Նախագահների ուսմունքները
Գլուխ 13: Կառչեք ճշմարտությունից, որպեսզի չխաբվեք


Գլուխ 13

Կառչեք ճշմարտությունից, որպեսզի չխաբվեք

Մենք պետք է պահենք Հիսուս Քրիստոսի մաքուր, ճշմարիտ սկզբունքները և խուսափենք խաբեբաների կեղծիքից ու սխալներից:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Ջոզեֆ Ֆ. Սմիթը հինգ ամիս էր, ինչ վերադարձել էր Մեծ Բրիտանիայում անցկացրած միսիայից, երբ Նախագահ Բրիզամ Յանգը կանչեց նրան ծառայելու իր երրորդ միսիան։ Նա երկրորդ անգամ պետք է ծառայեր Հավայան Կղզիներում։ Քանի որ նա գերազանց տիրապետում էր Հավայան լեզվին, Նախագահ Յանգը խնդրեց նրան ծառայել որպես թարգմանիչ Տասներկուսի Քվորումի անդամներ՝ Երեց էզրա Թ. Բենսոնի և Երեց Լորենզո Սնոուի համար։ Երբ նրանք 1864թ. գարնանը մեկնեցին Հավայան Կղզիներ, Ջոզեֆ Ֆ. Սմիթը 24 տարեկան էր։

Ջոզեֆ Ֆ. Սմիթն այդ միսիայի մասին ասել է. «Մեր հանձնարարության հատուկ նպատակն էր՝ վերջ դնել մի ինքնակոչի խարդախ գործողություններին, … որը խաբում էր … Եկեղեցու տեղի անդամներին ոչ միայն վարդապետության առումով, այլ զավեշտական ձևով ներկայացնելով իր ուժն ու իշխանությունը։ Նա վերակազմավորել էր Եկեղեցին իր երևակայությամբ՝ կարգելով Տասներկու Առաքյալների և այլ պաշտոնյաների, վաճառելով նրանց իրենց կարգումները և ստանձնելով հոգևոր ու թագավորող կառավարչի դերը, որին մարդիկ պետք է պատվեին ու մեծարեին։ Մենք ընդդիմացանք նրան, ստիպեցինք, որ պատասխան տա իր կատարած հանցանքների համար և բարեխղճորեն ջանում էինք ուղղել նրան, սակայն նա համառում էր և չէր զղջում, հետևաբար հեռացվեց Եկեղեցուց։ Այնուհետև մեր ջանքերն ուղղեցինք օգնելու համար նրանց, որոնց նա մոլորեցրել էր և այդ գործում մենք Աստծո օրհնությամբ հաջողություններ ունեցանք»։1 Երեց Բենսոնի ու Երեց Սնոուի Հավայան կղզիները թողնելուց հետո, Ջոզեֆ Ֆ. Սմիթը մնաց մինչև հաջորդ ձմեռ՝ շարունակելով կարգի բերել Եկեղեցու գործերը։ Ալդ ընթացքում նա խորհուրդներ էր տալիս Եկեղեցու այն անդամներին, որոնք մոլորության մեջ էին ընկել այդ ուրացող մարդու կողմից և ցանկանում էին ապաշխարել։ Ւր հետագա կյանքի ընթացքում Նախագահ Սմիթն ուսուցանում էր Սրբերին, թե որքան կարևոր է ճանաչել կեղծ ուսմունքները և ընդդիմանալ դրանց։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Վերջին Օրերի Սրբերը, ինչ էլ որ լինի, պետք է կառչեն ճշմարտությունից։

