Նախագահների ուսմունքները
Գլուխ 20: Ամուսնու և կնոջ հավերժական միությունը


Գլուխ 20

Ամուսնու և կնոջ հավերժական միությունը

Տղամարդն ու կինը, ովքեր սուրբ քահանայության իշխանության ներքո կնքվել են հավերժության համար, կարող են վեհացում ձեռք բերել Աստծո սելեստիալ արքայությունում:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Որպես Նախագահ Ջոն Թեյլորի Խորհրդական ծառայելիս Ջոզեֆ Ֆ. Սմիթը ճամփորդեց Հավայան կղզիներ կնոջ Ջուլինայի հետ, որը նրա խոսքերով՝ «ամուր էր, ինչպես պողպատը, հաստատուն էր, ինչպես բևեռային աստղը, հավատարիմ, ինչպես ժամանակը և ավելի լավը, քան ոսկին»:1 Հավայան կղզիներում Նախագահ Սմիթը ծանր հիվանդացավ և Ջուլինան խնամեց նրան, և նա ապաքինվեց: Սի քանի ամիս անց 1887թ. մարտին անհրաժեշտ էր, որպեսզի Ջուլինան և երեխաները վերադառնան մայրցամաք, իսկ Ջոզեֆ Ֆ.-ը մնաց կղզիներում:

Սարտի 15-ին նա գրել է իր օրագրում. «Շոգենավը արձակեց կառանները ժամը 12:00-ին և ուղիղ 12:15 այն սկսեց շարժվել նավահանգստից: Ես վերջին անգամ նայեցի իմ սիրելիների հեռացող պատկերներին, մինչև որ Աստված իր ողորմածությամբ կրկին թույլ կտա մեզ հանդիպել: Երբ նավը հեռացավ տեսադաշտից, ես շտապեցի [դեպի այն տեղը, որտեղից ավելի լավ կարող էի տեսնել] … որպեսզի կրկին անգամ տեսնեի արագություն հավաքող Ավստրալիա շոգենավը, իր թանկագին սրբազան գանձերով, մինչև որ այն ամբողջովին անցավ Ադամանդե Գլուխ հրվանդանի ետևը: Սնալով միայնակ, հոգիս դուրս պոռթկաց, արցունքները թափվեցին, և ես անդադար լաց էի լինում զգալով երկրի վրա իմ սրտի ամենաթանկագին գանձերից բաժանվելու ցավի ու վշտի ողջ խորությունը:2

Չնայած նման բաժանումներից կրած ցավին, Նախագահ Սմիթը գիտեր Սարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից աշխարհին հայտնված հավերժական սկզբունքի զորությունն ու խոստումը: «Ո՞րն է դա»: Տղամարդու և կնոջ միությունը ժամանակի և ողջ հավերժության համար … Ո՞վ էր հասկանում ամուսնու և կնոջ միասնության պատասխանատվությունը, մինչև որ Զոզեֆ Սմիթդ բացահայտեց այն պարզությամբ, ինչպես որ այն հայտնվեց աշխարհին … Այն բացեց իմ աչքերդ: Եթե ինչ-որ բան այս աշխարհում կարող էր ինձ ավելի լավ մարդ դարձնել, կամ ավելի լավ ամուսին, … դա Տիրոջ հայտնած սկզբունքն է, որդ ցույց է տալիս իմ պարտավորություններդ:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Աստված հաստատել է ամուսնությունը մեր հավերժական փառքի ու վեհացման համար:

Աստված հաստատել է ամուսնությունն ի սկզբանե: Նա ստեղծել է մարդուն իր պատկերով և նմանությամբ, տղամարդ և կին, և նրանց արարումով նախատեսվել էր, որ նրանք պետք է միանան ամուսնական սրբազան կապերով, և որ նրանցից ոչ մեկդ կատարյալ չէ առանց մյուսի:4

Տղամարդու և կնոջ օրինական միությունդ միջոց է, որով նրանք կարող են իրականացնել իրենց բարձրազույն ու ամենասուրբ ձզտումներդ: Վերջին Օրերի Սրբերի համար ամուսնությունդ մեր Երկնային Հոր կողմից չի նախատեսվել լինելու լոկ երկրային միություն, այլ միություն, որդ կանցնի ժամանակի փոփոխությունների միջով և կշարունակվի հավերժ, պարզևելով պատիվ և ուրախություն այս աշխարհում, փառք ու հավերժական կյանքեր՝ զալիք աշխարհներում:5

