ինչպես Աստված էր զգուշացրել, եթե նա ճաշակի «արգելված պտուղից»:8

Քանզի մահը պատիժ էր օրենքը խախտելու համար, որը մարդն անզոր էր կանխել, Աստծո այն հրամանը չկատարելու համար, որ՝ «այն օրը, երբ դու ուտես նրանից, դու անկասկած կմեռնես», [Մովսես 3.17] և այս պատիժը պետք է տարածվեր բոլոր մարմինների վրա, որպեսզի բոլորը դառնային այնպես անօգնական ու կախյալ, ինչպես նա էր այս պարագայում:9

Մենք կոչվում ենք մահկանացու էակներ, քանի որ մեր մեջ կան մահվան սերմերը, սակայն իրականում մենք անմահ ենք, որովհետև մեր մեջ կա հավերժական կյանքի սաղմը: Մարդը երկակի էակ է, կազմված ոգուց, որը մարդուն տալիս է կյանք, ուժ, բանականություն, ունակություն, և մարմնից, որը ոգուն ապաստան է տալիս և համապատասխանում է նրա ձևին, հարմարվելով նրա կարիքներին, և ներդաշնակորեն է գործում նրա հետ, և օժտված է ոգու կամքին հնազանդվելու կատարյալ ունակությամբ: Այդ երկուսը միասին հոգևոր մարմին են: Մարմինը կախված է հոգուց, իսկ հոգին մարմնում գտնվելու իր բնականոն վիճակում ենթարկվում է օրենքներին, որոնք կիրառելի են նրա համար և կառավարում են այն իր մահկանացու վիճակում: Այս բնական մարմնում կան թուլության և քայքայման սերմեր, որոնց լիովին հասունանալու կամ վաղաժամ ոչնչացման դեպքում, սուրբ գրության լեզվով, գալիս է «ֆիզիկական մահը»:10

Այս աշխարհում ծնված ամեն մարդ պետք է մահանա: Կարևոր չէ, թե ով է նա, կամ որտեղ է նա ապրում, ծնվել է արդյոք այս աշխարհում հարուստների և ազնվականների, թե աղքատների ու խեղճերի մեջ, նրա օրերը հաշվված են Տիրոջ կողմից և սահմանված ժամանակին նա կհասնի վերջին: Մենք պետք է խորհենք այս մասին: Դա չի նշանակում, որ մենք պետք է քայլենք ծանր սրտով կամ մռայլ տեսքով, ամենևին: Ես ուրախ եմ, որ ծնվել եմ ապրելու, մահանալու և կրկին ապրելու համար: Ես շնորհակալ եմ Աստծուն այս գիտելիքի համար: Այն ինձ ուրախություն և խաղաղություն է պարգևում, որն աշխարհը չի կարող տալ կամ վերցնել: Աստված հայտնել է սա ինձ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է: Ուստի, ես չունեմ տխրելու կամ վշտանալու առիթ:

Այն ամենը, ինչ պետք է ես կատարեմ այս աշխարհում, նախատեսված է, որպեսզի վեհացնի, ուրախություն և խաղաղություն, հույս ու սփոփանք պարգևի այս ներկա կյանքում, և փրկության ու իմ Աստծո ներկայություն համբարձվելու փառահեղ հույս պարգևի գալիք կյանքում: Ես պատճառ չունեմ սգալու, նույնիսկ մահվան առիթով: Իսկապես, ես այնքան թույլ եմ, որ կարող եմ իմ ընկերների ու հարազատների մահվան առիթով արտասվել: Ես կարող եմ արցունք թափել, երբ տեսնում եմ ուրիշների վիշտը:

Իմ հոգում ես կարեկցում եմ մարդկանց զավակներին: Ես կարող եմ արտասվել, երբ նրանք արտասվում են: Ես կարող եմ ուրախանալ, երբ նրանք ուրախանում են, սակայն ես սգալու կամ տխրելու առիթ չունեմ, որ աշխարհ է այցելում մահը: Ես խոսում եմ այժմ ֆիզիկական մահվան, մարմնի մահվան մասին: … [Վերջին Օրերի Սրբերը] գիտեն, որ ինչպես Ադամի օրինազանցությամբ իրենք մահանում են, այնպես էլ Հիսուս Քրիստոսի արդարությամբ իրենք կյանք կունենան, ու թեև մահանան, կրկին կապրեն:11

Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթում է ֆիզիկական մահը բոլոր մարդկանց հարության միջոցով:

Մահը եկել է մեզ վրա առանց Աեը կամքի: Մենք դրանում ոչ մի մասնակցություն չենք ունեցել, այն եկել է մեր առաջին ծնողների օրինազանցության պատճառով: Ուստի, այն մարդը, որը ոչ մի մասնակցություն չի ունեցել իր վրա մահ բերելիս, չի մասնակցի դրան կրկին կյանք ձեռք բերելիս: Քանզի ինչպես որ նա մահանում է Ադամի մեղքի հետևանքով, այնպես էլ կրկին կապրի, ցանկանում է, թե ոչ, Հիսուս Քրիստոսի արդարության և Նրա հարության շնորհիվ: Ամեն մարդ, որը մահանում է, կրկին պիտի ապրի:12

Հիսուս Քրիստոսը … մեռելներից հարության առաջնեկը եղավ. ինչպես որ նա հարություն առավ, այնպես էլ նա հարություն կտա Իր Հոր բոլոր զավակներին, որոնց վրա եկել էր Ադամի անեծքը: Քանզի ինչպես մի մարդով ֆիզիկական մահ եկավ բոլոր մարդկանց վրա, այնպես էլ Քրիստոսի արդարությամբ բոլորը կյանք կստանան, մեռելներից հարության միջոցով, որը կգա բոլոր մարդկանց վրա՝ կարևոր չէ բարի են, թե չար, սև, թե սպիտակ, ստրուկ, թե ազատ, ուսյալ, թե անկիրթ, երիտասարդ, թե ծեր [տե՛ ս Ա Կորնթացիս ԺԵ.21–22; Ալմա 11.44]: Մահը, որը եկել էր մեր առաջին ծնողների անկումով, արմատախիլ է արվել Աստծո Որդու հարությամբ, և դա ինձանից ու ձեզանից կախված չէ:13

Մենք բոլորս գիտենք, որ [Աստծո Որդին] խաչը բարձրացվեց. որ նրա կողը խոցեցին, և նրա կենդանի արյունը հոսեց իր մարմնից, որ նա տառապեց խաչի վրա և հոգին տվեց, որ նրա մարմինը վերցվեց խաչի վրայից … և պատվեց ազնիվ կտավով և դրվեց քարից փորված գերեզմանի մեջ, որտեղ երբեք ոչ մեկի մարմինը չէր դրվել:14

Քրիստոսն Ինքը կործանեց գերեզմանի արգելագիծը, հաղթեց մահվանը և «ննջածների առաջնեկը» եղավ [Ա Կորնթացիս ԺԵ.20]:15

Նա աշխարհ եկավ … կրկնակի զորություն հագած, մեռնելու զորություն, որը Նա ստացել էր իր մորից, և մահին դիմակայելու զորություն, եթե Նա ցանկանար դա, որը ժառանգել էր Իր Հորից: Այսպիսով, Նա զորություն ուներ և հավերժ ապրելու, և մահի ծանր փորձության միջով անցնելու, որպեսզի կրեր դա բոլոր մարդկանց համար և դուրս գար գերեզմանից դեպի նորացած կյանք, լինելով հարություն առած էակ, հագած անմահություն ու հավերժական կյանք, որ բոլոր մարդիկ կարողանան գերեզմանից դեպի հավերժական կյանք դուրս գալ, եթե հնազանդվեն Իրեն: Նրանք ամեն դեպքում հարություն կառնեն կամ որպես պատվի անոթներ կամ անպատվության անոթներ: Նրանք առաջ կգան գերեզմանից, ցանկանում են դա, թե ոչ: Նրանք չեն կարող ոչինչ անել: Մենք չենք կարող մեզ վրա եկող մահկանացու անեծքը վերացնել, ինչպես նաև խուսափել կամ կանխել այս մարմնի հարությունը այդ գերեզմանից: Քանզի ինչպես Աստված բարձրացավ մեռելներից, այնպես էլ բոլոր մարդիկ հարություն կառնեն:16