Մինչ այժմ մենք պետք է բավականին փորձ ձեռք բերած լինեինք, որպեսզի հասկանայինք որ ոչ ոք, ոչ մի անհատ խմբավորում և ոչ մի գաղտնի կազմակերպություն չի կարող միավորել ուժ ու իշխանություն՝ Ամենազորի նպատակները տապալելու կամ Նրա գործի ընթացքը փոխելու համար։ Անցյալում շատ ու շատ անհատներ են բարձրացել, և այդ անհատները տարվել են Եկեղեցին արմատապես վերափոխելու կեղծ գաղափարներով։ Նրանք ակնկալում էին, որ կարճ ժամանակում ողջ ժողովուրդը կթողնի իր դրոշը, ճշմարտության դրոշը, որի ներքո իրենք հավաքվել էին և որի շուրջը միավորվել էին Եկեղեցու սկզբից ի վեր։ Այդ մարդիկ կարծում էին, թե ժողովուրդը կհետևի «նոր հովիվներին», սակայն Աստծո ժողովուրդը ճանաչում է ճշմարիտ հովվի ձայնը, օտարի ձայնին նրանք ականջ չեն դնի, ոչ էլ նրա խորհուրդներին, որը ստանձնում է իշխանություն, որն իրեն չի պատկանում։ Նման մարդու ետևից նրանք երբեք չեն գնա։ Վերջին Օրերի Սրբերը գիտեն Ավետարանի ոգին, նրանք հասկանում են ճշմարտության ոգին։ Նրանք գիտեն իրենց պարտականությունը, և ինչ էլ որ լինի նրանք կկառչեն ճշմարտությունից։

Սկզբից մինչև այժմ մենք ստիպված ենք եղել դիմակայել ողջ աշխարհին։ Ամբողջ աշխարհը զինված կանգնում է կամ կանգնել է Տիրոջ գործի դեմ, բոլորը չէ, որ ընդիմացել են ատելության պատճառով, ոչ էլ չարը գործելու կամ ճշմարտության դեմ կռվելու սրտի միտումով կամ ցանկությամբ, այլ նրանք անտեղյակ են եղել ճշմարտությանը և չեն իմացել, թե ինչ են անում։ Շատերը խաբվել են կեղծ հովիվների ձայնից կամ մոլորվել են կեղծ ազդեցություններով։ Նրանք խաբվել են, նրանք չեն իմանում ճշմարտությունը, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, այդ պատճառով նրանք, այսպես կոչված, զինված կանգնում են ճշմարտության դեմ, Տիրոջ գործի դեմ, այդպես է եղել ի սկզբանե։ Այն օրից, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջինը հայտարարեց իր տեսիլքի մասին, մինչ օրս, ամեն արդարության թշնամին, ճշմարտության, առաքինության, պատվի, ազնվության և կյանքի մաքրության թշնամին, միակ ճշմարիտ Աստծո թշնամին, և Աստծուց ուղղակիորեն եկող հայտնության և մարդկանց երկնքից եկող ոգեշնչումների թշնամին զինված կանգնել է այս գործի դեմ։

Դուք երբեք չեք տեսել, որ արդարության, հայտնության, Աստծո, ճշմարտության, արդարակյաց ու մաքուր կյանքի ընկերը կամ նա, ով նվիրված է արդարակեցությանը և այնքան խելամիտ է, որ տարբերում է ճշմարտությունը մոլորությունից, և լույսը խավարից, - ես ասում եմ, - դուք երբեք չեք տեսել նման մարդու զինված կանգնած Սիոնի գործի դեմ։ Զինված կանգնել Սիոնի գործի դեմ նշանակում է կանգնել Աստծո դեմ, Աստծո հայտնության դեմ, այն հոգու դեմ, որը մարդկանց առաջնորդում է դեպի լույսի և բանականության աղբյուրից եկող ամեն ճշմարտություն, այն սկզբունքի դեմ, որը մարդկանց հավաքում է միասին և դրդում է նրանց թողնել իրենց մեղքերը, փնտրել արդարություն, սիրել Աստծուն իրենց ողջ սրտով, անձով ու մտքով, և սիրել իրենց մերձավորին, ինչպես իրենք իրենց։2