[Ավետարանդ] վերցնում է տղամարդուն և կնոջդ, և Աստծո կողմից տրված սուրբ ու մաքուր ամուսնության հավերժական ուխտով միացնում է նրանց, որդ տրամադրում է անհրաժեշտ բաներդ և բավարարում է հոզու ամենամաքուր և ամենաբաղձալի ցանկություններդ: Այն ամբողջական է դարձնում տղամարդուն և կնոջդ, ամուսիններին և կանանց՝ ժամանակի և ողջ հավերժության համար: Ինչպիսի փառահեղ ժամանակ է դա:6

Աստված ոչ միայն առաջարկում է, այլ պատվիրում է ամուսնությունդ: Երբ մարդդ դեռևս անմահ էր, նախքան մեղքդ կմտներ աշխարհ, մեր Երկնային Հայրն ինքդ կատարեց առաջին ամուսնությունդ: Նա մեր առաջին ծնողներին միացրեց սուրբ ամուսնական կապերով և նրանց պատվիրեց աճել, բազմանալ և լցնել Երկիրը: Այդ պատվիրանը նա երբեք չի փոխել կամ չեղյալ համարել. և այն շարունակել է ուժի մեջ մնալ մարդկության պատմության բոլոր սերունդների ընթացքում:7

[Մարդիկ] … ավելի ու ավելի են լցվում եսասիրական և անաստվածային գաղափարներով, որ ամուսնությունը սխալ է և երեխաներն անպատվություն են: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ամբողջովին հակառակ տեսակետն ունի, և հավատում ու ուսուցանում է դա՝ որպես ավետարանի ճշմարտություն, մարդուն տված Աստծո առաջին մեծ աստվածաշնչյան պատվիրան. «Աճեցեք և շատացեք և լցրեք երկիրը, տիրեցեք նորան»: [Ծննդեց Ա.28:]

… Աստված պատվիրել, լիազորել և հաստատել է ամուսնական հարաբերությունը: Այդ մասին շատ պարզորոշ է խոսվում Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված Աստծո հայտնության մեջ, ինչպես որ այն տրված է Վարդապետություն և Ուխտերի բաժին 49.15-ում. «Եվ կրկին ես ասում եմ ձեզ, ով որ արգելում է ամուսնանալը, կարգված չէ Աստծո կողմից, քանզի ամուսնությունը Աստծո կողմից է կարգված մարդու համար»:8

Ամուսնությունը … ավետարանի սկզբունք կամ արարողություն է, ամենաէականը մարդկության երջանկության համար, որքան էլ անկարևոր այն թվա կամ որքան էլ թեթևամտորեն դրան վերաբերվեն շատերը: Կյանքի ծրագրում չկա ավելնորդ կամ անկարևոր սկզբունք, միևնույն ժամանակ չկա ամուսնությունից ավելի կարևոր կամ էական սկզբունք մարդու երջանկության համար, ոչ միայն այստեղ, այլ հատկապես հետագայում:9

Փառահեղ արտոնություն է՝ լինել միավորված որպես ամուսին և կին ժամանակի և ողջ հավերժության համար:

Փառահեղ արտոնություն է՝ արժանանալ Աստծո Տաճար գնալուն, միավորվել, որպես տղամարդ և կին սուրբ ամուսնական կապով, ժամանակի և ողջ հավերժության համար, Սուրբ Քահանայության իշխանությամբ, որը Աստծո զորությունն է, քանի որ նրանք, ովքեր այսպես միանում են միասին, «մարդը չի կարող բաժանել», քանի որ Աստված է միավորել նրանց:10

Տղամարդը և կինը, ովքեր մասնակցում են ամուսնական այդ արարողությանը, մասնակցում են մի բանում, որը հեռուն գնացող բնույթ է կրում, և այնքան մեծ կարևորություն ունի, որ դրանից է կախված կյանքը, մահը և հավերժական զարգացումը: Դրանից է կախված հավերժական երջանկությունը կամ հավերժական թշվառությունը:11