Մենք հաստատապես հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ և միակ ճշմարիտ օրինակն է մահից դեպի կյանք մարդկանց հարության: Մենք հավատում ենք, որ չկա մահից կյանք հարության այլ ձև. որ ինչպես Նա հարություն առավ և պահպա-նեց Իր ինքնությունը, նույնիսկ Իր ձեռքերի, ոտքերի ու կողի վերքերի սպիները, որպեսզի ապացուցի ուրիշներին, ովքեր չէին հավատա մեռելներից հարություն առնելու հնարավորությանը, որ Ինքն իրոք խաչված Տերն է, գերեզմանում թաղված և մահից կրկին դեպի կյանք հարություն առած, այնպես էլ կփնի ձեզ հետ և այս աշխարհում ծնված Ադամի յուրաքանչյուր որդու ու դստեր հետ:17

Մենք դուրս կգանք գերեզմանից, երբ փողը հնչի, և մեր մարմինը հարություն կառնի ու մեր հոգին կրկին կմտնի մարմնի մեջ և կդառնա կենդանի հոգի, որպեսզի այլևս չբաժանվի կամ չառանձնանա, այլ դառնա անբաժանելի, անմահ, հավերժ:18

Այս ֆիզիկական մարմինը կազմող տարրերը չեն ոչնչանա, չեն դադարի գոյություն ունենալ, այլ հարության օրն այդ տարրերը կրկին կմիանան՝ ոսկորը ոսկորին և միսը մսին: Մարմինը կկանգնի այնպիսի տեսքով, ինչպես այն հանգչել է, քանզի գերեզմանում չկա աճ կամ զարգացում: Ինչպես որ այն պառկել է, այնպես էլ կբարձրանա, իսկ վերականգնման օրենքով տեղի կունենան կատարելության փոփոխությունները: Հոգին կշարունակի ընդլայնվել և զարգանալ, իսկ մարմինը հարությունից հետո կզարգանա հասնելով մարդու կատարյալ հասակին:19

Հոգին ու մարմինը կվերամիավորվեն: Մենք միմյանց կտեսնենք մարմնի մեջ, այն նույն խորանի մեջ, որը մենք այժմ ունենք մահկանացու կյանքում: Մեր խորանները առաջ կգան այնպես, ինչպես պառկել են, թեև վերականգնում տեղի կունենա, յուրաքնաչյուր օրգան, վերջույթ, որը խեղվել է, յուրաքանչյուր տձևություն, որը երբևէ առաջացել է պատահարի կամ այլ պատճառի հետևանքով, կվերականգնվի և կուղղվի: Յուրաքանչյուր վերջավորություն և հոդ պետք է վերականգնվի իր բնական կառուցվածքով: Մենք կճանաչենք միմյանց և կվայելենք միմյանց ներկայությունը հավերժության անվերջ դարերի ընթացքում, եթե պահենք Աստծո օրենքը:20

Ի՜նչ սքանչելի միտք, թեկուզև ինձ համար, և պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր հասկացել են ճշմարտությունը կամ ընդունել իրենց սրտերում, որ կրկին կհանդիպենք նրանց, ումից մենք բաժանվել ենք այստեղ, և նրանց կտեսնենք, ինչպես որ կան: Մենք կհանդիպենք նույն անհատին, որի հետ ընկերակցել ենք այստեղ մարմնում, ոչ թե մեկ այլ հոգու կամ մեկ այլ էակի այլ կազմվածքով, այլ նույն անհատին՝ նույն կազմվածքով և նմանությամբ, նույն անձնավորությանը, որի հետ հաղորդակցվել ենք մեր մահկանացու գոյության ժամանակ, նույնիսկ մարմնի վերքերը: Դա չի նշանակում, որ մարդը պետք է միշտ մնա իր սպիներով, վերքերով, տձևություններով, ֆիզիկական թերություններով, քանի որ դրանք իրենց ընթացքով ու պատշաճ ժամանակին կանհետանան, համաձայն Աստծո ողորմած կանխատեսությանը: Տձևությունը կանհետանա, թերությունները կվերանան, և տղամարդիկ ու կանայք ձեռք կբերեն իրենց հոգիների կատարելությունը, այն կատարելությունը, որն Աստված է նախատեսել ի սկզբանե: Նրա նպատակն է, որ տղամարդիկ ու կանայք, նրանց զավակները, որոնք ծնվել են դառնալու Աստծո ժառանգները, և Քրիստոսի ժառանգակիցները, կատարյալ դառնան, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, օրենքին հնազանդվելու միջոցով, որով Նա միջոցներ է ձեռնարկել, որ կատարելությունը հասանելի լինի Իր բոլոր զավակներին:21