Զգուշացեք կեղծ ուսմունքներից։

Կլինեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան սահմաափակել Աստծո ուժը՝ հավասարեցնելով այն մարդկանց ուժին։ Այդպիսինները կան մեր մեջ և դրանք եղել են մեր դպրոցի ուսուցիչների մեջ։ Նրանք կցանկանային, որ դուք չհավատայիք Սուրբ Գրքերի ոգեշնչված պատմություններին, որ քամիներն ու ալիքները ենթարկվում են Աստծո ուժին, այլ հավատայիք, որ Փրկչի դևեր հանելու և մեռածներին կենդանացնելու կամ այնպիսի հրաշքներ գործելու կարողությունը, ինչպես բորոտներին մաքրելն է, պարզապես մտացածին բան է։ Նրանք կցանկանային, որ դուք հավատայիք, որ Աստված ու նրա Արդին՝ Հիսուս Քրիստոսը անձնապես չեն հայտնվել Ջոզեֆ Սմիթին, որ դա պարզապես մտացածին բան է, սակայն մենք ավելի լավ գիտենք։ Սուրբ Հոգու վկայությունը ցույց է տվել, որ դա ճշմարտություն է։ Եվ ես ասում եմ ձեզ՝ զգուշացեք այն մարդկանցից, ովքեր գալիս են ձեզ մոտ անհեթեթ մտքերով, իբր թե ամեն բան ինքն իրեն է կատարվում՝ ըստ բնության օրենքների, և Աստված անզոր է։3

Վերջին Օրերի Սրբերի մեջ որպես ավետարանի ճշմարտություններ քողարկված կեղծ ուսմունքներ կարող են քարոզել երկու տիպի մարդիկ, հիմնականում միայն նրանք, ահա նրանք.

Առաջինը՝ անհույս տգետ մարդիկ են, որոնց գիտելիքի պակասը բացատրվում է իրենց ծուլությամբ և անաշխատասիրությամբ, որոնք չնչին ջանքեր են գործադրում, իհարկե եթե գործադրում են, որպեսզի զարգանան կարդալով և ուսումնասիրելով։ Այդ նրանք են, ովքեր տառապում են ծանր հիվանդությամբ, որը կարող է դառնալ անբուժելի, դա ծուլությունն է։

Երկրորդը՝ հպարտ և պարծենկոտ մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենցից շատ ոչ ոք չի հասկանում, ովքեր մեկնաբանում են իրենց անձնական հնարամիտության կանոններով, ովքեր իրենք իրենց համար դարձել են օրենք և իրենց այնպես են պահում, կարծես իրենք են իրենց գործերի միակ դատավորները։ Սրանք ավելի վտանգավոր տգետ են, քան առաջինները։

Զգուշացեք ծույլերից ու հպարտներից։4

Մինչ այժմ Վերջին Օրերի Սրբերը պետք է այնքան հավաստիացած լինեն, որ Աստված է երկրի վրա հաստատել իր Եկեղեցին վերջին անգամ, որ մնան և այլևս չտապալվեն կամ չկործանվեն, և որ Աստծո տունը կարգուկանոնի, օրենքի տուն է, և այդ կարգի անհանգիստ խառնվածք ունեցող անկայուն խանգարողները, որոնք իրենց տգիտության և ինքնահավանության պատճառով դառնում են դատարկաբաններ, թեև ձևացնում են, թե ունեն մարգարեական զորություն և այլ հոգևոր շնորհներ ու պարգևներ, չպետք է ոչ մի ազդեցություն ունենան Վերջին Օրերի Սրբերի վրա, ոչ էլ վերջիններս պետք է հոգեպես տարվեն նման անհատներով և նրանց տեսություններով։ Քրիստոսի Եկեղեցին Սրբերի հետ է։ Նրան է հանձնվել Աստծո օրենքը՝ իր կառավարման և մշտական գոյության համար։ Այն ունի բոլոր միջոցները՝ ուղղելու ցանկացած անճշտություն, չարաշահում, կամ սխալ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ առաջ գալ, և այդ ամենը առանց անկարգության, կամ նույնիսկ հեղաշրջման։ Այն կարող է անել դա աստիճանական զարգացման գործընթացի միջոցով՝ զարգացման, գիտելիքի աճի, իմաստության, համբերության և գթության ճանապարհով։

