Նախագահների ուսմունքները
Ներածություն


Ներածություն

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը 52 տարի ծառայել է որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր՝ Տասներկուսի Քվորումի անդամ, Եկեղեցու չորս Նախագահների Խորհրդական, և 17 տարի որպես Եկեղեցու Նախագահ։ Նա Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանել է պերճախոսությամբ, մեղմորեն և համոզվածությամբ, կոչ անելով մարդկանց «ներդաշնակ ապրել մեր Երկնային Հոր ծրագրերին»։1 Նրա ծառայությունը բնորոշվել է Հիսուս Քրիստոսի մասին իր զորավոր վկայությամբ. «Ես ստացել եմ Հոգու վկայությունը իմ սրտում, և ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդականց առաջ … ես գիտեմ, որ իմ Քավիչն ապրում է»։2

Այսօր նրա ուղերձներն ու քարոզները շարունակում են աստվածային ուղղություն ցույց տալ դեպի հավերժական առաջընթաց տանող մեր ճանապարհին։ Այս աշխարհում մեր աշխատանքն է, ասում է Նախագահ Սմիթը, «բարիք գործել, անօրինությունը գցել մեր ոտքերի տակ, բարձրացնել արդարակեցությունը, մաքրությունը և սրբությունը՝ մարդկանց հոգիներում, և մյուս բոլոր բաներից առավել մեր երեխաների մտքում սերմանել սերն Աստծո և նրա խոսքի հանդեպ»։3 Նա հայտարարել է, որ «Վերջին Օրերի Սուրբ լինելու համար անհրաժեշտ է զոհաբերել աշխարհիկ նպատակներն ու հաճույքները. անհրաժեշտ է ունենալ նվիրված, կայուն բնավորություն, սեր ճշմարտության հանդեպ, ազնվություն սկզբունքի համար, և եռանդուն ցանկություն տեսնելու հաղթական առաջ ընթացող ճշմարտությունը»։4

Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հիմնել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը, որպեսզի այս ժամանակաշրջանի մարգարեների ուսմունքների միջոցով օգնեն Եկեղեցու անդամներին խորացնել ավետարանի վարդապետությունների մասին ունեցած իրենց հասկացողությունը և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Այս գիրքը ներկայացնում է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները, որն ասել է. «Վերջին Օրերի Սրբեր լինելու համար տղամարդիկ և կանայք պետք է լինեն մտածողներ և աշխատողներ. նրանք պետք է լինեն տղամարդիկ և կանայք, ովքեր խնդիրները կշռադատում են իրենց մտքում, ովքեր լրջորեն խորհում են իրենց կյանքի ընթացքի և իրենց ընդունած սկզբունքների շուրջ… Երբ մարդիկ հասկանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դուք կարող եք տեսնել, որ նրանք քայլում են շիտակ՝ Տիրոջ Խոսքի և Աստծո օրենքի համաձայն, ճշգրիտ այն բանի համաձայն, ինչը հաստատուն է, արդար, արդարակյաց և ամեն իմաստով ընդու– նելի Տիրոջ համար»։5

Այս գրքի ամեն մի գլուխը պարունակում է չորս բաժիններ. (1) սահմանում, որը համառոտ ներկայացնում է տվյալ գլխի հիմնական դրույթը; (2) «Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից», որը լուսաբանում է տվյալ գլխում տրված ուսմունքները Նախագահ Սմիթի կյանքի օրինակով կամ նրա իմաստությամբ; (3) «Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները», որը ներկայացնում է կարևոր վարդապետություն– ներ նրա ուղերձներից և քարոզներից; և (4) «Ուսումնական Առաջարկություներ», որոնք խրախուսում են անհատական խորհում և քննում, հետագա քննարկումների և հարցերի միջոցով տվյալ առաջարկները ինչպես կիրառել մեր այսօրվա կյանքում։