Ինչո՞ւ [Աստված] ուսուցանեց մեզ տղամարդու և կնոջ հավերժական միության սկզբունրը: … Որպեսզի տղամարդը վերցնելով իր կնոջը Աստծո իշխանությամբ, ժամանակի և ողջ հավերժության համար, իրավունք ունենա պահանջել նրան, իսկ նա՝ իր ամուսնուն, գալիք աշխարհում:12

Տղամարդիկ և կանայք կարող են փրկվել առանձին առանձին, սակայն վեհացում չեն ստանա միայնակ: Նրանք պետք է կապված լինեն միասին այն միության մեջ, որը հայտնվել է այս վերջին ժամանակահատվածում: Ոչ կինն առանց մարդի, և ոչ էլ մարդը առանց կնկայ Տերումը: Ինչ էլ որ տղամարդիկ և կանայք ասեն կամ մտածեն այս առումով, նրանք չեն կարող վեհացում ձեռք բերել Աստծո արքայությունում միայնակ և չամուսնացած …

Սենք եկել ենք այստեղ, որպեսզի դառնանք Աստծո նման: Նա սկզբում մեզ ստեղծել էր Իր պատկերով և Իր նմանությամբ, և Նա արու և էգ ստեղծեց մեզ: Սենք երբեք չէինք կարող Աստծո պատկերով լինել, եթե չլինեինք տղամարդ և կին … Երբ մենք դառնանք Նրա նման, դուք կտեսնեք, որ մենք կներկայանանք Նրան այն տեսքով, ինչպես որ ստեղծվել էինք՝ տղամարդ և կին: Կինը միայնակ չի գնա այնտեղ, և տղամարդը միայնակ չի գնա այնտեղ, և պահանջի վեհացում: Նրանք կարող են փրկության մի աստիճանի հասնել միայնակ, սակայն երբ նրանք վեհացում ձեռք բերեն, վեհացում ձեռք կբերեն սելեստիալ արքայության օրենքի համաձայն, և ոչ մի այլ կերպ:13

Չկա ժամանակի և հավերժության համար այնպիսի միություն, որը կարողանա կատարելագործվել Աստծո օրենքից և նրա տան կարգից դուրս: Սարդիկ կարող են ցանականալ այն, նրանք կարող են անցնել դա ինչ-որ ձևով երկրային կյանքում, սակայն այն ոչ մի արդյունք չի ունենա, եթե չկատարվի և չհաստատվի աստվածային իշխանությամբ, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:14

Վերջին Օրերի Սրբերը ամուսնանում են ժամանակի և հավերժության համար, ոչ թե լոկ մինչև մահը կբաժանի ամուսնուն և կնոջը: Քաղաքացիական օրենքով և այլ դավանանքների ծառայողների կողմից կատարված ամուսնությունները համարվում են պատվավոր և ուժի մեջ, երբ խոսքը վերաբերում է այս կյանքին, սակայն որպեսզի այն ուժի մեջ լինի գալիք կյանքում, այդ ուխտերը պետք է կապվեն հավերժության համար, այդ միությունները պետք է կազմվեն Աստծո օրենքի համաձայն և Նրա իշխանության ներքո, այլապես նրանք ոչ մի ուժ չեն ունենա հետագայում: Ընտանիքը հավերժական փառքի հիմքն է, անսահման արքայության միջուկը: Ամուսինը կունենա իր կնոջը, կինը՝ իր ամուսնուն, ծնողները՝ իրենց երեխաներին, հավերժ, այն պայմանով, որ նրանք ապահովում են նրանց այն ձևով, որը տրված է Նրա կողմից, որի իրավունքն է կանոնակարգել իր թագավորությանը վերաբերող բոլոր բաները:15

Ամոաանցեք հավատով, ճիշտ ժամանակին և Տիրոջ տանը:

Սենք ասում ենք մեր երիտասարդներին՝ ամուսնացեք և ամուսնացեք ճիշտ ձևով: Ամուսնացեք հավատով, և թող ծեսը կատարվի Աստծո նշանակած վայրում: Այնպես ապրեք, որպեսզի արժանի լինեք այդ օրհնությանը:16