Եկեղեցու նախագահող քվորումները միշտ կազմված կլինեն նման մարդկանցից, նրանք կընտրվեն այնպես, որ Սրբերը վստահ լինեն, որ պարտավորությանը հատուկ հիմնավոր իմաստությունը, արդարակեցությունը և բարեխիղճ հավատարմությունը կբնորոշեն նրանց քաղաքականությունը, որոնց վստահվել է Եկեղեցու գործերը վարելը։5

Հայրում Փեյջի օրերից ի վեր (Վարդապետություն և Ուխտեր, Բաժին 28) տարբեր ժամանակահատվածներում խաբուսիկ հոգիների կողմից հայտնություններ են եղել Եկեղեցու անդամներին։ Երբեմն դրանք ունեցել են այն տղամարդիկ ու կանայք, ովքեր օրինազանցության պատճառով հեշտությամբ Մեծ Խաբեբայի զոհն են դարձել։ Այլ դեպքերում մարդիկ, որոնք հպարտացել են Եկեղեցու կանոնները, արարողություններն ու ծեսերը պահելով, մոլորեցվել են կեղծ հոգիների կողմից, որոնք այնքան ճարպկորեն են նմանակում Աստվածային աղբյուրից բխող ազդեցությունը, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք իրենց համարում են «ընտրվածներ», դժվարությամբ են զանազանում հիմնական տարբերությունը [Մատթեոս ՒԴ.24]: Սատանան ինքը մի անգամ փոխակերպվել է՝ «լույսի հրեշտակի» տեսք ընդունելով [Բ Կորնթացիս ԺԱ.14; 2 Նեփի 9.9]:

Երբ տեսիլքները, երազները, լեզուները, մարգարեությունը, տպավորությունները, որևէ արտասովոր պարգևը կամ ոգեշնչումը հայտնում են այն, ինչը չի համապատասխանում Եկեղեցու ստացած հայտնություններին կամ հակասում է նրա օրինական իշխանությունների որոշումներին, Վերջին Օրերի Սրբերը կարող են իմանալ, որ դա Աստծուց չէ, որքան էլ որ ճշմարտանման այն թվա։ Ինչպես նաև նրանք պետք է հասկանան, որ Եկեղեցու ղեկավարմանը վերաբերող հրահանգները գալիս են հայտնության ձևով՝ նրա ղեկավարի միջոցով։ Բոլոր հավատարիմ անդամները իրավունք ունեն ստանալ ոգեշնչում Սուրբ Հոգու կողմից՝ իրենց, իրենց ընտանիքների և նրանց համար, որոնց վրա նշանակված և կարգված են նախագահելու։ Սակայն այն ամենը, ինչը հակասում է այն բանին, ինչը գալիս է Աստծուց՝ Եկեղեցու ղեկավարի միջոցով, չպետք է ընդունվի որպես պաշտոնական կամ հուսալի բան։6

Հոգու պարգևները և սուրբ Քահանայության զորությունները Աստծուց են, դրանք տրվում են մարդկանց օրհնելու, խրախուսելու և նրանց հավատքը ամրապնդելու համար։ Դա Սատանան լավ գիտի, այդ պատճառով նա ձգտում է կուրացնել և խաբել Աստծո զավակներին ճշմարտանման հրաշքների միջոցով։ Հիշեք, որ Եգիպտոսի մոգերը իրենց ջանքերը գործադրելով խաբեցին փարավոնին, ինչ վերաբերում էր Մովսեսի և Ահարոնի աստվածային առաքելությանը։ …

Քրիստոսը մեծ դատաստանի վերաբերյալ իր մարգարեության մեջ հայտարարել է, որ հրաշքներ գործելու զորությունը կարող է գալ չար աղբյուրից. «Շատերը կասեն ինձ այն օրը, Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց. թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրինություն գործողներ»։ (Մատթ. Է.22–23:)

Կախարդության վտանգավորությունն ու չար ուժը այնքան կախարդության մեջ չէ, որքան անմիտ դյուրահավատության մեջ, որ սնահավատ մարդիկ դրսևորում են իրենց հասցեին կատարված հայտարարությունների հանդեպ։ Վրդովեցուցիչ է հավատալը, որ դևը կարող է վնասել կամ վիրավորել անմեղ տղամարդուն կամ կնոջը, հատկապես, Քրիստոսի Եկեղեցու անդամներին, եթե այդ տղամարդը կամ կինը չեն հավատում, որ իրեն կարելի է վնաս հասցնել նման ազդեցությամբ և նման միջոցներով։ Եթե նրանք թույլ են տալիս ունենալ նման միտք, ապա նրանք հակված են տեղի տալ իրենց սնապարծությանը։ Կախարդության մեջ ոչ մի զորություն չկա, եթե դրան չհավատան և այն չընդունեն։7

Խուսափեք կրոնական հոբիներից։

Եղբայրներ և քույրեր, մի ունեցեք կրոնական հոբիներ։ Հոբիները վտանգավոր են Քրիստոսի Եկեղեցում։ Դրանք վտանգավոր են, քանի որ անորոշ նախապատվություն են տալիս որոշակի սկզբունքների կամ գաղափարների, անտեսելով և անկարևոր համարելով մյուսները, որոնք նույնքան կարևոր են, նույնքան ամրապնդող, նույնքան փրկող, որքան սիրված և ընտրված վարդապետությունները կամ պատվիրանները։

[Կրոնական] հոբիներ ունեցող մարդիկ կեղծ պատկերացում են ունենում Քավիչի ավետարանի մասին, դրանք աղավաղում և խաթարում են ավետարանի սկզբունքների և ուսմունքների ներդաշնակությունը։ Դա անբնական տեսակետ է։ Աստծո կողմից հայտնված յուրաքանչյուր սկզբունք և սահմանված կարգ էական դեր ունի մարդու փրկության համար, և անմիտ ու վտանգավոր է դնել դրանցից որևէ մեկը ամենաառաջին պլանում՝ թաքցնելով և անկարևոր համարելով մյուսները։ Դա վտանգի է ենթարկում մեր փրկությունը, քանզի այն մթագնում է մեր միտքը և աղոտ դարձնում մեր հասկացողությունը։ Նման տեսակետը, ինչ ուղղություն էլ որ այն ունենա, նեղացնում է մտապատկերը, թուլացնում է հոգևոր ընկալումը և մթագնում է միտքը։ Արդյունքում այսպիսի ինքնահաճ և սահմանափակ մտահորիզոնով մարդը իրեն դնում է մի վիճակում, որ կարող է գայթակղվել չարի կողմից, աղոտ ընկալման կամ խորաթափանցության աղճատման պատճառով թերագնահատել իր եղբայրներին և տեղի տալ ուրացության ոգուն։ Նա ազնիվ չէ Տիրոջ առաջ։

Մենք նկատել ենք, որ խնդիրը հետևյալն է. հոբի ունեցող Սրբերը հակված են դատելու և մեղադրելու իրենց եղբայրներին ու քույրերին, որոնք այնքան եռանդուն չեն իրենց սիրելի տեսության մի որոշակի ուղղության մեջ, ինչպես իրենք։ Մարդը, որի գլխում միայն Իմաստության Խոսքն է, ընդունակ է անթիվ մեղքեր գտնել Եկեղեցու մյուս անդամների մեջ, որոնք հետևում են ազատական գաղափարներին, ինչ վերաբերում է ավետարանի մյուս վարդապետությունների կարևորությանը։