Ինչպես օգտագործել այս գիրքը

Անձնական ոաումնասիրության համար։ Այս գիրքը նպատակ ունի ընդլայնել յուրաքանչյուր անդամի հասկացողությունը ավետարանի սկզբունքների վերաբերյալ, որոնք զորավոր կերպով ուսուցանվում են Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կողմից։ Եթե յուրաքանչյուր անդամ աղոթքով կարդա և ուշադիր ուսումնասիրի այս ձեռնարկը, կարող է այս ճշմարտությունների մասին իր անձնական վկայությունը ստանալ։ Այս հատորյակը նաև կհամալրի յուրաքանչյուր անդամի ավետարանային գրադարանը և կարևոր աղբյուր կծառայի ընտանեկան ուսուցման և տանը ուսումնասիրության համար։

Կիրակնօրյա ժողովների ժամանակ քննարկման համար։ Այս գիրքը նյութ է հանդիսանում Մելքիսեդեկյան Քահանայության քվորումի և Սփոփող Միության Կիրակնօրյա ժողովների համար։ Ուսուցիչները պետք է կենտրոնանան տվյալ թեմայի բովանդակության և դրա հետ առնչվող սուրբ գրությունների վրա, դասարանում քննարկում խրախուսեն՝ օգտագործելով գլխի վերջում տրված հարցերը։ Եթե Նախագահ Սմիթի խոսքերն ուսումնասիրելուց առաջ վերանայվեն հարցերը, դա կօգնի ավելի լավ ըմբռնել նրա ուսմունքները։

Կիրակնօրյա ժողովները պետք է կենտրոնանան ավետարանի սկզբունքների, անձնական օրինակների վրա, որոնք ուսուցանումեն այս սկզբունքներն ու ճշմարտության մասին վկայությունները: Եթե ուսուցիչները խոնարհ փնտրում են Հոգին դասը պատրաստելիս և վարելիս, ապա ներկաների ճշմարտության մասին գիտելիքը կավելանա: Ուսուցիչները պետք է հիշեցնեն դասարանի անդամներին, որպեսզի նրանք ժողովներին բերեն իրենց գրքերը և խրախուսանքի արժանացնեն անդամների պատրաստվածությունը Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խոսքերը ուսուցանելիս: Տվյալ գլուխը նախօրոք կարդալով, դասարանի անդամները պատրաստ կլինեն ուսուցանել և շենացնել միմյանց:

Անհրաժեշտ չէ կամ չի հանձնարարվում, որ անդամները գնեն լրացուցիչ մեկնաբանություններ կամ տեղեկատու նյութեր, որոնք կհաստատեն տեքստի նյութը: Անդամներին խրախուսվում է ուշադրությունը սևեռել այն սուրբ գրությունների վրա, որոնք տրվել են, որպեսզի վարդապետությունը ավելի խորը ուսումնասիրվի:

Քանի որ այս գիրքը նախատեսված է անձնական ուսումնասիրության և ավետարանային վկայակոչման համար, շատ գլուխներ բավականին երկար են, որպեսզի ամբողջովին հասցեագրվեն դասարանին: Այդ իսկ պատճառով, տանը ուսումնասիրելը դառնում է անհրաժեշտություն, որպեսզի ստանաք Նախագահ Սմիթի ուսմունքների ամբողջությունը:

Ձեր ուսումնառության ժամանակ, ճանաչեք Աստծո այս խոնարհ, հավատարիմ և քաջարի մարգարեին՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին: Ընդունեք նրա խորհուրդը «ընտրելու ճիշտը, քանի որ այն ճիշտ է, և քանի որ ձեր սիրտը սիրում է ճիշտը, և քանի որ ամեն ինչից առավել այն լավագույն ընտությունն է»:6 Միացեք Նախագահ Սմիթին, երբ նա վկայում է Հիսուս Քրիստոսի ավետարանի զորության մասին. «Վերականգնված վարդապետությունների հանդեպ մեր հավատքը … հաստատուն է դարձնում և զորացնում է մեզ և անկասկած հավատք և համոզմունք է արմատավորում Աստծո Որդու աստվածային առաքելության հանդեպ»:7

Հղումներ

  1. Deseret News: Semi-Weekly, 6 Feb. 1893, 2.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 447.

  3. Gospel Doctrine, 141.

  4. “Editor’s Table: Principle, Not Popularity,” Improvement Era, July 1906, 733.

  5. In Conference Report, Oct. 1910, 3–4.

  6. Deseret News: Semi-Weekly, 6 Feb. 1893, 2.

  7. Gospel Doctrine, 478.