Ես ցանկանում եմ, որպեսզի Սիոնի երիտասարդները գիտակցեն, որ ամուսնության այդ հաստատությունը չի ստեղծվել մարդու կողմից: Այն Աստծուց է: … Այն պարզապես նախատեսված չի միայն մարդու համար, որպեսզի համապատասխանեցվի նրա անհատական հասկացողությանը և նրա անձնական գաղափարներին. ամուսնանալ, իսկ հետո բաժանվել, ընդունել, իսկ հետո հրաժարվել, ինչպես որ ինքը կուզենա: Սեծ հետևանքներ են կապված դրա հետ, հետևանքներ, որոնք անցնում են ներկա ժամանակի սահմաններից այն կողմ, դեպի ողջ հավերժություն, քանզի այդպես են հոգիները գալիս աշխարհ, և տղամարդիկ ու կանայք ձեռք բերում իրենց գոյությունը աշխարհում: Ամուսնությունը մարդկային ցեղի պահապանն է: Առանց դրա Աստծո նպատակները կխափանվեին, առաքինությունը կտապալվեր, իր տեղը զիջելով անբարոյականությանն ու ապականությանը, իսկ երկիրը կլիներ դատարկ ու ամայի:17

Ամուրի կյանքը և փոքր ընտանիքները մակերեսային մտքին գաղափար են տալիս, որ իրենք ցանկալի են, քանի որ իրենց հետ փոքրագույն պատասխանատվություն են կրում: Նա, ով խույս է տալիս պատասխանատվությունից, խույս է տալիս աշխատանքից: Ծուլությունն ու հաճույքը գրավում են աշխատասիրության և տքնաջան աշխատանքի տեղը: Հաճույքի ու հեշտ կյանքի հանդեպ սերն իր հերթին գրավում է այն երիտասարդներին, ովքեր չեն նայում ամուսնությանն ու ընտանիքի հետագա մեծացմանը որպես սրբազան պարտականություն …

… Դա կորուստ է տան համար, որը տարիներ հետո պետք է զգա ազգը: ժամանակը կապացուցի, որ Աստծո օրենքները ճշմարիտ են և մարդկային երջանկությունը ընկած է պարտականության կատարման մեջ և ոչ թե հաճույքի ու անհոգ ազատության մեջ:

Աշխարհիկ ոգին վարակիչ է: Սենք չենք կարող ապրել սոցիալական նման պայմաններում՝ չենթարկվելով այդ հրապուրանքների ազդեցությանը: Սեր երիտասարդները կգայթակղվեն հետևելու աշխարհի օրինակին: Արդեն իսկ կա մեծ հակում՝ծիծաղել ամուսնական պարտականությունների վրա: Որպես արդարացում փառասիրական պատրվակներ են բերվում ամուսնությունը հետաձգելու համար, մինչև որևէ հատուկ նպատակ կիրագործվի: Սեր առաջադեմ երիտասարդներից ոմանք ցանկանում են նախ ուսումնառությունը ավարտել հայրենիքում կամ արտերկրում: Լինելով բնույթով հասարակական ղեկավարներ, նրանց օրինակը վտանգավոր է և նրանց արդարացման պատշաճությունը կասկածելի է: Լավ կլիներ, որ նման երիտասարդներից շատերը երբեք քոլեջ չգնային, քան ուսանողական կյանքը որպես արդարացում բերեին պատշաճ տարիքից հետո ամուսնության հետաճգման համար:18

Երիտասարդները նախքան ամուսնանալը, ցանկանում են ճոխ, ամեն տեսակետից ընտիր և ժամանակակից տուն ձեռք բերել: Կարծում եմ, դա սխալ է: Ինձ թվում է երիտասարդ տղաներն ու աղջիկները նույնպես պետք է ցանկանան հենց այսօր և ներկայիս պայմաններում մտնել ամուսնության սրբազան կապերի մեջ և միասին գնալ դեպի հաջողություն, միասին հարթեն իրենց առջև ծառացած խոչընդոտներն ու դժվարությունները, և միասին ձգտեն հաջողության, համագործակցեն իրենց աշխարհիկ գործերում, այնպես որ հաջողություն ունենան: Այն ժամանակ նրանք կսովորեն ավելի ամուր սիրել միմյանց և ավելի միասնական կլինեն իրենց կյանքում և Տերն ավելի առատորեն կօրհնի նրանց:19