Գոյություն ունի այս խնդրի մյուս կողմը. հոբի ունեցող մարդը ընդունակ է բռնել «ես ավելի սուրբ եմ, քան դու» դիրքը, գոռոզանալով և մեծամտանալով, քամահրանքով, եթե ոչ ավելի դաժան ձևով նայելով իր եղբայրներին ու քույրերին, որոնք այնքան կատարյալ ձևով չեն պահում այդ որոշակի օրենքը։ Նման մոտեցումը վիրավորում է իր հավատացյալ ընկերներին և Տիրոջը։ «Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին» (Առակ. ԺԶ.18

Փրկագնման ծրագրում գոյություն ունեն հիմնավոր հանդիսացող մի քանի մեծ ճշմարտություններ։ Դրանք չի կարելի անտեսել. ոչ մի ուրիշ ճշմարտություններ չեն կարող դրվել դրանցից առաջ։ Պետք է մեր ամբողջ սրտով ընդունենք Աստծո Հայր լինելը, մեր Տիրոջ և Փրկչի քավության զորությունը, այս վերջին օրերին ավետարանի վերականգնումը։ Մենք չենք կարող այս կարևորագույն վարդապետությունների հանդեպ ունեցած հավատի պակասը լրացնել ամենախիստ ձևով ձեռնպահ մնալով առողջության համար վտանգավոր բաներ օգտագործելով, հաստատուն ձևով վճարելով տասանորդը մեր «սամիթից և չամանից» [տե՛ս Մատթեոս ՒԳ.23], կամ որևէ արտաքին արարողություն պահելով։ Առանց Աստծո հանդեպ հավատքի մկրտությունն ինքնին ոչինչ է։8

ճշմարտությունն ունենալն ազատում է մեզ մեղքից ու խավարից։

Որպեսզի չխաբվենք, մոլորության մեջ չընկնենք, երերված ու տատանված չլինենք վարդապետության ամեն քամուց, անմիտ, անհեթեթ գաղափարներից կամ մարդկանց խաբեբայության խորամանկությամբ կամ հետևենք կեղծ աղաղակներին, թե՝ Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ [տե՛ս Մատթեոս ՒԴ.23], Աստված հաստատել է իր և մարդու միջև հաղորդակցման ճիշտ կարգը, և դա հաստատել է իր Եկեղեցում, և ողջ մարդկությունը ճիշտ կանի, եթե ուշք դարձնի այդ ճշմարտությանը, որպեսզի չխաբվի։ Այն, ինչը ներդաշնակ է դրան, Աստծուց է, իսկ այն ինչը հակառակ է դրան, ներքևից է։9

Ամենօրյա սովորությունը … առաջընթաց ապրելով՝ փնտրել աստվածային ողորմություն և ներողամտություն, մեզ ուժ է տալիս խույս տալու չարից, որին կարելի է հաղթել միայն դրանից հաստատապես հրաժարվելով։10

Աստծո Սուրբ Հոգին վայելող մարդը բացարձակապես անհնար է նույնիսկ հավատա, որ [վախարդանքը և նման այլ չար] ազդեցությունները կարող են Ւնչ-որ կերպ ներգործություն ունենալ իր վրա։ Սուրբ Հոգին ունենալը բացարձակապես պաշտպանում է բոլոր չար ազդեցություններՒց։11

Ես հավատում եմ, որ Վերջին Օրերի Սրբերից շատերը զորանում են հավատի մեջ։ Ես հավատում եմ նաև, որ Վերջին Օրերի Սրբերից շատերն այնքան իմաստուն են, որ բավականաչափ մտավոր կարողություն ունեն և նրանց սրտում բնակվում է կենդանի Աստծո Հոգին, որպեսզի տարբերեն ճշմարտությունը մոլորությունից, ճիշտը սխալից, լույսը խավարից. և ես կասեմ՝ ես հավատում եմ, որ նրանք բավականին գիտակից են՝ պահելու Հիսուս Քրիստոսի ավետարանի հասարակ, մաքուր, հավատարիմ սկզբունքները, գերադասելով դրանք փիլիսոփաների, գիտնականների կամ ուրիշների անհեթեթ մտքերից։ Չկա ոչ մի գիտություն կամ փիլիսոփայություն, որը կարող է փոխարինել Ամենազոր Աստծո ճշմարտությանը։