Այնքանով, որքանով հավերժական առաջընթացի և նվաճման աստիճանները հայտնի են դարձվել աստվածային հայտնության միջոցով, մենք պետք է հասկանանք, որ միայն հարություն առած և փառավորված էակները կարող են դառնալ հոգևոր սերնդի ծնողներ: Միայն համբարձված այդպիսի հոգիներն են հասել հասունության՝ հավերժական կյանքի նշանակված ընթացքով: Իսկ նրանցից ծնված հոգիները հավերժական աշխարհներում, նախասահմանված հաջորդականությամբ կանցնեն մի քանի փուլերով կամ վիճակներով, որով փառավորված ծնողներն են համբարձում ձեռք բերել:22

Ես չեմ կարող պատկերացնել որևէ այլ բաղձալի բան, քան այն, ինչ շնորհվել է մեզ Հիսուս Քրիստոսի ավետարանով, որ թեև մենք մահանում ենք, միևնույն է, պետք է կրկին ապրենք, ու թեև մահանում ենք և վերածվում այն բնական տարրերին, որոնցից մեր խորաններն են կազմված, միևնույն է այդ տարրերը կրկին կմիանան մեկը մյուսին ու կվերակազմավորվեն, և մենք կենդանի հոգիներ կդառնանք, ինչպես Փրկիչը մեզանից առաջ: Եվ այն փաստը, որ Նա կատարեց դա, հնարավոր դարձրեց դա մեզ բոլորիս համար:23

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞րն է Հիսուս Քրիստոսի «աստվածային, փրկող առաքելությունը» փրկագնման ծրագրում:

  • Ինչո՞ւ պետք է Քավության իրականությունը և զորությունը «ընդունենք մեր ամբողջ սրտով»: Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր այդպես են վարվում:

  • Ինչպե՞ս է, որ մարդը «երկակի էակ» է: (Տես նաև ՎևՈւ 88.15-16:) Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս մեզ այս գիտելիքի շնորհիվ:

  • Ի՞նչ է ֆիզիկական մահը: Ինչպե՞ս է այն օգնում ձեզ այն գիտելիքը, որ «մահն ընկած է հավերժական առաջընթացի ճանապարհին»:

  • Ո՞ր վարդապետություններն են օգնում մեզ մեր կյանքից վանել ֆիզիկական մահվան հանդեպ վախը: Ինչո՞ւ պետք է ուրախանանք, որ «ծնվել ենք ապրելու, մահանալու և կրկին ապրելու համար»:

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը «կրկնակի զորություն հագած»:

  • Ի՞նչ է նշանակում հարություն առնել: Ի՞նչ տեսք կունենան մեր մարմինները, երբ հարություն առնենք:

  • Ի՞նչ եք զգում, երբ հասկանում եք, որ Հիսուս Քրիստոսը ձեզ համար հնարավոր է դարձրել հարությունը և հավերժական կյանքը: Ինչպե՞ս է դրա գիտակցումն օգնում ձեզ պահել Աստծո հետ կապած ուխտերը:

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ մեկ օր մենք իսկապես պետք է մահանանք և հարություն առնենք:

Հղումներ

  1. Joseph F. Smith to Jos. R. Smith, 14 May 1901, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 138.

  3. Gospel Doctrine, 442.

  4. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 5:54.

  5. Gospel Doctrine, 39.

  6. Gospel Doctrine, 117.

  7. Gospel Doctrine, 296–97.

  8. “Latter-day Saints Follow Teachings of the Savior,” Scrap Book of Mormon Literature, 2 vols. (n.d.), 2:555.

  9. Gospel Doctrine, 202.

  10. Gospel Doctrine, 14.

  11. Gospel Doctrine, 428; paragraphing added.

  12. Gospel Doctrine, 69.

  13. Gospel Doctrine, 469.

  14. Gospel Doctrine, 463.

  15. Gospel Doctrine, 444.

  16. “Latter-day Saints Follow Teachings of the Savior,” 2:558.

  17. Gospel Doctrine, 435.

  18. Gospel Doctrine, 450–51.

  19. “Editor’s Table: On the Resurrection,” Improvement Era, June 1904, 623–24.

  20. Gospel Doctrine, 447.

  21. Gospel Doctrine, 23.

  22. Gospel Doctrine, 69–70.

  23. Gospel Doctrine, 458.