Եկեղեցու ղեկավարները և երիտասարդների ուսուցիչները պետք է արմատավորեն ամուսնության սրբությունը և ուսուցանեն ամուսնության պարտականությունը, ինչպես որ այն հայտնվել է մեզ վերջին օրերին: Պետք է ներկա լինի … պատվավոր ամուսնության օգտին խոսող ոգին, և թող որ դա կանխի երիտասարդ տղաներին և աղջիկներին, ովքեր Եկեղեցու անդամ են, ամուսնանալ ոչ այլ կերպ, քան Աստծո կողմից հաստատված իշխանությամբ:20

Ամուսնությունը պնտք է կառուցվի սիրո և սրբազան նվիրվածության սկզբունքների հիման վրա:

Ոչ մի դժվարություն չպետք է լինի տունը ամենամեծ ակնածանքով և վեհ մտքերով պահելու համար, եթե այն կառուցվի մաքրության, ճշմարիտ կապվածության, արդարակեցության և արդարության սկզբունքների վրա: Տղամարդն ու նրա կինը, որոնք բացարձակ վստահում են միմյանց, և որոշել են հետևել Աստծո օրենքներին իրենց կյանքում և կատարել իրենց առաքելությունը երկրի վրա, չպետք է բավարարվեին և երբեք չէին կարող բավարարվել առանց տան: Նրանց սրտերը, նրանց զգացողությունները, մտքերը, ցանկությունները բնականորեն կհակվեին տուն և ընտանիք կառուցելու և իրենց արքայությունը կառուցելու ուղղությամբ, դնելու հիմքը հավերժական շարունակության և զորության, փառքի, վեհացման և տիրելու անսահման աշխարհների:21

Ավետարանի տեսակետից տունը տուն չէ, եթե այնտեղ չի տիրում բացարձակ վստահություն և սեր՝ ամուսնու և կնոջ միջև: Տունը կարգուկանոնի, սիրո, միության, հանգստության և բացարձակ վստահության վայր է, որտեղ անհավատարմության կասկածի շունչը չի կարող մտնել, որտեղ կինը և տղամարդը՝ յուրաքանչյուրը լիովին վստահ են միմյանց պատվի և առաքինության վրա:22

Սիոնը սեռերի պատերազմի վայր չէ: Աստված նախատեսել է, որ նրանք մեկ լինեն և այդպես էլ հայտարարել է: Նրա գործը նրանց առանձին պահելը չէ կամ ստիպել նրանց զգալ, որ իրենք տարբեր, հակադիր հետաքրքրություններ ունեն, և որ առանձնացումն է նրանց ստեղծման նպատակը, և ոչ թե միությունը:23

Ինչպիսի՞ն է այդ դեպքում կատարյալ տունը, տան օրինակը, այն, որը Վերջին Օրերի Սրբերի երազանքը պետք է լինի: Դա այն տունն է, որտեղ աշխարհիկ բոլոր պատկերացումները երկրորդական տեղում են: Դա այն տունն է, որտեղ հայրը նվիրված է ընտանիքին, որով Աստված օրհնել է իրեն, համարելով նրանց առաջնային, և որտեղ ընտանիքի անդամներն էլ իրենց հերթին նրան պահում են իրենց սրտում: Տուն, որտեղ տիրում է վստահությունը, միասնությունը, սերը, սրբազան նվիրվածությունը մոր, հոր և երեխաների ու ծնողների միջև: Տուն, որտեղ մայրը, ունենալով հոր աջակցությունը, ուրախություն է գտնում իր երեխաների մեջ, և որտեղ բոլորը բարոյական են, մաքուր ու աստվածավախ:24

Ծնողները … պետք է սիրեն և հարգեն միմյանց, և միշտ միմյանց վերաբերվեն հարգալից զգուշությամբ ու բարյացակամ ուշադրությամբ: Ամուսինը պետք է իր կնոջը վերաբերվի ծայրաստիճան քաղաքավարությամբ և հարգանքով: Նա երբեք չպետք է իր կնոջը վիրավորի, երբեք նրա մասին չպետք է արհամարանքով խոսի, այլ պեաք է միշտ նրան բարձր գնահատի տանը, իրենց երեխաների ներկայությամբ … Կինը նույնպես պետք է ամուսնուն վերաբերվի մեծ հարգանքով և քաղաքավարությամբ … Կինը պետք է լինի իր ամուսնու ուրախությունը, և նա պետք է ապրի և պահի իրեն տանը այնպես, որպեսզի իր ամուսնու համար տունը լինի ամենաուրախ, ամենաօրհնյալ վայրը երկրի վրա: Այսպես պետք է լինեն ամուսինն ու կինը, հայրը ն մայրը, սրբազան պատերի ներսում այդ սուրբ վայրի, որը կոչվում է տուն:25