Տերն ասել է. «Քո խոսքը ճշմարտություն է» [տե՛ս Հովհաննես ԺԷ.17]: Ւրոք այդպես է, և ես հավատում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը բավականաչափ գիտեն Աստծո խոսքը, որպեսզի ճանաչեն այն, ինչը Նրա խոսքն է, երբ տեսնում են այն, և խուսափեն նրանից, ինչը Նրա խոսքը չէ, և որ նրանք կպահեն Աստծո խոսքը, քանզի այն ճշմարտւթյուն է։ Ւնչպես Փրկիչն է ասել. «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Եվ ճշմարտությունը կճանաչէք, և ճշմարտությունը կազատէ ձեզ» [տե՛ս Հովհաննես Ը.31–32]:

Ես հավատում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը հատկապես ղեկավարներն Ւսրայելում, բավականաչափ գիտեն և հասկանում են ավետարանի սկզբունքները, որ նրանք գիտեն ճշմարտությունը և ունենալով այն՝ նրանք ազատվել են մեղքից, սխալներից, խավարից։12

Ուսումնական առաջարկություններ

  • Ւնչպե՞ս կարող ենք խուսափել, որպեսզի «չխաբվենք կեղծ հովիվների ձայնից» և ճանաչենք ճշմարիտ Հովվի ձայնը։ Ւնչպե՞ս դա կօգնի մեզ, որ «ինչ էլ որ լինի կառչենք ճշմարտությունից»։

  • Ւնչպե՞ս կարող ենք մեր հասարակության մեջ դիմակայել այն ազդեցություններին, որոնք «զինված կանգնել են Տիրոջ գործի դեմ»։

  • Ւնչպե՞ս են այսօր մարդիկ փորձում «սահմանափակել Աստծո ուժը հավասարեցնելով այն մարդկանց ուժին»։

  • Ւնչպե՞ս կարող են հպարտները մեզ մոլորեցնել։ Ւնչպե՞ս կարող է ծուլությունը նույն բանն անել։ Ւնչո՞ւ է այդքան կարևոր, որպեսզի մենք չխաբվենք «ծույլերի ու հպարտների» կողմից «կեղծ ուսմունքների քարոզմամբ»։

  • Ւնչպիսի՞ զգուշացում է տվել Տերը նրանց վերաբերյալ, ովքեր «ձևացնում են, թե ունեն մարգարեական զորություն» (Տես նաև ՎևՈւ 42.11:)

  • Ւնչպե՞ս կարող են կրոնական հոբիները վտանգավոր լինել անհատների և Եկեղեցու համար։ Ւնչո՞ւ որևէ «արտաքին արարողություն» խստորեն պահելը բավարար չի կարող լինել «կարևորագույն վարդապետությունները» չպահելու դեպքում։

  • Ւնչպե՞ս կարող ենք խուսափել խաբվելուց և «չերերանք ու չտատանվենք վարդապետության ամեն քամուց»։

  • Ւնչպե՞ս է ճշմարտությունն ունենալն ազատ դարձնում մեզ։ Ւնչպե՞ս կարող ենք օգտագործել Սուրբ Հոգու պարգևը, որը կօգնի մեզ տարբերել բարին չարից և դիմակայել չար ազդեցություններին։

Հղումներ

  1. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:20–21.

  2. In Conference Report, Apr. 1909, 3–4; paragraphing added.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 372.

  4. Gospel Doctrine, 373.

  5. Gospel Doctrine, 381.

  6. In Messages of the First Presidency, 4:285.

  7. Gospel Doctrine, 376–77.

  8. Gospel Doctrine, 116–17.

  9. Gospel Doctrine, 381.

  10. Gospel Doctrine, 374.

  11. Gospel Doctrine, 377–78.

  12. In Conference Report, Apr. 1911, 7; paragraphing added.