Եղբայրներ և քույրեր, ոչինչ թույլ մի տվեք որ կանգնի ձեր միջև, հայրեր և մայրեր, ամուսիններ և կանայք: Երբեք չպետք է զգացողությունննրի տարբերության ստվեր անգամ լինի. երբեք ոչինչ չպետք է կանգնի ձեր միջև և ձեզ հեռացնի միմյանցից, դուք չպետք է դա թույլ տաք: Դա էական դեր է խաղում ձեր բարօրության և երջանկության համար, ինչպես նան ձեր միասնության համար, որը պետք է լինի ձեր տանը: Սենք բոլորս ունենք մեր թուլություններն ու թերությունները: Երբեմն ամուսինը տեսնում է ինչ-որ թերություն իր կնոջ մեջ, և կշտամբում է նրան դրա համար: Երբեմն էլ կինն է զգում, որ ամուսինը ինչ-որ բան այնպես չարեց, և նա է կշտամբում ամուսնուն: Ի՞նչ օգուտ դրանից: Ներելն ավելի լավ չէ՞: Գթասրտությունն ավելի լավ չէ՞: Սերն ավելի լավ չէ՞: Ավելի լավ չէ՞ չխոսել սխալների մասին, չմեծացնել թուլությունները՝ կրկին ու կրկին խոսելով դրանց մասին: Այդպես ավելի լավ չէ՞: Արդյոք չի՞ լինի ավելի հուսալի այն միությունը, որն ամրացնլ է ձեր ունեցած երեխաներով և նոր ու հավերժական ուխտի կապով, եթե դուք մոռանաք նշել միմյանց թերություններն ու սխալները: Ավելի լավ չէ՞ շրջանցել դրանք և ոչինչ չասել այդ մասին, թաղել դրանք և խոսել միայն այն լավի մասին, որը դուք գիտեք և զգում եք միմյանց հանդեպ, և այդպիսով, թաղեք միմյանց սխալները և չմեծացնեք դրանք. այդպես ավելի լավ չէ՞:26

Ի՞նչը կարող է ավելի մեծ ուրախություն պարգևել, եթե ոչ այն միտքը, որ [տղամարդը], որը սիրում է իր կնոջը, և որին սիրում է կինը, որին նա հավատարիմ է և որը հավատարիմ է իրեն որպես կին և մայր իրենց համատեղ ողջ կյանքի ընթացքում, արտոնություն կունենա առաջ գալ առաջին հարության առավոտը անմահություն և հավերժական կյանք հագած, և կշարունակվի նրանց մեջ այս կյանքում գոյություն ունեցող հարաբերությունը, որն է ամուսնու և կնոջ, հոր և մոր, ծնողների և երեխաների միջև հարաբերությունը, դնելով Աստծո արքայության մեջ հավերժական փառքի ու հավերժական վեհացման հիմքը:27

Սրբագործված և Աստծո կողմից հաստատված ամուսնությունն է, որի վրա հիմնվում է փառավորված տունը, որը օրհնում է, երջանկացնում է, վեհացնում է և, ի վերջո, տանում է դեպի մեր Երկնային Ծնողների ներկայություն և հավերժական, միասնական կյանք և աճ:28

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպիսի՞ նպատակների համար է ամուսնությունը հաստատվել Աստծո կողմից: Ինչպե՞ս է հավերժական ամուսնությունը հնարավորություն տալիս մեզ իրականացնել մեր «ամենամեծ ու ամենասուրբ ձգտումները»:

  • Ինչո՞ւ է ամուսնությունը «ամենաէականը մարդկության երջանկության համար»: Ինչո՞ւ է այն անկարևոր համարվում շատերի վողմից:

  • Ինչպե՞ս է հավերժական աճը և հավերժական երջանկությունը կախված տղամարդու և կնոջ հավերժական միասնությունից: Ի՞նչ եք զգում, իմանալով, որ դուք իրավունք կունենաք ձեր ամուսնու կամ կնոջ վրա ողջ հավերժությունում:

  • Ինչո՞ւ պետք է ձգտենք ամուսնանալ տաճարում:

  • Ինչպիսի՞ն կլինեն մեր և ուրիշների համար՝ ամուսնության նոր ու հավերժական ուխտը դրժելու հետևանքները:

  • Ինչպիսի՞ գայթակղություններ և ուշադրությունը շեղող գործոններ կարող են ոմանց ստիպել հետաձգել ամուսնությունը կամ խույս տալ դրանից: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե երբ պետք է ամուսնանանք:

  • Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մարգարեացել է, որ ամուսնության պատասխանատվությունից խույս տալը «կորուստ է, որը տարիներ հետո կզգա ազգը»: Ինչպե՞ս են այսօր հասարակությունները զգում այդ կորուստը:

  • Ինչպե՞ս է հավերժական ամուսնության ուխտը ամրացնում զույգերին, երբ նրանք հանդիպում են «իրենց առջև ծառացած խոչընդոտներին և դժվարություններին»:

  • Ինչո՞ւ է կարևոր «բացարձակ վստահությունը» ամուսնու և կնոջ միջև: Ինչպիսի՞ այլ հատկանիշներ պետք է զարգացնեն ամուսիններն ու կանայք: Ինչպե՞ս է բացասական պահվածքը, ինչպիսին է՝ քննադատությունը, խայթող հեգնանքը, չներելը և հպարտությունը, թուլացնում ամուսնական հարաբերությունները:

  • Ի՞նչ է նշանակում ամուսնու և կնոջ համար մեկ լինել: Ինչպիսի՞ զոհաբերություններ կարող են անել զույգերը մեկ դառնալու համար: Ուրիշ ի՞նչ կարող են անել զույգերը իրենց հավերժական միությունն ամրապնդելու համար:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 453.

  2. Quoted in Francis M. Gibbons, Joseph F. Smith: Patriarch and Preacher, Prophet of God (1984), 153.

  3. In Conference Report, Oct. 1911, 8.

  4. Gospel Doctrine, 5th ed. (1939), 272.

  5. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:147.

  6. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 15 Feb. 1900, 98.

  7. Gospel Doctrine, 274.

  8. “Editor’s Table: Marriage God-Ordained and Sanctioned,” Improvement Era, July 1902, 713; paragraphing altered.

  9. Gospel Doctrine, 105.

  10. Deseret News: Semi-Weekly, 10 Sept. 1878, 1.

  11. Gospel Doctrine, 273.

  12. Gospel Doctrine, 277.

  13. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1.

  14. Gospel Doctrine, 272.

  15. In Messages of the First Presidency, 4:250.

  16. Gospel Doctrine, 275.

  17. Gospel Doctrine, 272.

  18. Gospel Doctrine, 281.

  19. Gospel Doctrine, 278.

  20. Gospel Doctrine, 273.

  21. Gospel Doctrine, 304.

  22. Gospel Doctrine, 302.

  23. “Editorial Thoughts: The Righteousness of Marriage, and Its Opposite,” Juvenile Instructor, 1 July 1902, 402.

  24. Gospel Doctrine, 302–3.

  25. In Conference Report, Apr. 1905, 84–85.

  26. “Sermon on Home Government,” Millennial Star, 25 Jan. 1912, 49–50.

  27. Gospel Doctrine, 458.

  28. “Editor’s Table: Marriage God-Ordained and Sanctioned,” 717–18.

Rebekah at the Well

Ռեբեկան ջրհորի մnտ, Սայքլ Դիսի: Աբրահամի ծառան Աստծո ուխտյալ ժողովրդի մեջ կին էր փնտրում Աբրահամի որդու Իսահակի համար: Ռեբեկան ջուր էր հանում ջրհորից այդ ծառայի ուխտերի համար, այդպիսով ի կատար ածելով նրա աղոթքը, որպեսզի նա կարողանար գտնել արդարակյաց երիտասարդ կին: